Այսօր ձեզ պատմություն կպատմեմ մի ժողովրդի մասին, որը համայն աշխարհում չուներ ՈՉ ՄԻ ԲԱՐԵԿԱՄ, ԲՆՈՒԹՅՈԻՆԻՑ ԲԱՑԻ։ Եվ այն մասին, թե ինչպես է նա սպանում իր միակ բարեկամին։
Կիսաանապատային Հայաստանում անտառոտ կղզի էր հիշեցում ներկայիս Տավուշի մարզը, բայց այն դեռևս սովետի ժամանակ իսկական Քլոքդայք դարձավ, որտեղ արդյունահանվուր էր ոչ թե ոսկի, այլ փայտանյութ, ինչը Հայաստանում ոսկու արժեք ունի։
Այդ ծանր բեռնված բեռնատարները նորանոր ,,ճանապարհներ,, են բացում նախկինում կուսական անտառների մեջ, հոշոտելով հողային ծածկույթը, սկիզբ դնելով էրոզիային։
Օրական տասնյակ մեքենաներ, ցախով բեռնված, զբաղված են իրենց բիզնեսով, մինչ մենք այն գնելով զարգացնում ենք ու խրախուսում, կողքից նայելով ։
Զինվորական համազգեստով այս երիտասարդը նախքան անտառի խորքերը շարժվելը գիշատչի հայազքով հետ է հանում` չլինի՞ թե ետևում մի առողջ ծառ մնաց չհատված,,,ապրանք,,։ Չէ, չի մնացել, արխային կաց։
Հետաքրքրական հանդիպում. հանդիպեցին Երևանից եկած երիտասրադները և անտառի հերթական մի հատված անդամահատած վարձու ԲՆԱՍՊԱՆՆԵՐԸ։ Թող նրանք առանձնապես չանհանգստանան, նրանք եկել են ընդամենի վայելելու բնության մնացորդները, քանի դեռ դրանք կան։ Իսկ հետո՞...
Ահա այսպիսի տեսք է ընդունում Հայաստանի ամենից կուսական տարածքը։
Վահրամ Թաթիկյան
093 44 59 06
56 06 59
понедельник, 12 июля 2010 г.
Автор: bnamard на 11:41 0 коммент.
вторник, 6 июля 2010 г.
ԽՈՍՏՈՒՄ
Հանդիպում վարչապետի հետ....
Նուբարաշենի թունաքիմիկատների զվարթ միջոցառումն ավարտվեց /շուտով կտեղադրեմ վիդեոները Ձեր աչքով կտեսնեք, կլսեք, բայց ափսոս չեք կարող զգալ այդ սուր թունավոր օդը/ ....
Մոտեցա վարչապետին, ներկայացա , որպես քաղաքացիական ակտիվիստ, ուսանողական այգու մասին ասեցի հետևյալը, որ ավելի քան 20.000 մտահոգ քաղաքացիների ստորագրությունններ ուղարկել ենք Ձեզ, ուզում ենք իմանալ Ձեր դիրքորոշումը: Ասեմ, որ պարոն Բեգլայրանը խախտելով ՀՀ օրենքը, արհամարելով նաև Արմեն Հարությունյանի պահանջը, մինչև օրս չի տրամադրել այնտեղ կառուցվող համալիրի փաստաթղթերը ոչ մեզ ոչ մարդու իրավունքների պաշտպանին: Մեկ բան ևս, այգու տարածքում փակցված նախատեսվելիք սրճարանի փոխարեն կառուցվում է բոլորովին մեկ այլ բան, խանութ սրահ, ավտոտնակներ, ռեստորանային համալիր օրեցօր աճում է ծանր արմատուրան`վերացնելով վերջին այդքան շատ խանգարող ծառերը: Կորցնում ենք ՀԱՆՐԱՅԻՆ կանաչ տարածքը, խախտում ենք ՀՀ օրենքները: Ինչ կանեք?Ինչ կանեք?
- ինչպես թե չի տրամադրել? ոչ Ձեզ, ոչ Արմեն Հարությունյանին? - զարմացավ վարչապետը:
-Ես հենց այսօր կզբաղվեմ այդ հարցով, կկապվեմ իր հետ....
p.s.Դե հիմա ասեք,ինչպես կարող ենք տեղեկանալ, արդյոք վարչապետը իր խոստումը կատարեց? թե `ոչ
Автор: bnamard на 18:04 0 коммент.
Ոչ գերեզմանացմանը~
Ծուռ հայելիների թագավորություն~~~
Հա առաջին հայացքից ուրախանում ենք, վերջապես մեր խեղճ ու կրակ ՀԿ-ականների, բոռբռացող ակտիվիստների ձայնը տեղ հասավ~~ՄԵԶ ԼՍԵՑԻՆ, ՄԵԶ ԲԱՆԻ ՏԵՂ ԴՐԵՑԻՆ: ԵԿԱՆ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓԱԿԵՑԻՆ, ՄԵՌԵԼՆԵՐԻ ՎՐԱ ՀՈՂ ԼՑՐԵՑԻՆ...ու?
ու գիտեք ինչ? մեր իշխանությունները երբեք չեն սխալվում, երբեք հենց էնպես մեզ բանի տեղ չեն դնում: Այսօր հայտարարեցին, որ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ
ոչ թե թունաքիմիկատները կարտահանվեն այլ երկիր, կենթարկվեն մշակման զարգացած երկրներում ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, Կորեան , այլ հենց այստեղ կբերվեն կարելի է կռահել էժան գնված, արդեն պարզ է ում հնացած ու մաշված, срок-ից դուրս եկած, անպետք տեխնիկան ու մեր երկիրը գրկաբաց, ձեռնբաց կընդունի աշխարհի բոլոր ԾԱԳԵՐԻՑ այստեղ ժամանող ամենաամենաբազմազան , պլպլան, պսպղուն, փայլփլուն, հոտավետ, ազդեցիկ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԸ:
Հետևանքների մասին արդեն չենք խոսում: Խեղճ էկոլոգների ջանը սարսուռ կապեց, բայց պաշտպանված ջիպերն արդեն վաղուց հեռացել էին:
Մինչև մեր մեռելների հարցով կզբաղվենք, երկիրը կ դարձնեն գերեզմանցային համալիր:Հե~յ , սա գրում եմ, որ'տև բոլոր քիչ թե շատ հեռատես մարդիկ զգացինք հաղորդագրությունն այս օրվա: ՇՏԱՊԵԼ Է ՊԵՏՔ ոչ թե փախուստի ելքեր փնտրելու, այլ միասին դուրս գալու այս սարսափելի որոշման դեմ:Անհրաժեշտ է քաղաքացիական կտրուկ դիրքորոշում:
Հակառակ դեպքում երկրի սահմաններով մեկ կփակցվի հետևյալը
Автор: bnamard на 17:40 0 коммент.
воскресенье, 4 июля 2010 г.
Հունիսի 23ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը իրենց համակարգչային ցանցը թարմացնելուց հետո, հին համակարգիչներից 3 հատ նվիրաբերեց Հայաստանի բնապահպանական շարժմանը` մասնավորապես Թեղուտի պաշտպանության խմբին:
Հեծանիվ + Էկո մարզական ՀԿ-ն հանդիսանալով բնապահպանական շարժման մի ճյուղ անմասն չմնաց այսքան կարևոր և սպասված նվերից և մեկ համակարգիչ տրվեց ՀԵԾԱՆԻՎ +ին հետագա գործունեության մեջ ավելի հրատապ աշխատելու համար:
"Մենք ենք այս քաղաքի տերը" նախաձեռնությունը նույնպես հանդիսանում է բն.շարժման մի կարևոր ճյուղ, ուստի ցանկության դեպքում մի համակագիչն էլ կարող է նախաձեռնության նվերը դառնալ:
Автор: bnamard на 10:42 0 коммент.
суббота, 3 июля 2010 г.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 2-ին
«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.1-րդ հոդվածով.
«Հոդված 27.1.
Իրավական ակտի կարգավորման ազդեցության գնահատումը
1. Կարգավորման ազդեցության գնահատումը նորմատիվ իրավական ակտի ընդունման արդյունքում հնարավոր փոփոխությունների վերլուծությունն է:
Օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության տարեկան ծրագրով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը մշակող մարմինը կազմակերպում է նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի առաջադրած և Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությանը ներկայացված օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը, որը կցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությանը, կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:
2. Նախագիծ մշակող մարմինը նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գործադիր իշխանության հանրապետական համապատասխան մարմիններին (այսուհետ` ազդեցության գնահատող)` ֆիզիկական և իրավաբանական անձանց համար առաջացող վարչարարության հետ կապված ծախսերի, բնապահպանական, սոցիալական, առողջապահական, տնտեսական, ներառյալ` փոքր և միջին ձեռնարկատիրության, մրցակցության, հակակոռուպցիոն, բյուջետային բնագավառներում պարտադիր կարգավորման ազդեցության գնահատումն իրականացնելու նպատակով: Եթե նախագիծ մշակող մարմինը հանդիսանում է նշված բնագավառներից որևէ մեկում ազդեցության գնահատող, ապա տվյալ բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացնում է նախագիծ մշակող մարմինը:
Նախագիծը, սույն մասով նախատեսված բնագավառներից բացի, այլ բնագավառների հետ առնչվելու դեպքում նախագիծը մշակող մարմնի նախաձեռնությամբ կարող է իրականացվել նորմատիվ իրավական ակտի նախագծի կարգավորման ազդեցության գնահատում նաև այդ բնագավառների վերաբերյալ:
Նախագիծը մշակող մարմնի նախաձեռնությամբ նախագծի կարգավորման ազդեցության գնահատում կարող են իրականացնել նաև գիտական կազմակերպությունները:
3. Ազդեցության գնահատողը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ստանալու օրվանից հետո` 15-օրյա ժամկետում, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի դեպքում` 5-օրյա ժամկետում, պարտավոր է իրականացնել ազդեցության գնահատում և դրա վերաբերյալ կազմել կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն (այսուհետ` եզրակացություն) և այն ներկայացնել նախագիծ մշակող մարմնին:
Եզրակացությունը ներառում է`
1) կարգավորման արդյունքները.
2) նախատեսվող իրավական ակտը չընդունելու դեպքում` համապատասխան բնագավառի վրա ազդեցության գնահատման արդյունքները.
3) այն դեպքում, երբ ազդեցության գնահատողի կարծիքով և կատարված հաշվարկների ու հետազոտությունների հիման վրա առաջարկվում է կարգավորման այնպիսի տարբերակ, որն ավելի բարենպաստ է համապատասխան բնագավառի համար, նշված տարբերակը` համապատասխան հիմնավորումներով.
4) նորմատիվ իրավական ակտի կիրարկման արդյունքում կանխատեսվող հետևանքները գնահատելու ժամանակացույցը.
5) տվյալ բնագավառի քաղաքականության, ինչպես նաև համեմատական վիճակագրական վերլուծություններ:
Ըստ բնագավառների` կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կիրարկման արդյունքում հետևանքները գնահատելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Նախագիծ մշակող մարմինը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ազդեցության գնահատողներին ներկայացնելու հետ մեկտեղ կազմակերպում է նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որոնց նպատակը նորմատիվ իրավական ակտի նախագծի մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկումն է, ինչպես նաև նրանցից կարծիքների հավաքումն ու դրանց հիման վրա նորմատիվ իրավական ակտի նախագծի անհրաժեշտ լրամշակման աշխատանքների իրականացումը:
Հանրային քննարկումներն իրականացվում են նախագիծը մշակող մարմնի ինտերնետային կայքում նորմատիվ իրավական ակտի նախագիծը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված այլ նյութերը հրապարակելու միջոցով, իսկ նախագիծ մշակող մարմնի նախաձեռնությամբ կարող են իրականացվել հանրային կամ շահագրգիռ անձանց հետ հանդիպումների, բաց լսումների, քննարկումների, հասարակական հարցումների, ինչպես նաև հեռահաղորդակցության հնարավոր միջոցներով:
Հանրային քննարկումների իրականացման ժամկետն առնվազն 15 օր է:
Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Նորմատիվ իրավական ակտի նախագիծն իրավաստեղծ մարմին քննարկման ներկայացնելիս նախագիծ մշակող մարմինը դրան կցում է`
1) իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ներառյալ` տեղեկատվություն այն իրավական ակտերի, ինչպես նաև նախագիծ մշակող մարմնի հայեցողությամբ` նյութերի վերաբերյալ, որոնց հիման վրա կամ որոնցից oգտվելով` մշակվել է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, նախագիծը մշակողների անունները.
2) տեղեկանք` oրենքի ընդունման առնչությամբ այլ oրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին.
3) տեղեկանք` իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.
4) պետական մարմինների մշակած իրավական ակտի նախագծի դեպքում` նախագիծը մշակող մարմնի իրավաբանական ստորաբաժանման (իրավաբանի) իրավական-փորձագիտական եզրակացությունը.
5) սույն օրենքի 27.1-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում` ազդեցության գնահատողներից ստացված եզրակացությունները.
6) ամփոփաթերթ` նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների և առաջարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման վերաբերյալ` չընդունման պատճառների հիմնավորմամբ, ընդ որում` ամփոփաթերթում ներառվում են հանրային քննարկումների հետևանքով ստացված այն դիտողությունները և առաջարկությունները, որոնք ընդունվել են:»:
Հոդված 3. Oրենքի 36-րդ հոդվածում`
1) 7-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Իրավական ակտի պաշտոնական թարգմանությունը հայերենից անգլերեն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ հայերենից այլ օտար լեզու` իրավական ակտն ընդունող մարմինը կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Իրավական ակտերի պաշտոնական թարգմանությունների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 4. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ
Ս. Սարգսյան
2008 թ. դեկտեմբերի 26
Երևան
ՀՕ-224-Ն
Автор: bnamard на 23:06 0 коммент.
Որսն ու Զոհերը~
Հագա քամոտ կիսաշրջազգեստս, զինվեցի Թեղուտի կանաչ շապիկով, գիրկս առա հողով լի դույլը, որի մեջ ապրում էր մի վարդագույն կյանք ու գնացի ԱՄՆ դեսպանատուն: Ջազի հնչյունները փորձում էին միացնել անմիանալին…Մի թևին կանգնած էին Գագիկ Ծառուկյան-Նաիրա-Քուշկյան երրորդությունը, մյուսին` Էդուարդ Նալբանդյան, Սեյրան Օհանյան, մեջտեղում իր գովեստի խոսքն էր կարդում Հովիկ Աբրահամյանը:
Թեղուտի անտառը վերացնող երկարաքիթ, երկարաճիթ կոշիկներով, ծամծռված հայացքով, կացինը ձեռքերի փոխարեն, Թեղուտը շահագործող Գագիկ Արզումանյան-Ներսես Երիցյան զույգը անբաժան լեզվի մասնիկներ էին անդադար փոխարինում միմյանց հետ:
Ներս մտնելուն պես դեմ առ դեմ դուրս եկա պարոն քաղաքապետ Գագիկ Բեգլայրանին: Բարևիցինք, անցանք առաջ… Ու սկսվեց իմ «որսը»: Առաջին «զոհը» Հովիկ Աբրահամյանն էր:Մոտեցա, խնդրեցի մի քանի րոպե տրամադրել հասարակական մեծ հնչեղություն ստացած բնապահպանական խնդրիներից մեկին, ներկայացա, ու շտապ անցա Խոսրովի թեմային:
- Բա Ձեր անունը վերջերս շատ է շրջանառվում Խոսրովի արգելոցում կառուցվող ռեստորանի շուրջ:
- Առաջին անգամ եմ լսում նման կառույցի մասին, էդ ի՞նչ ա, որտե՞ղ ա, իմ անունը շատ տեղերում է հոլովվում:
-Այսինքն, սո՞ւտ է, Դուք պաշտոնապես հերքո՞ւմ եք:
-Դե, նախ արգելոցում ինչի՞ պիտի նման շինություն լինի, հարցրեք բնապահպանության նախարարին:
-Նա տեղյակ է, դեմ է, դուք ի՞նչ կասեք, ինչո՞վ կօգնեք, կկասեցնե՞ք նման անօրինականությունը:
-Ես անձամբ իրեն հետ կկապնվեմ, կկարգադրեմ զբաղվել էդ հարցով:
Հաջորդը` պաշտպանության նախարար ՍԵյրան Օհանյանն էր.
-Բարև Ձեզ, Հայաստանի ծառերը նույնպես Ձեր պաշտպանության կարիքն ունեն, բնությունը դա մեր Հայրենիքն է, իսկ այն բոլորինս է:
Մեր փոքրաթիվ ուժերը չեն բավականացնում պաշտպանել այն, անհրաժեշտ է միավորվել, ինչո՞վ կարող եք օգնել:
Երկար լուրջ, թեք նայեց ու ասաց.
- Ինձ դիմում գրեք, կարո՞ղ եք, կոնկրետ խնդիրները նշեք, ես հանձնարարական կտամ, կօգնեմ…
Նունե Եսայանը շատ մտազբաղ էր, Երևանի կանաչ տարածքների մասին էի հիմնականում պատմում, որ այգի չմնաց, բոլորը վերածում են անշունչ բետոնի, մեր քայլերից ասացի` ընդհուպ մինչև դատական հայցին միանալու մասին.
- Օգտագործեք ձեր հնարավորությունները, կոչեր հնչեցրեք, ազդեք մարդկանց վրա:
- Ես պետք է մտածեմ, մի քանի օրից արի «NN» գեղեցկության սրահ…ինձ ժամանակ է պետք
Ռաֆֆի Հովհաննիսյանը տեսնելուն պես մոտեցավ, ջերմ սեղմեց ձեռքս… Ինքն առաջարկեց հանդիպել մտածելու համար, թե ինչպես կարելի է միավորել այն բոլոր փոքրաթիվ, ոչ քաղաքական ուժերը, որոնք պայքարում են օտարալեզու դպրոցների բացման դեմ, Թեղուտի, Խոսրովի, Ուսանողական այգու համար, կանանց, երեխաների իրավունքների համար պայքարող ՀԿ-ները
Ասում է` պետք է միավորվել, բայց թե ինչպես` ինքն էլ չգիտի, կապող օղակներ են պետք
Ժողովուրդ, ո՞վ կա այդտեղ: Մենք իրար պետք ենք: Ինչո՞ւ պիտի անդունդ լինի մեր միջեւ: Լցնենք այդ անդունքը մեզանով:
Մարիամ Սուխուդյան
Автор: bnamard на 20:56 0 коммент.