суббота, 24 января 2009 г.

Քո օգնության կարիքը...



Նուբարաշենի գիշերօթիկում սովորող Անուշի մայրը, 45-50 տարեկան աշխույժ մի կին է , որն հիմա փնտրում է աշխատանք: Ներկայումս ստացած աշխատավարձը 20.000 դրամ է, որից 10.000-ը գնում է կոմունալ վճարներին:

Տվյալ պահին աշխատում է հավաքարար: Մասնագիտությամբ բուժքույր է, աշխատել է նաև մտավոր թերություններ ունեցող երեխաների համար հաստատությունում:

Կարող է խնամել երեխաների, մեծահասակների կամ աշխատել որպես հավաքարար ցանկալի է՝ ավելի բարձր աշխատավարձով: Եթե գիտեք որևէ տեղ, որտեղ պահանջվում է նման աշխատող, խնդրում եմ տեղեկացնել ինձ 093 640 340 համարով:

Ավելացնեմ նաև, որ Անուշենք տուն չունեն ու հիմա ապրում են մի ծեր կնոջ տանը:Անուշի մայրը խնամում է այդ կնոջը, որն էլ խղճալով ժամանակավոր ընդունել է իր տուն և տարբերություն չի դնում իր թոռների և Անուշի միջև:

Այնուամենայնիվ սա ժամանակավոր կացարան է:Ուստի այս ամենը գիտակցելով Մայրը ամեն բան կանի, կսովորի, ջիգ ու ջանք չի խնայի, ամբողջ օրն կաշխատի, որ ապահովի ապրուստի մինիմալ կարիքները:Էլ չասեմ, որ Անուշը ապագայի մեծ հույսեր ունի:

Դե խնդրում եմ ուշադիր եղեք, հարց ու փորձ արեք Ձեր բարեկամներին, ծանոթներին, գործընկերներին, տարածեք այս խնդրանքը Ձեր մայլինգ լիստերով:

Շնորհակալ ենք http:// armkids.blogspot.com

Комментариев нет:

Отправить комментарий