традиционного смакования переработанных фруктов и целебных трав в соковыжималках, дегустация невиданных по энергетике компотов, варений, сухофруктов, опьянение экзотическими ягодами и плодами ,а впоследствие и друг-другом -состоится 18 октября.
пьянка начинается в 17:30 часов, каждые пол-часа убираются лежачие тела на экспертизу в вытрезвитель Ботанического сада.
Медсестрами будут работать белки и филины, просьба с ними не флиртовать и не обмениваться сотовыми телефонами, если предлагать взятки, то только в орехах.Разрешается с ними пить на брудершафт и произносить экологические тосты.
Լոռու մարզի Գոգարան գյուղում պեղված նոր դամբարանը, որը Հայաստանում պեղված հայտնի այլ դամբարաններից տարբերվում է իր ոճով ու գտածոներով, հնագետների զարմանքն է հարուցել: Բացահայտումը, որի մասին հայտարարվել է սեպտեմբերին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետներից բաղկացած արշավախմբի համար նորություն էր: Հնագետների գնահատմամբ` այն, ի տարբերություն հարևան դամբարանների, որոնք հիմնականում հողաշեն են, սալաքարային է: Կառույցի տրամագիծը 14 մետր է: Մասնագետները կարծում են, որ այն, հավանաբար, պատրաստվել է տեղի իշխաններից մեկի համար երկաթի դարում (9-7րդ դդ. մ.թ.ա.): Ինչպես նշում են մասնագետները` դամբարանը շրջապատված է կիսամշակ և կիսակորավուն տաշվածքին համապատասխան խոշոր քարերով՝ երիզված փոքր քարերով:
Տեղի իշխաններից մեկի գերեզմանըՄիևնույն ժամանակ, հնագետների ուշադրությունն են գրավել դամբարանի սալաքարային «զրահը» և փոքր շրջագծով երիզված փոքր դամբանահորը՝ թաղման ծիսակարգին բնորոշ պարագաներով: ՀՀ պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության գիտաշխատող Հրաչիկ Մարուքյանը ասում է, որ դամբարանի տարիքը որոշվում է տարածքում հայտնաբերված իրերով. «Վկան` դաշույնի շեղբը»: Հանգուցյալին հարազատները թաղել են հատուկ ծիսակարգով՝ դաշույնով, մեծ ու փոքր խեցեղեն անոթներով, սարդիոնե ուլունքով: Ննջեցյալի հետ թաղել են խոշոր եղջերավոր և դեռևս չուսումնասիրված անհայտ կենդանիներ: Դամբարանի առանձնահատկության մասին խոսելիս Մարուքյանն ուշադրություն է հրավիրում ճարտարապետական յուրահատկության վրա՝ մատնացույց անելով աղեղնաձև շարվածքով ձգվող շրջագծի խոշոր քարերից մեկի վրա արված երկրաչափական տարբեր գծանշանները՝ եռանկյուն նշանների շարքով, ինչպես նաև շրջագծի մեջ արված հավասարաթև խաչով: «Խաչը աշխարհի չորս ծագերն է՝ շրջագծի մեջ արևի խորհրդանիշն է: Պտույտի դեպքում առաջանում է կեռախաչ (սվաստիկա), ինչը խորհրդանշում է հավերժ աշխարհին տիրելը»,- ասում է Մարուքյանը:Պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, Գոգարանի արշավախմբի անդամներից Արամ Քալանթարյանը ննջեցյալին համարում է հայերի նախահայրերից մեկը:«Միանշանակ` նա հայ է, չնայած աճյունը քայքայվել է, և մնացել են ճկույթի մի մասն ու մի քանի ատամ»,- պնդում է Մարուքյանը: Հետաքրքրական է, որ մասնագետը ննջեցյալին համարում է հայերի նախահայրերից մեկը ոչ թե այն բանի համար, որ ոսկորներն արդեն ենթարկել են գենետիկական հետազոտության, այլ որ Լոռու տարածքում մինչ այժմ հայտնաբերված հնագույն հուշարձանները պատկանում են հայկական մշակույթին:Գտածոն այժմ գտնվում է Երևանում՝ հետազոտման:Նոր հայտնաբերված հուշարձանի տարածքը հնագետները համարում են տարածաշրջանի ամենախոշոր հնագույն քաղաքներից մեկը, որտեղ էլ ապրել են ժամանակի իշխանները:Դամբարանից բացի, մասնագետներին գրավել է նաև Գոգարան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Թեև Խորհրդային Հայաստանի մասնագետներն այն թվագրել են 17-րդ դարով, սակայն ներկայումս մասնագետները մատնանշում են 4-րդ դարը: «Խորհրդային Միությունում հայկական հուշարձանները միտումնավոր վերագրում էին ավելի ուշ շրջանի, որպեսզի մենք աչքի չընկնենք մեր հնագույն մշակույթով»,- ասում է Մարուքյանը: Երկգլխանի օձաձև ապարանջանՄասնագետը կարծում է, որ անհրաժեշտ է վերանայել խորհրդային սխալները, ինչի հետևանքով մշակութային շատ արժեքներ կվերափոխեն իրենց կառուցման դարաշրջանը: Նա հիշում է, որ երբ Գոգարանի եկեղեցու վերականգնման ընթացքում ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը բացել է եկեղեցու հիմքերը, ապացուցել է սխալը: Եկեղեցին կառուցված է եղել 4-րդ դարին բնորոշ գետնախարիսխների ու հիմքերի վրա: Եկեղեցու բակում տեղադրված կոթողների խումբը և գերեզմանոցի հնագույն խոյակերպ տապանն ու բազմաթիվ դամբարանները մասնագետներին հիմք են տալիս Գոգարանի տարածքը համարել նախաքրիստոնեական հնագույն ժամանակների բնակատեղի: Կարծիքը հաստատվում է նաև շրջակայքում հայտնաբերված բազմաթիվ նախաքրիստոնեական [բնակելի] քարանձավների առկայությամբ, ինչպես նաև Գոգարան և Շիրակամուտ գյուղերի սահմանագծում գտնվող քարե տաշտակների հայտնաբերմամբ: Հնագետներն այժմ զբաղված են դրանց ուսումնասիրությամբ:Հնագիտական հուշարձաններով մասնագետներն առանձնացնում են Ստեփանավանի տարածաշրջանում գտնվող Լոռե բերդաքաղաքը, որտեղ վերջին տարիների պեղումների ընթացքում հայտնաբերված դամբարանները հարուստ նյութ են պարունակում: Գտածոների մեջ կան խեցեղեն անոթներ, սպասք, արծաթե թասեր, արծաթե և բրոնզե զարդեր՝ երկգլխանի օձաձև ապարանջաններով: Մարուքյանը հիշատակում է հնագետների ուշադրությունը գրաված իշխանական կնիքը` իր կիսաթափանցիկ սպիտակավուն քարե գլան՝ յուրաքանչյուր ծայրին մեկական ոսկե վահանաձև նախշազարդ կափարիչ: Կնիքի դրոշմվածքը պատկերում էր հետևի ոտքերի վրա՝ դեմ-դիմաց կանգնած երկու այծյամ՝ մեջտեղում ծառ: «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Հակոբ Սիմոնյանը նշում է, որ վերջին տարիներին Լոռու տարածքում հայտնաբերվել են հազարավոր դամբարաններ, որոնց ստույգ տարեթվերը դեռ ճշտված չեն:«Իզուր չէ, որ Լոռին համարվում է հնագույն մշակույթի բնօրրան»,- հավատացած է Մարուքյան
Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել բնապահպանական-քրիստոնեական կլոր սեղան, որի ընթացքում անդրադարձ Է եղել տարբեր եկեղեցիներում զարգացող բնապահպանության եւ կլիմայի փոփոխության ծրագրերին, Համաեվրոպական քրիստոնեական բնապահպանական ցանցի 13-րդ համաժողովին:
Քննարկվել են նաեւ բնապահպանական ճգնաժամի դեմ պայքարին, անտառահատմանը եւ էկոլոգիական միգրացիային վերաբերող հարցեր, ընդգծվել է խնդրին առնչվող կրթական-դաստիարակչական ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը:
Կլոր սեղանի մասնակից, ՚Հանուն կայուն զարգացմանՙ հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանն այսօր ՚Ա1+ՙ-ին ասաց, որ եկեղեցին մտահոգված է բնապահպանական խնդիրներով, սակայն անդրադարձ առանձին խնդիրներին չի եղել, ուղղակի ընդհանուր շարքն են պատկերացրել՝ ամենածանր խնդիրները: Ըստ բնապահպանի՝ ամենածանր խնդիրներն են Երեւանը, Սեւանը, անտառները եւ հանքարդյունաբերությունը:
Ինչպես նշեց Կարինե Դանիելյանը, հանդիպման ընթացքում նա իր մտագությունն է արտահայտել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շրջակայքի անբարեկարգ լինելու վերաբերյալ. ՚Եկեղեցու շրջակայքը պետք է օրինակ լինի, ամբողջ հայ ժողովրդի համար: Հավանաբար այդ տարածքը եկեղեցու տարածքը չէ եւ դրա համար էլ այդպես է, բայց սկզբունքորեն այդ հարցը պետք է բարձրացնել եւ լուծելՙ,- ասում է Կարինե Դանիելյանը: Նա մեծ հույսեր է կապում այս կլոր սեղանի հետ եւ գտնում է, որ եկեղեցին անկեղծ մտահոգված է այս խնդիրներով:
Նշենք, որ համատեղ քննարկման ժամանակ նաեւ որոշվել է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Կլոր սեղանը իրականացնելու է գիտական, վերլուծական եւ գործնական բնապահպանական ծրագրեր: Առաջիկայում Սեւանի Վազգենյան Հոգեւոր դպրանոցում կտեղադրվեն արեւի էներգիայով սնուցվող հատուկ սարքավորումներ, որոնք տաք ջուր կմատակարարեն դպրանոցին:
Ի դեպ, Թեղուտի բնաշխարհի փրկությամբ մտահոգվածները մոտ երկու ամիս առաջ նամակ էին հանձնել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ նրանից խնդրելով աջակցություն՝ Թեղուտում իրականացվող ծառահատումների դեմ պայքարելու համար: Կաթողիկոսը մինչ այժմ չի արձագանքել երիտասադրների դիմումին: Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամ Հրայր Սավզյանը ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում կաթողիկոսի անտարբերությունը որակեց որպես արհամարհանք բնապահպան-ակտիվիստների նկատմամբ:
Copper dropped as much as 8 percent on Thursday to a 33-month low on demand concerns amid mounting fears of a global economic slowdown.
Copper for delivery in three months on the London Metal Exchange fell as low as $4,545 a tonne, a drop of 7.6 percent, to the lowest price since January 2006.
We are pleased to invite you to the presentation of www.ecolur.org website, which contains new information on public policy in the sphere of ecology. The presentation will take place on October 16, at 14:00 in the Conference Hall, National Academy of Sciences.