Նպատակն է `
մասսա¬յա¬կանացնելով հեծանվային մշակույթը` նպաստել ազգաբնակ¬չության առողջ ապրե¬լակերպին,
բարձրացնել էկո-գիտակցության մակարդակը, բարելավել քաղաքի էկոլոգիա-կան վիճակը:
Խնդիրները
Ուսուցանել հեծանիվ վարելու ճիշտ տեխնիկան:- Ծանոթացնել ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ)-ի հետ:
- Անցկացնել տեսական և գործնական պարապմունքներ հեծանվով անվտանգ երթևե¬կելու համար:
- Ծանոթացնել տուրիստական արշավների մասնակցելու անհրաժեշտ տարրական կանոնների և պահանջների հետ:
- Սովորեցնել հեծանվի սարքավորումների հետ վարվելու տարրական հմտություններ:
Ծրագիրը պետք է նպաստի Երևանում հեծանվային փոխադրամիջոցի պոտենցիալ հնա¬րավո¬րութ¬յունների առավելագույն օգտագործմանը: Եվրոպական երկրների օրինակը ցույց է տալիս, որ դա հնարավոր է: (Օրինակ, Հոլանդիայում ընդհանուր առմամբ հաղոր¬դակցության մոտ 30%-ը բաժին է ընկնում հեծանիվին): Քաղաքի ավտոմոբիլայնացման աճող տեմպերը դրական կողմերից բացի մի շարք խնդիրներ են առաջացնում քաղա¬քային մակարդակով` ավտոմաբիլային խցանումներ պիկ ժամերին, ճանապար¬հատրանս¬պոր¬տային պատահար-ների թվի աճ, կայանված ավտոմե¬քե¬նա¬ներով հագեցած փողոցներ, մայ¬թեր ու բակեր, չափից ավելի աղմուկ, օդի աղտոտվածություն և այլն: Պետք է ձգ¬տել անհապաղ զգալիորեն մեծացնելու հեծանվային փոխադրամիջոցի մասնաբաժինը քա¬ղաքում: Հեծանիվը պետք է երկարաժամկետ իմաստով ինտեգրվի տրանսպորտային քաղաքականության մեջ, դառ¬նա դրա անբաժան բաղկացուցիչ մասը և ինչպես հարկն է հաշվի առնվի քաղաքային և տարածքային զարգացման բոլոր փոխադրամիջոցների հայեցակարգերի պլանավորման գործընթացներում:
Հեծանվային փոխադրամիջոցն ունի մի շարք առավելություններ.
- Այն ապահովում է տեղափոխման հասանելիությունը խիտ բնակավայրերում:
- Հասանելի է բոլորի համար, անկախ տարիքից և եկամուտից, նպաստում է առողջության ամրապնդմանը:
- Գումարային առումով շահավետ է, այսինքն անապահով խավի (թոշակառուներ, բազմազա-վակ ընտանիքներ և այլն) միակ հասանելի անձնական փոխադրամիջոցն է:
- Էկոլոգիապես մաքուր է, անաղմուկ է և մեծ տարածքներ չի պահանջում:
- Ընթացող հեծանվորդի կինետիկ էներգիան զգալիորեն ցածր է քան ավտոմեքենայինը, ուստի հեծանվորդն այնքան վտանգավոր չէ, ինչքան ընթացող ավտոմեքենան:
- Հեծանիվը միակ փոխադրամիջոցն է, որն ընդունակ է իր սեփական քաշը մի քանի անգամ գերազանցող բեռ տեղափոխել:
Ապրիր Կանաչ
Մանրամասների համար դիմել Սամվելին 093 426 654
This is a topic that is near to my heart... Many thanks!
ОтветитьУдалитьExactly where are your contact details though?
My webpage :: online stopwatch custom.