Հանքարդյունաբերության ոլորտի գործարարները համամիտ չեն տնտեսագետ Բագրատ Ասատրյանի այս պնդումներին Ալավերդու պղնձաձուլարանը շուտով կփակվի:
Դեռեւս նախորդ տարվա նոյեմբերից հանքարդյունաբերական մի շարք գործարանների հարյուրավոր աշխատակիցներ կրճատվեցին, իսկ որոշ կոմբինատներ նույնիսկ փակվեցին:
Ոլորտի պատասխանատուները եւ գործարանների ղեկավարները այս ամենը պայմանավորեցին տնտեսական ճգնաժամով:
Սակայն վերջերս, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը «Առավոտի» հետ հարցազրույցում ասել էր, որ լեռնահանքային արդյունաբերության անկման պատճառը ճգնաժամը չէ, այլ այն, որ այս ոլորտում շատ մեծ է կոռուպցիոն ռիսկը:
Բացի այդ, ըստ Բ. Ասատրյանի, 5-6 տարի առաջ 1 տոննա պղնձի գինը մոտ $1500 էր եւ բոլոր ընկերություններն էլ աշխատում էին հսկայական շահույթով, իսկ այսօր, երբ 1 տոննա պղինձն արժե $3000, անհասկանալի է, թե ինչու են նրանք վնասով աշխատում:
«Առավոտը» հանքարդյունաբերական ընկերությունների ղեկավարներին խնդրեց պարզաբանել տնտեսագետի այս հայտարարությունը:
Ալավերդու պղնձաձուլարանի եւ Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրով զբաղվող «ACP» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոլորտի անկման պատճառը միայն ճգնաժամը չէ:
Ըստ Գ. Արզումանյանի. «2002-2003 թվականներին պղնձի գինը տատանվում էր 1500 դոլարի սահմանում: Այդ տարիներին $1-ի փոխարժեքը տատանվում էր մինչեւ 600 դրամ: 1 տոննա պղինձ վաճառելով՝ արտահանողները ստանում էին 2 անգամ ավելի գումար, քան այսօր կարող են ստանալ»:
«ACP» ընկերությունը շահագործել է նաեւ Ալավերդու հանքը եւ ֆաբրիկան, որը փակվել է դեռեւս 2008-ի նոյեմբերին: Պարոն Արզումանյանի ներկայացմամբ, դա միջազգային ճգնաժամի հետ այնքան էլ կապ չունի. «Երբ սկսեցինք Ալավերդու ստորգետնյա հանքի շահագործումը, խորհրդային տարիներից ստացված փաստաթղթերի հիման վրա, նախատեսում էինք, որ արդյունահանվող հանքաքարում կլինի 5-6% պղինձ, սակայն շահագործումից հետո պարզել ենք, որ այն ընդամենը 1% է: Կոնկրետ Ալավերդու հանքի հետ հույսեր չենք կապում, եթե նույնիսկ պղնձի գները վերադառնան ռեկորդային $9000-ին, դարձյալ շահույթով չենք աշխատի»:
Իսկ ինչ վերաբերում է Թեղուտի հանքին, ապա պարոն Արզումանյանն ասաց, որ «ՎՏԲ» բանկը, որը ֆինանսավորում է Թեղուտի ծրագիրը, հապաղում է տրամադրել ֆինանսական միջոցները, ինչով էլ պայմանավորված՝ այն մեծածավալ աշխատանքները, որոնք պարտավոր էին իրականացնել, չեն արվում:
Իսկ մեր այն հարցին, եթե բանկը վարկ տրամադրեր, պղնձի գների այսօրվա պայմաններում հնարավոր կլինե՞ր լիարժեք աշխատել, Գ. Արզումանյանն ասաց. «Այո, որովհետեւ հավատում ենք, որ մետաղների գների անկումը ժամանակավոր երեւույթ է, եւ 3-3,5 տարի հետո պղնձի գինը կբարձրանա, գուցե ոչ այն չափով, որքան 2008-ին էր, բայց բավարար կլինի»:
Պարոն Արզումանյանի խոսքերով՝ առաջիկայում կփակվի նաեւ Ալավերդու պղնձաձուլարանը. «Ցավոք, մենք մինչեւ հիմա չկարողացանք գտնել ձուլարանի գործունեությունը շահութաբեր շարունակելու միջոցը: Մեզ չհաջողվեց բնապահպանական վնասները նվազեցնել, բացի այդ՝ թանկացավ գազը եւ այլն: Սրանք են ձուլարանի փակման պատճառները, որը նախկինում եւս հայտարարել ենք»:
Ռուսաստանյան «Geo pro mining» ընկերությունից, որը շահագործում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, վստահեցրին, որ Բ. Ասատրյանի հայտարարությունը չի կարող իրենց առնչվել, քանի որ 2002-2003 թվականներին իրենք չեն տնօրինել կոմբինատը: Ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն ասաց, որ այսօր իսկապես միջազգային ճգնաժամն է պատճառը, որ ընկերությունը վնասներ է կրում. «Շատ բանկեր վարկեր չեն տալիս, բաժնետերերը իրենց անձնական գումարներն են օգտագործում: Բացի դա, երբ 2007-ից սկսեցինք կոմբինատի աշխատանքները, 1 տոննա պղնձի գինը մոտ $7000 էր, այսօր մոտ $3000 է, իսկ մոլիբդենի գինը 2007-ին եղել է մոտ $73 հազար, 2009-ին՝ մոտ $20 հազար: Ընդ որում, գազի, ջրի գների բարձրացում է սպասվում, իսկ մեր շահույթը մոտ 2 անգամ նվազել է»:Ի տարբերություն մյուս ընկերությունների, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դեռ մի բան էլ ծաղկում է: Ընկերության տնօրեն Մաքսիմ Հակոբյանի խոսքերով.
«Համաշխարհային ճգնաժամը մեզ չի սպառնում եւ չի խանգարում, որ մեր գործունեությունը ոչ միայն շարունակվի, այլ նաեւ զարգանա ու ծաղկի: Մենք վնասներ չենք կրում, պարզապես շահութաբերությունը մի փոքր նվազել է»:Մեզ հետ զրուցած բոլոր ընկերությունների ղեկավարները նշեցին, որ իրենց ոլորտում կոռուպցիայի մասին խոսք անգամ լինել չի կարող:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
http://new.aravot.am/am/articles/society/55869/view
My brother suggested I might like this blog.
ОтветитьУдалитьHe was totally right. This post truly made my day. You cann't imagine just how much time I had spent for this information! Thanks!
My web site online stopwatch large.