«Կանաչ երթ. Հանուն բնության և օրինապահության»
հանրային գործողության
Փետրվարի 21-ին` շաբաթ օրը, տեղի կունենա Թեղուտի Պաշտպանության Խմբի և Կանաչ Լույս Արշավի կողմից համատեղ կազմակերպված «Կանաչ երթ. Հանուն բնության և օրինապահության» հանրային գործողությունը:
Ինչպես նշված է անվան մեջ, գործողության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել բնությունը հարգելու և օրինակելի քաղաքացիական վարքագծով առաջնորդվելու գաղափարների վրա:
Գործողության մասնակիցները կհավաքվեն Սիրահարների այգում (Բաղրամյան պող.) ժամը 13:00: Մասնակցությունը ազատ է:
Գործողության կմասնակցեն թե' հեծանվորդներ, թե' հետիոտներ: Հեծանվորդները կշրջեն Երևան քաղաքի Կենտրոն համայնքով նախօրոք սահմանված երթուղով` դրոշներով և կարգախոսներով հանրությանը ներկայացնելով գործողության գաղափարները:
Հետիոտները կբաժանվեն երկու հոգանոց խմբերի: Վերջիններս մայթերի մոտ կանգնած ավտոմեքենաների դիմապակիների վրա կթողնեն թռուցիկներ, որոնք կոչ կանեն վարորդներին ճանապարհը զիջել հետիոտնին, կամ եթե վարորդը սխալ է կանգնեցրել ավտոմեքենան (ասենք` երթուղային տաքսու համար նախատեսված վայրում), ակնարկ կանեն դրա վերաբերյալ կրկին թռուցիկի միջոցով:
Ցրվելով քաղաքով մեկ` Չնայած հեծանվորդներն ու հետիոտները կբաժանվեն ու կցրվեն քաղաքով մեկ, այնուամենայնիվ նրանք կհանդիպեն 3 կետերում` Կարապի լճին հարակից տարածքում, Երևանի Պետական Բժշկակական Համալսարանի մոտ և Սայաթ-Նովա/Մաշտոց խաչմերուկում, որտեղ բուկլետներ և տեղեկատվական թերթիկներ կբաժանվեն անցորդներին:
Գործողությունը կավարտվի ժամը 16:00 Սիրահարների այգում, որտեղ մասնակիցներին սպասվում է ջերմ ընդունելություն` թեյախմություն:
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու, և եթե հարմար գտնեք` նաև լուսաբանելու ներկայացված գործողությունը:
Հարգենք բնությունը, ապրենք առողջ և միաժամանակ լինենք օրինակելի քաղաքացի:
Կանաչ Լույս Արշավ
Թեղուտի Պաշտպանության Խումբ

ԱՊՐԻՐ ԿԱՆԱՉ
Appreciate this post. Will try it out.
ОтветитьУдалитьStop by my web site online stopwatch large.