понедельник, 21 апреля 2008 г.

ԱՆՏԱՌԸ ՄԵՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԷՙ

[12:28] 21 Ապրիլի, 2008
Թեղուտի անտառի փրկության համար պայքարող բնապահպան-ակտիվիստների խումբը երեկ էկոլոգիական հեծանվաարշավ էր նախաձեռնել, որին մասնակցում էին 30-40 հեծանվորդ: ՚Հեծանվաարշավի նպատակն է հասարակությանը եւ պատկան մարմիններին ցույց տալ, որ մենք դեմ ենք, որպեսզի հատվի Թեղուտի անտառը:
Դա մեր սեփականությունը չէ, անտառը մեզ կարծես ՚արենդայովՙ են տվել, մեր պապերը եւ մենք պետք է փոխանցենք այն հաջորդ սերունդներին,- նախքան հեծանվաարշարվի մեկնարկը ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց բնապահպան-ակտիվիտս Մարիամը,-
Ցանկանում ենք գտնել կայուն զարգացման այլընտրանքային միջոցներ, որոնցից մեկը հանքի փակ շահագործումն է, թող գերշահույթ չստանան, ստանան շահույթ, բայց բնությունն էլ չավերենՙ: Հեծանվորդներն ուսերին ամրացրել էին պաստառներ, որոնց վրա գրված էր
՚Փրկենք Հայաստանի բնությունըՙ, ՚Ես շնչել եմ ուզումՙ, ՚Փրկենք Թեղուտըՙ
եւ նմանատիպ այլ գրություններ:
Հեծանվաարշավին մասնակցում էր նաեւ ԱԺ ՚Ժառանգությունՙ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ում կարծիքով` ՚սա մի ճանապարհ է, որը պետք է օգտագործվի ի նպաստ հանքավայրի շահագործման կասեցմանՙ:
Հեծանվաարշավի մայրուղին անցնում էր Երեւանի կենտրոնական հատվածներով. Մատենադարան, Բաղրամյան փողոց, Մաշտոցի պողոտա, Հանրապետության հրապարակ եւ այլ վայրեր: Երթի ընթացքում երիտասարդ բնապահպաններին էր միացել 67-ամյա մի պապիկ, ով ՚Ա1+ՙ-ին պատմեց, որ ինքը հեծանվով երթեւեկում է 14 տարեկանից: ՚Սկզբում անգամ չգիտեի, թե Թեղուտի անտառը որտեղ է գտնվում, բայց այժմ գիտեմ եւ պետք է պայքարեմ մեր բնության համարՙ,- ասում է 67-ամյա Ալբերտ Մինասյանը:
Նշենք, որ բնապահպան-ակտիվիստները հեծանվաարշավն անցկացնելու համար չէին դիմել քաղաքապետարան, քանի որ, ինչպես բացատրեց Զարուհի Փոստանջյանը, հեծանվաարշավին մասնակցում էին 30-40 հեծանվորդ, իսկ դա նշանակում է, որ այն ոչ զանգվածային միջոցառում է եւ քաղաքապետարանից թույլտվություն ստանալու կարիք չկար: Հեծանվորդներին ոստիկանները կանգնեցրել են Պռոշյան փողոցում եւ հորդորել քշել ոչ թե փողոցով, այլ մայթով` երթեւեկությունը չխանգարելու համար: ՚Հեծանիվը նույնպես երթեւեկության միջոց է, այնպես որ մենք երթեւեկելու նույն իրավունքն ունենք, ինչպես ավտոմեքենաներըՙ,- ասում է բնապահպան-ակտիվիստ Վարդանը:
Հեծանվորդներն շրջեցին Երեւանի կենտրոնով եւ վերադարձան Մատենադան, որտեղ էլ արշավն ավարտվեց:
Աղբյուրը Ա1+

Комментариев нет:

Отправить комментарий