понедельник, 16 февраля 2009 г.

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ ՍևԱՆԻ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ

ԱՐԱՄ ՆԱԽԱՐԱՐ



ԲՆԱՎԻՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ


Նախարարն օրենքը խախտողներից մեկն է


ԱՄՈՈՈՈՈՈՈՈԹԹԹԹԹԹԹ

«Հետքի» տեղեկություններով` նշված տարածքի եւ առանձնատների հետ կապ ունի 2007 թ. հունիսին ՀՀ Բնապահպանության նախարար նշանակված Արամ Հարությունյանը, ով մինչ այդ քաղաքաշինության նախարարն էր:

Շորժա գյուղում առաջին իսկ պատահած բնակիչը կարող է ցույց տալ «նախարարի տունը»: Ցանկացած ոք կարող է գնալ այդ բնակավայր եւ տաքսու վարորդին խնդրել տանել նախարար Արամ Հարությունյանի հանգստյան գոտին, եւ վարորդը, առանց որեւէ հարց տալու, մի քանի րոպեից մեքենան կկանգնեցնի այդ շինության դարպասների մոտ:


ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալներով` «Ֆորիկ» ՍՊԸ-ն գրանցված է Եղվարդում, որը նախարարի ծննդավայրն է: Իսկ ընկերության հիմնադիրն ու տնօրենը նախարարի երկու մորաքրոջ որդիներն են:





Մենք այս մասին նախարարից փորձեցինք պարզաբանումներ եւ բացատրություններ ստանալ: Սակայն, մեր գրավոր հարցումն ու բազմաթիվ հեռախոսազանգերը որեւէ արդյունք չտվեցին: Մեր վեց հարցերին, որոնք կապված են ինչպես նախարարի նախաձեռնած ապօրինի շինարարության, հողահատկացման, այնպես էլ լճի, «Սեւան» ազգային պարկի մի շարք խնդիրների հետ, ոչ գրավոր, ոչ էլ բանավոր պատասխաններ չտրվեցին, թեեւ սպառվել են տեղեկատվություն ստանալու հարցմանը պատասխանելու` «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված բոլոր ժամկետները


Բնապահպանության նախարարության բնական ռեսուրսների կառավարման եւ չքավորության նվազեցման ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Վ. Մարտիրոսյանը գրավոր նամակով մեզ տեղեկացրել է, որ մինչեւ «Սեւան» ազգային պարկի 2007- 2011թթ.-ի կառավարման պլանի հաստատումը «Արտանիշ» արգելոցային գոտու ցամաքային տարածքը կազմել է 2220 հա:



Ներկայումս արգելոցի ցամաքային տարածքը 2142 հա է, 78 հա վարելահողերը կրճատվել են, որից 9.6 հա հետո տրվել է վարձակալության «Ֆորիկ» ՍՊԸ-ին: Ի դեպ, նրանք արդեն ունեն հարեւաններ. կողքի ափը նույնպես ցանկապատվել է:
Այն, որ «Ֆորիկ» ՍՊԸ- ի վարձակալած տարածքը գտնվում է Արտանիշ արգելոցից կրճատված հատվածում, հաստատեց նաեւ «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ- ի նախկին տնօրեն (1980-1991 թթ.) Գագիկ Սուխուդյանը` ծանոթ լինելով տեղանքին եւ «Սեւան» ազգային պարկի արգելոցային գոտիների սահմաններին:


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ԿԱՐԴԱՑԵՔ ԱՅՍՏԵՂ


ՕՏԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԸ ,


ՕՏԱՐՎՈՒՄ ԵՆ ՀՈՂԵՐԸ


ՀԵ~Յ ԱԳԱՀ ՄԱՐԴ,

ՀԵ~Յ ԱՆԳՈՀ ՄԱՐԴ,

ՄԻՏՔԴ ԵՐԿԱՐ , ԽԵԼՔԴ ԿԱՐՃ



ՔԱՆԻ ՔԱՆԻՍՆ ԱՆՑԱՆ ՔԵԶ ՊԵՍ,
ՔԵԶՆԻՑ ԱՌԱՋ, ՔՈ ԱՌԱՋ:

ԻՆՉ ԵՆ ՏԱՐԵԼ ՆՐԱՆՔ ԿՅԱՆՔԻՑ,

ԹԵ ԻՆՉ ՏԱՆԵՍ ԴՈՒ ՔԵԶ ՀԵՏ

..............................

1 комментарий:

  1. Hurrah, that's what I was searching for, what a stuff! present here at this webpage, thanks admin of this web site.

    my page online timer stopwatch.

    ОтветитьУдалить