ՙՀայրենազրկում է տեղի ունենում: Սեւան, Թեղուտ, Սյունիքի մարզում ուրանի հանքավայրերի շահագործում. սա նշանակում է, որ այլեւս հնարավորություն չենք ունենալու մեր հայրենիքում ապրել՚:
Պատգամավորները գիտակցում են խնդրի լրջությունը, բայց այլ կերպ քվեարկել չեն կարող:
Սեւանի խնդիրը ընդգրկված էր Transparency International միջազգային կազմակերպության 2008 թվականի տարեկան զեկույցում: ՙԽնդիրը ներկայացվել էր որպես կոռուպցիոն ռիսկեր պարունակող՚,
ՙԵվ մենք հույս ունեինք, որ դա ազդանշան կարող էր հանդիսանալ, որ մեր կառավարությունը մի քիչ զգուշավոր լինի որոշումների ընդունման գործընթացում:
Սակայն պարզվեց, որ իրենց պարզապես չի հետաքրքրում ո’չ միջազգային հանրության կարծիքը, ոչինչ, բացի մի քանի հոգու շահից՚:
Բնապահպանները շարունակում են պնդել, որ աննախադեպ շոգը պարզապես պատրվակ է Սեւանից ջրառը ավելացնելու համար:
Լճի շուրջը ժամանակին անօրինական կերպով կառուցված շենքերը հայտնվում են ջրի տակ:
ՙԴա մի պատճառն է, որը ոչ ոք չի կարող ժխտել՚, - շարունակեց նա` հավելելով, որ մեկ այլ պատճառ էլ կարող է լինել անօրինական ջրօգտագործումը:
Սեւանա լճից հավելյալ ջրառը անթույյլատրելի է համարում ՙԺառանգություն՚ կուսակցությունը:
ՙԱզգային ժողովի` օգոստոսի 19-21-ի արտահերթ նստաշրջանում ծավալված բուռն քննարկումները, որոնց ընթացքում օրինագծին միակ ՙդեմ՚ արտահայտվողները եւ քվեարկողները ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավորներն էին, ի ցույց դրեցին, որ հիմնավոր չեն կառավարության կողմից բերված պատճառաբանությունները՚, - ասված է կուսակցության` այսօր տարածած հաղորդագրությունում:
Կուսակցությունն արձանագրում է, որ ոռոգման ջրի պակասուրդի անվան տակ Սեւանից ջրառը այլ, հանրությանն անհայտ շահերի բավարարմանն է ուղղված.
- ՙՍեւանի մակարդակի բնականոն բարձրացումը սպառնում է ափամերձ հատվածում ներդրումներ կատարած, հիմնականում ապօրինի կառույցների սեփականատեր տնտեսվարողներին, Սեւանա լճից բաց թողնվող ջրի չափաքանակը նախեւառաջ հոսանք է արտադրելու հիդրոէլեկտրակայաններում եւ նոր միայն ուղղվի ոռոգմանը, ինչը մասնավոր սեկտորի համար ենթադրում է գերշահույթներ արտադրված եւ վաճառված էլակետրաէներգիայից, հավելյալ էլեկտրաէներգիայի արտադրությունը ենթադրելու է նաեւ հարկային մուտքեր բյուջեում, ինչը ցանկացոած եղանակով եւ գնով ապահովելը դարձել է կառավարության գերնպատակը՚:
ՙԺառանգություն՚ կուսակցությունը պահանջում է կառավարությունից շուտափույթ հրապարակել Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը:
Комментариев нет:
Отправить комментарий