понедельник, 6 октября 2008 г.

§Մեզ մի կերեք¦, §Կենդանիները մեր բարեկամներն են¦§Շունը մարդու լավագույն ընկերն է¦,- ,


շաբաթ օրը երեւանցիներին կոչ էին անում մոտ 2 տասնյակ կենդանիների դիմակներ կրող երիտասարդներ, որոնք երթ էին նախաձեռնել նվիրված կենդանիների պաշտպանության միջազգային օրվան:
Երթը մեկնարկեց Շառլ Ազնավուրի անվան հրապարակից. ոստիկանության աշխատակիցները փորձեցին արգելել այն` պատճառաբանելով, որ երիտասարդները չունեն քաղաքապետարանի թույլտվություն: §Հարյուր հոգուց պակաս մասնակից ունեցող միջոցառումը ոչ զանգվածային է եւ ըստ ՀՀ Սահմանադրության` մենք ոչ մի թույլտվության կարիք չունենք¦,- երիտասարդները ոստիկաններին հիշեցրեցին իրենց սահմանադրական իրավունքը, սակայն վերջիններս չընկրկեցին. §Դուք սխալ գիտեք, երթ անելու իրավունք չկա¦,- պնդում էին ոստիկանները: Բնապահպան երիտասարդները ստիպված եղան ոստիկաններին ցույց տալ ոչ զանգվածային միջոցառում անցկացնելու իրենց իրավունքը հաստատող ՀՀ սահմանադրության տպագիր տարբերակը, որից հետո §օրենքներին լավ ծանոթ¦ ոստիկաններն այլեւս չփորձեցին խոչընդոտել նրանց:
Կենդանիների դիմակներ կրող երիտասարդները քաղաքացիներին հյուրասիրում էին միրգ ու բանջարեղեն` քարոզելով ուտել բուսական սնունդ եւ չսպանել կենդանիներին:
Ի դեպ, բնապահպան երիտասարդները երեկ բուսակերների խնջույք էին կազմակերպել Բուսաբանական այգում. խնջույքին մատուցել են միմիայն բուսական սնունդ` ապացուցելով, որ առանց մսամթերքի էլ կարելի է բազմաթիվ համեղ կերակրատեսակներ պատրաստել:
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=64762

1 комментарий:

Анонимный комментирует...

yeah! its much better,