вторник, 27 мая 2008 г.

BOLORINBOLORINBOLORINBOLORIN~~

ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ,

Թեղուտի պաշտպանության շարժումը շարունակում է պայքարը հանուն Հայաստանի ժողովրդի սեփականություն հանդիսացող ընդերքի ռեսուրդների բանական օգտագործման և Լոռվա բնաշխարհի պահպանության
:

Ս.թ. մայիսի 29-ին լրանում է ՀՀ վարչապետին ուղղված մեր դիմումի 14-օրյա ժամկետը և մենք դեռևս սպասում ենք համապատասխան արձագանքի:

ՄԵՐ ՊԱՀԱՆՋԸ ՆՈՒՅՆ Ն Է


Անվավեր ճանաչել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ ՀՀ կառավարության 2007թ, նոյեմբերի 1-ի N1278-ն ու N1279-ն որոշումները և դադարեցնել հանքավայրի տարածքում արդեն իսկ սկսված աշխատանքները` ելնելով ինչպես շրջակա միջավայրին ու մարդու առողջությանը հասցվելիք վնասների ծավալներից, այնպես էլ ռազմավարական նշանակություն ունեցող պաշարները վատնելու աննպատակահարմարությունից.
Կասեցնել նոր հանքավայրերի հետազոտմանն ու արդյունահանմանն ուղղված բոլոր գործողությունները` մինչև կայուն զարգացման և ռացիոնալ ընդերքաօգտագործման երկարաժամկետ ռազմավարության մշակումը, քննարկումն ու ընդունումը` հաշվի առնելով ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդների բարօրությունը:

Մայիսի 29 –ին Ժամը 11:00-ին
ՀՀ կառավարության առջև

ԼՈՒՌ ՆԿԱՐՉՈՒԹՅԱՄԲ
Կշարունակվի բողոքը Թեղուտի անտառների ոչնչացման դեմ:

Ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ կառավարությունը չի տվել մեր բարձրացրած հարցերի լուծումը:

Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ.
Լռությունը մասնակցություն է:
________________________________
Թեղուտի Պաշտպանության Խումբ
(093) 080485 ● teghut2008@gmail.com www.bigfamily.am/eco

1 комментарий:

  1. I really like what you guys tend to be up too. This kind of clever work and coverage!

    Keep up the good works guys I've incorporated you guys to my blogroll.

    Here is my web site - online stopwatch download.

    ОтветитьУдалить