пятница, 17 октября 2008 г.

ԵԿԵՂԵՑՈՒ ՇՐՋԱԿԱՅՔԸ ԿԲԱՐԵԿԱՐԳԵ՞Ն


[15:18] 16 Հոկտեմբերի, 2008

Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել բնապահպանական-քրիստոնեական կլոր սեղան, որի ընթացքում անդրադարձ Է եղել տարբեր եկեղեցիներում զարգացող բնապահպանության եւ կլիմայի փոփոխության ծրագրերին, Համաեվրոպական քրիստոնեական բնապահպանական ցանցի 13-րդ համաժողովին:
Քննարկվել են նաեւ բնապահպանական ճգնաժամի դեմ պայքարին, անտառահատմանը եւ էկոլոգիական միգրացիային վերաբերող հարցեր, ընդգծվել է խնդրին առնչվող կրթական-դաստիարակչական ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը:

Կլոր սեղանի մասնակից, ՚Հանուն կայուն զարգացմանՙ հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանն այսօր ՚Ա1+ՙ-ին ասաց, որ եկեղեցին մտահոգված է բնապահպանական խնդիրներով, սակայն անդրադարձ առանձին խնդիրներին չի եղել, ուղղակի ընդհանուր շարքն են պատկերացրել՝ ամենածանր խնդիրները: Ըստ բնապահպանի՝ ամենածանր խնդիրներն են Երեւանը, Սեւանը, անտառները եւ հանքարդյունաբերությունը:

Ինչպես նշեց Կարինե Դանիելյանը, հանդիպման ընթացքում նա իր մտագությունն է արտահայտել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շրջակայքի անբարեկարգ լինելու վերաբերյալ. ՚Եկեղեցու շրջակայքը պետք է օրինակ լինի, ամբողջ հայ ժողովրդի համար: Հավանաբար այդ տարածքը եկեղեցու տարածքը չէ եւ դրա համար էլ այդպես է, բայց սկզբունքորեն այդ հարցը պետք է բարձրացնել եւ լուծելՙ,- ասում է Կարինե Դանիելյանը: Նա մեծ հույսեր է կապում այս կլոր սեղանի հետ եւ գտնում է, որ եկեղեցին անկեղծ մտահոգված է այս խնդիրներով:

Նշենք, որ համատեղ քննարկման ժամանակ նաեւ որոշվել է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Կլոր սեղանը իրականացնելու է գիտական, վերլուծական եւ գործնական բնապահպանական ծրագրեր: Առաջիկայում Սեւանի Վազգենյան Հոգեւոր դպրանոցում կտեղադրվեն արեւի էներգիայով սնուցվող հատուկ սարքավորումներ, որոնք տաք ջուր կմատակարարեն դպրանոցին:

Ի դեպ, Թեղուտի բնաշխարհի փրկությամբ մտահոգվածները մոտ երկու ամիս առաջ նամակ էին հանձնել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ նրանից խնդրելով աջակցություն՝ Թեղուտում իրականացվող ծառահատումների դեմ պայքարելու համար: Կաթողիկոսը մինչ այժմ չի արձագանքել երիտասադրների դիմումին: Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամ Հրայր Սավզյանը ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում կաթողիկոսի անտարբերությունը որակեց որպես արհամարհանք բնապահպան-ակտիվիստների նկատմամբ:

Комментариев нет: