On Teghut at the PACE
07:37 pm | Today | Politics
"Heritage" faction MP Zaruhi Postanjyan has placed a draft resolution "On the disastrous impact of the exploitation of current and expected mining industry mines of Armenia on the environment" into circulation at the PACE.
The draft resolution was signed by 24 PACE delegates. Members of the Armenian delegation refused to sign and the first of the Armenian delegates to sign was Zaruhi Postanjyan.
Draft resolution
There are many mines for industry in Armenia and tens of large-scale tailing dumps, which have caused alarming issues for people's health and their right to live safely.
The indicator of illnesses among people living near the mines is troubling compared to the state indicators. The presence of heavy metals and other dangerous substances in the environment near the mining residencies exceed the allowed norms by tenfold.
Violating national legislation and a number of international norms, the RA Government has provided licenses for the exploitation and investigation of new mines, including the mines in Teghut and the Shahumyan mine in Kapan, as well as for the study and future exploitation of uranium in Armenia, which has already begun in the Lernadzor community of Syunik province. This has caused trouble for residents of the province who are persistently fighting against the Armenian-Russian uranium investigation and exploitation program.
Taking into account the fact that using safe food and having a safe environment is a fundamental human right, the Assembly must appoint an adequate reporter on damages to the environment and the population and give assignments to the Armenian authorities.
http://www.a1plus.am/en/politics/2011/01/27/postanjyan-pace
четверг, 27 января 2011 г.
HEY
Автор: bnamard на 20:11 0 коммент.
STOP
Մամլո հաղորդագրություն
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱԶՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
«…հաշվի առնելով մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը, ազգային անվտանգության ապահովման հիմնախնդիրները` գերադասելի է Հայաստանի Հանարապետության տարածքում հայտնաբերել ուրանի հանքավայրեր եւ հաստատել դրանց պաշարները` որպես ռազմավարական նշանակության հումք»: Այս մասին գրված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի եւ «Ազատամարտ» կոմիտեի նամակի պատասխանում (Նամակ 07/24.1/4471-10, 21.12.2010), որը պատրաստել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը:
Հիշեցնենք, որ Կապանի կազմակերպությունները ՀՀ վարչապետից պահանջում էին չեղյալ համարել ուրանի ոլորտին առնչվող բոլոր իրավական ակտերը եւ հանդես գալ գործընթացը կասեցնելու հայտարարությամբ:
Նամակով նախարարությունը տեղեկացրել է, որ որոնողական աշխատանքներն իրականացվում են ՀՀ օրենսդրության շրջանակներում, եւ որ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի երկրաբանահետախուզական աշխատանքների նախագիծը ստացել է ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն:
2011թ. ընթացքում երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքները նախատեսվում է իրականացնել այլ անոմալիաների եւ ուրանի երեւակումների շրջակայքում, որոնք գտնվում են Սյունիքի մարզի բնակավայրերից անվտանգ հեռավորությունների վրա: Իսկ ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի տարածքում իրականացվող ուրանի երկրաբանահետախուզական աշխատանքներն ավարտվել են: Այդտեղ ուրանի հանքավայրի առկայությունը չի հավաստվել:
«...քանի դեռ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում չի հաստատվել վերջինիս պաշարները, ապա «հանքավայր» որպես այդպիսին դեռեւս գոյություն չունի, հետեւաբար չի կարող լինել հանքավայրի շահագործման ծրագիր»,- գրված է նամակում:
27.01.2011
Հարգանքներով՝
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Բջջ.՝ (+37491) 92 12 64
Էլ. հասցե.՝ info@ecolur.org
Էլ. կայք՝ www.ecolur.org
ԷԿՈԼՈՒՐ՝ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԷԿՈԼՈԳԻԱՅՈՒՄ
МИНИСТЕРСТВО ЭНЕРГЕТИКИ И ПРИРОДНЫХ РЕСУРСОВ МЕЧТАЕТ ОБНАРУЖИТЬ В АРМЕНИИ УРАНОВЫЕ РУДНИКИ
«... С учетом геополитического положения нашей страны, основных проблем обеспечения государственной безопасности, предпочтительно нахождение на территории Армении урановых месторождений и утверждение их запасов как сырья стратегического назначения». Об этом сказано в ответном письме министерства энергетики и природных ресурсов, подготовленном по запросу фонда «Развитие Капанского региона» и комитета «Азатамарт” на имя Премьер-министра РА Тиграна Саргсяна.
В запросе организации от имени общественности Капана потребовали, чтобы Премьер-министр признал недействительными все юридические акты, касающиеся реилзации урановой программы в Армении и выступил с заявлением о прекращении данной деятельности.
В свою очередь, в том же ответе, министерство энергетики и природных ресурсов информировало, что поисковые работы проводятся в рамках законодательства РА, и что проект геолого-разведочных работ, проводимых ЗАО «Армяно-российская горнорудная организация», получил положительное заключение природоохранной экспертизы министерства охраны природы РА. В течение 2011-го года геологические поисково-исследовательские работы предполагается провести вблизи урановых проявлений и других аномалий, которые находятся на безопасном расстоянии от населенных пунктов Сюникской области. Что касается геолого-разведочных работ по урану, проводящихся на территории Лернадзорской общины Сюникской области, то они завершились. Там не было подтверждено наличие уранового рудника. «Пока, в результате геолого-разведочных работ о урану , запасы урана не подтвердились, следовательно, месторождение как таковое, не существует, следовательно, не может быть и проекта по эксплуатации уранового месторождения», -отмечено в письме министерства.
27.01.2011
С наилучшими пожеланиями
Информационная НПО «ЭкоЛур»
Mob.: (+37491) 92 12 64
E-mail: info@ecolur.org
URL: www.ecolur.org
ЭКОЛУР – НОВАЯ ИНФОРМАЦИОННАЯ ПОЛИТИКА В ЭКОЛОГИИ
Автор: bnamard на 17:16 0 коммент.
http://www.core77.com/blog/competition/core77s_sustainable_refrainables_poster_design_competition_jury_winner_18401.asp
CONGRATULATIONS TO MARIAM MELKUMYAN
Автор: bnamard на 13:11 2 коммент.
пятница, 21 января 2011 г.
What the hell is going with Syunik Region?
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փակ պոչամբարը Կապանի եւ Քաջարանի միջեւ, Закрытое хвостохранилище Зангезурского медномолибденового комбината между Капаном и Каджараном
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մյուս փակ պոչամբարը Կապանի եւ Քաջարանի միջեւ, Другое закрытое хвостохранилище Зангезурского медномолибденового комбината между Капаном и Каджараном
Կապանի կոմբինատի պոչերը Սյունիք գյուղում` Կապանի կողքին, Хвосты Капанского комбината в Сюникском поселке около Капана
Կապանի կողքին` Շահումյան գյուղում ապարներ, Отвалы в Шаумянском поселке около Капана
Կապանի կոմբինատի Գեղանուշի պոչամբարը, Геганушское хвостохранилище Капанского комбината
Շահումյանի հանքավայր, Шаумянское месторождение
Կապանի կողքին` Շահումյան գյուղում փլուզում, Провал в Шаумянском поселке около Капана
Ծանր տեխնիկան Շահումյան գյուղի այգիներում, Тяжелая техника в садах Шаумянского поселка
Այգիներ Շահումյան գյուղում, Сады в Шаумянском поселке
Շահումյան գյուղում աշխատանքներն արդեն սկսվել են, Работы в Шаумянском поселке уже начались
Ողջի գետը` աղտոտված հանքարդյունաբերության թափոններով, Река Вохчи, загрязненная отходами горнорудной промышленности
Ուրանի հետախուզում Լեռնաձորում (Կապանի եւ Քաջարանի միջեւ), հորատման մեքենաներ, Разведка урана в Лернадзоре (между Капаном и Каджараном) - буровые машины
Քաջարանի հանքավայր, Каджаранское месторождение
Արծվանիկի պոչամբար, Арцваникское хвостохранилище
Ու չնայած դժոխքի այս տեսարաններին, Կապանում ուզում են նոր հանք բացեն, ՀԵՆՑ ԿԱՊԱՆՈՒՄ, որն կշահագործվի բաց եղանակով
http://www.facebook.com/home.php?sk=group_180902615275659&ref=notif¬if_t=group_activity
www.ecolur.org
Автор: bnamard на 12:43 0 коммент.
суббота, 15 января 2011 г.
Կյանքը հնարավորություն է, բաց մի թող այն:
Կյանքը գեղեցկություն է, հիացիր:
Կյանքը քո առաքելությունն է, կատարիր այն:
Կյանքը խաղ է, խաղա:
Կյանքը սեր է, սիրիր:
Կյանքը գաղտնիք է, բացահայտիր:
Կյանքը ողբերգություն է, դիմացիր:
Կյանքը կյանք է, փրկիր այն:
Կյանքը երջանկություն է, արարիր այն ինքդ:
Արժե ապրել, մի ոչնչացրու քո կյանքը:
Այս տողերը գրված են Մայր Թերեզայի` Կատմանդուում գտնվող սենյակի պատին:
Ես ինձ դուր չեմ գալիս: Եվ երբեք էլ դուր չեմ եկել: Նույնիսկ մարմնապես: Իմ դեմքին առնական, հաստատակամ ոչինչ չկա: Ես սիրունատես եմ, իսկ տղամարդը չպետք է սիրունատես լինի: Ինչքան շատ եմ մտածում այդ մասին, այնքան ավելի եմ զարմանում. Ինչպե՞ս պատահեց, որ նման մի դեմք կարողացավ կերակրել ինձ: Գուցե պատճառն այն է, որ մարդիկ իմ մեջ տեսնում են որո...շակի դարաշրջանի խորհրդանիշը, երկդիմի, անվճռաակն, եսասեր մարդու կերպարը: Այդ գծերը կան իմ մեջ: Բայց ամենավատն այն է, որ ես դուր չեմ գալիս ինձ նաև հոգեպես: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ, դա պատահաբար ստացվեց: Հենց այդ պատճառով էլ դուր չեմ գալիս ինձ ու ոչ մի հարգանք չունեմ իմ հանդեպ: Ես պետք է ճարտարապետ դառնայի… Զղջում եմ ընտրությանս համար: Ես հակված եմ ինքնաքննադատության, ասես կողքից տեսնում եմ ինչ-ինչ իրադրությունների, արարքների անհեթեթությունը: Բայց շարունակում եմ անել այն, ինչ սպասում է ինձնից հասարակությունը` չորս կողմս բաժանել ինքնագրեր և ժպիտներ, որ պարգևում էի 40 տարի առաջ…
* * *
Մշակույթն ինձ երբեք չի հրապուրել: Ես երբեք չեմ ձգտել սովորել, ես երբեք ինքս ինձ չեմ ասել` դե սկսենք կարդալ այս գիրքը կամ փորձենք մտնել այս թանգարանը… Շատերի համար մշակույթը հաճույք է, հոգեկան սնունդ, իսկ ինձ համար անմատչելի մի բան թե ֆիզիկապես և թե հոգեպես: Հասկանու՞մ եք, ես հոգնում եմ կարդալուց, բավական է մի տասը- տասնհինգ էջ կարդամ, և կոպերս սկսում են ծանրանալ: Ես ամենաանհավասարակշիռ մարդն եմ: Միայն ճիգեր եմ թափում, որ կենտրոնանամ: Իմ կարծիքով, դա ինձ հաջողվում է դերասանական աշխատանքում: Բայց ոչ կյանքում: Ինչ վերաբերում է կյանքին, այնպիսի անհարմար վիճակներում եմ հայտնվում…
* * *
Տարեց մարդն այլևս չպիտի համարի, թե ինքն է երկրագնդի կենտրոնը: Սովորում ես ճիշտ որոշել քո տեղն ու հիշել, որ ընդամենը կինոյի դերասան ես, այսինքն էկրանային «խաբեբա»: Այդ գիտակցությունն օգնում է իրերն ընկալել ավելի արժանապատիվ ձևով: Միակ բանը, որի մասին մտածում եմ, այն է, որ չեմ ուզում մեռնել: Շատ կուզենայի իմանալ, թե մեր աշխարհի հետ ինչ կկատարվի մի 50 տարի հետո: Բայց ժամանակն է այն մտքի հետ հաշտվելու, որ ես այլևս չեմ լինի երկրի վրա:
ՄԱՐՉԵԼՈ ՄԱՍՏՐՈՅԱՆՆԻ
Автор: bnamard на 23:22 0 коммент.
пятница, 14 января 2011 г.
Ինչ անել?
հունվարի 13-ին Օրհուսի գրասենյակում տեղի ունեցավ Էկոլոգիական Հասարակական դաշինքի հավաքը, որտեղ քննարկվում էր Կապանի բաց հանքի բացման և շահագործման խնդիրը:
Այս Հավաքին ներկա ECOLODEMOKAPAN Հկ-ի ներկայացուցիչը կոչ արեց հավաքի ներկաներին օգնել և սատարել Զանգեզուրցիներին:
Դինո մայնինգ կազմակերպությունը պատրաստվում է Շահումյան կոչված թաղամասում հատել մոտ 50 000 ծառ: Բաց հանքի շահագործումը լի է անդառնելի բնապահպանական աղետներով, առանց դրան էլ այս տարածքը ամենա վտանված և ամաենա վնասված տարածքն է Հայաստանում:
Սա եղեռն է սեփական ժողովրդի դեմ, սակայն մինչև երբ պետք Է այն շարունակվի......................
Էկոլոգիական հասարակական դաշինքը պատրաստելու է նամակ, որը ուղղված կլինի Դինո Մայնինգի կենտրոնական գրասենյակին կոչ անելով դադարացնել այս սպիտակ ահաբեկչությունը հայ ժողովրդի հանդեպ:
Դաշինքի երիտասարդները պատրաստակամություն հայտնեցին վրանային ճամբար կազմել այս տարածքում և թույլ չտալ իրականացնել, այս հրեշավոր ծրագիրը:
Հարգելի Հայաստանի քաղաքացիներ համբերության բաժակը լցվել Է, մի թողեք մեր Հայրենակիցներին մենակ. Միացեք մեզ դառեք մի բռունցք եթե չնդիմանանք, ապա կկորցնենք մեր հայրենիքը
Մի լռեք Լռությունը ՄԱՀ Է~
Օգնել ցանկացողները թող դիմեն և անեն իրենց առաջարկները
Автор: bnamard на 19:31 0 коммент.
понедельник, 3 января 2011 г.
Մարդ, որ ծառ էր տնկում
Որպեսզի մարդկային անհատականությունը բացահայտի իր բացառիկ հատկանիշները, պետք է հնարավորություն ունենալ դիտարկել նրա գործերը երկար տարիների ընթացքում: Եթե արարքների մեջ չկա եսասիրություն, եթե արարքների առաջնորդն անսահման բարությունն է, և եթե միանգամայն հստակ է, որ գործերն արվում են առանց փոխհատուցման հաշվարկի և եթե դրանք թողնում են նշանակալից հետք աշխարհում, ապա այդ դեպքում կարելի է առանց սխալվելու ասել, որ այդպիսի մարդուն հնարավոր չէ մոռանալ:
Մոտ 40 տարի առաջ ես ոտքով ճամփորդություն կատարեցի զբոսաշրջիկների համար անծանոթ հին Ալպերի շրջանում դեպի Պրովանս մխրճվող բարձրունքներում:
Այս շրջանը հարավ-արևելքում և արևելքում սահմանազատված է Դյուրանս գետի միջին հոսքով` Սիստերոնի և Միրաբոյի միջև, հյուսիսում` Դրոմի վերին հոսանքով` աղբյուրից մինչև Դի շրջանը, արևմուտքում` Կոմտա-Վենեսսեն հարթավայրերով և Մոն-Վանտու լեռնաշղթայով: Այս շրջանն իր մեջ ներառում է Ստորին Ալպերի հյուսիսային մասը, Դրոմի հարավը և Վոկլզի կտորը:
Այն ժամանակ ես երկար ճամփորդում էի այդ մերկ ու միանման անապատային տեղանքով, որը գտնվում էր 1200-1300 մետր բարձրության վրա: Այնտեղ աճում էր միայն վայրի բուսածածկ:
Ես հատում էի այդ տեղանքն ամենալայն մասում: Երեք օր քայլելուց հետո, հայտնվեցի մի անապատում, որտեղ ոչինչ չէր աճում: Վրանը տեղադրեցի լքված գյուղի փլատակների մոտ: Դեռ անցած օրվանից ջուր չունեի, և պետք էր գնալ ջուր փնտրելու: Գյուղի փլատակները լցված էին իրար գլխի ինչպես մեղուների հին բույնը: Մտքիս եկավ, որ այնտեղ պետք է որ աղբյուր լիներ: Աղբյուր իսկապես կար, բայց` չորացած: Հինգ-վեց տուն առանց կտուրների` փտած անձրևից և քամուց, եկեղեցին` թեքված զանգակատնով և այս ամենը տեղակայված էր այնպես կարծես գյուղում ապրում են մարդիկ, բայց կյանքի հետքեր այստեղ այլևս չկային:
Հիասքանչ հուլիսյան օր էր, արևը պայծառ փայլում էր: Բայց այս անապատային տեղանքում, զրկված բնակությունից, անտանելի փչում էր քամին: Այն այնպես էր դղրդում տների բեկորներում կարծես մռնչում էր ուտելու ժամանակ անհանգստացրած վայրի գազանը:
Ստիպված էի վրանը հավաքել: Հինգ ժամ տևած ջրի որոնումը չտվեց ոչ մի արդյունք, և չկար այն գտնելու ոչ մի հույս: Շուրջ բոլորը միայն երաշտ էր ու չորացած բույսեր: Հանկարծ ինձ թվաց, որ հեռվում տեսա փոքր սև կերպարանք: Մտածելով, որ միայնակ ծառ է` ես ակամա մետեցա իրեն: Պարզվեց` այդ կերպարանքը հովիվ էր: Նրա շուրջը տապից ճաքած հողի վրա պառկած էին երեք տասնյակ ոչխար:
Հովիվն ինձ խմելու ջուր տվեց իր տափաշշից, հետո գնացինք գոմ, որտեղից նա հավաքում էր հիանալի թարմ ջուր շատ խորը բնական աղբյուրից, որի վրա նա տեղադրել էր հասարակ կափարիչ:
Այս մարդը քիչ էր խոսում: Սա շատ հաճախ է պատահում միայնակ մարդկանց շրջանում, միևնույն ժամանակ նրա մեջ զգացվում էր անդրդվելի ինքնավստահություն: Սա թվում էր անսովոր այսպիսի անապատային տեղանքում: Ապրում էր նա ոչ թե խրճիթում, այլ իսկական քարե տնակում: Երևում էր, որ այս տունը նա ինքն էր վերականգնել ավերակներից, որ գտել էր` հասնելով այս տեղին: Կտուրը ամուր էր և անձրևաջրեր չէր թողնում: Քամին ծովային ալիքների աղմուկով բախվում էր կտուրի կղմինդրներին:
Հովիվի տնտեսությունը կարգի էր բերված, ամանները լվացած էին, հատակը` ավլած, հրացանը` մաքրված, կրակի վրա եփվում էր ապուրը: Ես նկատեցի, որ նրա երեսը սափրված էր, նրա հագուստի բոլոր կոճակները խնամքով ամրացված էին, իսկ հագուստը կարկատած էր այնքան խնամքով, որ կարկատանները չէին երևում:
Նա ապուր լցրեց, իսկ իմ առաջարկած ծխախոտից` հրաժարվեց, բացատրելով, որ չի ծխում: Շունը, լուռ էր. ինչպես տերը, հյուրընկալ էր`առանց ավելորդ հաճոյանալու փորձերից:
Մենք միանգամից պայմանավորվեցինք, որ գիշերն իր մոտ կանցկացնեմ, քանի որ մոտակա գյուղը շատ հեռու էր: Բացի այդ ես հիանալի գիտեի այս շրջանի գյուղերի մարդկանց բարքերը: Այնտեղ չորս կամ հինգ գյուղ կար, տեղակայված իրարից հետու` սարերի լանջերին հեռու ճանապարհներից: Նրանք փայտահատներ էին, որոնք պատրաստում էին փայտե ածուխ: Այդ տեղանքում կյանքը դժվար էր: Ընտանիքները, իրար կպած այս ամառ-ձմեռ դաժան կլիմայում, եփվում էին սեփական եսասիրության մեջ: Այստեղ թագավորում էին փառասիրությունը` այստեղից փախչելու մշտական ցանկությամբ: Տղամարդիկ բեռնատարներով ածուխ են տանում քաղաք, իսկ հետո` վերադառնում: Այս անդադար «շոտլանդական անձրևի» տակ ընկճվում էր ամենաուժեղ բնավորությունը: Կանայք մշտապես ոխ էին պահում հարևանների դեմ, իրար մեջ պայքարում էին և բարերարները, և մեղավորները: Սրան ավելացրած նյարդայնացնում էր չդադարող քամին: Մահվան ելքով ինքնասպանություններն ու խելագարությունները համաճարակի բնույթ էին կրում:
Հրաժարվելով ծխախոտից` հովիվը բերեց տոպրակ, որից սեղանի վրա լցրեց սերմերի կույտ: Այնուհետև նա սկսեց ուշադիր ուսումնասիրել սերմերը` մեկը մյուսի հետևից առանձնացնելով վատերը լավերից: Ես ծխամորճ էի ծխում: Հետո ես առաջարկեցի նրան իմ օգնությունը, բայց նա պատասխանեց, որ սա իր գործն է: Իսկապես, տեսնելով այն բծախնդրությունը, որով նա ընտրում էր սերմերը, ես չպնդեցի: Սա էլ մեր ամբողջ խոսակցությունն էր: Երբ հավաքվեց բավականին չափով լավ որակի սերմերի կույտ, նա դրանք բաժանեց տաս հատերի: Հետո նա ընտրեց ավելի փոքր չափսի սերմեր և այն սերմերը, որոնք ճաքած էին, քանի որ նա դրանք դիտում էր շատ մոտ հեռավորությունից: Երբ, վերջապես, իր առջև դրված էին հարյուր հատ կատարյալ սերմ, նա դադարեցրեց իր զբաղմունքը և մենք գնացինք քնելու:
Այս մարդու շրջապատում հանգիստ էր: Մյուս օրը ես իրենի թույլտվություն հարցրեցի իր տանը ևս մեկ օր հանգստանալու համար: Նա այս խնդրանքն ընդունեց բնական, իսկ ավելի շուտ ինձ մոտ ստեղծվեց տպավորություն, որ նրան ոչինչ չի կարող անհանգստացնել: Եվս մեկ օր հանգստի կարիք ես չունեի, ինձ հաղթում էր հետաքրքրությունը, և ես ուզում էի ավելի շատ իմանալ այս մարդու մասին: Հովիվը քշեց իր հոտը դեպի հարթավայրերը, բայց մինչ տանից դուրս գալը, նա ջրով դույլի մեջ դրեց մանրակրկիտ ընտրված և մաքրված սերմերով տոպրակը:
Ես ձև տվեցի, որ ուղղակի զբոսնում եմ և գնացի նրան զուգահեռ ճանապարհով: Արոտավայրը գտնվում էր ոչ մեծ ձորի խորքում: Նա իր հոտը թողեց շան հույսին և բարձրացավ ինձ մոտ: Ես վախեցա, որ նա կսկսի կշտամբել ինձ անհամեստության համար, բայց` բոլորովին: Պարզապես այդպես էր ընթանում նրա ճանապարհը, և նա հրավիրեց ինձ գնալ իր հետ, եթե ես այլ անելիքներ չունեմ: Նա անցավ երկու հարյուր մետր վեր լանջով: Բարձրանալով այնտեղ` նա սկսեց փորել ոչ մեծ փոսեր, որոնց մեջ դնում էր սերմերը և ծածկում հողով: Նա կաղին էր տնկում: Ես հարցրեցի արդյոք այդ հողը նրան էր պատկանում: Նա պատասխանեց` ոչ: Գիտի արդյոք նա ում է այն պատկանում: Ոչ, չգիտի: Նա ենթադրում էր, որ այդ հողը համայնքային է, կամ գուցե այն պատկանում է մարդկանց, ովքեր չեն զբաղվում հողագործությամբ: Նրան չէր հետաքրքրում ում սեփականությունն էր այդ հողը: Նույն կերպ նա ամենայն խնամքով հողի մեջ դրեց հարյուր հատ սերմ:
Ճաշից հետո նա շարունակեց սերմերի ընտրությունը: Ես էլ առավել համառությամբ սկսեցի հարցեր տալ, և երևի այդ պատճառով նա սկսեց պատասխանել: Պարզվեց, որ նա արդեն երեք տարի է ծառեր է տնկում` լինելով բոլորովին միայնակ: Արդեն հարյուր հազար հատ տնկել է: Դրանցից քսան հազար ծլել են: Նրա հաշվարկով այս քսան հազարից կեսը կկորի կրծողների պատճառով կամ այլ պատճառներով, որոնք հնարավոր չէ կանխատեսել: Արդյունքում մնում է տաս հազար կաղնի, որոնք աճում են մի տեղանքում, որտեղ նախկինում ոչինչ չի եղել:
Այդ պահին ես հետաքրքրվեցի այդ մարդու տարիքով: Արտաքինով նա հիսունանց էր: Հիսունհինգ` ճշտեց նա: Նրա անունն էր Էլզեառ Բուֆֆյե: Մի քանի տարի առաջ նա ֆերմա ուներ այս հարթավայրում: Այդտեղ էլ անցել է նրա կյանքը: Սկզբում նա կորցրեց միակ որդուն, այնուհետև` կնոջը: Նա մեկուսացավ, նրան դուր էր գալիս ապրել միայնության մեջ` շան և ոչխարների հետ: Նա եկել էր այն եզրահանգման, որ այդ տարածքը մահանում էր, որովհետև այդտեղ չկան ծառեր: Եվ քանի որ նա չուներ այլ կարևոր գործեր, նա որոշեց ուղղել իրավիճակը:
Այդ պահին ես էլ, չնայած երիտասարդությանը, մենակյաց կյանք էի վարում, և այդ պատճառով կարողանում է նրբորեն շփվել միայնակ հոգիների հետ: Այնուամենայնիվ ես սխալ գործեցի: Երիտասարդ լինելու պատճառով ես երևակայեցի ապագան այնպես ինչպես ես էի տեսնում երջանկության որոնումներում: Ես ասացի հովվին, որ երեսուն տարի հետո այդ տաս հազար կաղինը հիանալի տեսարան կներկայացնի: Դրան նա ինձ ուղղակի պատասխանեց, որ եթե Աստված երկարացնի իր կյանքը, ապա երեսուն տարվա ընթացքում նա այնքան ծառ կտնկի, որ այդ տաս հազարը կթվան ընդամենը կաթիլ ծովում:
Հաջորդ օրը բաժանվեցինք:
Մեկ տարի անց սկսվեց 1914թ. պատերազմը և հերթական զորահավաքին ես գնացի պատերազմի դաշտ: Զինվոր շարքայինի միտքը հեռուն էր ծառերից: Անկեղծ ասած այդ ծառատունկն ինձ վրա չգործեց խորը տպավորություն: Ինձ համար դա հոբբի էր, ինչպես նամականիշերի հավաքումը, և ես մոռացա դրա մասին: Պատերազմն ինձ համար ավարտվեց աննշան պարգևատրումով և թարմ օդ շնչելու անհագ ցանկությամբ: Ոչինչ չնախատեսելով` ես նորից գնացի այն անապատային շրջանը: Այնտեղ ոչինչ չէր փոխվել: Այնուամենայնիվ մեռած գյուղի ետևում ես նկատեցի մշուշ հիշեցնող ինչ-որ բան, որը գորգի պես սփռված էր սարերի լանջերին: Նախօրեին ես հիշեցի հովվի մասին, որ ծառեր էր տնկում: »Տաս հազար կաղնին պետք է որ ահռելի տարածք զբաղեցնեն«,- մտածեցի ես:
Պատերազմի հինգ տարիների ընթացքում ես այնքան մահ էի տեսել, որ ինձ շատ հեշտ էր պատկերացնել Էլզեառ Բուֆֆյեի մահը, մանավանդ, երբ դու քսանհինգ տարեկան ես բոլոր հիսունանցներին նայում ես ինչպես ծերուկներին, որոնց մենակ մահանալ է մնացել: Բայց Էլզեառ Բուֆֆյեն չէր մահացել: Հակառակը` նա աշխույժ էր և թարմ: Նա փոխել էր իր զբաղմունքը: Նա արդեն ուներ չորս ոչխար և մի քանի հարյուր հատ մեղվի փեթակներ: Նա հրաժարվել էր ոչխարներից, որովհետև կենդանիները ուտում էին իր տնկիները: Այնպիսի տպավորություն էր, որ նա ընդհանրապես ուշադրություն չէր դարձնում պատերազմին և անվրդով շարունակում էր ծառեր տնկել:
1910թ կաղնիներն արդեն տաս տարեկան էին և ինձանից և հովվից բարձր էին: Տեսարանը տպավորիչ էր: Ես կորցրեցի խոսելու ունակությունս և քանի որ նա նույնպես լռում էր, մենք ամբողջ օրն անցկացրինք լռության մեջ` զբոսնելով անտառում: Անտառը բաժանված էր երեք մասի` տասնմեկ կմ երկարությամբ և երեք կմ լայնությամբ: Եթե հիշենք, որ այս ամենն արված էր ձեռքերով և հոգով` առանց որևէ տեխնիկական միջոցների, ապա հասկանում ես, որ մարդիկ կարող են ստեղծել Աստծուն հավասար:
Էլզեառ Բուֆֆյե չթողեց իր մտադրությունները, դրա մասին էին վկայում կեչիները` աճած մինչև հորիզոն: Կաղնիներն ամուր և առողջ էին և արդեն անցել էին այն տարիքը, երբ կարելի էր վախենալ կրծողներից: Իսկ ինչ վերաբերում է այլ անկանխատեսելի պատճառներին, ապա դա ամենաքիչը պետք է փոթորիկ լիներ: Նա ինձ ցույց տվեց հիանալի հնգամյա կեչիների հովիտները: Դրանք տնկված էին 1915թ.-ից, այն ժամանակ, երբ ես պատերազմում էի Վերդենում:
Այս հրաշքը կարքես ինքն իրեն էր ստեղծվում: Բայց դա չէր շփոթեցնում Էլզեառ Բուֆֆյեին, նա համառորեն շարունակում էր իր աշխատանքը: Իջնելով գյուղով, ես նկատեցի վազող վտակներ, որոնք մարդկության հիշողության մեջ միշտ չոր էին: Հին ժամանակներում այս չորացած վտակները լիքն էին ջրով: Այն տխրահռչակ գյուղերից մի քանիսը, որոնց մասին ես հիշատակեցի պատմության սկզբում, հիմնադրված էին հռոմեական բնակավայրի տեղում, որի հետքերը դեռևս պահպանվել են: Հնաբաններն այդ տեղանքում հայտնաբերել են ձկնորսության կեռեր, իսկ 20-րդ դարում մարդիկ ջուրը բերում էին դույլերով:
Սերմերից մի քանիսը տարածել էր քամին: Ջրի հայտնվելուց հետո, առաջացան նաև ուռենիներ, այգիներ, ծաղիկներ և կյանքի իմաստ:
Բայց այս կերպարանափոխում այնքան դանդաղ էր տեղի ունենում, որ նման էր բնականոն կյանքի և չէր առաջացնում զարմանք: Որսորդները, հետևելով նապաստակին կամ վայրի խոզին, տեսնում էին երիտասարդ ծառերի ծիլեր, բայց այս փաստերը վերագրում էին բնության խորամանկությանը: Այդ պատճառով ոչ ոք ձեռք էր տալիս այդ մարդու աշխատանքը: Եթե ինչ-որ մեկը սկսում էր կասկածել նրան, ապա կասկածն անմիջապես հերքվում էր: Նա կասկածից դուրս էր: Ով կարող էր պատկերացնել, գյուղերում կամ կառավարությունում, որ անսահման առատաձեռնությունը կարող է համատեղվել այսպիսի համառությամբ:
Սկսած 1920 թվականից չի եղել մեկ տարի, որ ես չայցելեմ Էլզեառ Բուֆֆյեին: Ես երբեք իրեն չեմ տեսել ոչ պարտված, ոչ հիասթափված: Ես ոչինչ չասացի այդ մարդու հիասթափությունների մասին: Բայց կարելի է պատկերացնել, որ, այնուամենայնիվ, նման հաջողության հասնելու համար, պետք էր եղել հաղթահարել անհաջողությունը, որ հաղթանակին հասնելու համար պետք է եղել հաղթահարել հիասթափությունը: Մի տարում նա տնկեց ավելի քան հազար հատ թխկի: Դրանք բոլորը չորացան: Մեկ տարի անց նա թողեց թխկիները և նորից սկսեց տնկել կեչիներ, որոնք աճում էին ավելի լավ քան կաղնիները:
Որպեսզի ավելի լավ պատկերացնենք այդ մարդու անհատականությունը, պետք չէ մոռանալ, որ այդ ամենն նա անում էր բացարձակ լռության մեջ, այնպես որ կյանքի վերջում նա ընդհանրապես կորցրեց խոսելու ունակությունը: Միգուցե նա պարզապես չէր տեսնում դրա անհրաժեշտությունը:
1933թ.-ին Էլզեառ Բուֆֆյեին այցելեց անտառապահը: Այդ պաշտոնյան կարգադրեց նրան չվառել խարույկ դրսում, որպեսզի չվտանգվի այդ բնական անտառը: Այդ միամիտ մարդն ասաց, որ առաջին անգամ է տեսնում, որ անտառն աճում է ինքն իրեն: Այդ ժամանակ Էլզեառ Բուֆֆյեն գնում էր իր տանից քսան կմ հեռավորության վրա թխկիներ տնկելու համար: Բայց, քանի որ նա արդեն յոթանասունհինգ տարեկան էր և նրա համար դժվար էր հասնել այնտեղ, նա որոշեց կառուցել քարե խրճիթ իր տնկիների տեղում:
1935թ. մի ամբողջ պատվիրակություն եկավ բնական անտառն ուսումնասիրելու համար: Եկել էին պաշտոնյաներ անտառների և ջրային ռեսուսրների պահպանության նախարարություններից, պատգամավոր, մասնագետներ: Ասվեցին շատ անօգուտ բառեր: Որոշեցին ինչ-որ բան նախաձեռնել, բայց, բարեբախտաբար, ոչինչ չնախաձեռնեցին: Միակ օգտակար բանը, որ արվեց անտառի տարածքն ամրագրեցին որպես պետության պահպանվող տարածք և արգելեցին ածուխ պատրաստողներին մտնել այնտեղ: Պատճառն այն էր, որ հնարավոր չէր դիմադրել գեղեցիկ և առողջ ծառերի հմայքին: Ծառերը գերեցին նույնիսկ պատգամավորին:
Պատվիրակության կազմում էր նաև իմ անտառապահ ընկերը: Ես նրան բացեցի անտառի ծագման գաղտնիքը: Հաջորդ շաբաթ մենք երկուսով գնացինք Էլեգիա Բույրերին փնտրելու: Մենք գտանք նրան քսան կմ հեռու այն տարածքից, որտեղ եղել էին տեսուչները: Իմ ընկեր անտառապահը հուսալի մարդ էր: Նա գիտեր իրերի արժեքը: Նա գիտեր լռել: Ես ինձ հետ բերել էի մի քանի հատ ձու, մենք կերանք, այնուհետև մի քանի ժամ անցկացրեինք վայելելով տեսարանը:
Այն կողմը որտեղից մենք եկանք ծածկված էր վեց- յոթ մետր բարձրության ծառերով: Ես հիշում էի թե ինչպիսի տեսք ուներ այս տարածքը 1913թ-ին` այն անապատ էր: Խաղաղ, պարբերական աշխատանքը, կենսունակ օդը, սննդի չափավորությունը և հոգու անվրդովությունը ծերունուն պարգևատրել էին աննկուն առողջությամբ: «Հետաքրքիր է քանի հա ևս նա ծառերով կպատի»,- մտածում էի ես:
Գնալուց առաջ իմ ընկերը տվեց մի քանի խորհուրդներ տնկիների մասին, որոնք կարող էին հարմար լինել տեղի հողի համար, բայց չհամառեց: «Ակնհայտ պատճառով այս մարդն ավելի շատ գիտի»,- ասաց ինձ ընկերս ավելի ուշ: Իսկ ճանապարհին կես ժամ մտորելուց հետո ավելացրեց,- «Նա ավելին գիտի, քան որևէ մեկը: Նա գտավ երջանիկ լինելու հրաշալի միջոց»:
Իմ ընկերոջ շնորհիվ հաջողվեց պահպանել ոչ միայն անտառը, այլ նաև այդ մարդու երջանկությունը: Ընկեր անտառապահը նշանակեց երեք տեսուչների պահպանության համար և այնպես նրանց վախեցրեց, որ նրանք բոլորովին անտարբեր էին փայտահատների կաշառքների հանդեպ:
Անտառը չխուսափեց միայն մեկ տհաճ դեպքից պատերազմի ժամանակ 1939թ.-ին: Բարդ իրավիճակներում փայտ մշտապես չէր բավարարում: Կաղինների հատումը սկսվել էր 1910-ականներին, բայց, քանի որ անտառը հեռու էր ճանապարհների ցանցից, դրանց հատումը շահութաբեր: Ստիպված հրաժարվեցին այդ մտքից: Հովիվը ոչինչ չնկատեց, քանի որ նա տնկելով հասել էր այդ տեղանքից 30կմ հեռավորության վրա: Նա խաղաղ շարունակում էր իր աշխատանքը ուշադրություն չդարձնելով 1939թ պատերազմը, այնպես ինչպես ուշադրություն չդարձրեց 1914թ պատերազմը:
Էլզեառ Բուֆֆյեին ես վերջի անգամ տեսա 1945թ: Նա ութսունյոթ տարեկան էր: Ես նորից անցնում էի այդ անապատի միջով, բայց այժմ, չնայած ետպատերազմյա ավերածություններին, Դյուրանս հարթավայրի և սարի միջև անցնում էր երթուղի: Այն հանգամանքը, որ ես չկարողացա ճանաչել իմ նախկին զբոսանքների վայրերը, ես վերագրեցի այն փաստին, որ ավտոմեքենան համեմատաբար ավելի արագ փոխադրամիջոց է: Ինձ թվաց, որ երթուղին անցնում է ուրիշ ճանապարհով: Բայց, հարցնելով գյուղի անվանումը, ես հավաստիացա, որ սա այն անապատն էր` նախկինում ավիրված ու դատարկված:
1913թ.-ին այս անապատում երեք բնակիչ կար: Նրանք իսկական վայրենիներ էին, որոնք ատում էին իրար և ապրում էին որսով: Իրենց ֆիզիկական և բարոյական վիճակով նրանք ավելի շատ նմանվում էին նախնադարյան մարդկանց: Շրջակայքում գտնվող տներն ամբողջությամբ պատվել էին եղինջով: Այդ մարդկանց վիճակն անհույս էր: Իրենց մնում էր սպասել միայն մահվան, ինչը չէր տրամադրում բարերարության:
Բայց ամեն ինչ հիմա փոխված էր: Նույնիսկ օդը: Չոր քամու փոխարեն, ինձ դիմավորեց թեթև քամին` հագեցած բուրմունքով: Վերևից հասնում էր անտառի աղմուկը` հոսող ջրի նման: Եվ վերջապես ամենազարմանահրաշը: Ես լսեցի իսկական ջրի ձայն: Այստեղ կառուցել էին ցայտաղբյուր և կողքին տնկել էին լորենի, որ, դատելով տրամագծից, արդեն չորս տարեկան էր, լորենին վերածննդի անժխտելի խորհրդանիշն էր:
Բացի այդ, Վերգոնում կային աշխատանքի հետքեր, որի սկզբնավորման համար անհրաժեշտ էր հույս: Նշանակում էր հույսը վերադարձել էր: Տեղանքը մաքրել էին ավերածություններից, քանդել էին կիսաքանդ պատերը և վերականգնել էին հինգ տուն: Այսուհետ գյուղում ապրում էին քսանութ մարդ` չորս երիտասարդ ընտանիքներով: Նոր պատերով տները շրջապատված էին բանջարանոցներով, որտեղ խառը շարքերով աճում էին բանջարեղեն և ծաղիկներ, կաղամբ, վարդեր, տանձենի: Հիմա այստեղ ապրելու ցանկություն կար:
Այստեղից ես արդեն գնացի ոտքով: Պատերազմը, որից մենք հազիվ պոկվեցինք, դեռ չէր թույլատրել կյանքին ծաղկել ամբողջ ուժով: Բայց կիսամերկ սարերի լանջերին ես տեսա հացահատիկի փոքրիկ դաշտեր:
Կենդանացել են աղբյուրները, որոնք լցվում են անձրևաջրերով և հալոցքով և պահվում անտառի միջոցով: Քիչ քիչ վերականգնվում էր բնակավայրը: Մարդիկ բերեցին երիտասարդություն, շարժում, արկածների ոգի: Ճանապարհներին կարելի էր հանդիպել բարեկեցիկ կյանքով ապրող տղամարդկանց և կանանց, խնդացող տղաներին և աղջիկներին: Եթե հաշվի առնենք հնաբնակներին և նորաբնակներին, ապա ընդհանուր առմամբ Էլզեառ Բուֆֆյեին իր երջանկությամբ պարտավոր էին ավելի քան տաս հազար մարդ:
Երբ ես մտորում եմ, որ միայնակ մարդը, ում հնարավորությունները սահմանափակված են իր ֆիզիկական և բարոյական ուժերով, կարողացավ վերականգնել անապատից այս տարածքը, ես գալիս եմ այն եզրահանգման, որ մարդու առաքելությունը արժանի է հիացմունքի: Բայց երբ ես սկսում եմ մտովի հաշվարկել որքան համառություն ու ինքնազոհություն էր նրան անհրաժեշտ նման արդյունքի հասնելու համար, ես լցվում եմ հարգանքով այդ չկրթված գյուղացու հանդեպ, որին հաջողվեց ավարտին հասցնել Աստծուն արժանի ստեղծագործությունը:
Էլզեառ Բուֆֆյեն մահացավ 1947թ.` Բանոնի ծերանոցում:
Автор: bnamard на 13:38 1 коммент.