ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԷԿՈԼՈԳԻԱՅՈՒՄ` http://www.ecolur.org/ ԿԱՅՔ
Սույն թվականի հոկտեմբերի 16-ին` ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա §ԷկոԼուր¦ տեղեկատվական ՀԿ-ի http://www.ecolur.org/ տեղեկատվական կայքի հանդիսավոր բացումը: Կայքի նշանաբանն է. §ԷկոԼուր` տեղեկատվական նոր քաղաքականություն էկոլոգիայում¦:
Կայքը պատրաստված է Կրիտիկական իրավիճակում գտնվող էկոհամակարգերի գործընկերության հիմնադրամի (CPEF) աջակցությամբ: http://www.ecolur.org/ կայքը նոր տեղեկատվական դաշտ է, որտեղ քննարկվում են էկոլոգիական խնդիրներ լրագրողների, փորձագետների, պաշտոնյանների եվ հասարակության մասնակցությամբ:
Կայքը գործում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով:
Կայքի հիմնական բաժիններն են` §Նորություններ¦, §Թեժ կետեր¦, §Ընտրյալ թեմաներ¦, §SOS ահազանգ¦, §Օրենսդրություն¦, §Փորձագիտական գնահատական¦, §Ֆոտոռեպորտաժ¦, §Մեր մասին¦, §Ֆորում¦:
Կայքի տեղեկատվությունը հագեցած է սեփական նյութերով, ԶԼՄ-ի էկոլոգիական նյութերից կազմված դայջեստով, §թեժ կետեր¦-ից մեր գործընկերների ուղարկած բացառիկ նորություններով:
Օրենսդրությունը ներկայացված է երկու ենթակառուցվածքով` ազգային եվ միջազգային օրենսդրություն:
Փորձագիտական գնահատականները ներկայացնում են պաշտոնական աղբյուրներին եվ անկախ փորձագետների հրապարակումները:
Կայքում օգտագործված են ֆոտո-նյութեր, որոնք §ԷկոԼուր¦-ին տրամադրում են իր գործընկերները` լրագրողները եվ փորձագետները:
Հայկական լրատվամիջոցների հրապարակումների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում էկոժուռնալիստիկան գնալով ավելի շատ է ձեռք բերում քաղաքական, տնտեսական եվ սոցիալական ուղղվածություն: Դա ուղղակիորեն կապված է այն բանի հետ, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը տեղի է ունենում բնական ռեսուրսների գերշահագործման հաշվին, բացակայում է էկոլոգիական վերահսկողությունը, եվ պետական կառույցների կողմից չի տարվում անհրաժեշտ բնապահպանական քաղաքականություն: Հատկապես դա վերաբերվում մասշտաբային նախագծերին, որոնք ինքնին խնդրահարույց են, ինչպես օրինակ` հանքարդյունաբերությունը, շինարարութունը, անտառ-տնտեսությունը, Սևանա լիճն իր բազմաթիվ խնդիրներով եվ այլն: Արդյունքում Հայաստանի քարտեզը ծածկված է էկոլոգիական թեժ կետերով` Սևան, Թեղուտ, Քաջարան, Արարատ, Ալավերդի, անտառներ, արգելոցներ: Նրանց թիվը տարեցտարի ավելանում է:
§ԷկոԼուր¦ տեղեկատվական ՀԿ-ն մշտապես արձագանքել է SOS ահազանգերին եվ անցկացնում է մեդիա կամպանիաներ: Այսուհետ մեդիա կամպանիաները կանցկացվեն նաև http://www.ecolur.org/ կայքի միջոցով:
Ներկայումս կայքում անցկացվում է §SOS Սեվան¦ մեդիա կամպանիան, որի նպատակն է պահպանել Սևանի էկոհամակարգը: Կամպանիան ուղղված է Արարատից Սոդք ոսկու արտահանման գործարանի տեղափոխման նախագծի դեմ, որը փորձում է իրականացնել §GPMGold¦ ընկերությունը, եվ լճից ջրի բացթողումների դեմ` մասնավոր անձանց շահերի համար:
§ԷկոԼուր¦ տեղեկատվական ՀԿ
15.10.2008թ.
Комментариев нет:
Отправить комментарий