Այս անսովոր ցուցահանդեսի նպատակն էր, ինչպես մասնակիցներից մեկը ներկայացրեց ՀՀ կառավարության անդամներին եւ անցնող-դարձողներին իրազեկել Թեղուտի, բնության խնդիրների մասին: Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի մի ուսանողուհի՝ Սեդա Գրիգորյանը, որը սովորում է կինոռեժիսուրայի բաժնում, մեզ հետ զրույցում նշեց, որ շատ է սիրում իր մասնագիտությունը, սակայն. ՚Եթե օդ մնա, ես շնչեմ, ապրեմ, ապա կկարողանամ հաջողությամբ ավարտել եւ զբաղվել իմ սիրելի մասնագիտությամբՙ:
Ոստիկանության աշխատակիցները, շղթա կազմած, այսօր արգելել էին ցուցարարներին կանգնել կառավարության մուտքի դիմաց՝ պատճառաբանելով, թե իրենց կոչերով խանգարում են կառավարության աշխատանքը: ՚Միայն այսօ՞ր դա հասկացաք: Նախորդ անգամներին կարծես թե չէինք խանգարումՙ,- ասաց ակցիայի մասնակիցնեից մեկը, որն իր ընկերների հետ առանձնացել էր մյուսներից ու նստել կառավարության մուտքի դիմաց՝ հենց գետնին: ՚Սա ինքնաբուխ նստացույց է: Ես իմ երկրում եմ գտնվում ու իմ իրավունքն է՝ ինչ կուզեմ կանեմՙ,- ասաց մեկ այլ մասնակից:
Ոստիկանության աշխատակիցներից ոմանք մոտենում, կարդում էին գետնին փռված նկաներն ու նաեւ հետաքրքրվում ակցիայի մասնակիցներից՝ ինչ գետ է, ինչ անտառ է նկարում: Ակցիայի մասնակիցները հանգամանալից պատասխանում էին նրանց հարցերին եւ ընդգծում, որ պղնձամոլիբդենային այդ գործարանի կառուցմամբ ինչ խնդիրներ կարող էին առաջ գալ: ՚Ալավերդիում բոլոր ծնունդներն անորմալ են: Այստեղ ծառ տնկելու հարցը չէ, որ մեկ ուրիշ տեղ տնկենք, այլ այստեղ մեր առողջ սերնդի գոյության կռիվ է: Երկրագնդի մակարդակով աղետ ենք հասցնում մարդկությանը: Այս իշխանությունները պատերազմ են հայտարարել բնությանըՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց Թեղուտի պաշտպանության շարժման անդամներից Մարիամ Սուխուդյանը:
Այս ակցիայից հետո մասնակիցները երթով շարժվելու էին VTB բանկ, որը ֆինանասավորում է պղնձամոլիբդենային հանքաարդյունաբերության ՚չարաբաստիկՙ գործարքը: Այստեղ եւս ակցիայի մասնակիցներն իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն, որպեսզի ՚նա ետ կանգնի չարագործ գործարքի ֆինանսավորումիցՙ: Այստեղ էին նաեւ ՚Ժառանգությունՙ կուսակցության պատգամավորներից: Նրանցից Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ՚բնության պահպանման այս ակցիաները ինչ-որ մեկի կողմից ուղղորդված չեն, այլ ինքնաբուխ ենՙ:
Բացի նկարներից, գետնին փռված էին նաեւ ակցիայի պահանջներն ու կոչերը՝ ՚Հետո՞, արա վերջը ինչ ա լինելուՙ, ՚Ձեռքներդ հեռու Թեղուտիցՙ, ՚Հայաստան-հանքահումքային կցորդՙ, ՚Թեղուտ՝ աշխարհի ամենամեծ պոչամբարՙ եւ այլն: Երբ ավարտվեց կառավարության նիստը եւ տարբեր գերատեսչությունների պատասխանատուները սկսեցին հերթով դուրս գալ շենքից, ակցիայի մասնակիցները սկսեցին ամոթանք տալ ու գոռալ նրանց ետեւից: Իսկ պաշտոնյանները, նման վերաբերմունքի արժանանալիս, շուտափույթ փախչում էին դեպի իրենց մեքենաները: Ոստիկանության աշխատակիցներից բացի, կառավարության մոտ կամաց-կամաց սկսեցին հավաքվել նաեւ կարմիր բերետավորները:
Բացի Թեղուտի խնդիրներով հավաքված խմբից, այստեղ էին նաեւ Երեւան քաղաքի վտարված գոտիների բնակիչները, ի պաշտպանություն ազգային հերոս Ժիրայր Սեֆիլյանի բողոքի դուրս եկած մարդիկ: Հենց կառավարությունից դուրս եկավ փոխքաղաքապետ Կամո Արեյանը, օտրաման գոտու բնակիչները շրջապատեցին նրան ու սկսեցին յուրաքանչյուրն իր բողոքը ներկայացնել նրան: Վերջինս ամեն կերպ փորձում էր հանգստացնել նրանց եւ խոստումներ տալ:

15:16] 29 Մայիսի, 2008
Very nice write-up. I certainly love this website.
ОтветитьУдалитьThanks!
My web-site free online stopwatch download.