четверг, 19 марта 2009 г.

ՍԵՎԱՆԸ եղել է, կա և արդյոք կլինի?

«Արարատի ոսկու արտահանման ձեռնարկության¦ (ԱՈԱՁ) նոր սեփականատեր §GeoProMining¦ ընկերությունը ծրագրել է Գեղարքունիքի մարզում` Սոթքում, նոր հարստացուցիչ ֆաբրիկա կառուցել:

Բնականաբար, նոր ֆաբրիկան ունենալու է նաև իր պոչամբարը, որը կառուցվելու է ֆաբրիկային կից:

Ըստ §GeoProMining¦-ի ծրագրի, ոսկու նոր ֆաբրիկան և պոչամբարը լինելու են Սևանի ավազանում:

Այսինքն` ֆաբրիկայից արտանետվող ավելորդ նյութերը`ցիան, մկնդեղ լցվելու են Սևանա լիճ և այսպես.

Չենք կարող…
Խմել մաքուր ջուր
Ունենալ առողջ սերունդ
Վայելել մաքուր հանգստյան գոտի

Կունենանք…
Քիմիապես ակտիվ տարրերով հարուստ խմելու ջուր
Անտառազուրկ տարածքներ
Անապատային կլիմա
Խախտված կենսաշղթա և բնական շրջապտույտի խափանում:
Մոտացիայի ենթարկված սերունդ:

Մեր քիմիկոսներին կընձեռենք հիանալի հնարավորություն կատարելու նոր “հետազոտություններ” մեր փոխակերպված շրջապատում

ՀՀ Սահմանադրության 33.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իր իրավունքը պարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և բարելավել շրջակա միջավայրը:

Կոչ ենք անում ՁեԶ պաշտպանել ՁԵՐ իրավունքը ապրելու մաքուր շրջակա միջավայրում ,

Միացեք մեզ մարտի 27-ին ժամը 16:00-ին նախագահի նստավայրի մոտ, մասնակցելու բնապահպանական հասարակական երթ- ակցիային ի պաշտպանություն Սևանա լճի:

Սևանի պաշտպանության խումբ
Տեղեկությունների և առաջարկների համար`
Հեռ.` 010 281502, 010 24 70 59, 094 87 40 70, 094 24 07 42, 093 48 75 55.
E-mail birdlovers@rambler.ru , http://www.sevan.do.am/.

Комментариев нет:

Отправить комментарий