Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի հարազատների կողմից Թումանյանի տարածաշրջանի անտառներում կատարված ապօրինի հատումները, որոնց մասին ժամանակին ահազանգել է մամուլը եւ չեն արժանացել իրավապահ մարմինների ուշադրությանը, վերջերս հայտնվել են Լոռու մարզային դատախազության ուշադրության կենտրոնում:
Նրանցից մեկի նկատմամբ էլ հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Ալավերդու նստավայր:
Մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբայրը` մասնագիտությամբ պատմաբան Հովհաննես Քոչինյանը, 2003 թ. նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին «Ջիլիզա անտառտնտեսություն» ԴՓԲԸ տնօրեն:
Մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբայրը` մասնագիտությամբ պատմաբան Հովհաննես Քոչինյանը, 2003 թ. նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին «Ջիլիզա անտառտնտեսություն» ԴՓԲԸ տնօրեն:
Գրեթե այդ նույն ժամանակահատվածից մինչեւ օրս «Լալվար» անտառտնտեսության տնօրենն է Հենրիկ Քոչինյանի աներձագը` Կամո Շահնազարյանը: Վերջինիս` անտառների նկատմամբ ունեցած «բացառիկ սիրո» մասին է խոսում նաեւ Շնող գյուղի անտառափեշերին գտնվող փայտամշակման նրա սեփական արտադրամասը, որտեղ մշակվել են նաեւ Շնողի «Շինու խեչի ձոր» եւ մյուս անտառներից հատված ընկուզենիները (տես հոդվածը` Անտառտնտեսության տնօրենը սեփական սղոցարան ունի):
Անտառների նկատմամբ ոտնձգություններից զերծ չի մնացել նաեւ Հ. Քոչինյանի մյուս եղբայրը` Շնողի գյուղապետ Հայկազ Քոչինյանը, որի նկատմամբ մարզային դատախազությունում նույնպես անօրինական անտառահատումների հետ առնչվող նյութեր կան: Անհերքելի է, որ Թումանյանի տարածաշրջանի անտառների թալանը երկար ժամանակ վերահսկել է Հենրիկ Քոչինյանը: Բայց այսօր, կարծես թե, պատասխանատվության ուղտը չոքել է Քոչինյանների դռանը:
Լոռու մարզային դատախազության նախապատրաստած թիվ 55200108 քրեական գործի նյութերի մեղադրական եզրակացությամբ` Հովհաննես Քոչինյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով եւ 314 հոդվածի 1-ին մասով:
«Հայանտառ» ՊՌԱԿ-ի նախկին «Ջիլիզայի անտառտնտեսություն» ԴՓԲԸ տնօրեն Հովհաննես Քոչինյանի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել եւ հիմնավորվել է, որ Հ. Քոչինյանը 2003 թ.-ից մինչեւ 2006 թ. հունիսը, աշխատելով «Ջիլիզայի անտառտնտեսություն» ԴՓԲԸ տնօրեն, հանդիսանալով պաշտոնատար անձ, միաժամանակ ղեկավարել է իր կողմից 2000 թ. հիմնադրած «Էրիկ-Էդիկ» արտադրական կոոպերատիվը եւ 2002 թ. հիմնադրած «Շնող» ՍՊԸ-ն:
2004 թ. դեկտեմբերից մինչեւ 2005 թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Հովհ. Քոչինյանը ընկերության համար տարբեր ապրանքներ ձեռք բերելու պատրվակով «Ջիլիզայի անտառտնտեսություն» ԴՓԲԸ-ի դրամարկղից համապատասխան ելքի անդորրագրեով կանխիկ ստացել է 31 մլն 491 հազար դրամ, որից 11 մլն 408 653 դրամով ընկերության համար շուկայից գնել է տարբեր ապրանքներ: Թե դրանց գները որքանով են համապատասխանել շուկայական գներին, դատախազությունը չի անդրադարձել, 5 մլն 416 717 դրամը հետագայում ետ է վերադարձվել դրամարկղ, իսկ 14 665 630 դրամը յուրացվել է:

Բացի այդ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` փաստացի իր ղեկավարած «Շնող» ՍՊԸ-ի ենթադրյալ նախագահ Արման Լորսաբյանի անվամբ 2005 թ. նոյեմբերի 13-ին կազմել է «Ջիլիզա անտառտնտեսություն» ԴՓԲԸ-ի կենտրոնական պահեստից 10 813 851 դրամ ընդհանուր արժողությամբ 10 հազար 558 լիտր բենզին եւ 22 հազար 755 լիտր դիզելային վառելիքն ի պահ ընդունելու կեղծ գրություն եւ այդ կերպ յուրացրել դրանք:
2005-2006 թթ. ընթացքում Հովհ. Քոչինյանն «Ջիլիզայի անտառտնտեսություն» ԴՓԲԸ-ից իր «Էրիկ-Էդիկ» արտադրական կոոպերատիվի եւ «Շնող» ՍՊԸ-ի համար ձեռք է բերել 3 951 760 դրամ ընդհանուր արժողությամբ 934 խմ փայտ, ապա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` դրա դիմաց ընկերության դրամարկղ է վճարել ընդամենը 2 149 760 դրամ, իսկ մնացած 1 802 200 դրամը հափշտակել է: Նկարագրված արարքի համար էլ Հովհ. Քոչինյանին առաջադրվել է մեղադրանք Քր. օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով եւ 314 հոդվածի առաջին մասով:
Լոռու մարզի դատախազի 2008 թ. հոկտեմբերի 22-ի որոշմամբ Հովհ. Քոչինյանը գործում ներգրավված է որպես մեղադրյալ: Առաջադրված մեղադրանքներով մեղադրյալ Հովհ. Քոչինյանն իրեն մեղավոր ճանաչել է մասնակիորեն, վառելիքի յուրացման եւ փաստաթղթերի կեղծման առումով:
«Չնայած դրան` նախաքննության ընթացքում, ըստ էության, տվել է իր կատարած հանցանքը հիմնավորող ցուցմունքներ»,- նշված է մեղադրականում: Նա հայտնել է, որ հանդիսանալով «Ջիլիզայի անտառտնտեսություն» ԴՓԲԸ-ի տնօրեն` ընկերությանը պատկանող 10 813 851 դրամ ընդհանուր արժողությամբ 10 558 լիտր բենզինը եւ 22 755 լիտր դիզելային վառելիքը ի պահ է հանձնել իր ղեկավարած «Շնող» ՍՊԸ-ին, որի վերաբերյալ Ալավերդի քաղաքի բնակիչ Արման Լորսաբյանի անունից, վերջինիս նշելով որպես «Շնող» ՍՊԸ-ի նախագահ, գրություն է կազմել, նրա փոխարեն ստորագրել եւ կնքել:
Հետագայում առանց իր ղեկավարության գիտության, իր լիազորությունները անցնելով` տնօրինել է 18 հազար լիտր դիզելային վառելիքը եւ 10 558 լիտր բենզինն օգտագործել է իր սեփական «Շնող» ՍՊԸ-ի կարիքների համար, իսկ հետագայում վառելիքի փոխարեն ՍՊԸ-ն անտառտնտեսությանը առաջարկել է համարժեք գույք, մնացած դիզելային վառելիքի 700 լ օգտագործել է Վայքի մարզ տնկիներ տեղափոխելու համար, իսկ 4000 լ օգտագործել է Խոժոռնու եւ Ախքյորփու անտառապետություններում ճանապարհաշինության ժամանակ, որոնց վերաբերյալ հաշվապահական ձեւակերպումներ չեն կատարվել:
2005 թ. ընթացքում ընկերության դրամարկղից ելքի անդորրագրով կանխիկ ստացած 31 496 000 դրամ գումարներից 14 650 630 դրամը ծախսել է անտառտնտեսության համար, տարբեր աշխատանքներ է իրականացրել, գույք է ձեռք բերել, չնայած դրանք հաշվապահական ձեւակերպումներ չեն ստացել:
Փայտանյութի չվճարված 1 802 200 դրամ յուրացման փաստը Հ. Քոչինյանը չի ընդունել, քանի որ փաստաթղթերով արտացոլված է պարտքը: Վառելիքի վնասի մի մասը` 2մլն դրամը, 2008 թ. հոկտեմբերի 6-ին վերականգնել է եւ միջոցներ է ձեռնարկում մնացած գումարները վերականգնելու համար:
Մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ Հ. Քոչինյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է «Ջիլիզայի անտառտնտեսություն» ԴՓԲԸ-ի հաշվապահ Հասմիկ Մանկիկյանի, գանձապահի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի իրավական հարցերով խորհրդական Հայկ Մարգարյանի, Ալավերդի քաղաքի բնակիչ Արման Լորսաբյանի ցուցմունքներով:
Արման Լորսաբյանն իր ցուցմունքում Հ. Քոչինյանին առերես պնդել է, որ ինքը չի գրել վառելիքն ի պահ տալու գրությունը: Թե տարիներ շարունակ ինչ բարձիթողի վիճակ է տիրել անտառների վերահսկման ու կառավարման ոլորտում, եւ ինչ չարիքներ է գործել հովանավորչությունը «Հայանտառ»-ում, դրա բացառիկ վկայությունը կարող է հանդիսանալ Լոռու մարզային դատախազի տեղակալ Ս. Առաքելյանի կողմից Հովհ. Քոչինյանից վերցված ցուցմունքները: Հովհաննես Քոչինյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է ապրիլի 27-ին` Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Ալավերդու նստավայրում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ: Դատարանում Հովհ. Քոչինյանի շահերը պաշտպանելու է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Կարեն Թումանյանը:
Комментариев нет:
Отправить комментарий