суббота, 6 июня 2009 г.

Թեղուտի խնդիրը. Դատական հայցը գրեթե պատրաստ է

Այսօր Թեղուտի անտառների պաշտպանության նախաձեռնող խմբի ներկայացուցիչների մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց այն մասին, որ նախաձեռնող խումբը դատական հայց է նախապատրաստել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի դեմ.

«Հայցը համարյա պատրաստ է», – տեղեկացրեց փաստաբանը, ով նշեց, որ 2001 թվականից ի վեր վարչական ակտերի լուրջ խախտումներ են եղել թե ներպետական և թե միջազգային մակարդներում։

Ասուլիսի մասնակից «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ–ի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը նշեց, որ իրենց հաջողվել է հանդիպում ունենալ երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, որը դրական արդյունք է ունեցել. վարչապետի կարգադրությամբ ստեղծվել է մասնագետների խումբ, որը պետք է հանքավայրի շահագործման 25 տարվա փորձաքննություն անցկացնի։ Նշենք, որ մինչ այս փորձաքննություն էր նշանակվել միայն 8 տարվա համար։

Այս որոշումից հետո Թեղուտի ակտիվիստները խնդրել են դադարեցնել գործունեությունը, անցկացնել փորձաքննություն, և, եթե դրա արդյունքում պարզվի, որ հանքավայրի շահագործումը պետք է իրականացվի, վերսկսել ծավալած աշխատանքները։
Վարչապետը նշել է, որ նման որոշում չի կայացվի, քանի որ նոր փորձաքննությունը բավական հիմք չէ դրա համար՝ ավելացնելով, որ նման որոշման հիմք կարող է հանդիսանալ միայն դատական հայցը, որը և պատրաստվել է նախաձեռնող խմբի կողմից։
Խոսելով ՎՏԲ-ի հետ հարաբերությունների մասին՝ ասուլիսի մասնակիցները պատմեցին, որ պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի հովանավոր ՎՏԲ բանկին սկզբում հղել էին նամակ, որին, սակայն պատասխան չստացան, որից հետո խնդրել էին գոնե ընդունել իրենց պատվիրակությունը, սակայն ի պատասխան՝ բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել էին, որ նման հանդիպում կկայանա, երբ նրանք զգան դրա անհրաժեշտությունը։

Tert.am

Комментариев нет:

Отправить комментарий