понедельник, 21 апреля 2008 г.

Շարունակում ենք վատթարացնել հանրապետության էկոլոգիան

13:43 Yerevan 9:43 GMT Friday 18 April 2008
Նիկիտա Զարոբյան




ՀՀ կառավարությունն իր 2007թ. նոյեմբերի 1-ի որոշմամբ հավանություն տվեց «Արմենիա քափր փրոգրամ» «ԷյՍիՓի» ընկերությանը Լոռու մարզի Թեղուտի հանքավայրը 25 տարով շահագործման հանձնելու վերաբերյալ նախագծին, իսկ հանքավայրի օգտագործման լիցենզիան կառավարության կողմից ընկերությանն էր տրվել դեռեւս 2001թ.-ին:
Սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենամեծամասշտաբ արդյունաբերական նախագիծն է` ավելի քան երկու անգամ ավելացնել պղնձի հանքանյութի արտադրությունը եւ 25 տոկոսով` մոլիբդենի խտանյութի արտադրությունը: Նախագիծը խոստանում է նաեւ 1.4 հազար աշխատատեղ` 5 մլն դոլար աշխատավարձի ֆոնդով, 10 մլն դոլար տարեկան հարկային մուտքեր եւ մոտակա 30-40 տարվա ընթացքում 100 մլն դոլարի արտահանում: Այսքանով, կարծեք, եզրափակվում է վերոնշյալ նախագծից ակնկալվող դրական կողմը, մնացածը միայն ծախքեր են, որոնք ավելի շատ են, քան ակնկալվող եկամուտները:
Նախ, այս նախագծի իրականացումը կխախտի գործող օրենսդրությունը` Սահմանադրության երկու հոդվածները, ՀՀ-ի կողմից վավերացված մի շարք միջազգային պայմանագրերը եւ ՀՀ օրենքները: Ընդհանուր առմամբ խախտվում են վերոնշյալ փաստաթղթերի ավելի քան 70 հոդվածներ, ինչը բացարձակապես անթույլատրելի է այն երկրի համար, որն իրեն դասում է ժողովրդավարական երկրների շարքին: Անկախ փորձագետ, «Հայաստանի անտառներ» հ/կ-ի ղեկավար Նազելի Վարդանյանի կարծիքով` Թեղուտի հանքավայրի շահագործման հետեւանքով կխախտվեն միջազգային 7 բնապահպանական կոնվենցիաների պահանջները, «Բնապահպանական բազմազանության մասին», «Կլիմայի փոփոխության» մասին , «Անապատացման դեմ պայքարի» մասին օենքները, «Օրհուսի կոնվենցիան» եւ այլն, ինչպես նաեւ բնապահպանությանը վերաբերող ՀՀ 10 օրենքներ, այդ թվում` «Շրջակա միջավայրի նկատմամբ փորձաքննության»: Նշենք, որ հանքավայրը շահագործելու համար կհատվի 357.16 հա անտառ` մոտ 170 հազար 833 հատ ծառ, որոնց մեջ կան հազվագյուտ համարվող ծառեր, ինչպես նաեւ վերանալու են Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ ու կենդանիներ, որոնք շահագործումից հետո իսպառ կանհետանան այդ տարածքներից: Ինչ վերաբերում է խոստացված աշխատատեղերին: Ներկայումս նախագծի շահագործման համար հատկացված 1500 հա տարածության վրա տեղակայված երկու բնակավայրերում` Թեղուտ եւ Շնող գյուղերում ապրում է մոտ 6000 մարդ, ովքեր, ներառյալ անչափահասներն ու թոշակառուները զբաղվում են հիմնականում գյուղատնտեսական աշխատանքներով` անասնապահություն, մեղվապահություն, անտառային բույսերի ու պտուղների հավաքում եւ այլն: Այնպես որ, կառավարությունը վերոնշյալ նախագծի շահագործման թույլտվությունը տալով փաստացիորեն հավանություն է տվել արդեն իսկ գոյություն ունեցող աշխատատեղերի վերացմանը` փոխարենը խոստանալով մոտ 1430 աշխատատեղ նոր ստեղծվելիք ձեռնարկությունում: Ընդ որում` այդ ձեռնարկությունում աշխատողներն ապրելու են արտադրության թափոններից աղտոտված վայրում, թափոններ, որոնք կործանարար են մարդու առողջության համար: Հաջորդը` նախագծից ակնկալվող օգուտը չափազանց փոքր է, որպեսզի համակերպվենք բնապահպանական այն կորուստների հետ, որոնք առաջանալու են նախագիծը կյանքի կոչելուց հետո: Այդ նախագծի իրականացման դեպքում ի հայտ եկող բնապահպանական, նյութական, առողջության համար աղետալի հետեւանքների մասին պաշտոնական գնահատականները չափազանց նվազեցված են: Այդ կորուստները չեն սահմանափակվում միայն 357 հա անտառատարածքի ոչնչացմամբ: Կվերանան նաեւ շրջակա անտառտարածքները ոռոգման հաշվեկշռի խախտման եւ ահռելի մեծ չափերի հասնող փոշու հետեւանքով: Դա էլ ավելի կարագացնի մեր երկրում այժմ մեծ տեմպերով ընթացող անապատացման պրոցեսը: Վերջերս ՄԱԿ-ի անցկացրած հետազոտությունների տվյալներով Հայաստանի տարածքների 82 տոկոսը ենթակա է անապատացման, իսկ 26 տոկոսը` ամբողջական անապատացման: Դրա հետեւանքով հանրապետությունում կտրուկ աճել են մասնավորապես շնչուղիների հետ կապված հիվանդությունների դեպքերը: 2001-2005թթ. ընթացքում նմանատիպ հիվանդություններով ախտահարման դեպքերը առողջապահության նախարարության տվյալներով աճել են 45 տոկոսով եւ գրանցվել է հիվանդության161000 դեպք: Առաջնորդվելով նմանատիպ արտադրությունների արդյունքում ի հայտ եկած էկոլոգիական կորուստների ծավալներով` մի քանի տարի հետո էլ ավելի կսաստկանա մեր հանրապետության օդային եւ ջրային ավազանների աղտոտվածությունը: Այսօր էկոլոգիական աղետի եզրին է Լոռվա մարզով հոսող Դեբետ գետը: Այդտեղ են թափվում Ախթալայի կոմբինատին պատկանող պոչամբարում կուտակված տոքսիկ թափոնները: Համաձայն բնապահպանության նախարարության անցկացրած ջրերի որակի մասին մոնիտո

Комментариев нет:

Отправить комментарий