среда, 8 октября 2008 г.

BNAPAHPANAKAN ERTH



ՀԱՐԳԵԼԻ' ՀԱՅՐԵՆԱԿԻՑ

Ամեն օր Հայաստանում շարունակվում են ինչպես մարդու իրավունքների ոտնահարումները, այնպես էլ մարդկանց կենսագործունեության միջավայրի խաթարումը:

Ժողովրդի սեփականություն հանդիսացող բնական ռեսուրսները անխնա շահագործվում են ի շահ մի խումբ մարդկանց: Ոչնչացվում են Սևանա լիճը, սակավաթիվ անտառները, ընդերքի հարստությունը, վայրի կենդանիները ... Քաղաքների կանաչն ավերվում է` իր տեղը զիջելով բետոնին ...

ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ ...

Ս.թ. հոկտեմբերի 11-ին ժամը 18:30-20:30 կազմակերպվում է երթ, որի նպատակն է հասարակությանը իրազեկել շրջակա միջավայրին առնչվող խնդիրներին և մասնակից դարձնել դրանց լուծմանը:

Միջոցառումը կսկսվի մամուլի ասուլիսով ժամը 18:00-ին `Կոմիտասի արձանի մոտ (Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի առջևի այգում):

Երթուղին կանցնիՍայաթ-Նովա - Տերյան - Թումանյան - Մաշտոց - Իսահակյան - Աբովյան փողոցներովև կավարտվի Հանրապետության հրապարակում:

ՓՐԿԵ’ՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ


Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ:
Lռությունը համաձայնություն է:

Թեղուտի պաշտպանության նախաձեռնություն(093) 080485 ● teghut2008@gmail.comwww.bigfamily.am/eco

Комментариев нет: