Անտեսելով գիտնականների, փորձագետների եւ հասարակության լայն շերտերի կարծիքը,
ՀՀ Ազգային ժողովը օգոստոսի 21-ին հաստատեց Սեւանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին¦ ՀՀ օրինագիծը:
Ըստ այդ օրինագծի` Սեւանա լճից ջրի բացթողումների ծավալն ավելացնում է մինչեւ 360 միլիոն խմ` 2007թ. 170 միլիոն խմ թույլատրելի սահմանի դիմաց: Փոփոխությանը կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ` 4-ը: Վերջիններս ներկայացնում են §Ժառանգություն¦ խմբակցությունը:
Լիճը հեռու է մայրաքաղաքից: Բայց նրա անձայն տնքոցն այնտեղ ավելի շուտ է հասնում: Եվ ահա այդ տնքոցը մայրաքաղաքում ոտքի է հանել բնապահպաններին` Սեւանի ցավի նկատմամբ մտահոգ մարդկանց:
Պայքա~ր, … Մի կողմում իշխանությունն է` իր որոշման մեջ վճռական, մյուս կողմում` լճի հոգսով ապրող մարդիկ` պատրաստ գնալու մինչեւ վերջ: Պայքա~ր,
Պայքար ուժի դեմ, պայքար` հանուն մի կաթիլ ջրի, որն այսօր այնքա~ն պետք է լճին:
Սեւանը գեղեցիկ է ամռանը, գեղեցիկ իր գիրկին առած հովեկներով, իր կապտավուն, ափերից դուրս եկած ջրերի խաղով, որոնք օրվա մեզ բազմաթիվ երանգներ են ստանում: Ահա ալիքները պատեպատ են խփում` ճանկելով քարերի վրա մնացած ավազի վերջին հատիկները ու տանում իրենց հետ:
Տանում ափերին թափված աղբի մնացորդները ու ջուրը մի պահ պղտորվում է` կարծես խռովվում մարդկանցից…
Այսպես քանի~ անգամ Լիճը կարծես գտել է իր խնդրի լուծման իր ձեւը ու զրուցակիցս` խոսքաշատ մեկն ասում է. §Շատ եմ սիրում այս պատկերը: Տեսեք ջուրը դուրս է եկել ափերից եւ կարծես թափվում է` նմանվելով այն պահին, երբ ափսեում պռկե-պռունկ լցված ճաշն աննկատ ծորում է: Սա ուղղակի հիասքանչ է¦: Ջուրը բարձրանում է: Լիճը վերագտնում է իր նախկին ափերը, որոնք մարդու ձեռքով մի տեղ տնակի են փոխվել, մի այլ տեղ` հսկա շինության:
Լիճը գրոհի է անցել ու այդ գրոհը ոմանց ուրախություն է պատճառում, ոմանց` տխրություն: Երկու բանակ, երկու հակամարտող կոմեր եւ սրանց միջեւ պայքարն անվերջ է:
Ո?վ կհաղթի:
Նա± ում կողմն է ուժը, թե? նա, ով կանգնածի լճի կողքին:
Հաղթանակները հեշտ չեն տրվում, արդարության համար պայքարն անվերջ է ու այստեղ` Երեւանում այդ պայքարը թեժանում է եւ Հայոց խորհրդարանը ձեռնոց է նետում հասարակությանը:
-Ա’յ, եթե մենք ընտրեինք նրանց, ով արժանի է ժողովրդին ներկայացնելու Ազգային ժողովում, գուցե նրանց վճիռն այլ լիներ: Եվ Գեղարքունիքի մարզից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանը լճից բաց թողնվող ձրի ծավալների մեծացման դեմ պայքարողներին չէր համարի ժողովրդի թշնամիներ,-ասում է §Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն¦ ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը: Համամիտ եմ նրա հետ եւ գտնում եմ, որ մեծապես մեր մեղքն է, որ մենք ընտրել ենք կոճակ սեղմողների եւ ոչ թե ժողովրդի ցավը հոգացողների:
Սա երիցս ճշմարտություն է:
-Նա, ով ստորագրել է Սեւանի ոչնչացման որոշման տակ, պետք է պատասխանատվություն կրի,-ասում է §Էկոլուր¦ տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը:
Անխոնջ մի անձնավորություն, որ հանրապետության բնապահպանական խնդիրների լուծմամբ գիշեր-ցերեկ մտահոգ, հիմա էլ լճով է զբաղված: Նա վճռական է իր պայքարում եւ այդ պայքարում համոզիչ փաստարկներ է բերում` ապացուցելով, որ լճից ջրի պաշարների բաց թողնման ավելացումը կործանարար է հենց լճի համար:
Ինչո?ւ է ավելացվում լճից բաց թողնվող ջրի քանակը:
Սա մի հարց է, որ այս օրերին երկփեղկել է հասարակությանը, բաժանել հակադիր կողմերի: Ոռոգման նպատակներով: Ասում են կառավարությունում եւ իրենց ասածը հիմնավորելու համար պատճառաբանում են. տարին երաշտ է, ջրամբարները դատարկ են եւ հողը ջուր է ուզում:
-2008թ. երաշտի նշաններ են նկատվել միայն մարտ-ապրիլ ամիսներին: Եվ հետո, տարեկան ջերմաստիճանի ցուցանիշների համեմատությունը ոռոգման ընթացքում` 2001թ. սկսած, վկայում է այն մասին, որ 2008թ. ջերմաստիճանային ռեժիմի առումով բավականին բարեհաջող է գյուղատնտեսական գործունեության համար: Այս տարի բերքատվությունը մի շարք ցուցանիշների համաձայն, գերազանցում է նախորդ տարվա բերքատվությունը, ընդ որում ցուցանիշները վերցված են այն մշակաբույսերի համար, որոնք շատ ջուր են պահանջում,-ասում է ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի գիտքարտուղար Էվելինա Ղուկասյանը:
Նրա հետ համակարծիք են §Հանուն կայուն մարդկային զարգացման¦ ասոցիացիայի տնօրեն Կարինե Դանիելյանը եւ §Տնտեսական իրավունքի կենտրոն¦ ՀԿ-ի նախագահ Մովսես Արիստակեսյանը, Հայպետհիդրոմետի մասնագետ Համլետ Մելքոնյանը:
Իսկ Աժ պատգամավոր, §Ժառանգություն¦ խմբակցությունը ներկայացնող Արմեն Մարտիրոսյանն ուղղակի ասում է. -Ի±նչ է Արարատյան դաշտավայրում մարդի սկսել են բանան կամ էլ անանա±ս աճեցնել, որ ջրի լրացուցիչ քանակություն են ուզում..
. Ջրի ծավալների բարձրացման ընդդիմախոսները պնդում են, որ նախորդ տարվա նույն մշակաբույսերն են այստեղ աճեցվում, համարյա նույն քանակությամբ:
Ոչինչ չի ավելացել ու ոչինչ չի փոխվել:
Ուրեմն ինչո±ւ է պետք ավելացնել ոռոգման ջուրը: ՀՅԴ-ն ներկայացնող պատգամավոր Վահան Հովհաննիսյանն /ի դեպ դաշնակցությունը կողմ է քվեարկել որոշմանը/, ասում է. -Մեզ դրել են անելանելի վիճակի մեջ` մենք ուզում ենք փրկել Սեւանը, բայց մեզ ասում են` 2500 տնտեսություն §կրախի¦ առաջ է կանգնած, դե, կողմնորոշվիր, խորհրդարան:
Նա հիմնախնդրի լուծման իր մոտեցումն է առաջ քաշում. ամբողջ աշխարհում վաղուց անցել են ոռոգման կաթիլային համակարգին եւ այս պայմաններում անգամ մեկ գրամ ջուրը խելամտորեն է օգտագործվում: Իսկ Հայաստանում դեռ ոռոգման ակոսային մեթոդն է գերիշխում եւ ջրի անտեղի կորուստները մեծ տոկոս են կազմում: Պատգամավորը գտնում է, որ այստեղ է մեր դժբախտությունը եւ դրա լուծումից էլ պետք է սկսել:
Ոռոգման համար լրացուցիչ ջուր պետք է փնտրել ոչ թե Սեւանում, այլ Արարատյան դաշտավայրի տնտեսություններում` ջրի խելամիտ օգտագործման մեջ: -Ազատի եւ Ապարանի ջրամբարները, որոնք Արարատյան դաշտավայրի ոռոգման հիմնական շտեմարաններից են, ունեն լուրջ խնդիրներ, որոնք կապված են ոչ թե երաշտի, այլ ջրամբարների տեխնիկական վատ վիճակի հետ եւ այդ խնդիրները պետք է լուծել ոչ թե Սեւանա լճի. այլ ջրային ռեսուրսների ռացիոնալ եւ գրագետ կառավարման հաշվին,-ասում է Է. Ղուկասյանը:
Ըստ մասնագետների, Ազատի եւ Ապարանի ջրամբարները տասնամյակներ շարունակ չեն վերանորոգվել եւ ջուրն անարգել հոսում է զարտուղի ճանապարհներով:
-Սեւանը հայ ժողովրդի հպարտությունն է: Սա խմելու ջրի մեր վերջին շտեմարանն է եւ նրան պետք է մոտենալ խնայողաբար,-ասում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Ազգային ակադեմիային առընթեր Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Համբարձումյանը:
Էկոլոգները պնդում են, որ Ազգային ժողովն ընդհանրապես չի քննարկել հարցը եւ սիրողական մոտեցում է ցուցաբերել: Այն ինչ լսում -քննարկումները հարցի հետ կապված գոնե այս պարագայում պարտադիր էին, որովհետեւ հիմնահարցը հասարակական մեծ հնչողություն ունի:
Բայց… -Պատգամավորներին չի մտահոգում լճի ճակատագիրը,- ասում են էկոլոգները: -Նրանց ասել են` սեղմեք կոճակները, նրանք էլ մեծ ջանասիրությամբ արել են դա:
Արել են, չգիտակցելով իրենց քայլի հետեւանքները: Սա ճշմարտություն է, եւ, ցավոք, այս ճշմարտության կողքով անտարբեր են անցել նաեւ ԳԱԱ-ում:
Այլապես ինչո±վ բացատրել, որ խնդրի մտահոգությամբ ստեղծված փորձագիտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն` ջրի ծավալները մեծացնելու համար, բայց կոնկրետ հանձնաժողովի անդամները տեղյակ չեն եղել դրանից:
Հանձնաժողովը չի անցկացրել փորձագիտական գնահատում եւ ըստ նրանց, հանձնաժողովի անունից եզրակացությունը ստորագրել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը: -
Փորձագիտական հանձնաժողովը չի կատարել իր առաքելությունն` անցկացնել փորձաքննություն Սեւանի պահպանման գործում, քանի որ եզրակացությունն առընչվում է միայն գյուղատնտեսական հարցերին, այլ ոչ թե Սեւանի պահպանմանը,-ասում է §Ժառանգության¦ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:
Նրա կարծիքով փորձագիտական հանձնաժողովի հետ կապված պատմությունը լրացուցիչ հետաքննության կարիք ունի: Իր հերթին կենսաբանական գիտությունների դոկտոր, Սեւանի պահպանության փորձագիտական հանձնաժողովի անդամ Ռաֆիկ Հովհաննիսյանը գտնում է, որ Սեւանի ջրի բացթողման ծավալների ավելացումը մինչեւ 360 մլն խմ թույլ չի տա պահպանել ջրի դրական հաշվեկշիռը:
§ԷկոԼուր¦-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նա փաստել է, որ հիմնվելով իր ձեռքի տակ եղած հիմնավոր փաստերի վրա, դրական հավեկշիռը պահպանելու համար պետք է բաց թողնել առավելագույնը 300 մլն խմ:
Նա ասել է, որ այդ մասին իր կարծիքն է հայտնել փորձագիտական հանձնաժողովին: Սակայն այդ հանձնաժողովի դրական եզրակացությանը ծանոթացել է դրա հրապարակումից հետո միայն:
Այս տարի ջրի բացթողնումը կատարվեց ավելի վաղ` հունիսի փոխարեն այն տեղի ունեցավ ապրիլի կեսերին: Դա, իրոք, կարելի էր բացատրել վաղ սկսված երաշտով եւ կառավարության այդ քայլը արդարացված էր:
Սակայն հետագա ամիսներին արդեն պատկերը փոխվեց եւ սկսված տեղումները կարծես վերականգնեցին հավասարակշռությունը եւ ջրի կարիք այնքան էլ չէր զգացվում:
Ուրեմն ինչո±ւ է պետք այդքան թանկ գնով ձեռք բերված ջուրը գրչի մի հավածով անխնա շռայլել:
-ՀՀ կառավարության որոշումը բխում է օլիգարխների շահերից, որոնք կապիտալ շինություններ ունեն Սեւանի ափին,-ասում է Կարինե Դանիելյանը: Ըստ նրա, լճափին ավելի քան 450 կապիտալ շինություն կա եւ դրանց ջրի տակ մնալու դեպքում բաց է մնում փոխհատուցման հարցը, քանի որ շինությունների մեծ մասն անօրինական են: Ըստ նրա, այդ որոշումը նաեւ բխում է կոռուպցիոն շահերից, ովքեր կարող են առանց վերահսկողության օգտագործել ջրի բացթողումների արդյունքում առաջացող էլեկտրաէներգիան:
Ըստ Կ. Դանելյանի, հակառակ դեպքում ոչնչով չեն հիմնավորվում ջրի բացթողման ծավալների մեծացումը:
-Չնայած §երաշտային¦ տարվան, մենք այս տարի բարձր բերք ենք ստացել: Եվ եթե ջուրն անհրաժեշտ է ոռոգման համար, ինչո±ւ է այն բացթողնվում օգոստոսին, բերքահավաքի ժամանակ,-հարցնում է նա:
Կարելի է կիսել նրա կարծիքը, բերելով համոզիչ փաստարկներ, որ մեզ է տրամադրել մասնագետներից մեկը:
Պարզվում է, որ 1սմ լճի մակարդակի իջեցումը բերում է 1 միլիոն ԱՄՆ դոլարի էլեկտրաէներգիայի արտադրություն, որի 1 կվտ-ի ինքնարժեքը կազմում է 5 դրամ: Իսկ 1 սմ իջեցումը նշանակում է ջրից բաց թողնել 12 մլն խմ ջուր: Ուրեմն նախատեսված 360 մլն խմ բաց թողնելու դեպքում լճի մակարդակն իջնելու է 30 սմ-ով, իսկ արդյունքում արտադրվելու 30 միլիոն ԱՄՆ դոլարի էլեկտրաէներգիա:
Ահա ամբողջ գաղտնիքը: Կ. Դանիելյանի կարծիքով, Սեւանի բարձրացումը նախկին մակարդակին անհրաժեշտ է նրա էկոհամակարգը վերականգնելու համար:
Դրա համար անհրաժեշտ է լճի մակարդակի բարձրացում տարեկան 30 խորանարդ մետրով, որն հնարավոր է ներկա մակարդակի անվերապահ պահպանմամբ` 150 մլն խմ մետրի ոչ ավել բարձրացման դեպքում միայն:
Եթե 12 մլն խմ ապահովում է լճի մակարդակի բարձրացումը 1 սմ-ով, ուրեմն անհրաժեշտ է պահպանել դրական հաշվեկշիռը 400 մլն խմ սահմաններում:
-Այն կարծիքին եմ, որ այսօր ամեն ինչ արվում է լճի դրական հաշվեկշիռը փոքրացնելու համար,-ասում է բնապահպանը:
Ըստ նրա, ներկայումս լճի մակարդակը կազմում է 1898, 25 մետր:
Խոսքի Ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեր խնդրանքով անդրադառնալով հիմնահարցին, ասաց. -Չգիտեմ ինչ անուն տալ նման որոշում կայացնողներին:
Հայաստանում մի տեսակ տխուր ավանդույթ է դարձել հասարակական մեծ հնչեղություն ունեցող հարցերը քննարկել փակ դռների հետեւում:
Զարմանում եմ` ի±նչը ստիպեց իշխանություններին կայացնել այդ որոշումը, երբ դրան դեմ էր հասարակության ճնշող մասը:
Ուղղակի ապշեցուցիչ է, որ մարտի 1 տեսած իշխանությունը, որ ամեն օր, ամեն ժամ խոսում է երկխոսություն սկսելուց, հանդուրժողականությունից, ձեռնոց է նետում այդ հասարակությանը:
Նույն կարծիքին է Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը: Ըստ նրա, այդ որոշումը պայմանավորված է լճափին բիզնես ունեցողների շահերով:
-Ես մասնագետ չեմ, բայց կիսում եմ մասնագետների մտահոգությունը: Հարց է առաջանում. ինչո±ւ է նման որոշում կայացվում հենց հիմա` երբ բերքահավաքն արդեն ավատվում է: Պարզապես լճի մակարդակի բարձրացումը ահուսարսափի մեջ գցել ոմանց: §Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն¦ ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը գտնում է, որ իշխանությունները հետաքրքիր գործելաոճ են որդեգրել. լուռ լսել հասարակական կազմակերպություներին, բայց անել այն, ինչը իրենց է ձեռնտու:
Թարմ օրինակը լճից բացթողնվող ջրի քանակի ավելացման դեմ պայքարն է: Եղան բազմաթիվ բողոքի ակցիաներ, հանդիպումներ` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Բայց, ահա, խնդրեմ, արդյունքը: -Ոչ մի երաշտ էլ չկա:
Վերջին տարիների մեջ ամենաերաշտ տարին եղել է 2000թ., սակայն այդ տարի լճից բաց է թողվել ընդամենը 150 մլն խմ ջուր,-ասում է նա:
Նրա հետ համակարծիք է §Կանաչների¦ կուսակցության ներկայացուցիչ Արմեն Դովլաթյանը: Նա գտնում է, որ հասարակությունը պասիվ է այս կարեւոր հարցի նկատմամբ եւ միշտ պայքարի է դուրս գալիս ուշացած:
-Սեւանա լճի մակարդակի այնքան թանկ բարձրացումը դարձել է ոմանց աչքի փուշը,-ասում նա:
-Այլապես ինչով բացատրել, որ դժվար ձեռք բերածը այդքան հեշտությամբ տրվում է: Սա բիզնեսի շահերով է պայմանավորված` ստանալ 5 դրամանոց էլեկտրաէներգիա եւ վաճառել ժողովրդին 25 դրամով:
Լճի մակարդակի բարձրացման նպատակով Համաշխարհային բանկը միլիոններ տվեց` ափը մաքրելու, ջրի տակ անցած անտառները կտրելու համար:
Սակայն ի±նչ է արվել:
Համարյա ոչինչ:
Լճաշենի անտառները քեզ օրինակ, ծառերը կտրեցին, վաճառեցին, իսկ կոճղերը, որ ավելի վտանգավոր են ջուրը աղտոտելու համար, մնացել են ջրի տակ:
Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը գտնում է, որ ազգի խնդիրներով ապրող մարդիկ չպետք է հանդուրժեն այս ամենը: Ժողովուրդը պետք է տեր կանգնի իր աժեքներին, իսկ լիճը ամենամեծ արժեքն է:
-Այսօր էկոտեռոր է կատարվում Սեւանի նկատմամբ,-ասում է նա:
Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ, նակին փոխվարչապետ Վահան Շիրխանյանին մտահոգում է խնդրի հետ կապված մարդկանց անտարբերությունը:
Պետք է մարդկանց արթնացնել խորը թմբիրից եւ պայքարի կոչել: Այլ կարծիքի է փորձագիտական հանձնաժողովի մեկ այլ անդամ` Վլ. Մովսիսյանը:
Գեղարքունիքի նախկին մարզպետը, որ մարզում աշխատած տարիներին սիրում էր բարձրաձայնել, որ ինքը լճի մակարդակի 6 մետրով բարձրացման ջերմեռանդ կողմնակիցներից է, ասում է. -Մեզ պետք է մաքուր Սեւան:
Այն Սեւանը, այսօր կա, մեզ չի գոհացնում: Ուրեմն պետք է մտածել, ոչ թե այն մասին, թե որքան ջուր է լցվում Սեւան, այլ թե ինչ որակի ջուր է լցվում:
Նա փաստորեն կողմ է ջրի բացթողնմանը եւ գտնում է, որ պետք է վերանորգել Արփա-Սեւան թունելը, այլապես կշարունակվի կեղտոտ ջուրն անարգել լցվել լիճ:
Նշենք, որ 2008թ. վերջերին թունելով Սեւանա լիճ լցվող ջրի ծավալը կկազմի 180 մլն խմ: Այդ մասին ԱրմԻնֆոյին հայտնել է ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Մհեր Մկրտումյանը: Ըստ նրա, ներկա դրությամբ թունելով լիճ է լցվել 153 մլն խմ ջուր: Ներկայումս թունելով ջրի մուտքը մինչեւ սեպտեմբերի կեսերը դադարեցվել է` վերանորոգման աշխատանքների պատճառով: Աշխատանքների համար նախատեսված է 1 մլրդ դրամ, որը տրամադրվել է ՀՀ Զարգացման հիմնադրամի կողմից: Իր հատուկ կարծիքն ունի Էվելինա Ղուկասյանը:
-Սեւանա լճի նախնական մակարդակի վերականգման ուշացումը սպառնում է արդյունագործական ձկների պոպուլյացիային,-ասում է նա: Նրա հավաստմամբ, հետազոտությունները ցույց են տալիս, որ Սեւանի իշխանի եւ սիգի ձվադրման վայրերը գտնվում են ջրազրկված գոտում, ինչը սպառնալիքի տակ է դնում երկրի գլխավոր ձկնային պաշարների բազմացումը:
Ըստ բնապահպանի, 1980թ. համեմատությամբ ձկան պաշարները լճում նվազել են 11 անգամ: -Բացի այդ,-ասում նա,-ջրի մակարդակի չափազանց իջեցումը կարող է նպաստել լճի հատակի կառուցվածքի քայքայմանը եւ ջրի աղտոտմանը տիղմով: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել լիճ մտնող ջրերի մաքրման որակին, որոնցում առկա է ինչպես կենցաղային, այնպես էլ գյուղատնտեսական թափոնների անթույլատրելի քանակություն:
Եթե այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա հետեւանքները կլինեն անկանխատեսելի, քանի որ աղտոտված ջուրը ոչ միայն կօգտագործվի ոռոգման նպատակով, այլեւ կմտնի բնական շրջանառության մեջ:
Գլխավոր եզրահանգումն հետեւյալն է. ոչ մի դեպքում չի կարելի ավելացնել Սեւանից ջրի ծավալի բացթողումը: Կլիմայի փոփոխության կանխատեսման համաձայն, տարեկան միջին ջերմաստիճանի բարձրացումը 0,5 աստիճանով կառաջացնի լճի մակարդակի կտրուկ անկում: Լճի ջուրը ոչ միայն կպակասի, այլեւ կակտիվանան ճահճացման գործընթացները, ինչը կհանգեցնի Հայաստանի եւ ամբողջ Կովկասի տարածաշրջանի ջրային ռազմավարական պաշարի կորստին:
Սա էկոլոգների գլխավոր մտահոգությունն է, որ կարծես իրականանում է:
Խնդրեմ, լիճը կորցնելով իր ջուրը, այս օրերին ճահճանում է:
Անգամ անզեն աչքով այն առավել քան տեսանելի է:
Սա արդեն ողբերգություն է, որը պետք է կանխել:
Որքան շուտ, այնքան լավ:
Պ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ§Սեւան¦ թերթի գլխավոր խմբագիր
Комментариев нет:
Отправить комментарий