понедельник, 25 августа 2008 г.

ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ ՀՐԴԵՀ Է ԲՌՆԿՎԵԼ

***
Նախօրեի երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել Խոսրովի արգելոցում:


Դեպքի վայր ժամանած փրկարարներին հաջողվել է հրդեհը մարել կեսգիշերին մոտ: Ինչպես Panorama.am-ի թղթակցին հայտնեց ԱԻՆ փրկարար ծառայության պետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը, այրվել է 30 հա տարածք: Վնասների մասին առայժմ հստակ տվյալներ չկան: Խոսրովի պետական արգելոցը Հայաստանի 3 արգելոցներից մեկն է` Երևանի ծայրամասերից մեկում տեղակայված «Էրեբունու» և Սյունիքի մարզի «Շիկահող» արգելոցների հետ: 3 արգելոցները միասին 39,285 հեկտար են, որը կազմում է ՀՀ տարածքի 1,2 տոկոսը: 29.196 հա տարածքով արգելոցը հարուստ է բուսականությամբ ու կենդանական աշխարհով:

Այստեղ աճում են մոտ 1850 տեսակի բույսեր, որոնցից 24-ը համարվում են էնդեմիկ, իսկ 80-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում: Խոսրովի անտառը հիմնվել է 330-338թթ. Խոսրով Կոտակ թագավորի օրոք, ով հրամայեց ծառապատել այժմյան Արարատի մարզի բարձր թեքությամբ լեռնալանջերը, որպեսզի վայրի կենդանիները բազմանան, և թագավորական որս կատարվի:
1958 թվականին այն վերածվեց արգելոցի, և որսն ու ծառահատումն օրենքով արգելվեցին:
Այս տարվա հուլիսից Խոսրովի արգելոցում սկսել է նաև տուրիզմի զարգացման ծրագիրը

Комментариев нет:

Отправить комментарий