Երևան քաղաքի Քաջազնունի - Ե. Քոչար փողոցների խաչմերուկի մոտակայքում, այգու տարածքում գտնվող սրճարաններց մեկի կենտրոնում վանդակի մեջ տառապում է մի կապիկ:
Կապիկը ժամանակին "զվարճացնում էր" սրճարանի այցելուներին, անցորդներին` երիտասարդներին, տատիկ/պապիկներին իրենց թոռնիկների հետ, որոնք անցնելով մոտենում, նայում, ժպտում, լուսանկարներ էին անում...
Սեզոնի հետ կապված սրճարանը փակվել է: Կապիկն էլ մնացել է...
Մենակ
Սառած
Առանց սնունդ
Առանց ջուր
Լքված իր վանդակի մեջ:
Այժմ մարդիկ նույնպես անցնում, մոտենում են: Մեկ մեկ ել մի կտոր հաց կամ կգցեն կամ ոչ.. Նա էլ գազանի պես հարձակվում է այդ կտորների վրա:
Շրջակայքում աղբ է, դատարկ շշեր: .
Երեկ անցնելով նկատեցի, որ նա անկյունում կծկված նստած է, գլխով խրված մարմնի մեջ: Մոտեցել եմ: Դանդաղ գլուխը բարձրացրեց, նայեց մի պահ աչքերիս մեջ և կախեց գլուխը...
Նրա այդ անշարժ դիրքը, այդ հայացքը, նույնիսկ վանդակը գոռում էին: Գոռում էին և դա արդեն նույնիսկ օգնության կանչ չէր...
Նա մահանում է..........................
Խնդրում ենք հրատապ միջոցներ ձեռնարկեք, այդ խեղճ կենդանուն տառապանքներից և մահից փրկելու համար: Մասնավորապես նրան շտապ անհրաժեշտ է տեղափոխել, բուժել և բարենպաստ պայմաններ ստեղծել հետագա կյանքի համար:
Ում դիմել, երբ ազատ և վայրի բնության խորհրդանիշը մարդու կողմից բանտարկված վանդակում մահանում է?
“Ազգի մեծությունը որոշվում է նրանով, թե որքանով են այնտեղ պաշտպանված կենդանիները” .
суббота, 30 октября 2010 г.
Կապիկը մահանում է
Автор: bnamard на 15:39 0 коммент.
четверг, 28 октября 2010 г.
ԽՈՍՐՈՎԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼՈՒ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ
29 հոկտեմբերի, 2010թ. ժամը 14:00
Ողջույն!
Ինչպես տեղյակ եք, Հայաստանի բնապահպան հասարակայնությունը խիստ մտահոգված է "Խոսրովի անտառ" պետական արգելոցի գոյությանը սպառնացող խնդիրներով, որոնք, մասնավորապես, ծագել են ՀՀ կառավարության կողմից 2007թ.ընդունված մի շարք որոշումների արդյունքում: Այս որոշումների համաձայն, պետական արգելոցի կենտրոնական հատվածի կարգավիճակն իջեցվել է և հիմնվել "Գիլան" պետական արգելավայր (ՀՀ կառավարության 24.05.2007թ. N 673-Ն որոշում), որի 118 հա տարածքը 60 տարի ժամկետով հանձնվել է վարձակալության (ՀՀ կառավարության 18.11.2007թ. N1203-Ն որոշում):
Արգելավայրի տարածքում իրականացվում են լայնածավալ կառուցապատման աշխատանքներ: ՀՀ կառավարության որոշումներն ընդունվել են առանց համապատասխան գիտական հիմնավորման, առանց համաձայնեցնելու շահագրգիռ հասարակայնության հետ: Չնայած որ տարածքում առկա են պատմամշակութային հուշարձաններ, ՀՀ կառավարության որոշումները համաձայնեցված չեն նաև ՀՀ մշակույթի նախարարության հետ: Անկախ փորձագետների և հասարակական կազմակերպությունների կարծիքով` բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակի իջեցման մասին նշված որոշումները հակասում են ՀՀ օրենսդրությանը, ինչպես նաև` միջազգային բնապահպանական կոնվենցիաներով ամրագրված սկզբունքներին ու պարտավորություններին:
Էկոլոգիական հասարակական դաշինքը կազմակերպում է աշխատանքային բաց քննարկում "Խոսրովի անտառ" պետական արգելոցի կենտրոնական հատվածի կարգավիճակը իջեցնելու և արգելավայր հիմնելու խնդրի վերաբերյալ: Միջոցառումը կկայանա Երևանի "Կոնգրես" հյուրանոցի մեծ դահլիճում ս.թ. նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-17:30: Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու աշխատանքային քննարկմանը, ներկայացնելու Ձեր գնահատականը տվյալ խնդրի վերաբերյալ և առաջարկությունները` դրա լուծման ուղղությամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել Լենա Նազարյանին 569910 հեռախոսահամարով:
Автор: bnamard на 20:45 1 коммент.
среда, 27 октября 2010 г.
Chanaparh depi dzhoxq
Արդեն մի քանի օր է` Լեռնաձորի վերեւի հատվածում ուրանի պաշարների հետախուզական աշխատանքների համար նոր ճանապարհ են կառուցում: Գյուղ մեր այցելության ժամանակ աշխատող տեխնիկան արդեն չկար:
Լեռնաձորցի Բորիկ Արզումանյանը մեզ ուղեկցեց դեպի գյուղի այդ հատվածը: Մոտ 400 մետր երկարությամբ նոր բացված նեղ ճանապարհի ոլորաններում հողի շերտեր էին կուտակված:
«Հորդառատ անձրեւների ժամանակ էս ամբողջ հողը անձրեւաջրերի հետ միասին լցվելու են մեր տների վրա: Իմ տունը հենց էս ճանապարհի ներքեւի հատվածում է, ես չգիտեմ` ո՞ւմ դիմեմ, ի՞նչ անենք, ոչ մի անգամ չեն խորհրդակցել մեզ հետ: Գոնե մի հատ պաշտպանական միջոց, մի պատնեշ կառուցեին, նոր էդ աշխատանքները սկսեին: Հեսա քանի օր ա` տրակտորը ճանապարհ է բացում, երեւի էդ հորատող սարքերը, որ կարողանան տանեն վերեւ: Չգիտեմ` մեր վերջը ինչ է լինելու, ոչ մեր բողոքներն են հաշվի առնում, ոչ էլ փող են տալիս, գնանք ուրիշ տեղ տուն առնենք: 64 տարի ա` ծնված օրիցս, ստեղ եմ ապրում ընտանիքիս հետ, գնալու ոչ մի տեղ չունեմ»,- ասաց Բորիկ Արզումանյանը:
Նոր կառուցվող ճանապարհի ներքեւում 10-ից ավելի տներ կան, որոնց նույնպես նույն վտանգն է սպառնում: Այստեղ է գտնվում նաեւ Լեռնաձորի դպրոցի տնօրեն Ռոբերտ Գրիգորյանի տունը:
«Այս հողում մենք ենք ապրում, սա մեր երկիրն է, ես չեմ լքի իմ տունը, չգիտեմ, ի վերջո, ո՞վ է պաշտպանելու իմ իրավունքները: Ավելի լավ է էդ հանքը չբացեն: Գյուղում այս տարի առաջին դասարան չկա, ծնունդ չկա: Երեք հոգի ամուսնացել են, երեխա չեն կարողանում ունենալ, հիվանդանում են, բոլոր հիվանդությունների պատճառն առկա ճառագայթումներն են: Էդ ճառագայթումներից բավականին փոփոխություններ են եղել նաեւ կենդանական ու բուսական աշխարհում, այլակերպված շատ բուսատեսակների կարող եք հանդիպել, շատ բույսեր էլ վերացել են, էլ չեմ ասում, որ մեր էս ձորում մի մարդ չես գտնի, որ առողջական խնդիրներ չունենա», – ասում է Ռ. Գրիգորյանը:
Իսկ Լեռնաձորի գյուղապետ Ստեփան Պետրոսյանին այդպես էլ չհաջողվեց գտնել գյուղում: Նախապես նա տեղյակ էր, որ, գյուղացիների բողոքներին արձագանքելով, լրագրողները եւ «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի ու «Ազատամարտ» կոմիտեի ներկայացուցիչները գյուղ են այցելելու
http://hetq.am/am/society/uran-12/
Автор: bnamard на 20:08 0 коммент.
понедельник, 25 октября 2010 г.
Ոտնահարվում են վկայի իրավունքները
Շաբաթ օրը կանչվել էինք Գուգարքի ոստիկանություն հարցաքննության որպես վկա, հիշեցնենք, որ գործ էր հարուցվել անհայտ անձանց կողմից Եղեգնուտի և Վահագնու անտառպետություններից ապօրինի անտառհատումներ կատարելու դեպքի առթիվ:
Առավոտյան 10:30 ճանապարհ ընկանք, եկանք տուն 22:30: Հարցաքննությունը սկսեց 15:00-ին, տևեց հինգ ու կես ժամ :Երկու վկա էինք: Մենք տեղում դիմում ներկայացրեցինք, որ ճանապարհածախսը պարտավոր են հոգալ ըստ քր.դատ 167-րդ հոդվածի : Սակայն հարցաքննության վերջում մեր ժպտերեսիկ քննիչը հաջողություն հայտնեց ու ասեց, որ ճանապարհածախսը կհոգանք դատավճիռ կայացնելուց հետո` փաստորեն մեղավորից տուգանած փողը կհատուցեն մեզ իբրև ճանապարհածախս: Սակայն չի բացառվում նաև որ գործը կարճվի և չգնա դատարան: Իսկ մինչ այդ մենք վկաներս պարտավոր ենք բազմաթիվ անգամ մեր սեփական գրպանից ծախսեր անել հասնել Գուգարքի ոստիկանություն, որն գտնվում է սարերում, իսկ քննիչը մինչև ուշ երեկո հարցաքննելուց հետո միայն կժպտա ու կասի, բարի երեկո, իմ գրպանում կոպեկներ են....Թե մենք ինչպես կհասնենք տուն` Երևան, այդ ուշ ժամին, երբ չեն աշխատում երթուղայինները արդեն նրանց հետաքրքրությունների շրջանակներում չէ: Այդ օրը մենք հասանք Երևան տաքսիով, որն մեզ վրա նստեց 7000 դրամ: Ինչու , եթե կա օրենք այն չի գործում: Դիմում եմ պատկան մարմիններին: Իսկ եթե Գուգարքի ոստիկանությունը օրենքից դուրս բան է անում, համապատասխան պատժի ենթարկել":
Մենք հայտարարում ենք և հրաժարվում այլևս ցուցմունքներ տալու , ինչպես նաև չենք գնալու Գուգարք մինչև չստանանք արդեն իսկ կատարած ճանապարհածախսը:
Ու թող քննիչը նեղություն քաշի ու գա Երևան մեզ հարցաքննելու: Իրենց խելքից դուրս` օրենքից դուրս բաներ են անում:
Փաստորեն ամեն կերպ խոչընդոտում են, որ մենք վկաներս, որոնք ականատես ենք եղել ապօրինի անտառհատումներին և պատրաստ ենք պայքարել, որ պատժվեն մեղավորները, փրկի անտառը, իսկ նրանք փոխարենը առավելագույն բարենպաստ միջոցներ ձեռնարկեն ցուցմունքներ տալու, մեղավորներին պատժելու համար, հակառակը` ոտնահարում են վկայի իրավունքները"
Իրավական մանրամասների և պարզաբանումների համար կարող եք դիմել Հելսինկյան կոմիտեյի իրավաբանին Արայիկ Զալյանին (077651647)
Փոքր ինչ հարցաքննության մասին:
Գրվեց բացառապես ամեն ինչ, հիշեցինք, թե Մարտուն Մատևոսյանի խելակորույս հայտարարությունները, թե բնապահպանության նախարարության թիվ 11-ը, թե մոնիթորինգի խմբի "-լավ էլի 88-ը հանի"-ն, թե ոստիկանների բարոյախրատական հոգեվերլուծությունները` - ամենինչ չափի մեջ է գեղեցիկ, մտեք դիմացիններիդ դրության մեջ և այլն և այլն.... Քանի որ ըստ մեզ սա մի մեծ բանդա է, ոստիկանություն, բնապահպանության նախարարություն, պետական անտառային մոնիթորինգի խումբ, Հայ Անտառ և այլն և այլն, ուստի ՄԵՂԱՎՈՐ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉՎԵՆ ԲՈԼՈՐԸ
Մարիամ Սուխուդյան
Автор: bnamard на 21:31 2 коммент.
воскресенье, 24 октября 2010 г.
STOP URANIUM MINING!!!!!!STOP KILLING ARMENIA...
24.10.2010թ.
Հարգելի գործընկերներ
Ինչպես գիտեք "Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպություն" ՓԲԸ Հայաստանի Հանրապետության տարածքում ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզման նպատակով ընդերքաօգտագործման հատուկ թույլտվություն է ստացել ՀՀ կառավարությունից և օրենքի պահանջի համաձայն ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և "Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպություն" ՓԲԸ 04.08.2009 թվականին ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում հասարակական լսումներ անցկացրեցին "ՀՀ Սյունիքի մարզում ուրանի և ուղեկցող օգտակար հանածոների երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման" նախագծի վերաբերյալ:
04.08.2009 թվականի իրականացված հասարակական լսումների արձանագրությունը կեղծվեց և արձանագրությունը չի համապատասխանում իրականությանը:Դրանից հետո Կապան քաղաքի մի շարք հասարակական կազմակերպություններ դիմեցին Կապանի քաղաքային և Լեռնաձորի գյուղական համայնքների ավագանուն, որն իր հերթին որոշում կայացրեց և դիմեց ՀՀ կառավարությանը, որպիսի կառավարությունը չեղյալ համարի իր կաղմից կայացրած այն որոշումները, որոնք վերաբերվում են ՀՀ տարծքում ՈՒՐԱՆԻ ծրագրի իրականացմանը:
Բայց հասարակության կարծիքը առ այսօր ՀՀ կառավարությունը, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և "Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպություն" ՓԲԸ հաշվի չեն առնում և շարունակում են իրենց կողմից որդեգրած ուղին:
ՈՒստի "Էկոլոգիական Անվտանգության Ապահովման և Ժողովրդավարության Զարգացման" հասարակական կազմակերպությունը ելնելով իրավիճակից պատրաստվում է դիմել դատարան և բղոքարկել 04.08.2009 թվականին ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և "Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպություն" ՓԲԸ անցկացրած հասարակական լսումների արդյունքները կապված "ՀՀ Սյունիքի մարզում ուրանի և ուղեկցող օգտակար հանածոների երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման" նախագծի վերաբերյալ և շարունակական արդեն ՀՀ Կառավարության այն որոշումները, որոնք վերաբերվում են ՀՀ տարծքում ՈՒՐԱՆԻ ծրագրի իրականացմանը:
Ովքեր ցանկանում են միանալ դատական գործըթացին խնդրում ենք դիմել մինչև 2010 թվականի նոյեմբերի 20-ը:
Հարգելի գործընկերներ ակնկալում ենք Ձեր աջակցությունը:
"Էկոլոգիական Անվտանգության Ապահովման և
Ժողովրդավարության Զարգացման" հ/կ նախագահ Ռաֆայել Ասրյան
Ecology and Democracy
ecolodemo@gmail.com
Автор: bnamard на 20:46 0 коммент.