понедельник, 16 февраля 2009 г.

Ապրենք ինքերս և թույլ տանք ապրել...


Նա ապրում էր…

Զգում էր, թե ինչպես է գարունը ծաղկում, ինչպես է անձրևը թրջում հողը, թե ինչպես է բացվում առավորտ: Նրա տունը Խոսրովի անտառներն էին: Նրան Աստված էր ստեղծել, նա մի վարազ էր, որին հանձնարարված էր զբաղվել անտառի սանիտարությամբ:


Դե նա էլ անում էր Աստծո կողմից իրեն հանձնարարված գործը` ապրելով ներդաշնակ բնության և ինքն իր հետ: Նա մի ամբողջ կյանք էր, ուներ անցյալ, ներկա, ուներ ընտանիք:


Ապագա էլ կունենար, եթե……


անտառապահը փամփուշտի մի հարվածով վերջ չդներ նրա կյանքին:Բա հետո?Այդ մի կյանքն էլ ավարտվեց մի քանի վայրկյան զվարճության, կամ էլ մի քանի ժամ կուշտ լինելու համար:
Մի ամբողջ կյանք մի քանի վայրկյանի համար... դա էլ ավարտվեց...
բա հետո?
Մինչև երբ?
Մինչև ուր?
Մինչև ինչքան?
Մի փոքրիկ երիկիր, որտեղ կան 25.000 օրինական և 2 այդքան էլ անօրինական որսորդներ: Օրինական որսն արդարացված է, քանի որ նրանք ՍՊԱՆՈՒՄ ԵՆ ճիշտ սեզոնին և ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ կենդանիներին:
Կարծես թե այդ թույլատվություն տվողներն են ստեղծել այդ կենդանիներին…
Հայաստանում վայրի կենդանիներն այնքան քիչ են, որ գայլերը, լինելով այդքան խելացի կենդանիներ, վտանգում են իրենց կյանքը և իջնում մոտակա գյուղեր ուտելիք գտնելու, որովհետև անտառներում էլ կենդանի չկա:
Եվ նման երկրում դեռ կա թույլատրված որս… կամ ավելի ճիշտ կլինի ասել, որ մեր երկրում ակտիվ կերպով զարգանում է որսորդական զենքի բիզնեսը:Բիզնես, շենքեր, սրճարաններ, մեքենաներ, ասֆալտ… մի օր էլ արդեն ստիպված կլինենք շենք ուտել և սրճարան շնչել:Իսկ այդ ընթացքում վերանում է իսկական կյանքը, մարդիկ հեռանում են իսկական արժեքներից, մարդկանց համար շները դառնում են թշնամիներ, իսկ վայրի բնության վայրի գեղեցկությունները` ամանորյա սեղանի զարդարանք:
Մարդկանց սրտերն այնքան են սառել, որ երբ բակում շան ձակուկները լաց են լինում սովից, նրանց ոչ թե կերակրում են, այլ զանգահարում հատուկ ծառայություն` խնդրելով սատկացնել “դրանց”:Եվ այս ամեն կեղտից ու մութից հեռու, մի լուսավոր ու բարի անտառում` Խոսրովի արգելոցում, ապրում են կենդանիները: Նրանց կյանքն այնքան գեղեցիկ է, երբ այդ կյանքին չեն խառնվում մարդիկ իրենց խղճուկ տրամաբանությամբ` “կենդանինորը ստեղծված են մարդկանց համար”:
Եվ որքան հեռու է մարդկային տրամաբանությունը, այնքան գեղեցիկ է կենդանիների կայնքը, այնքան անհրաժեշտ են նրանք` իրենց ներդաշնակության էներգիան տարածելու տիեզերքում:Նրանք պետք է ապրեն, նրանք ստեղծված են ապրելու համար, նրանք այնքան գեղեցիկ են ապրում…Ապրենք ինքերս և թույլ տանք ապրել...


Օվսաննա~

1 комментарий:

  1. Your style is very unique in comparison to other people I've read stuff from. Many thanks for posting when you've
    got the opportunity, Guess I will just book mark this site.



    My page :: free online stop watch.

    ОтветитьУдалить