Save the trees
Այսուհետ կարող եք sms հաղորդագրություն կամ էլեկտրոնային նամակ ուղարկելով, ինչպես նաև օգտվելով www.kanach.am կայքի հնարավորություններից` ահազանգել, տեղյակ պահել ծառերի, կանաչ տարածքների, այգիների նկատմամբ տեղի ունեցող ապօրինությունների, ոտնձգությունների մասին: Միացյալ ուժերով կարող ենք կասեցնել սպանդը:
Ինչպես Ահազանգել
1. Ուղարկելով կարճ հաղորդագրություն հետևյալ հեռախոսահամարին` 098062092
2. Ուղարկելով էլեկտրոնային նամակ հետևյալ հասցեին`kanachaygi@gmail.com
3. Լրացնելով Web ֆորման
пятница, 24 декабря 2010 г.
Save the trees
Автор: bnamard на 11:10 0 коммент.
среда, 22 декабря 2010 г.
Երևանի կանաչ տարածքների ՄԱՀՎԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
Մեր փոքրաթիվ ռեսուրսներով արված վիճակագրության համաձայն 2010 թ.-ին հատվել և ոչնչացվել է.
1. Շենգավիթ համայնքի Ս. Տարոնցի նրբանցքի 12 շենքի բակում՝ անօրինաբար ցանկապատված տարածքի ներսում հատել են 1 կանաչ ծառ: Հետքերը (ծառի բունը և ճյուղերը) դեռ կան, կա նաև տեսանկարահանում, թե ինչպես են հատում ծառը.
2. Երիտասարդական մետրոյի հարևանությամբ 2 ծառ է չորացվել (ամենայն հավանականությամբ արմատներին ժավել են լցրել) և հոկտեմբերի 14-ին՝ կտրվել.
3. Կոմիտաս փողոցի գիշերով կտրել են 3 ծառ.
4. Ազատության պողոտային հարող տարածքում այրվել է 5000 քմ. խոտ եւ 30 ծառ. տեղեկացրել են փրկարար ծառայությունից.
5. Խանջյան փողոց՝ 3 ծառ .
6. Կոմիտաս 30 հասցեում ծառահատում է իրականացվել: Զոհերի թիվը`1 ծառ .
7. Ապրիլի 27-ին Խանջյան 27 հասցեում` Ֆուտբոլի ֆեդերացիային հարակից տարածքում
բարբարոսաբար կտրվել է 4 հսկա ծառ.
8. 1 այլ ծառ ահատում `Կոմիտաս 58 հասցեում.
9. Արդեն մոտ 50 ծառ ոչնչացվել է Դուրյան թաղամասին հարող տարածքում. գնացինք հետքերով, արդեն պարիսպ էր կառուցված. զինվորներից մեկը չհերքեց, որ կտրվել է և որ էլի կկտրվի...
10. Բենզալցակայան 21 ծառ-ի փոխարեն՝ Կոմիտաս 60 հասցեում.
11. Սայաթ-Նովա 12 շենքի 20 տան բնակիչ Տիգրան Պապոյանը հատել է 80 սմ տրամագծով 1 բարդի
12. Մոլդովական 13 հասցեում հատվել է 3 պտղատու ծառ.
13. Վիշապների պուրակում 6-10 ծառ է հատվել, չորացվել և այրվել.
14. Ծիծեռնակաբերդի այգում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին հարող տարածքում գտնվող ռեստորանի մոտ 1 բարդի է հատվել.
15. Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ Նովա պողոտայով պարփակված տարածքում գտնվող մանկապարտեզի շենքը պիտի քանդվի և բարձրահարկ շենք կառուցվի. արդեն հատվել է 3 ծառ.
16. Ավան հատված թխկենի
Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի մայթեզրին հատված թխկենու մասին հայտնեց «Կանաչապատոում» ՓԲԸ-ի տնօրեն Յուրիկ Ծովանյանը...
17. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 72 շենքի բակում ապօրինաբար հատել են պտղատու ծառերից կազմված փոքրիկ այգին.
18. Կոմիտասի անվան այգու մի ողջ տարածք ծառահատվել է և տրվել կառուցապատման` դելֆինարիում կառուցելու համար: Այգին կորցրել է իր երբեմնի պատմամշակութային նշանակությունը.
19. Ուսանողական այգում իրականացվել է ծառահատում՝ սրճարանառեստորանային համալիրի համար./մոտ 30 ծառ/
20. Բուլդոզերներով ծառեր են արմատախիլ արվել Պարույր Սևակի և Ուլնեցու փողոցների խաչմերուկում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի հետնամասում: Բնակիչներից ստացված թարմ տեղեկությունների համաձայն՝ տարածքն ամբողջությամբ քարով պարսպապատել են: Հավանաբար ուզում են սրճարան կառուցել: Ներսում ծառերը դեռ կան.
21. Կոմիտասի 5ա-ում ծառերի փոխարեն ուզում էին էլեկտրակայան կառուցել: Արդյունքում վնասվել մի քանի ծառ, սակայն բնակիչների բարձրացրած աղմուկի և հանրության արագ արձագանքի շնորհիվ դադարեցվեց այդ ապօրինի ծրագիրը.
Ըստ մեր համեստ վիճակագրության` 1+2+3+30+3+1+4+1+50+21+1+3+10+1+3+30= 164 + …?
Աղբյուրը` www.kanach.am, որտեղ կարող եք մանրամասն ծանոթանալ յուրաքանչյուր դեպքին, ընթերցել հոդվածներ, դիտել լուսանկարներ և տեսաձայնագրություններ:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
Автор: bnamard на 12:10 0 коммент.
вторник, 21 декабря 2010 г.
Դիլիջանը միտումնավոր այրում են!!!!!!!!
Ըստ երևույթին Դիլիջանի անտառների հրդեհումները միտումնավոր բնույթ են կրում: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում պարբերաբար ահազանգեր են ստացվել Դիլիջանի անտառներում մեծածավալ հրդեհների մասին: Մի քանի շաբաթ առաջ նոյեմբերի 28-ին Հաղարծին այցելած երիտասարդները պատմում են, որ մութն ընկնելու պահին հրդեհներ են նկատել և ահազանգել են 101 հրշեջ ծառայությանը: Տեղի պատասխանատուներից պարոն Մինասյանը րոպեներ անց զանգահարել է և խոստացել, որ իրենք կզբաղվեն այդ հարցով և Դիլիջանի անտառտնտեսության պետը կտեղեկացնի իրավիճակի մասին: Վերջինս քիչ անց զանգահարել է երիտասարդներին և սկսել հայհոյանքներ տեղալ նրանց գլխին՝ ասելով, որ հիմա կգա Դիլիջանի հրապարակ և ցույց կտա նրանց:
Հասնելով այնտեղ՝ նա մտածել է, որ ահազանգողներն արդեն մեկնել են Երևան և Դիլիջանի կենտրոնական կանգառում սպասողների վկայությամբ հարբած զանգահարել է իր ղեկավարությանն ու զեկուցել, որ հենց հիմա նա գտնվում է անտառում, առանձնապես բան չկա, տերևներն են այրվում և նա այժմ հանգցնում է հրդեհը: Մեկ ժամ անց Իջևանից Դիլիջան մեկնող երթուղայինի ուղևորները պատմել են, որ անտառները Հաղարծինի ուղղությամբ դեռ այրվում են:
Դիլիջանցիների վկայությամբ գրեթե ամեն օր անտառներն այրվում են: Վերջերս նաև Լոռվա մարզի դատախազը այցելել էր այրվող Լոռու անտառներ և քննարկել էր միտումնավոր կերպով ծառահատումների քողարկման նպատակով հրդեհումների վարկածը:
Աղբյուրը` բնապահպանական ակտիվիստների էլեկտրոնային նամակ
Автор: bnamard на 11:56 0 коммент.
ՑՈՒՅՑ!!!!!!!!!!!!!!!!
Հարգելի գործընկերներ Ինչպես հայտնեցին լրատվամիջոցները, դեկտեմբերի 24-ին կայանալու է դելֆինարիումի բացումը: Կոչ եմ անու Ձեզ բոլորիտ միանալ մեր բողոք ակցիաին ՈՉ քաղաքապետարանի անօրինական որոշումներին, ոչ կենդանիների շահագործմանը: Մինջև երբ մեր կառավարական այրերը պետ քէ անտեսեն հասարակության կարծիքը: Միացեք ցույց տանք, որ մենք մի բռունցք ենք:
Regards,
Silva Adamyan
Central Asia and Caucasus NGO Forum on ADB
Work group coordinator in Armenia
Coordinator "Environmental public alliance"
Republic of Armenia Yerevan P. Sevak str.7 Institute Hidroecology and Zoology NAS Armenia
Mobile:+374(094874070)
Phone:+37410(281 502)
E-mail: birdlovers@rambler.ru,ecodashinq_ecodashinq@yahoo.com
Автор: bnamard на 11:31 0 коммент.
понедельник, 20 декабря 2010 г.
Ինչ ենք ուտում
• Արմավիրում թունավորվել է 7 մարդ, որոնցից մեկը մահացել է
Դեկտեմբերի 10-ին` ժամը 13:10-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Հովտամեջ գյուղի բնակիչներ՝ 1983 թ. ծնված Յուրիկ Նավասարդյանը, 1962 թ. ծնված Գևորգ Ն.-ն, 1973 թ. ծնված Գայանե Ա.-ն, 1964 թ. ծնված Խորեն Ն.-ն, 1979 թ. ծնված Կարեն Մ.-ն, 1990 թ. ծնված Սուրեն Ն.-ն և Վարդան Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Յուրիկ Նավասարդյանն իր ջերմոցում աշխատելիս թունավորվել է, որին օգնության հասած վերը նշված անձինք նույնպես թունավորվել են և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ Յուրիկ Նավասարդյանը մահացել է:
Թունավորման պատճառները պարզվում են։
Կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Nune Sarukhanyan, PhD
President of ,,Green Lane,,
Agricultural Assistance NGO
Republic of Armenia
# 16 Heraci Street, Yerevan
phone, fax (37410) 57 57 79
mobile: (37491) 438225
e-mail: nune@greenlane.am
office@greenlane.am
www.greenlane.am
Հարգելի գործընկերներ
Ես` որպես մասնագետ և Գյուղատնտեսության աջակցության “Կանաչ արահետ” ՀԿ-ի նախագահ, խիստ անհանգստացած եմ ներքոհիշյալ լրատվությամբ. Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղում նույն ընտանիքից ջերմոցում մահացել է 1, թունավորվել` 6 մարդ:
Որքան էլ իրավապահ մարմինները փորձում են պարզել կատարվածը, այնուամենայնիվ պատճառն ակնհատ է` թունանյութերի չափից շատ օգտագործում: Իսկ քանի-քանի դեպքեր կան, որոնք չեն բացահայտվում:
Ես մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլորիդ, աջակցենք ու խրախուսենք օրգանական մթերքների արտադրությանը: Թեկուզ մենք մի փոքր ավելի շատ ֆինանսներ ենք ծախսում, սակայն փոխարենը նպաստում ենք առողջ հասարակության ձևավորմանը:
Այսօր մի շարք ֆերմերներ, ովքեր արդեն գտնվում են անցումային փուլում և շատ շուտով պիտի ստանային համապատասխան սերտիֆիկատ, ճգնաժամի հետ կապված արդեն իսկ հրաժարվում են: Պատճառը մեկն է, մենք չենք ցանկանում նրանց վճարել մի փոքր ավելի գումար և նրանք, եկամուտ չստանալով, ընտրում են իրենց համար ավանդական դարձած թունայութերի ճանապարհը:
Բոլորս ձգտում ենք իդեալկան` ապրանքային տեսքով, գեղեցիկ, փայլուն մթերք: Եվ եթե նկատում ենք մի փոքր վնասված կամ բծավոր խնձոր, հետ ենք վերադարձնում մթերքը: Բայց մենք մոռանում ենք, որ վնասատունները շատ “խելացի են” և երբևէ չեն մոտենում այն մթերքին, որի մեջ թեկուզ չնչին քանակով թունանյութ է օգտագործվել:
Որն է ելքը: ?
Ես կոչ եմ անում բոլոր կազմակերպություններին և շահագրգիռ անհատներին, ովքեր անհանգստացած են այս խնդրով: Եկեք միասին մտածենք ու փորձենք լուծում տալ այս խնդրին` հաշվի առնելով մի շարք գործոններ… Մեր մոտեցումներն անպայման պիտի արդարացված լինեն սոցիալական, տնտեսական և բնապահպանական տեսակետից:
Մենք չենք կարող ֆերմերին զրկել օրվա հացից: Ուրեմն, եկեք օգնենք նրան` արտադրելու օրգանական, առանց թունայութերի մթերք:
Հավանաբար 2011թ. հունվար ամսին Կանաչ արահետը կկազմակերպի կլոր սեղան, որին հրավիրված կլինեն բոլոր շահագրգիռ կազմակերպությունները:
Հարգանքով`
Նունե Սարուխանյան
Автор: bnamard на 17:28 0 коммент.
среда, 15 декабря 2010 г.
Մեզ պետք են աշխարհով մեկ հայտնի հայերի իմեյլ կոնտակտներ, կայքեր, Facebook-յան էջեր`...ՕԳՆԵՔ....լինկեր ուղարկեք activismarmenia@gmail.com հասցեյով կամ հենց ստեղ պատիս ծեփեք: Սըրչ տվեք ինտերնետով, օգնեք....գտնենք....
1, 10, 100, 100000, լիքը շատ լիքը պետքա BOOOOOOOOOOM...
mail BOMBING....սենց չի լինի, մեր քնած ուժերը չեն բավականացնում....WAKE UP!!!!!!!!!!!! ՍԱՂԻՆ...ԲՈԼՈՐԻՆ....
Դավայյյյյյյյյյյյյ~~~~ Դերասան, գործարար, սպորտսմեն, արվեստագետ բոլոր բոլորին ...աշխարհին արթնացնելա պետք...
Հայաստանը կործանվում ա....Շուտ արեք
Автор: bnamard на 19:32 0 коммент.
понедельник, 13 декабря 2010 г.
Թույլ չենք տալու
Հայաստանի Հանրապետության hարգելի մտահոգ քաղաքացիներ, նոր ավարտվեց ՀՀ Ազգային ժողովի բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվեց շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին օրենքը, հանձնաժողովը առաջարկություն արեց 15 օրը թոխարինել 40 օրի, այսօրվա գործող օրենքով սահմանված է 120 օր, բացի այդ կառավարությունը նաեւփոխում է իր որոշումը 1000 քմ պարտադիր փորձաքննությունը փոխարինելու 1500 ով, պետք է աղմուկ բարձրացնենք եւ թույլ չտանք Երեւանի Կենտրոնից անցել են ծայրամասերի կանանչ տարածքների եւ հանրապետության այլ քաղաքներին` Ջերմուկ, Դիլիջան եւ այլն. Խնդրում եմ գրեք ձեր առաջարկների մասին ինչպիսի բողոք կազմակերպենք, որ թույլ չտանք.... Սրանք սա հատուկ հրատապությամբ ցանկանում են ընդունել
Բացի վերը նշվածից շատ լավ պայմաններ են ստեղծում, որ եթե այդ 15 օրվա մեջ չստանան պատասխան, ապա փորձաքննության եզրակացությունը համարվում է դրական:
Այս նախագիծը հնարավոր է քննարկեն վաղը ԱԺ ում, իսկ կառավարության որոշումը կընդունի մոտակա նիստի ժամանակ, եթե դեմը չառնենք ապա շատ վատ է լինելու
Автор: bnamard на 22:39 0 коммент.
Ճակատագրական նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ "Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին և սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով:
Զեկուցող` ՀՀ բնապահպանության նախարար
Արամ Հարությունյան
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
"ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. "Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին" Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-21 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել նոր` 4.1-րդ հոդվածով` հետևյալ բովանդակությամբ.
"Հոդված 4.1 ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման և փորձաքննական եզրակացություն տրամադրելու համար սույն գլխով սահմանված ժամկետները չեն տարածվում քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության վրա:
2. Քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության վերաբերյալ փորձաքննական եզրակացությունը ձեռնարկողին է տրվում փաստաթղթերն ստանալուց առնվազն 15-օրյա ժամկետում: Uույն կետով uահմանված ժամկետում լիազորված մարմնի կողմից ձեռնարկողին պատաuխան չտալու դեպքում փորձաքննական եզրակացությունը համարվում է դրական:
3. Քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության վերաբերյալ փորձաքննական եզրակացության տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: >>:
Հոդված 2. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
"ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Սույն նախագծի նպատակն է, ելնելով գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունից, պարզեցնել քաղաքաշինական գործունեության իրականացման համար օրենքով պահանջվող` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության /այսուհետ` փորձաքննություն/ իրականացման ընթացակարգը: Ելնելով նշվածից` նախագծով նախատեսվում է քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության փորձաքննության իրականացման համար ժամկետ սահմանել առավելագույնը 15 օր` օրենքով նախատեսված 120-օրյա ժամկետի փոխարեն:
Միաժամանակ, նախատեսվում է քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության փորձաքննության իրականացման կարգը սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ` պահպանելով օրենքով ամրագրված սկզբունքները, որը հնարավորություն կտա պարզեցված կարգով և առավել սեղմ ժամկետներում նախաձեռնողին տրամադրել փորձաքննական եզրակացություն: ՀՀ կառավարության հիշյալ կարգում կարող է հաշվի առնվել նաև հետագայում, ելնելով նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից, էլեկտրոնային համապատասխան համակարգի ներդրմամբ խնդրո առարկա ոլորտը կանոնակարգել նաև պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացմամբ և փորձաքննական եզրակացության էլեկտրոնային տրամադրմամբ, ինչն էապես կնպաստի քաղաքաշինության ոլորտում իրականացվող գործունեության բարելավմանը:
ՏԵՂԵԿԱՆՔ
"ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
"Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսում:
Автор: bnamard на 16:43 0 коммент.
четверг, 2 декабря 2010 г.
ԻՆՉ ԱՆԵԼ , ԵՐԲ ՏԵՍՆՈՒՄ ԵՔ ԾԱՌ ԵՆ ԿՏՐՈՒՄ
Ինչպես տեղեկանալ քաղաքաշինական որոշումների մասին և ինչպես մասնակցել այդ որոշումների ընդուման գործընթացին:
Автор: bnamard на 18:05 0 коммент.