Փոթորկվի'ր Սևան,
Ու առանձնացրու
Պղտորն`զուլալից,
Արևը` ծխից,
Կանաչը` մոխրից,
Ծառը` անԾառից,
Կեղծը` Արդարից,
*
Աղբը` մաքուրից,
Կոյուղին` Գետից ,
Գիտակն` Անգետից,
*
Դժոխքն` դրախտից,
Մաքրիր մեզ աղտից,
Հետ պահիր Գաղթից
Հետ պահիր Գաղթից
Զերծ պահիր անդարձ, անսանձ աղետից
*
Թող հոսա, ժայթքի արյունդ կապույտ մեր երակներով,
մեր լեռնաշխարհով ու դաշտավայրով,
Բայց վերադարձիր հին հունդ նորից
Բայց վերադարձիր հին հունդ նորից
Առանձանցնելու`
Լույսը` խավարից:
Լույսը` խավարից:
Комментариев нет:
Отправить комментарий