пятница, 28 декабря 2007 г.

... Նոր Շնչով :)~

Միացի'ր հեծանվային շարժմանը

Մասնակցի’ր Բնապահպանական Երթին~


Առո’ղջ սկսիր Նոր Տարին



http://freenet.am/~br/ertuxi.gif


Մատենադարանի մոտից կշարժվենք դեպի կենտրոն, կշրջենք քաղաքով: Ցանկալի է Ձեր հետ ունենաք Բնապահպանական թեմայով պաստառներ`ամրացված հեծանիվներին: Ձեր մասնակցությամբ արդեն իսկ կաջակցեք առողջ ապրելակերպի ջատագովմանը և Մաքուր Օդի պահպանմանը:


Կհանդիպենք Հունվարի 13-ին:::::Մատենադարանի Մոտ ժամը`13:00 - ին:::::)


Խնդրում եմ Ցանկացողները նախապես գրանցվեն right227@gmail.com հասցեով,
:)

Համեցեք~

понедельник, 24 декабря 2007 г.

Բնապահպանություն

Ց ու ց ա հ ա ն դ ե ս

“Դարձիր անձայնների ձայնը

խորագրով


Հրավիրում ենք բոլորին ձեր լուսանկարներով և գեղանկարներով մասնակցելու մեր բնապահպանական ցուցահանդեսին:
Թեման: Բնության գեղեցկությունը և ահագնացող բնապահպանական աղետը: Կընդունվեն ինչպես բնության գեղեցկությունը այնպես էլ դրան սպառնացող վտանգները ներկայացնող պատկերներ:
Լսելի դարձնենք ԱՆԼՍԵԼԻՆ~~
Բարձրաձայնենք Մեր Մտահոգությունները, Խիղճը, Զարմանքը, Բնասիրությունը
Արվեստի միջոցով:
Ձեզ ազատ զգացեք մեզ փոխանցելու այնպիսի գործեր, որոնք ձեր կարծիքով համահունչ են ցուցահանդեսի թեմային:
Դարձեք անձայնների ձայնը:
Գործերը ներկայացնելու վերջնաժամկետը – Մարտի 1, 2008
Շնորհակալություն մեր ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար~
Oվսաննա 091539105

Ճոճկանի Պոչամբարը վտանգավոր է ...
Ճոճկան գյուղի բնակչության առողջությունը, հողագործությունն ու անասնապահությունը վտանգված են: Պատճառն Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի հին 30-35ha տարածք ընդգրկող պոչամբարն է , որի կեսից ավելին ճոճկանում է:
"Հատկապես ամառվա սեզոնին էս ջրի, արոտավայրի պատճառով լրիվ անասունները , խոզերը, հավերը , կովերը գնում են հովանալու, արոտելու էդտեղ, ժողովուրդ` կանայք, երեխաներ, դրանց հետևից, որպեսի բերեն: Շատ կենդանիներ այդ տիղմի մեջ ընկղմվել են ու մնացել: Կամ էլ վիժումա առաջացնում կենդանիների մոտ: Ըստ բժիշկների` նույնիսկ կանանց շրջանում, որովհետև ամռան շոգ եղանակներին, արևի տակ, ինքը մոտավորապես մետրի չափ ցոլքում ա, կարծես վառվող փեջից բան դուրս գա-
Ասում է Ճոճկանի գյուղապետ Վարուժան Թամազյանը:
-Սա ինձ թվում ա, ռադիոակտիվ որոշակի բանա պարունակում: Հենց էդ նպատակով էլ ուզեցին ծածկել, ու չծածկվեց:
Ճոճկան գյուղի երեխաները առանց վտանգը գիտակցելու, պոչամբար են մտնում ` խաղալու պոչամբարի փայլ3լող նյութերով:
Սա դեռ քիչ չէ, պոչամբարի թունավոր նյութերը թափվում են Դեբեդ Գետը, որի ձախ ափին գտնվում են ճոճկանի սեփականաշնորհված հողերը:
Ոռոգում
Միրգ
Բանջարեղեն
Ծառ
Սնունդ
Ծնունդ
Ջուր
Օդ
Մարդ~
Կանաչների Միության Նախագահի կարծիքով պոչամբարում 10-ից ավելի խիստ վտանգավոր նյութեր կան` կալիում, արսենիում, նիկել, ցինկ և այլն, որոնք հրեշածին են և սաղմաթունավորող:

воскресенье, 23 декабря 2007 г.

???

Չգիտեմ, ինչից սկսեմ Ջուղայից?, թե էլի հետ գնանք: Հա երևի էլի հետ գնանք, մի քիչ, շատ չէ ու հասնենք 300-ական թվականները: Ու այդ տարիներին կտեսնենք, որ աշխարհի «ամենամարդասեր» կրոնը Հայաստանում տարածելու համար «մեր սրբերը» ավիրում են մեր մշակույթը ու արվեստը, ամբողջը ավերակ են դարձնում, թե իբր դրանք հեթանոս են և պետք է ավիրվեն , որ տեղը նորը, ավելի լավը, քրիստոնեականը կառուցեն:
Այստեղ «տեղը» բառը պետք է հասկանալ բառացիորեն, որովհետև եկեղեցիների մեծ մասի հիմքում ժամանակակից հնագետները գտնում են հեթանոս տաճարների հիմքեր: Հա.մի բան էլ կա. Էն ժամանակ, երբ որ կառուցում էին , ասում էին այսինչ կամ այնինչ սուրբը “երազներումս եկավ և ասացին, որ այսինչ տեղում կառուցեք եկեղեցի”: Ու զարմանալիորեն այդ երազային սրբերը միշտ մատնանշում էին հեթանոս տաճարների և սրբավայրերի տեղերը: Ու հիմա, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ,որ այդ նույն եկեղեցիները կառուցվում էին հեթանոսական տաճարների քարերով:Այդ մեկը, սրբերը թույլ էին տալիս, դա սրբապղծություն չէր:
Եվ հիմա ոչ-ոք չի կարող ասել, թե ինչքան սրբավայրեր են ավիրվել, թե ինչքան գիր ու գրականություն է ավիրվել ու ինչքան արձաններ են ավիրվել:
Հիմա, երբ որ մեկ երկու հատ գտնում ենք` ուրախանում ենք, հպարտանում ենք, ամբողջ աշխարհին ցույց ենք տալիս, թե տեսեք ինչեր ունենք: Իսկ ինչ-որ մեկը կարող է հաշվել, թե ինչքան կարող էինք ունենալ, եթե չավիրվեր, չքանդվեր, այլ , պահելով հինը, ստեղծվեր Նորը, ախր , որ ասեմ, հայը չէր կարող պահելով ստեղծել, սուտ կլիներ, շատ լավ էլ կարող էր, Բայց...
Ինչ որ է , անցան դարեր և հայը ստեղծեց նոր գիր ու գրականություն, նոր ճարտարապետություն, նոր նկարչություն, նոր երաժշտություն մի խոսքով ստեղծեծ նորը:
Ու մեկ էլ եկան արաբները, սելջուկները, թուրքերը , չգիտեմ , որ զահր ու զիբիլ ազգերը ու սկսեցին ավերել ու ավերել, սրանք քանդում ու վառում էին , հայը նորից ստեղծում էր և այդ վիճակը շարունակվում է մինչև հիմա:Չգիտեմ, ինչու ?...
Բայց զարմանալիորեն 300-ականների ավիրումներից հետո հայը կորցրեց իրեն պաշտպանելու ունակությունը:
300 000 մ­2 Հայաստանից մնացել է 30.000 մ2 –ին:
Անցնենք Ջուղային: Շահ- Աբասը ավիրեց, կոտորեց, թալանեց, բայց գերեզմաններին ձեռք չտվեց: Էլի այդքանից էլ ենք շնորհակալ: Հետո էլի այդ տարածքները չկարողացանք պահել ու եկան ազերի անունով թուրքերը ու սկսեցին քար ու քանդ անել գերեզեմանները: Եվ, եթե իրականությանը նայենք ճիշտ, կտեսնենք , որ շատ ճիշտ են արել: Ինչ է , մեզ թվում էր , թե նրանք կպահեն մեր եկեղեցիները ու խաչքարերը?,որ մենք էլ ասեյինք , թե տեսեք այնտեղ իմ պապերն են թաաղված, ուրեմն դրանք իմ տարածքներն են, ետ տվեք: Երբե'ք :
Շատ խելացի էլ վարվել են, հիմա հայերը, որ իրենց էլ ճղեն, չեն կարող ապացուցել, որ դրանք մեր տարածքներն են : Այստեղ ավելորդ չէ նշել, որ ամբողջ «քաղաքակիրթ» աշխարհը թքած ունի այն մեր մոտ եղած խաչքարերի ու եկեղեցիների ֆոտոների վրա:
Այն ժամանակ Նժդեհը մի քանի հրանոթ ու մի քանի հարյուր զինվոր էր ուզում, որ Նախիջևանը վերցնի, բայց մեր կառավարութունը «չկարողացավ» 2-3 հրանոթ տալ Նժդեհին, և ուրեմն պետք է նշել, որ թուրքերը նվեր են ստացել ու իրենց նվերի հետ վարվում են այնպես, ինչպես ուզում են: Գոնե հիմա հայերը հասկանան, որ եվրոպական արժեքներ , համամարդկային մշակույթ, եվրոդատարան, քաղաքակիրթ մարդկություն, յունեսկո ու էլ չգիտեմ նման ինչեր, բոլորը սուտ են , հեքիաթներն են, միֆ են: Նույնն է թուրքիայի տարածքում, մի քանի տարի հետո թուքերը կարող են ասել, որ թուրքիայի տարածքում ոչ մի հայկական հուշարձան չկա, հետևաբար այստեղ հայեր չեն ապրել, իսկ եթե հայեր չեն ապրել, ցեղասպանությունն էլ հայերի հորինածն է : Չպետք է մոռանանք, որ Եվրոպան իր գիրկը բացել է ու Թուրքիային ասում է արի' , դու քաղաքակիրթ էս, դու զարգացած ես, դու հայերին չես կոտորել:
Լավ : Դա արդեն ուրիշ թեմա է :
Հիմա էլ սկսենք խոսել Հայաստանից, ավելի ճիշտ Թեղուտից: Մեր պապերի երազած անկախ Հայաստանի կառավարությունը որոշել է , որ պետք է այդ տարածքները անապատանցնի (Երևի մտածում են , որ Հայաստանը շատ կանաչ է և վատ չէր լինի, որ տեղ տեղ դեղին լինի` անապատ, բազմազանության համար) Իսկ այնտեղ եղած հուշարձանները և դամբարանները կուսումնասիրվեն և անհրաժեշտության դեպքում կտեղափոխվեն: Ասում են եվրոպական պրակտիկայում ընդունված երևույ թ է (իսկ ես ասումեմ թքած ունեմ ,եվրոպական պրակտիկայի վրա) Ասում են բրոնզեդարյան դամբարանադաշտերը կուսումնասիրվեն , արժեքավոր իրերը կտեղափոխվեն թանգարան, իսկ մնացածը իրենից արժեք չի ներկայացնում:
Իհարկե, մեր շատ սիրելի կառավարությունը և հուշարձանների պահպանման կոմիտեն շատ ճիշտ լուծում են գրել, բա ոնց, եկեք քանդենք մեր պապերի հուշարձանները , ավիրենք բնությունը, չէ որ մեր կառավարությունը դրանից կհարստանա, իսկ իր կողքի գյուղերի մի քանի բնակիչ աղքատավարձ կստանա:
Բայց ես ուզում եմ մի ուրիշ բանի մասին խոսել, ավելի ճիշտ, բրոնզեդարյա դամբարանների:Կուզենայի իմանալ, ով? Է այն հնագետը և ով է իրեն իրավունք տվել, որ գրի , թե իբր հանքավայրի տարածքում կան մի քանի բրոնզեդարյան դամբարաններ, որոնք իրենցից արժեք չեն ներկայացնում (Արժեք դուք չեք ներկայացնում, պարոնայք , տգետներ և այդ դամբարաններում եղած «արժեք չներկայացնող» ոսկորն էլ չեմ փոխի Ձեր պես հարազատների հետ)
Հիմա ուզում ենք Ձայն բարձրացնենք, աղաղակենք, թե տեսեք ազերինը քանդում են իմ պապերի գերեզմանները:
Բա եկեք, մի հատ մտածենք, իսկ մենք ինչ ենք անում: Մենք անում ենք այն նույնը, ինչ –որ ազերիները ք ա ն դ ու մ ե ն ք մ ե ր պ ա պ ե ր ի գ ե ր ե զ մ ա ն ն ե ր ը:
Մեր հնագետները ուսումնասիրել են և մի փաստաթուղթ են կազմել, որ մենք կարող ենք քանդել այդ գերեզմանները:
Սիրելի տգետներ, ուրեմն, իմացեք, որ ազերինելն էլ են ուսումնասիրել և փաստաթուղթ են կազմել, որ տարածքում կան 13-16 րդ դարերի գերեզմանատուն ,որը իրենից պատմական և մշակութային որ մի արժեք չի ներկայացնում և հետևաբար կարելի է քանդել` տեղը հրաձգարան կառուցել:
Եվ իհարկե կասեն,
Ձեր ասածը, սիրելի հայեր, որ մի արժեք չունի և շատ արդարացիորեն մեզ խորհուրդ կտան, որ եթե մենք պապերի գերեզման հարգող ենք,ուրեմը հարգենք մեր տարածքում եղածը` և ոչ թե ուրիշների տարածքում եղածը:
Ախր մի հատ թերթեք պատմությունը և տեսեք, որ պարսիկները, երբ գրավել են Հայաստանը քանդել են մեր արքաների գերեզմանները և տարել են նրանց «արժեք չներկայացնող» ոսկորները : Իսկ մեր սպարապետնեը ամեն գնով փորձել են «անարժեք» որկորները հետ բերեն:
Եվ վերջապես, ով է որոշել, որ պարսիկ Գրիգոր Լուսավորչի կամ որևէ քրիստոնեական սրբի որսկորն ավելին արժի, քան թե Բրոնզե դարում ապրած իմ պապի ոսկորը: Համենայն դեպս իմ համար սրբությունը չի որոշվում կրոնով կամ դարով:
Կամ էլ «Եվրոպական պրակտիկայում» ընդունված հուշարձանների տեղափոխման հաևցը: Դե որ, էդպես է , վաղը մեր կառավարությունը որոշում կընդունի , որ ասենք Նորավանքը , Գառնին, Հռիփսիմեն կամ Գանձասարը հեռու են գտնվում, և քանի որ, հեռու են ու այնտեղ գնալը դժվար է , եկեք, Երևանին մոտ մի տեղ հատկացնենք, և «եվրոպական պրակտիկայում» ընդունված ձևերով տեղափոխենք, որպեսզի բոլորը մի տեղ լինեն: Կամ էլ ավելին ասեմ, այ պարոններ, մի հատ նայեք աշխարհի քարտեզին, տեսեք օվկիանոսներում ցրված ինչքան մանր մունր Հայաստանի չափ կամ էլ Հայաստանից մի քիչ փոքր կղզիներ կան, որոնք պատկանում են զարգացած եվրոպական պետություններին կամ ամերիկային: Եկեք, օրինակի համար, ասենք, Պարոն Ֆրանսիա, էդ քո ունեցած անմարդաբնակ կղզիներից մի երկու հատ տուր, էս մեր անտեր Հայաստան կոչվածը վերցրա քեզ, էնտեղ լիքը հանքեր կան, առեք ու ձեր համար շահագործեք: Հա ասենք մի երկու եկեղեցու ու խաչքարի համար էլ միքիչ փող տվեք, քարերւ համարակալենք ու տանենք էդ մեր կղզիների վրա վերահավաքենք: Մի երկու ավտո էլ հող կտանենք ու էնտեղ մեր համար սիրուն Մասիս կսարքնենք, ոչինչ որ բարձր չի լինի, ձյուն չի լինի: Դրա փոխարեն չենք ունենա թուրքերի ու վրացիների նման հարևաններ ու մեր համար բանան ուտելով կապրենք, ինչ վատ է որ: Կայֆ~
Էհ, ինչ ասեմ, եթե ուզում եք, կարող եմ էլի նման խորհուրդներ տամ:
Ժողովուրդնա մեղք:
Չգիտի , որ կողմ գնա: Մի կողմում իրա սուս ու փուս պապերն են, իսկ մյուս կողմում ներկան` սուտ խոստումներով:, մի քանի գրոշներով, որոնցով գոնե մի 20-25 տարի կկարողանա հաց առնել: Էս մեր ջահելների մի շատ փոքր մասն էլ ըտենց շվարած կանգնած, չգիտի դրսի պապերի համար պայքարի, թե ներսի: Իսկ իրականում ամենինչ կրկնվել է :
Քանդվելու է, ավիրվելու է, վառվելու է:
Ու էս մեր ժողովուրդը պետք է սկսի նորից վանք ու տաճար կառուցի, անտառ տնկի, խաչքար քանդակի, գիրք գրի, որ հետո նորից հայտնվեն ինչ-որները ու էս ստեղծածն էլ քանդեն, մեկը քանդի, մյուսը սարքի, քանդի-սարքի, քանդի-սարքի քանդի-սարքի քանդի-սարքի քանդի-սարքի քանդի-սարքի քանդի-սարքի քանդի-սարքի քանդի-սարքի քանդի-սարքի քանդի-սարքի, սարքի սարքի սարքի~:


Քանդակագործ Հարություն~~~

суббота, 22 декабря 2007 г.

Դա չի կարող համարվել պետության գերակա շահ, որովհետև սեփականությունն այս դեպքում տրվում է ոչ թե պետությանը, այլ մեկ ուրիշ սեփականատիրոջ


Նաիրա Բուլղադարյան«ԱրմենիաՆաուի» Վանաձորի թղթակից



Լոռու մարզում «Արմենիան քափըր փրոգրամ» (ACP) ՓԲԸ-ի պղնձի ծրագիրն առաջ է բերել տեղի բնակիչների դժգոհությունը, որոնց կարծիքով` հանքի շահագործումն իրենց ոչ մի լավ բան չի խոստանում:
«ACP» ընկերությունը սկսել է իր «Առաքելություն Թեղուտ» ծրագիրը
Ընկերությունն արդեն գնել է հանքի տարածքում գտնվող Թեղուտ և Շնող գյուղերին պատկանող հողերի մեծ մասը` գյուղացիներին վճարելով 40 դրամ 1 քմ-ի համար:
Բնակիչների կարծիքով` այդ գումարը շատ ցածր է իրենց հողի իրական արժեքից: Նրանք նաև մտավախություն ունեն հողերը վաճառելուց հետո մնալու առանց հողագործությունից ու անասնապահությունից ստացվող ապրուստի հիմնական միջոցի:
Հայաստանի կառավարությունը ACP ընկերությանն է տրամադրել 1700 հա տարածք, որից մոտ 1600-ն անտառային ֆոնդի, իսկ մնացածը` համայնքային հողեր են: Առաջիկա 25 տարում ընկերությունը մտադիր է արդյունահանել շուրջ 450 մլն տոննա հանքաքար:
Շնողցի Ռուբիկ Պետրոսյանը մեկն է նրանցից, ովքեր արդեն ընկերությանն են վաճառել իրենց հողի մի մասը: Ասում է, որ հարկադրված էր վաճառել, քանի որ «հոր թաղման ծախսերը հոգալու այլ միջոց չուներ»: Վաճառել է 1 հեկտար խոտհարքն ու 6000 քմ վարելահողը` ընդամենը 300 հազար դրամով (984 դոլար): «Իրենք են գինը որոշում»,- նեղսրտում է Ռուբիկը:
Ընկերությունը նաև 500 դոլար է գնահատել անասնագոմը, թեև Ռուբիկը 1000 է ուզում` մեկ ուրիշ տեղ նորը կառուցելու համար: Անասնագոմի 1100 քմ տարածքն ու 4600 քմ այգին դեռևս նրա սեփականությունն են համարվում:
Պետրոսյանը յոթ հոգուց բաղկացած ընտանիքի միակ աշխատողն է, և նրա միակ ապրուստը գյուղատնտեսությունն է: Շնողցի ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը կաթի, պանրի ու կարագի վաճառքն է: Այգու և անասնագոմի դիմաց Պետրոսյանը ACP-ից 5000 դոլար է ուզում և ասում է, որ այլ գնով չի համաձայնի:


Կարիքը ստիպել է Ռուբիկ Պետրոսյանին վաճառել իր հողի մի մասը ջրի գնով

«Երկրաբաններն ասում են` զոռով կվերցնենք, ասում են` կփոշմանես»,- տարակուսում է Ռուբիկը` չհավատալով, որ կարող են իր սեփականությունն առանց իր համաձայնության վերցնել: Ռուբիկը մտադիր չէ զիջել:
Նման մտահոգություններ ունի նաև նրա հարևան Լևոն Ալիխանյանը: Իր 11 մարդուց բաղկացած ընտանիքը հետագայում սովի չմատնելու համար նրան այնքան գումար է հարկավոր, որ կարողանա նոր գործ սկսել: Նրա 7 հեկտար հողակտորը նույնպես գտնվում է ACP ընկերությանը հատկացված տարածքում: Հացահատիկ մշակելուց բացի, զբաղվում է մեղվաբուծությամբ ու անասնապահությամբ:
«Սովորաբար առուվաճառքի ժամանակ լսում են դիմացինի ցանկությունն ու մտածում` արժե՞ դրա հետ հարաբերություն ունենալ, թե՞ ոչ»: Այս դեպքում նրա ցանկությունը ոչ ոք չի հարցրել ու գնի շուրջ չի բանակցել: Փոխարենը ընկերությունն իր գինն է թելադրում` «քառակուսի մետրի գինը արհեստականորեն մոտ 40 դրամ սահմանելով»,- ասում է ագարակատեր Ալիխանյանը:
Կարիքը ստիպել է Ռուբիկ Պետրոսյանին վաճառել իր հողի մի մասը ջրի գնով
Հանքը շահագործելուց հետո, ըստ նրա, գյուղում հազիվ 100 ընտանիք մնա:
«Հիմնականում գյուղը կլքեն երեխա ունեցող ընտանիքները»,- ասում է նա` ավելացնելով, որ «առաջացող բնապահպանական խնդիրներից գյուղում գյուղատնտեսությամբ զբաղվելն այլևս անհնար կլինի»:
Առայժմ ACP-ն ոչ մի կերպ չի փարատել բնակիչների մտահոգությունները:
Ընկերության Թեղուտի երկրաբանահետախուզական խմբի գլխավոր երկրաբան Գագիկ Բաբայանը անօրինական է համարում գյուղացիների պահանջները` պնդելով, թե հողերը տեսակավորված են, և սահմանված է դրանց շուկայական արժեքը:
«Գյուղացիները չեն կարող իրենց ուզած գինն առաջարկել»,- ասում է ACP-ի երկրաբանը` վկայակոչելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը: Ըստ նրա, ի վերջո, այլ ելք չունենալով` ընդդիմացողները մի օր վաճառելու են իրենց հողերը:
Բաբայանի տվյալներով` Շնող և Թեղուտ գյուղերի` իրենց հատկացված հողերը կազմում են 248,7 հա, որից ընկերությունը գնել է 167,2 հեկտարը: Դեռևս գնման ենթակա է 81,5 հա հող, որից 66,5-ը պատկանում է շնողցիներին, 15-ը` թեղուտցիներին:
Փաստաբան Կարեն Թումանյանը քաղաքացու սեփականությունը ստիպողաբար գնելը համարում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի խախտում:

Դա չի կարող համարվել պետության գերակա շահ, որովհետև սեփականությունն այս դեպքում տրվում է ոչ թե պետությանը, այլ մեկ ուրիշ սեփականատիրոջ»,- ասում է փաստաբանն ու օգնություն առաջարկում թեղուտցիներին ու շնողցիներին` Եվրոպական դատարան հայց ներկայացնելու գործում:

среда, 19 декабря 2007 г.

"Հայկական Ճարտարապետական Ժառանգության արտաքին և ներքին Մարտահրավերները"

"Հին Ջուղան" այլևս թուրքական Նոր Զորամաս


Հարգելի հայրենակիցներ

2007թ.- դեկտեմբերի 14-ին լրացավ պատմական Գողթան Գավառի (այժմյան Նախիջևան) Հին Ջուղայի 800-ամյա հոյակերտ ավելի քան 6000 խաչքարերի վերջնական կոտորածի և կազմաքանդման 2-րդ տարելիցը: Այդ վանդալիզմի դրսևորումը իրականացվել է ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից 1998-2005թթ մեր պետական պատկան կառույցների և հասարակության գրեթե լուռ անտարբերությամբ:
Այս հարցի արծարծմամբ շահագրգիռ ու մտահոգ պետական կառույցներին, հասարակական կազմակերպոթյուններին, երիտասարդներին, լրագրողներին և բոլոր ոչ անտարբեր հայերին
"Ճամփորդ Էկո Արշավային " կենտրոնը սիրով հրավիրում է ներկա գտնվելու և մասնակցելու
ս.թ. Դեկտեմբերի 21-ին ժամը 14:00-ին

Ալ.Թամանյանի Տուն Թանգարանում
"Հայկական Ճարտարապետական Ժառանգության Արտաքին և Ներքին մարտահրավերները"

թեմայով հանդիպում քննարկմանը , որի ավարտին կցուցադրվի ֆիլմ նվիրված ՀԻՆ ՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐԻ պատմության նշանակալի դեպքերին:
Բանախոս`Հայաստանի Ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակեպրության (RAA) տնօրեն - Սամվել Կարապետյան
Հասցե : Հանրապետության Հրապարակ , կառավարական 3րդ շենք (մուտքը վերնիսաժի կողմից)
Մանրամասների համար դիմել ` Ալ.Թամանյանի Տուն Թանգարան կամ զանգահարել
հեռ: 26-888-0 կամ 093 848 666 Տիգրան Սիմոնյան

вторник, 18 декабря 2007 г.

Save Teghut from Destruction!!!!
Stop Global Warming!!!
Save Nature Save Yourself!!!
Dont let Armenians to appear in a RED BOOK OF THE WOLRD~


Բացվել է կայք, որտեղ համալրված են Թեղուտի մասին տեղեկություններ, ինչպես նաև այլ երկրներում նմանատիպ խնդրի հետ առնչվող դեպքեր,...,
հարցեր,մտորումներ,հետևանքներ,լուծումներ, .... ,
Եթե պատրաստ եք , ինչ որ կերպ աջակցել այս գլոբալ խնդրի լուծմանը, ապա Կարող եք գրանցվել կայքում, հարստացնել այն Ձեր խորհուրդներով, կարծիքներով, գործողություններով:
Յուրաքանչյուրիս Մասնկացությունը և Դրական Տրամադրվածությունը Չափացանզ Կարևոր է:

http://www.bigfamily.am/eco

понедельник, 17 декабря 2007 г.

... ՍԹԱՓՎԵՔ

<<Թեղուտի հանքավայրը երբեւէ չի շահագործվել, եւ մենք հիմա միասնաբար պետք է իրագործենք վաղեմի բաղձալի երազանքը։ Ուստի խնդրում եմ բոլորին ցուցաբերել համագործակցության ոգի
---
>անցորդը գրել է<
Այո, մի քանի մարդկանց ԲԱՂՁԱԼԻ ԵՐԱԶԱՆՔՆ է ԿՈՂՈՊՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԵՐՔԸ,
ԱՊԱԿԱՆԵԼ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ: Արդյունքում տեղացիներին կշահագործեն գրոշներով,իսկ ապագա սերունդը կստանա պղծված բնություն աղետալի հետևանքներով: Սթափվեք,
արտասահմանյան ընկերությունններին և տեղական համագործակցողներին չի հուզում,որ իրենց հարստանալու պատճառով ՀԻՎԱՆԴ ՍԵՐՈՒՆԴ է աճելու...
ՍԹԱՓՎԵՔ
Տեսականորեն հնարավոր է, սակայն դա կարելի է իրականացնել օրինակ Նորվեգիայում, բայց ոչ այսօրվա Հայաստանում, որտեղ չկա ժողովրդավարություն, իշխանավորները անպատիժ խախտում են ամեն մի օրենք,արհամարվում է, հաշվի չի առնվում բնապահպանական ոչ մի
տարրական օրենք: Հետաքրքրվեք Ալավերդիում, Քաջարանում,Վանաձորում ինչ վիճակում են բնակիչների, հատկապես նորածին երեխաների առողջական վիճակը, գետերի ջրերը թունավոր է, բուսականությունը ոչնչանում Է, իսկ հարստանալու են մի խումբ գիշատիչներ, ահա
իրականությունը: Հանքավայրերն առայժմ պետք է պահպանել: Հայաստանում ժողովուրդը անպաշտպան է, մարդուն իր սեփական տնից են վտարում փողոց գցում,որ շահույթ ստանան, բա հարյուրավոր միլիոնների շահույթի համար մարդկանց Էլ բնությունն էլ իհարկե կկործանեն, իսկ թէ իբր պետությունը կօգտվի դա միայն քողածածկույթ է հիմնականում իրենց գրպաններն են լցնելու, դա հո գաղտնիք չէ բոլորս գիտենք, ուրեմն ՉՊԵՏՔ Է ԼՌԵԼ!!!


Եթե Ալավերդիում ապրեիք ու թթվածնի փոխարեն ծծմբական թթու շնչեիք, այսպես չէիք խոսա: Եթե Հայաստան գնաք, լողացեք Դեբեդի ջրերում:

http://www.armtown.com/news/am/has/20071106/202166457

суббота, 15 декабря 2007 г.

Teghut Trip~

This was our first trip to Teghut, which is about 200km from Yerevan. We have never been there before and spent 4 hours to get. There were 24 of us (journalists, photographers, doctor etc). Before getting to Teghut, we passed next to Alaverdi. The view was awful. The sky was dark, but that was a very sunny day in realize.
Teghut is going to be like that after some years. When we reached to Teghut village, we saw a group of villagers standing. We decided to talk to them, to discuss the problem, to know their opinion.
But, in our surprise, the talk became a fight. We used to think that villagers are against the forest destroy, because they think about their generation health, but in realize they were happy, because now they could have work. They even didn’t know about their children could have health problems. They even didn’t care about it I even don’t speak about trees~ and animals~ about what we even didn’t talk to them.

It would give no results talking about animals, when people don’t care about children. No, I am some mistaken, they think about children, they were telling us, that now they have an opportunity to earn money and send their children to Yerevan city. And also they were false informed, because when we asked them if they knew how many trees are going to be cut down, they answered “100”. But in realize there are over 170.000 trees that are going to disappear.Villagers even didn’t believe us, when we told we are just young activist, who left their job and came to fight for nature. They used to think somebody gave us money for that.
They stopped to believe that human can do something for nothing.That is a very poor village and cooper mine was a real “dream” for them. I want to mention the last thing they told us “They give us money, we are on their side. You give us money, we will be on yours”. MONEY…. KILLER MONEY!
We left them and we were very sad and angry. We realized, that asking them to help us and not offering a way of living is absurd. But unfortunately we cannot offer them something yet.
We left for the forest. Of course we weren’t allowed to pass the borders of mine. We were looking at all of that and our hearts were really unhappy. All of these were going to disappear soon.
I was looking at tress and I wanted to cry, to ask it to forgive me for I am human being and cannot help. That amazing forest was going to become an empty, dead diversity. We did not have a fortune to meet animals in the forest, because they are so afraid of people that they would never come closer, but we knew they were there, feeling we want to help.
Our first trip was really important to us, because now we know what we are fighting for!





Ms Ovsanna Hovsepyan
Producer/photographer
"DavOs" film and photography studio

http://www.davosstudio.com/

вторник, 11 декабря 2007 г.

Աշխարհի "Կարմիր Գիրք" մտած Թեղուտի անտառում բնակվող էակները..

....Leave Us Live o)(o

Dont Leave Us Homeless.....


http://freenet.am/~br/Bird%20List%20Teghut.xls

http://freenet.am/~br/Red%20Book%20Animals%20of%20Teghut(1).xls

Կանչ~

Պայքարն է կյանքի օրենքը:

Անհատի փրկությունը ամբողջականության խոր գիտակցման և արթնեցման մեջ է:

Յուրաքանչյուր անհատ` մասնակից, իր մեջ կրում էր այս կարգախոսը:
Չնայած օրը մշուշոտ էր, բայց բոլորիս մեջ առկա էր այդ հրե հավատի շողերը, ուստի էլ, քաղաքից դուրս գալուն պես, օրը ճառագվեց և ճերմակափայլ սարերը իրենց շղթան ձգեցին ճանապարհով մեկ:
Թարմություն~

Նոր օր~
Նոր Սերունդ~
Նոր ճանապարհ:
Սա էր մեր շարժիչ ուժը:

Իրար շուրջ հավաքվել էին հավատով զինված, առողջ պայքարով լեցուն, լիարժեքություն ներշնչող էակներ:
Կանչն էր ` Հայրենի Բնության, Մարդասիրության, Բարոյասիրության, Առողջ սերնդի, Ներդաշնակ կյանքի Կանչն էր~մեզ միախմբել:
Թեղուտ հասնելուն պես~ նկատեցինք հողի բերրիությունը:
Ծառերը ճկվում էին բերքառատությունից: Չնայած ձմեռ էր, բայց սալորի, զկեռի, հաղարջի, ընկույզի, թզենու ծառերը պատրաստ էին սնելու իրեն տենչողին:
Ակնաղբյուրները զուլալ, զվարթ դիմավորում էին մեզ` միշտ հագեցնելու պատրաստ ամենածարավ իր հյուրին:
Եվ միայն մարդն էր, որ ուրախ չէր մեր գալուն, մարդը` սովորական գյուղացին, հայրենիքը պահող ու կերակրող մարդը:
Նա խռոված էր մեզանից` իր զավակներից: Նա շատ երկար էր մեզ սպասել և հույսը կորցնելով, շրջել էր դեմքը, խռովել :
Տարիների խնդիրները, ցուրտը, մութ ապրումները հեռացրել էին մեզ իրարից, կորել էր այն լույսը, որով ողջագուրվում են երկու մարդասեր, երբ հանդիպում են իրար:
Իրականությունը այսպիսին էր~ Ինչու եք եկել?, ով է? Ձեզ ուղարկել, մենք ուզում ենք հանքը շահագործվի, թողեք մեզ հանգիստ, ուր էիք մութ ու ցուրտ տարիներին, ինչու չէիք մտածում հասարակ գյուղացու մասին, ինչու չէիք ապահովում մեզ գործով, մենք այսօրվա օրով ենք ուզում ապրել, թեկուզ վաղը հիվանդ դառնամ, թող կինս չբեր լինի , ինձ փող է պետք փող, կաշխատեմ կթողեմ կգնամ այստեղից: Ում է պետք այս բնությունը, անտառը, ծառերը, օդը, թող կտրեն, ավիրեն,,,,,միևնույն է հեռանալու եմ….
Ճչում էր Կիսամարդ Կիսակենդանը, դա բնազդն էր, …. ,
Որն բոլորիս մեջ է արթնանում, երբ կորչում են կենսապայմանները և մարդը կորցնում է լիարժեքությունը,
բարոյականությունը:
Մթնում է լույսը, աչքերը խավարի ծնունդ են դառնում,..,
Ցրտում է Սերը ու հեռանում~~
Ինչ? Անտառ~Ինչ~ էկոհամակարգ, ինչ~ խմելու ջուր, ինչ~ թունաքիմիկատների արտանետումներ, պոչանքների ներծծման հետևանքով ստորգետնյա ջրերի աղտոտում~, ինչ Հրեշածնություն կամ ինչ Առողջ Սերունդ~

Ինչի մասին ենք մենք հիմա իրար հետ գոռում, ճչում, հարձակվում միմյանց վրա:
Ինչ եմ ուզում ես քեզանից?: Ինչի եմ ուզում?:
Աղմուկ Աղաղակ~ Անդունդ~Դարեր~Կյանքեր~
Բաժանում, Մասնատում~
Ես ինձ մասնատված էի զգում, թույլ տկար, պատասխանատու, բռի, կոպիտ, մեղավոր:
Ուր էինք, ինչու նրանց կողքին չէինք ու հիմա ինչ ենք նրանցից պահանջում, որ ետ դառնան, նայեն մեր աչքերին, հասկանան սրտիս եղածը:?
Չէ~ էսպես հեշտ չէ լսելի ու հասկանալի դառնալը:
Սիրվելու համար կրկին պիտի հավատան քեզ, տեսնեն քո գործը, մտքիդ ճշտությունը , ձեռքիցդ արարվածը: Իսկ դու միայն խոսքեր ես թափում, …. , հնչյուններ~
***
Բայց Կային նաև սրտացավ, մտահոգ գյուղացի մարդիկ, որոնք ներս էին քաշվել, ընկճվել, վախի շվաքի տակ անցել ու լսելի չէին նրանց մտահոգությունները, տեսանելի չէր աղետի դիմաց նրանց ունեցած սարսափը,...., հույսով պարփակված սպասում էին օրհասական ժամին:

Միտքն է շարժիչ ուժը Միտքը, որը ելքեր է պրպտում, ուրվագծում, մահվան օղակից դուրս գալու ` ճառագվելու համար:
Շնողցի, Թեղուտցի Մտավորականությունը բաց է իր ողջ էությամբ ~~
Նրա սիրտը բաբախում է, աչքերը վառվռում~
Նա ցմահ սիրով է կապված հայրենի Բնության,Դարավոր Օրրանի, Հավերժի Էության հետ և ամենևին չի պատրաստվում սեփական ձեռքերով հավերժական Գերեզմանատուն կերտել:
Նա սպասում է Մեզ, մեր գալուն~ մեր միանալուն~~
Նրա հավատը ` բարոյականությունն է:
Կյանքի օրենքը` Պայքարը:

~~ միասին իջանք ձորը, լսեցինք ձորի Կանչը~~~~~~

Ձորը` խորունկ, կիրթ, ժպտադեմ կանչում էր խաղանք:
Կանչում էր պարենք ու թավալ տանք:
Ձորը, ոչինչ չէր պահանջում, նա այնքան շատ էր, առատ ու անսպառ, որ միայն ներդաշնակվում էր, երբ տեսնում էր մարդիկ ` իր վաղեմի բնակիչները եկել են, հիշել են, մտածել են իր մասին~~
Նա տխուր չէր:
Մեր զայրույթները հանգչեցին նրա ծոցում ` բարձրաբերձ կիրճում և, թողելով բոլոր ծանրությունները, մի պահ խաղի մեջ ընկանք տերևների~, ներքևների, վերևների ` ԱՄԲՈՂՋԻ հետ:
Ես փաթաթվեցի ու ամբողջացա:
Ու էլ չեմ կարող առանց ԱՄԲՈՂՋԻ:

ԵԿԵՔ ՓՐԿԵՆՔ ԹԵՂՈՒՏԸ..............

пятница, 30 ноября 2007 г.

Կեղծիքների հիման վրա արված Ավիրման Նախագիծ...


Թեղուտի խնդիրը Արա Բաբլոյանի ջանքերով «ջրվեց»
19:05 Yerevan 15:05 GMT Tuesday 27 November 2007
Գագիկ Աբգարյան

Երբ մամուլում հաղորդագրություն հայտնվեց, որ ԱԺ-ում լսումներ են լինելու Թեղուտի թեմայով, հատկապես հանքավայրի շահագործումը սկսելու մասին կառավարության որոշումից հետո, տպավորություն ստեղծվեց, թե հայրենի ազգընտիրները, թեկուզ ուշացումով, բայց ուզում են անձամբ լսել բնապահպանների առարկությունները` հարկ եղած դեպքում ինչ-ինչ միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Միջոցառումն, ըստ էության, կարելի է համարել չկայացած, այդ մասին մեր հետ իր տպավորությունները կիսեց Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:
- Ի՞նչ պետք է ասեիք մեր պատգամավորներին, որն այդպես էլ չասվեց:
- Բնապահպանության նախարարությունը «Վալեքս» ընկերությանը տվել է արտոնագիր Թեղուտի հանքավայրի շահագործման համար: Ասեմ, որ մի մեծ թերություն գոյություն ունի արտոնագրի հատկացման հարցում: Բանն այն է, որ եւ արտոնագիր տվողն է բնության նախարարությունը, եւ նախագիծն ընդունողը, եւ փորձաքննություն անցկացնողը, եւ եզրակացություն տվողը:

Այս ընթացակարգում նա բազմաթիվ օրենսդրական եւ պարտավորությունների կատարման խախտումներ է կատարել: Նախ պետք է նախագիծն ընդհանրապես չընդունվեր, քանի որ նախագիծը լրջագույն թերություններ ուներ, եւ երկրորդ` փորձաքննությունն անցկացնեին օրենսդրորեն սահմանված կարգով: Այսինքն` վերլուծեին այսօրվա ազդեցությունը, հեռահար ազդեցությունը, օգուտ-վնասները եւ այլն: Նախագիծը վերաբերում է անտառային տարածքին, որտեղ արգելվում է հանքարդյունաբերությունը: Այնտեղ կոչնչանան բույսեր, վայրի կենդանիներ, կխախտվեն ջրագոյացման եւ ջրաբաշխման բնական համակարգեր եւ ընդհանրապես կոչնչանա բնական մի հզոր համակարգ: Նախագիծը կազմված է օրենքների խախտումներով` այն պետք է պարունակի ծրագիրը ամբողջությամբ: Այնինչ` նրանք ներկայացրել են առաջին ութ տարում անտառին, հողին եւ բուսականությանը հասցվելիք վնասի չափերը, իսկ մնացած քսան տարիների համար չեն ներկայացրել` ասելով, երբ գործընթացը կսկսեն, դրանից հետո նոր կսկսենք նախագիծ կազմել եւ ներկայացնել, ինչն օրենքի կոպիտ խախտում է: Նախագծում կան նաեւ կեղծիքներ: Մեկ այլ, հեռավոր վայրի կենդանական աշխարհին վերաբերող տեղեկությունները վերագրել են Թեղուտ եւ Շնող գյուղերի մոտակայքում եղած անտառներին: Նախագծում թերահաշվարկներ են կատարված` 36 սմ տրամագիծ ունեցող մեկ վայրի տանձենին, օրինակ, գնահատվել է ընդամենը 1000 դրամ: Երեք գետ ոչնչանում է, խախտվում է նրանց ջրագոյացման համակարգը, դրա հետ մեկտեղ Շնող գետն աղտոտվում է, բայց ամբողջ տնտեսական վնասը հաշվարկված է ընդամենը 175 հազար դրամ, այն էլ` հաշվի են առել միայն ձկնաշխարհին հասցվող վանսի չափը` ամենաանհեթեթ հաշվարկով: Նախագծում գրել են, որ ամենահաստաբուն կաղնին 28 սմ տրամագիծ ունի, բայց անձամբ Արա Բաբլոյանի հետ եղանք Թեղուտի հանքավայրում ու չափեցինք 3մ 57 սմ պարագիծ ունեցող կաղնի, այսինքն` կոճղի տրամագիծը կազմում էր 1 մետր 12 սմ: Բազում են այսպիսի թերհաշվարկները հողի վերաբերյալ, ջրի եւ այլն:
- Կառավարությունը տեղյա՞կ է այս ամենին:
- Կառավարությունն իր որոշումը կայացրել է հիմնվելով նախագծում ներկայացված կեղծ տեղեկությունների վրա: Այսինքն` նրանք կամ կառավարությանը խաբել են` իրական պատկերը չեն ներկայացրել, կամ կառավարությունում կան մարդիկ, ովքեր փորձում են այս հանցավոր ծրագիրն իրականացնել:
- Իսկ ինչքանո՞վ է վստահելի եւ բարեխիղճ հանքարդյունաբերող ձեռնարկությունը, որին տվել են արտոնագիրը:
- 1995-96թթ. «Վալեքս գրուպը» գնեց Ալավերդու պղնձաձուլական գործարանը, բայց ներդրումային իր պարտավորությունները չկատարելով քաղաքը հասցրեց ողբերգական վիճակի: Եթե 1992թ.-ին, երբ գործարանը չէր աշխատում, Ալավերդիում չէր արձանագրվել արատավոր ծնունդի ոչ մի դեպք, 2001թ.-ին գրանցվել է բնական շեղումներով 28 դեպք, 2004-ին այդ թիվը դարձել է 107: Չարորակ գոյացությունների թիվը կտրուկ ավելացել է: 2006-ի տվյալներով` ուռուցքաբաններին են դիմել 2053 մարդ, որոնցից 450-ը քաղցկեղով` չարորակ ուռուցքով հիվանդ: 2005թ.-ին ծնվել է 201 երեխա, որոնցից 56-ը մահացել է մինչեւ մեկ տարեկան դառնալը: Երեխաների զարգացումը, ըստ ՀՀ մասնագիտական հիվանդությունների տվյալների, նորմայից ետ է մնում 7-ից 10 բալով: Այս վիճակագրական տվյալները վերցված են առողջապահության նախարարությունից, Ալավերդու պոլիկլինիկայից եւ հիվանդանոցից: Աչքի առաջ Ալավերդու բնակչությունը ոչնչանում է, բայց նույն ձեռնարկությանը հանքավայրեր են հանձնվում, 17-ը` Հայաստանում, 40ը` Ղարաբաղում:
- Ո՞րն է այս ողբերգության պատճառը:
- Այն, որ գործարանն աշխատում է առանց մաքրման կայանի ու բոլոր վնասակար նյութերը արտանետվում են մթնոլորտ: Ըստ ստանձնած պարտավորությունների` ընկերությունը պետք է կառուցեր ժամանակակից գործարան, որսար եւ ուտիլացներ թունավոր արտանետումները, ստանար մաքուր պղինձ եւ հարակից թանկարժեք ու հազվագյուտ մետաղները: Սակայն գործարանն աշխատեցնում են նախնադարյան, բարբարոս մեթոդներով: Եւ ամբողջ թունավոր արտանետումները, առանց որեւէ որսման, մղվում են մթնոլորտ: Այդ թվում` կապար, ցինկ, մկնդեղ, պղինձ եւ այլ ծանր մետաղների աերոզոլներ:
- Խորհրդարանական լսումների ժամանակ կարողացա՞ք այս բոլորը հասցնել պատգամավորներին:
- Լսումներ, որպես այդպիսին, չեղան: Եղել է միակողմանի քարոզչություն: Զեկույցներ են ունեցել բնապահպանության նախարարը, նախկին նախարար Վ.Այվազյանը, Արա Բաբլոյանը, «Վալեքս գրուպի» գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը եւ այլն: Հակառակ որեւէ կարծիք չներկայացվեց: Զեկուցման փոխարեն մի քանիսին հինգ րոպեանոց ելույթի հնարավորություն տվեցին եւ այն էլ վերջում, երբ դահլիճում 2-3 հոգի էին մնացել:
- Ո՞վ էր լսումների կազմակերպիչը:
- Արա Բաբլոյանի հետ երբ գնացինք Թեղուտ, դրանից հետո նա առաջարկեց կազմակերպել լսումներ, ես համաձայնեցի: Բայց լսումներից երեք օր առաջ նա ասաց, որ հ/կ-ները զեկույց ներկայացնելու հնարավորություն չեն ունենալու: Սկզբում շատ ուրախ էի` հավատալով նրա բարի համբավին, բայց փաստորեն նրա ջանքերով ստեղծվեց մի անմաքուր փաստաթուղթ մի անմաքուր գործի կցելու համար:

среда, 28 ноября 2007 г.

Trip to Teghut Forest .,,.,. //|\\'..//|\\',.,,..,

Vardan Hovhannisyan {vhovhan@gmail.com} wrote :


Want to see Teghut Forest with your own eyes?

Talk with the people from near cities/villages?

Shoot some photos or just to enjoy the nature?

Join us visiting Teghuts forest!

Please reply in this topic if you want to join the trip to Teghuts Forest.
The trip will cost starting 3500 AMD (depends on count of people)
***
Ուզում եք տեսնել Թեղուտի Անտառը Ձեր սեփական աչքերով ?
*
Իմանալ հարակից տարածքներում բնակվող մարդկանց կարծիքը ?
*
Լուսաբանել կատարվելիքը~?
կամ պարզապես Վայելել Հայրենի Բնությունը~
*
Միացեք'

Teghuti Temayov Seminar Qnnarkum~

Hargeli Gorstynker sirov hravirum enq dzez masnakcelu Qaxaqaciakan azgayin naxadzernutyan {QAN} kazmakerpats "Teghuti hanqavayri shahagortsume BNAPAHPANAKAN AGHET kam tntesutyan zargacum" temayov seminar-qnnarkmane, vorin hravirvats en bnapahpanakan volorti ev ayl petakan, arevtrayin u hasarakakan kazmakerputyunneri nerkayacucichner, pordzagetner, lragroghner ev shahagrgir ayl shrjanakner:
Qnnarkume lusabanvelu npatakov khravirven naev ZLM-eri nerkayacucichner:
Qnnarkume teghi kunena Noyemberi 29-in, jame 11:00 - 13:00, Erznkyan 75 hasceyum gtnvogh QAN grasenyakum:
Xndrum em teghyak paheq Dzer masnakcutyan masin 271600 ,270003 heraxosahamarov kam greq info@nci.am hasceyin:

Hovsep Khurshudyan
Qaxaqaciakan Azgayin Naxadzernutyan hamakargogh

вторник, 27 ноября 2007 г.

Event Announcement\Invitation\UNFPA\Teghut


Hravium enq Dzez masnakcelu

"Azgayin Zhoghovrdakan Miutyun" (AZhM) kusakcutyan XVII artahert hamagumarin.
Hamagumar@ teghi kunena 2007 t. noyemberi 28-in (choreqshabti), skizb@` zham@ 13.00-in, HH Karavarutyan nisteri mets dahlitchum. Mutqn azat e

Hascen` Meliq Adamyan 2
AZhM nakhagah` Vazgen Manukyan

Avelacum

mi namak enq patrastel, ays namak@ talu enq bolor kousakcoutyounnerin, vor irenq nouynpes handes gan, karcoum em namak@ ayntex kkardanq.

Greta {Ecological Academy} ecoacad@yahoo.com

пятница, 23 ноября 2007 г.

Feel free to express your ideas about the ways of saving Teghut forest...

~~COME AND JOIN TO FACEBOOK LIST~~

http://www.facebook.com/group.php?gid=7210009831

Zara Gev (Armenia) wrote at 11:58am on November 21st, 2007
Some actions need to be taken - meetings, discussions, demonstrations, rallies, whatever. I lernt that eco-NGOs only pointed to the problem and didn't suggest doing anything to try to prevent it. Anyone, any idea wheather anything is being done regarding this?

Paul Vartan Sookiasian (Villanova) wrote at 4:12am
I've been through Alaverdi, it seems like a nice area but sadly it's easy to see the polluting plants. I mean that's better than Vanadzor, where absolutely all the plants are closed and the place is desolate, but it seems like the Teghut mine will be an ecological disaster. Something needs to be done.

Anna Khachatryan (Armenia) wrote at 10:13am
Ppl, follow this link to joing the cause Friends of the Earthhttp://apps.facebook.com/causes/view_cause/711?h=pln&recruiter_id=4051712Take Action and Don’t Let Armenia Turn Teghut Forest into a Copper Pit

SOS - ԹԵՂՈՒՏ ԽՄԲԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ 'ԷՅ ՍԻ ՓԻ' ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՎԵԼԻՔ ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Ընդհանուր նկատառումներ
Առաջարկներ
Հատուկ Նկատառումներ

Տես` http://www.aarhus.am/html/docs/yerevan_24_07_07_1.doc

среда, 21 ноября 2007 г.

Սրտացավ, Մտահոգ, Ողջամիտ Հայեր

ALTERNATIVE DO EXIST

Sona Ayvazyan wrote:

Թեղուտի հետ Կապված ձևավորում ենք Աշխատանքային Խումբ, որպեսզի անենք ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԵՐԸ:
Ովքեր հետաքրքրված են , խնդրում եմ մինչև ուրբաթ օրը`
Նոյեմբերի 23-ը կապնվեն Իռայի հետ հետևյալ հեռախոսահամարով` 547460


Dzevavorum enq ashkhatanqayin xumb Texuti het kapvac hajord qayleri hamar.Ovqer hetaqrqrvac en, xndrum em minchev November 23, urbat ore kapven Irayi het 547460 heraxosahamarov.


Andrianna Natsoulas

anatsoulas@earthlink.net wrote:

We just sent a letter to the Armenian government officials. I have attached it in English and Eastern Armenian. http://freenet.am/~br We also sent a letter to the US Millennium Corporation Challenge, which gives money to Armenia for rural development, alerting them to the issue of Teghut mine.
I will keep you as updated as possible.

Andrianna Natsoulas
Consultant / Friends of the Earth
202-203-0716 (c) / 202-546-7660 (o)
http://www.foe.org/

ECOLOGICAL CATASTROPHE....

SAVE PICTURE AS...
Don't Let Armenia Turn Forest into Smoking Copper Pit [FRIENDS OF THE EARTH]

понедельник, 19 ноября 2007 г.

...ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ...ԱՂԵՏԻ ՇԵՄԻՆ~~


"Marriott" հյուրանոցում երեկ միջոցառում էր. Թեղուտի հարցն էր չարչրկվում:
Թվում է` ամեն ինչ շատ պարզ է. հանքավայրի շահագործումը` անթույլատրելի: Պետք չէ փորձագետ լինել հասկանալու համար, թե ինչ վերահաս աղետի առաջ ենք կանգնած: Ոչ մի ողջամիտ ու իր խիղճը չկորցրած հայ չի կարող հանդուրժել, երբ հարյուրավոր հայ մանուկներ ծնվում են հրեշավոր հիվանդություններով, տառապում և վեց տարին չբոլորած մահանում, երբ թունավորված հարյուրավոր հայ ընտանիքներ դանդաղ մահվան են դատապարտված կամ լավագույն դեպքում պետք է ապրեն` տառապելով քիմիածին ծանր հիվանդություններից, երբ մեր աչքի առաջ բռնաբարվում է մեր Մայր բնությունը ...
Բայց, արի ու տես, որ դեռ "քննարկումներ" են հարկավոր, "կարծիքների փոխանակումներ", "հանրային լսումներ" ...
Միջոցառումը երկու խոսքով կարելի էր այսպես բնութագրել. "ACP" ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանի հաղթական մռնչոցին (պետք է արժանին մատուցել նրա հռետորական տաղանդին) հետևեցին ՀԿ-ների ու անհատ քաղաքացիների (թեև արդարացի, բայց միայն) մանր մունր մլավոցներն ու խայթոցները, որոնք ոչ քիչ զվարճություն պատճառեցին մեր անհաղթ հերոս պր. Արզումանյանին: Ցավոք և ի զարմանս ինձ, չգտնվեց մի ընդդիմախոս, որ ըստ արժանվույն հակադարձեր գործ. տնօրենի հիպնոտիկ աճպարարությանը, կամ համախմբված պայքարի կոչ աներ ներկաներին, ժողովրդին: Ընդհանրապես, միջոցառումը պատվերով համերգ էր հիշեցնում:
Էսպիսի ներկայացումներից հետո սկսում ես տարակուսել` արդյո°ք չի սպառել մեր ազգն իր բարոյական պոտենցիալը:

" Անկախ քաղաքացի` Հրայր....

воскресенье, 18 ноября 2007 г.

Եկեք Միասին Փրկենք Թեղուտը Կործանումից....

Էկոլոգիական հասարակական դաշինքը "Գործընկերություն հանուն բաց հասարակության" նախաձեռնության հետ համատեղ կազմակերպում է հանրային լսումներ Թեղուտի հանքավայրի շահագործման և դրան առնչվող հարցերի վերաբերյալ:
Միջոցառումը կկայանա ս.թ. Նոյմեբերի 19-ին, երկուշաբթի, ժամը 14:00-ին "Արմենիա Մարիոթ" հյուրանոցի "էրատո Թագուհի" դահլիճում, 2-րդ հարկ:
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու հանդիպմանը, ազատորեն արտահայտելու Ձեր կարծիքը և տեսակետը:

The Environmental Public Alliance together with “Partnership for Open Society” Initiative is organizing public hearings on the operation of the Teghut mine and issues related to it.

The event will take place on Monday, November 19, at 2pm in Queen Erato Hall of Marriott Armenia Hotel, 2nd floor.

You are invited to take part in the discussion, express your opinion and standpoints.

пятница, 16 ноября 2007 г.

ԿԻՐԱԿԻ ՕՐԸ` ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ին , ԺԱՄԸ 12:00-ին

Մաքրե'նք Միասին

Բ ՈՒ Ս Ա Բ Ա Ն Ա Կ Ա Ն

Ա Յ Գ Ի Ն
http://freenet.am/~biayna/maqrahavaq

четверг, 15 ноября 2007 г.

Հեյ գիդի Լուսահոգի Հովհաննես Թումանյան...

մեր շուրթերին անընդհատ ՔՈ իմաստուն տողերն են...

Ասում են գեջ ես կտրել դու մերին,

Իրանցն ասում են ու քեզ չեն լսում......

Մեր ապրուստն ի՞նչ է. – մի կտոր չոր հաց.....

.Ձեզ տանջող ցավը մեզ էլ է պատել...


Էհ... մենք էլ մեր հերթին ենք «Հառաչանքով» կրկնում այս նույն խոսքերը և փորձում պատկերացնել, թե ինչքան պետք է մարդու տեղը նեղ լինի, որ նման արտահայտություն անի, բայց թե ձեռքներիցս բան չի գալիս, որովհետև գեղը չի կանգնում, որ գերանը կոտրի...


Արևի առաջին շողերի հետ ճանապարհ ընկանք դեպի Ալավերդի: Ինձ ընկերակցում էր պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության պետ Արմեն Գերյանը: Ալավերդում մեզ պետք է միանար նաև մեր մյուս գործընկերը, որպեսզի գնայինք Թեղուտ և պարզեինք, թե որքանով է առնչվում Թեղուտի հանքարդյունահանման ծրագիրը տեղի հոշարձանների տարածքների ու պահպանման գոտիների հետ:
Օրն արևոտ էր, պայծառ և առանց որևէ ամպամածության նշույլի, բայց երբ հասանք Ալավերդի` նկատեցինք, որ քաղաքն ընկղմված է
թանձր մշուշի մեջ...
Մեր գործընկերը նկատելով մեր զարմանքը` ասաց.
«Սա մեր վերջին շրջանի արհեստական «մշուշն ու մառախուղն» է, որին մոլի թմրամոլի պես արդեն «ընտելացել» ենք ու էլ արևի երես չենք տեսնում և «չենք էլ ուզում տեսնել», քանի որ մեր մասին մտածող բարձրաստիճան այրերն ասում են, թե խիստ վտանգավոր են վերջին շրջանի արևահարումները...»
Չկա չարիք առանց «բարիքի» կարգախոսով` մեզ արևահարումից «փրկում» է պղնձարդյունահանման գործարանը...
Գիշերը ծծմբային գազերն են արտանետում, իսկ ցերեկն էլ մեր «ավանդական ծուխը», այնպես որ մեկը մյուսին լրացնելով` շրջանցում ենք «արևահարման» վատ հետևանքները»:
Արհեստական «մշուշը» մեզ ուղեկցեց մինչև Ախթալայի և Շնողի ճամփաբաժանը և մենք հիշեցինք, որ նմանատիպ մի գործարան էլ Ախթալայում կա, այնպես որ, շուրջօրյա «մշուշը» երաշխավորված է և հարկ եղած դեպքում «Թեղուտն էլ իր ներդրումը կունենա»...
Վերջերս իմացանք, որ ինտերնետում «Թեղուտ SOS» կայք են տեղադրել, որպեսզի քվեարկությամբ պարզեն, թե ով ինչ մտահոգություն ունի այս խնդրի վերաբերյալ, իսկ արտասահմանյան երկրներն ու մեզ հարազատ սփյուռքի եղբայրներն ու քույրերն անհանգստանում, զարմանում և զայրանում են, թե ինչպես կարող է մի փոքր երկիր, որ հազիվ 5% անտառ ու բազում չլուծված խնդիրներ ունի, իրեն թույլ տա անխնա կերպով հատել 600հա անտառ և դեռ ավելին` ապականել շուրջ 200հա տարածք ու զանազան հարուցիչներով ախտոտել տեղի կուսական անտառն ու բնությունը, որից հետո երկիրը կարող է հայտնվել անապատացման եզրին...
Եթե այսպես շարունակվի, հարկ կլինի փոխել նաև «Անտառատնտեսություն» հորջորջվող հիմնարկների դրոշմանիշներն ու կնիքները` Անծառատնտեսություն մակագրությամբ...
Այս ամենը գիտակցելու համար պետք չի իմաստուն լինել, հասկանալ, որ դա նման է այն ճյուղը կտրելուն, որին նստած ենք...
Եվ եթե մենք մեզ մեր երկրի տերը համարեինք և տանտիրոջ սրտացավությամբ վերաբերվեինք նման խնդիրներին, ապա շահի մոլուցքով տառապող մեր նոր հարուստներին չէինք թողնի այնքան հղփանան ու սանձարձակվեն, որ հերթը հասներ մեր կենսականին ու առողջականին...
Լուսահոգի մայրս ասում էր. ...Ինչո՞ւ մենք մեր իրավունքն ուրիշին տանք, որ հետո էլ...այդ ուրիշից նեղանանք, թե նա մեր հանդեպ լավ չի վերաբերվում...
Թեղուտի հանքարդյունահանման ծրագիրը նախատեսված է իրականացնել 2000հա տարածքի վրա (25 տարվա ընթացքում), որից 600 հա անտառահատման խնդիրը մեծ աղմուկ է բարձրացրել բնապահպանական ոլորտի հկ-ների, անհատների և այլոց մոտ...
«Ի պատասխան» անտառահատման մեծ աղմուկին` անաղմուկ է անցել հուշարձանների տարածքները ներառող ծրագրի իրականացման թույլտվություն ստանալու հարցը...Խնդիրը դիտվել է իբրև 15 հուշարձանի հարց (որից երկուսն ըստ պատվիրատուի` տարածքից դուրս են կամ սահմանագծի վրա), պատվիրատուն հուշարձանների նկատմամբ ստանձնել է որոշ պարտավորություններ...ինչի շնորհիվ ստացել է գործունեություն իրականացնելու թույլտվություն:
Ծրագրի իրականացման տեղանքում են գտնվւոմ Շնող և Թեղուտ համայնքների մի շարք հայտնի հնագույն հուշարձաններ, այդ թվում` վանական համալիրներ (Մանաստև), եկեղեցիներ (Սև քոթուկ), մատուռներ (հնագույն Բովերը), դամբարանադաշտեր (Փիջվուտ), հին գյուղատեղեր (Ղափուր) և բազմաթիվ հին բնակատեղիներ, գերեզմանոցներ (Բրագձոր), խաչքարեր, Ձորիգեղի հռչակավոր կամուրջը, Նովավոր աղբյուրը և այլն:
Մտահոգության պատճառն այն է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված ցուցակում մի խաչքարը հաշվառված է որպես մեկ միավոր, իսկ մասնատված խաչքարի յուրաքանչյուր արժեքավոր դետալ ևս կարող է հաշվառվել որպես մեկ առանձին միավոր. Այս դեպքում խոսքը վերաբերվում է համալիրներին, դամբարանադաշտերին, հին գերեզմանոցներին և այլն, որոնց կազմում գրանցված են հարյուրավոր միավորներ: Եթե մենք սա դիտենք որպես 15 միավորի խնդիր, ապա դա, մեղմ ասած, ինքնախաբեություն կհամարվի, եթե չասենք դավաճանություն մեր մշակութային արժեքների և բնության հանդեպ...
Սույն հարցի վերաբերյալ մարզում կայացած խորհրդակցություններին ու քննարկումներին ՊՄՊ Լոռու մարզային ծառայությունը չի հրավիրվել, ինչի պատճառով էլ չենք կարողացել հայտնել մեր մտահոգությունն ու նկատառումները...
Ստուգայցի ընթացքում էլ մեր մտավախությունը չի փարատվել...

Անշուշտ երկու համայնքների հնագույն հուշարձանները (եկեղեցիներ, մատուռներ, դամբարանաշերտեր և այլն) և 600հա անտառի հատումը, որը մեր համակարգի խնդիրը չէ, բայց և այնպես, բոլորինս է, և ավելին արժե, քան էժան աշխատուժի սակավաթիվ աշխատատեղերը (ինչպես Ալավերդում):

Եթե մի պահ անտեսենք տեղի հրաշք բնությանն սպասվող աղտոտումն ու ապականումը, ապա չի կարելի հաշվի չառնել այն հանգամանքը, որ հատվող անտառը երկու համայնքի գործազուրկ բնակչության գոյատևման և ապրուստի հայթաթման միակ միջոցն է, իսկ նրանք հույս են փայփայում, թե մոտ ապագայում, զբոսաշրջության զարգացման հետ, հնարավորություն կունենան էկոլոգիապես մաքուր բնամթերքի արտադրման գնով հոգալ իրենց կարիքները և այս կերպ դուրս գան գործազրկության ծանր վիճակից...
Անկեղծորեն ցավում ենք զոհասեղանին դրված թե՜ 600հա անտառի, թե՜ հուշարձանների անկման համար, որտեղ 15-ի փոխարեն կարող է վտանգվել 15 հազար միավոր...
Հոգնած ու մտահոգ երեկոյան վերադարձանք տուն և անընդհատ նույն միտքն էր պտտվում ուղեղիս մեջ ու ինձ հանգիստ չէր տալիս, թե`
...Ինչու մենք մեր իրավունքն ուրիշին տանք, որ հետո էլ... այդ ուրիշից նեղանանք, թե նա մեր հանդեպ լավ չի վերաբերվում...

Աղբյուրը` http://www.cilicia.com/2007/08/blog-post_10.html