вторник, 2 сентября 2008 г.

SEVAN!!!!!!!!~~ SEVAN~~

Hargeli gorcenkerner,

Uzum em texekacnel, vor aysor
Septmemberi 3-in zhamy 18:00-in
nkarahanvelu e Yerkir Mediayi hertakan "Erman ket" haxordumy
nvirvac Sevani xndrin.
Banaxosneric meky linelu e Samvel Shahinyany, myusy der parz chi. Ovqer cankanum en masnakcel haxordmany, parzapes tox zhamy 18:00-in linen Yerkir Mediayum, Nzhdehi hraparak metroyi kayarani ancumum.

Hug a tree~ Join to 3Huggers~7th of September~: They need your Love, You need their warmth~~It is so unhealthy without them!!!


Հաճախ մենք չենք նկատում գեղեցիկը մեր կողքին և երբ արդեն ուշ է լինում մենք հիշում ենք այն կարոտով և ափսոսանքով...

Քայլելով Երևանյան փողոցներով` լցված տարբեր տեսակի կառույցներով, սրճարաններով, խանութներով, մի չնչին ասֆալտապատ տարածքում նկատում ենք մի չորացող ծառ , քիչ հեռու մի այլ ծառ "զարդարված" տարբեր տեսակի հոսանքի լարերով, խաչված մեխերով, աղբերով, կամ ցեմենտի և գաջի պարկերով:


Ծառը աշխատում է 24 ժամ անդադար մեզ համար~
իսկ մենք այն վերացնում ենք մեկ վայրկյանում~


Այն առողջության գրավականն է, եկեք անտարբեր չլինենք~և գրկենք միասին~
Կհանդիպենք~~ Սեպտեմբերի 7-ին ~~ժամը 19:00 ~ Աբովյան փողոց~

Սիրելիներ և հարգելիներ,

Այս տարի լրանում է Երևանի Բուսաբանական Այգու հիմնադրման 70 ամյակը, որը այգու տնօրինությունը ցանկանում է նշել հոկտեմբեր ամսին:

Այն բացի գիտական հաստատություն լինելուց, տարիներ շարունակ ծառայել է որպես հաճելի զբոսատեղի և իր կնիքն է դրել բազմաթիվ սերունդների էկոգիտակցության ձևավորման վրա:
Այսօր տարիներ շարունակ մեզ ծառայած այգին մեր օգնության կարիքն ունի, և Բնատաճար, որը հետամուտ է առողջ կենսաձևի արմատավորմանը հանրության մեջ, սկսում է բուսաբանական և դենդրոայգիների աջակցման նախաձեռնություն, որի հաջող փորձը ունենք Իջևանի դենդրոպարկում, երբ Բնատաճարի արշավական կամավորների աննկուն աշխատանքի միջոցով կարողացանք այգու մի հատվածի ոռոգման ենթակառուցվածքը կարգավորել` արժանանալով այգու տնօրինության գովքին և պապակ դաշտերի ու ծառերի օրհնանքին:


Բուսաբանական այգու տնօրինությունը խոստացել է մեզ համար այգում աշխատանքային ճակատ ապահովել: Մեր առաջին հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 6-ին ժամը 14:00-ին այգու գլխավոր մուտքի մոտ:

Բնատաճարը վստահեցնում է, որ Երևանում բնության այդ կղզյակի հետ շփումը և հանրօգուտ աշխատանքը Ձեզ կկազդուրի և անսահման ներքին հրճվանք ու ժպիտ կպարգևի:
Այսպիսով, <<Կանաչ և մաքուր Հայաստանի>> տեսլականով ապրող և կերտմանը պատրաստ բնասերներին, բնապաշտներին, բնապահպաններին և պարզապես ոչ անտարբեր և չհոգնած հայերին սիրով և կարոտով կսպասենք սեպտեմբերի 6-ին ժամը 14:00-ին այգու գլխավոր մուտքի մոտ:


Ցանկալի է, որ Ձեր մասնակցելու մտադրության մասին մեզ տեղեկացնեք գրելով bnatachar@yahoo.com կամ զանգելով 091/094 318-335:


<<Մի հարցրեք, թե ինչ է տալիս Ձեզ Հայաստանը, այլ հարցրեք, թե ինչ կարող եք Դուք տալ Հայաստանին>>

http://www.hetq.am/arm/ecology/8327/

Հարցադրում 4.

-ՀՀ կառավարությունն իր 01.11.2007թ. թիվ N1279-Ն որոշմամբ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը ճանաչել է որպես բացառիկ` գերակա հանրային շահ` հիմնավորելով, որ այն «ունի համապետական կարեւոր նշանակություն», «կապահովի արդյունաբերական արտադրանքի եւ արտահանման ծավալների էական աճ», «կնպաստի երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը» եւ «լուրջ խթան» կհանդիսանա «տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման» համար:
Մինչդեռ, «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն գերակա հանրային շահը, ի թիվս այլոց (որոնց մեջ նշվում է միայն «ընդերքօգտագործման... բնագավառում... համապետական կարեւոր նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ապահովման» նպատակը), կարող է հետապնդել հետեւյալ նպատակները` պետության եւ հասարակության անվտանգության, միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման, շրջակա միջավայրի պահպանության, անձանց կյանքի, առողջության կամ սեփականության պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման եւ հնարավոր հետեւանքների նվազեցման ապահովումը:

Այսպիսով, ՀՀ կառավարության տվյալ որոշման հիմքում դրվել է միայն հանքավայրի շահագործման «համապետական կարեւոր նշանակությունը», իսկ վերջինս էլ, փաստորեն, հիմնավորվել է թերհաշվարկներով ու կեղծիքներով կազմված փաստաթղթով, որում ծայրաստիճան նվազեցված են երկրի տնտեսությանը հասցվող իրական վնասները: Պատասխան -«Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը բացառիկ, գերակա հանրային շահ համարելու հիմնավորումները, «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի համաձայն, ներկայացված են ՀՀ կառավարության 2007թ նոյեմբերի 1-ի թիվ1279-Ն որոշման 1-ին կետով: Ինչ վերաբերում ծրագրի ազդեցությանը, դրա արդյունքում հասցվող վնասի թերհաշվարկներին, ապա դրանց վերաբերյալ պարզաբանումները ներկայացվել են վերեւում: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կատարված համակողմանի ուսումնասիրությունների արդյունքում ծրագրի իրականացումը նպատակահարմար է համարվել հենց բնական պաշարների արդյունավետ օգտագործման, կայուն զբաղվածության ստեղծման, ընդերքօգտագործման՝ շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցություն ունեցող եղանակների կենսագործման ու շրջակա միջավայրի վրա ծրագրի բացասական ազդեցության փոխհատուցմանն ուղղված միջոցառումների հիմնավորվածության տեսանկյունից»:Փաստորեն, հարցի պատասխանը բացակայում է: Մասնագիտական պատասխանի փոխարեն վերապատմվում է ՀՀ կառավարության հայտնի որոշումը, իսկ այն, որ իբր վնասի թերհաշվարկների վերաբերյալ պարզաբանումները ներկայացվել են վերեւում, դա իրոք կարելի է համարել ճարպկության եւ պատասխանատվության բացակայության դրսեւորում: Ինչպես վերեւում համոզվեցինք, թերհաշվարկները կոծկելու-քողարկելու համար, ՀՀ բնախահպանության նախարարությունը կեղծել-նենգափոխել է տվյալները, իսկ այժմ էլ համարձակորեն հղում է կատարում այդ կեղծիքների վրա: Այն բացատրություններն, որ ՀՀ կառավարության կողմից կատարված համակողմանի ուսումնասիրությունների արդյունքում ծրագրի իրականացումը նպատակահարմար է համարվել հենց բնական պաշարների արդյունավետ օգտագործման, կայուն զբաղվածության ստեղծման տեսանկյունից, բացարձակորեն հիմնավորված չեն: Նախ, Թեղուտի հանքավայրի ծրագիրը բացառիկ` գերակա հանրային շահ համարելու հիմնավորումները` առաջին հերթին բնապահպանության նախարարության կողմից հանքավայրի նախագծին տված դրական եզրակացությունն է, եւ ապա, այդ նույն նախարարությունը չէ՞, որ բնական պաշարների արդյունավետ օգտագործման եւ պետական կարեւորագույն նշանակություն ունեցող նախագիծ է համարում այնպիսի մի նախագիծ, որի մեջ մետաղների կորզումը լիարժեք չէ, հարակից արժեքավոր նյութերը հիմնականում չեն կորզվելու, մետաղների խտանյութերն արտահանվելու են եւն: Նախարարությունը ընկերության համար շահեկան փաստաթղթեր է հորինում եւ հայտարարում, թե դրանք համակողմանի ուսումասիրությունների արդյունք են:

Նաեւ` այդ ի՞նչ կայուն զբաղվածության մասին է խոսվում, երբ արդյունքում կորսվելու են բազում կայուն աշխատատեղեր, հասկանալի է, 25-28 տարիների ընթացքում ստեղծվելու են ժամանակավոր աշխատատեղեր:

Հարցադրում 5. - Թեղուտի հանքավայրի շահագործման հիմնական օգուտների շարքում մատնանշվում են մոտ 1400 աշխատատեղերի ստեղծումը եւ տարեկան 6-7 միլիոն դոլարի հասնող մուտքերը պետական բյուջե: Իրականում ստեղծվելիք աշխատատեղերը ժամանակավոր են (25 տարով), իսկ հանքավայրի շահագործման արդյունքում շրջակա միջավայրին հասցվող վնասները աստիճանաբար կվերացնեն գոյություն ունեցող եւ մի քանի անգամ գերազանցող գյուղատեսական կայուն աշխատատեղերը: Ստանալով աղտոտված հողեր ու ջրեր, ենթարկվելով կլիմայի անբարենպաստ փոփոխություններին եւ զրկվելով անտառի բարիքներից օգտվելու հնարավորությունից, Շնող եւ Թեղուտ գյուղի բնակիչները որոշ ժամանակ անց ստիպված կլինեն լքել այս տարածքը եւ գյուղերը կամայանան:Պատասխան -«Սույն կետը չի վերաբերում նախարարարության գործառույթներին»:ՀՀ բնապահպանության նախարարությունը, հավանաբար չի իմանում իր գործառույթների վերին ու ներքին սահմանները կամ Հարցադրումը հապճեպ է ընթերցվել: Հիշեցնենք, որ ծրագրերի բնապահպանական փորձաքննությունը, որը ներառում է վերը թվարկածի բոլոր բաղադրիչները, օրենքով սահմանված կարգով իրականացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը:

Հարցադրում 6. - Թեղուտի շահագործմանն առնչվող ՀՀ կառավարության որոշումների արդյունքում խախտվել են ՀՀ մի շարք օրենքներ եւ միջազգային կոնվենցիաներ, այդ թվում` ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիան, որի համաձայն ազդեցության աղբյուր հանդիսացող երկիրը պետք է իրազեկեր հարեւան` հնարավոր ազդեցության ենթակա երկրների հասարակայնությանը նախատեսվող գործունեության եւ դրա հնարավոր ազդեցության մասին եւ, վերջիններիս կողմից դրսեւորած շահագրգռվածության դեպքում, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն իրականացվեր համատեղ: Վերը նշված պարտավորությունների խախտումը Հայաստանի կողմից կարող է հանգեցնել մեծ տուգանքների:Պատասխան - «Թեղուտի հանքավայրի շահագործման ընթացքում բացառվում են անդրսահմանային ազդեցությունները: Հետեւաբար, հիշատակված կոնվենցիայի դրույթները պարզապես կիրառելի չեն այս ծրագրի նկատմամբ»:Պատասխանի փոխարեն` հերթական հայտարարություն, այն էլ ծայր աստիճան անհիմն, հակագիտական:Օրինակ, ըստ Աշխատանքային նախագծի պոչամբարը տեղադրվելու է Խառատաձոր գետի հունում-կիրճում, զբաղեցնելու է 214 հեկտար տարածություն, բարձր թեքությունների վրա հարյուրավոր միլիոն տոննա պոչանքի առկայության պայմաններում ինչպես է հնարավոր բացարձակորեն, 100%-անոց անվտանգության երաշխիքով պոչանքը մեկուսացնել բնական միջավայրից... Մակաբացման ապարներ մի մասը լցվելու է Դուքանաձոր գետի հունը-կիրճը, դրանք լցվելու են հանքավայրի նաեւ մոտակա երկու այլ վայրերում: Այստեղ նույնպես աղտոտված ջրերի արտահոսքի բացառումը ուղղակի լուրջ չէ: Բացհանքի հետեւանքով առաջանալիք խոռոչը ունենալու է 240 հեկտար մակերես: Խոռոչը լցվելուց հետո, գլխավորապես հանքի շահագործումից հետո, երբ այդ ջրերը այլեւս չեն օգտագործվի, հետաքրքիր է հարցնել` ո՞ւր են հոսելու այդ ջրերը, եթե ոչ Դեբեդ գետը:

Հարցադրում 7. - ՀՀ օրենսդրությամբ չեն կարգավորվում հանքարդյունաբերության թափոնների` մակաբացման շերտի ապարների եւ պոչանքների հետ կապված հարաբերությունները («Թափոնների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդված), ինչի արդյունքում, փաստորեն, արտոնություն է տրվում հանքարդյունաբերողին չվճարել հանքարդյունաբերական թափոնները շրջակա միջավայրում տեղադրելու համար: Եթե դրանց դիմաց վճարվեր «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նույնիսկ ամենացածր սակագներով, տարեկան 7 միլիոն տոննա հանքաքար վերամշակելու դեպքում ACP ընկերությունը առաջանալիք հանքարդյունաբերական թափոնների համար ՀՀ պետական բյուջե պետք է մուծեր ավելի քան 56 միլիոն դոլար: Փաստորեն, պետությունն ընկերությանը արտոնում է չմուծել այս գումարը, փոխարենը ակնկալելով 6-7 միլիոն դոլար հարկային եկամուտներ պետական բյուջե: Պատասխան - «Չնայած, որ պոչամբարների հիմնախնդիրը արդիական է Հայաստանի Հանրապետության համար, սակայն դրանց հետ կապված հարցերը չեն կարգավորվում «Թափոնների մասին» ՀՀ օրենքով եւ «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքով: «Թափոնների մասին» ՀՀ օրենքի գործողությունը չի տարածվում նաեւ հանքաարդյունահանող կազմակերպությունների մակաբացման շերտի ապարների վրա: Միջազգային պրակտիկայի ուսումնասիրումը ցույց է տվել, որ պոչամբարների հարցը կարգավորված չէ նաեւ այլ երկրներում: Պոչամբարները տեխնածին հանքակուտակներ են եւ դրանց համար անհրաժեշտ է մշակել հատուկ օրենսդրություն` հաշվի առնելով երկրաբանական առանձնահատկությունները եւ այն, որ դրանք պարունակում են վտանգավոր քիմիական նյութեր:«Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքով հստակ կանոնակարգված է հանքարդյունաբերության թափոնների (այդ թվում նաեւ՝ պոչանքների) տեղադրման հետ կապված վճարների վճարումը: Շրջակա միջավայրի համար անվտանգ եղանակով հանքարդյունաբերության թափոնների տեղակայումը (այնպես, ինչպես նախատեսված է Թեղուտում) չի հանգեցնում բնապահպանական վճարների վճարման, մինչդեռ շրջակա միջավայր պոչամբարներից արտանետումների կամ արտահոսքերի առկայության պարագայում բնապահպանական վճարները գանձվում են նույն կերպ, ինչպես եւ այլ՝ շրջակա միջավայրի համար ցանկացած վնասակար ազդեցության պարագայում:«Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն լեռնարդյունահանող իրավաբանական անձանց կողմից ոչ վտանգավոր թափոնների տեղադրման համար սահմանված բնապահպանական վճարի զրոյական դրույքաչափը պայմանավորված է ոչ թե այն հանգամանքով, որ «Թափոնների մասին» ՀՀ օրենքը չի կարգավորում հանքարդյունաբերության թափոնների հետ կապված հարցերը, այլ դրանով, որ զրոյական դրույքաչափը սահմանված է հաշվի առնելով միջազգային փորձը եւ որ խոսքը գնում է ոչ վտանգավոր թափոնների մասին»:Իրականությանը չի համապատասխանում այն, որ իբր «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքով հստակ կանոնակարգված է հանքարդյունաբերության թափոնների (այդ թվում նաեւ՝ պոչանքների) տեղադրման հետ կապված վճարների վճարումը: Այդ օրենքում մակաբացման ապարների համար վճարը զրոյացված է, իսկ պոչանքների մասին խոսք չկա: Կարծում ենք, «հստակ կանոնակարգված է» արտահայրտությունը հավանաբար վերաբերում է նշված զրոյացմանը: Բնապահպանության նախարարությունը իր Պատասխանում նաեւ շփոթ է առաջացնում բնապահպանական վճարների եւ տուգանքների խնդիրներում: 7 միլիոն տոննա հանքաքար վերամշակելու դեպքում առաջանալիք թափոնների համար 56 միլիոն դոլար բնավճարը, անհասկանալի է թե ինչու, ՀՀ բնապահպանության նախարարությունը համարում է զուտ տեսական եւ չհիմնավորված, իսկ վնասի նկարագիրը` ենթադրական բնույթի:Փորձենք ներկայացնել մեր տեսակետը. ըստ Աշխատանքային նախագծի հանքավայրի մակաբացման գործակիցը 0,664 մ3 է, եթե մակաբացման ապարների միջին ծավալային կշիռը ընդունենք 2,4 (2,42), ապա այդ դեպքում յուրաքանչյուր տոննա հանքաքար հանելիս կառաջանա մոտ 1,6 տոննա մակաբացման ապար, 7 մլն տոննայի հաշվով` 11,2 մլն տոննա: Մակաբացման ապարները համարվում են ոչ վտանգավոր թափոններ (հատուկ հատկացրած տեղերում մեկ տոննայի տեղադրման համար վճարը կազմում է 600 դրամ), հետեւաբար 11,2մլն տոննաX600դրամ=6,72 մլրդ դրամ: 7 մլն տոննա հանքաքարի վերամշակումից կառաջանա 6,91 մլն տոննա պոչանք (պոչանքը կազմում է հանքանյութի 98,75%-ը): Պոչանքը, ըստ Աշխատանքային նախագծի համարվում է չորրորդ դասի թափոն` 1 տոննայի բնապահպանական վճարը` 1500 դրամ: 6,91 մլն տոննայի հաշվով բնապահպանական վճարը կկազմի 10,36 մլրդ դրամ: Այսպիսով, 7 մլն տոննա հանքաքարի հանման ու վերամշակման ընթացքում առաջացած թափոնների համար պահանջվող բնապահպանական վճարը կկազմի 17 մլրդ դրամ (56 մլն դոլար):ՀՀ բնապահպանության նախարարության այն բացատրությունը, որ զրոյական դրույքաչափը սահմանված է հաշվի առնելով միջազգային փորձը եւ որ խոսքը գնում է ոչ վտանգավոր թափոնների մասին, անհիմն է: Միջազգային փորձը պետք է ունենա գիտական հիմնավորվածություն, տրամաբանություն: Իսկ այն, ինչ այսօր կատարվում է հանքարդյունաբերության ոլորտում դա ուղղակի ազգային ունեցվածքների կողոպուտ է: Հարուստ երկրները եւ ազդեցիկ ընկերությունները թույլ օրենքներ եւ թույլ պետական կառավարման համակարգ ունեցող երկրներներում, առանց որեւէ հիմնավորման, ազատվելով գլխավոր հարկերից եւ անգամ չվճարելով ծրագրերի իրականացման հետեւանքով հասցվելիք վնասը, կորզում-տանում են ընդերքի հարստությունները, սակայն այդ երկրներում թողնելով ամենավտանգավոր եւ հարյուր հազարավոր տարիներ շարունակաբար կենդանի աշխարհին մեծ վտանգ սպառնացող թափոնները, գլխավորապես` հանքարդյունաբերական պոչանքները:Նաեւ` ոչ վտանգավոր թափոնների համար սահմանված է դրույքաչափ, իսկ մակաբացման ապարները կարող են լինել անգամ առաջին կան երկրորդ դասի վտանգավորության թափոններ, իհարկե, կախված նրանց մեջ պարունակվող վտանգավոր նյութերի խտություններից: Բերենք քաղվածք Աշխատանքային նախագծից. «Հետագայում այս հողը կօգտագործվի պոչամբարի եւ լցակույտի տարածքի մակերեսը մինչեւ 30-50սմ հզորությամբ հողաշերտով ծածկելու համար: Սա կկանխարգելի ծանր մետաղներով հարուստ հանքանյութի հողմնահարումը եւ քամու միջոցով շրջակա տարածքներ տարածելը» (հատոր 7, էջ 41):
Հարցադրում 8 - Հայաստանը հարուստ է ընդերքի հանածոներով, սակայն լիարժեք կերպով գնահատված ու հաշվառված չեն այդ պաշարները, չկա համապատասխան ռազմավարություն եւ երկարաժամկետ ծրագիր, որը նպատակաուղղված լիներ հանքանյութի բանական օգտագործմանը, բացահայտեր սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելու հնարավորությունները եւ հաշվի առներ ինչպես այսօրվա, այնպես էլ` ապագա սերունդների շահերը: Բացարձակապես հիմնավորգված չեն խտանյութերի արտահանմանը միտված ներկայիս գործընթացներն` այն դեպքում, երբ կարելի էր տնտեսությունն իրապես զարգացնել` կառուցելով մետաղների ձուլման գործարաններ, մաքուր մետաղներին զուգահեռ ստանալով թանկարժեք ու հազվագյուտ մետաղներ, ստեղծելով գիտական ներուժի զարգացման հիմքեր, կազմակերպելով երկրի ներսում վերջնական ապրանքի թողարկման արտադրություններ եւ բացելով անհամեմատ ավելի շատ աշխատատեղեր: Այսօր երկրում արդեն իսկ շահագործվում է 372 հանքավայր, բնապահպանական փորձաքննության են ներկայացվել եւս 12 նախագիծ, իսկ ՀՀ կառավարության կողմից հանքարդյունաբերությունը որպես գերակա ոլորտ ճանաչելու եւ վերը նկարագրված օրենսդրական արտոնությունների պարագայում ակնկալվում է շահագործման տեմպերի կտրուկ աճ եւ ռեսուրսների անխնա ու անհեռատես օգտագործում: Պատասխան - «Արդյունաբերական նշանակություն ունեցող բոլոր հանքավայրերի պաշարները հաստատված են, դրանցից մի քանիսը այժմ գտնվում են վերագնահատման փուլում: Տվյալներին կարելի է ծանոթանալ Օգտակար հանածոների պաշարների գործակալությունից: Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունը ունի արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիր, որտեղ հանքարդյունաբերության զարգացումը գտնվում է առաջին տեղում: Այսօր Հայաստանում շահագործվում է 12 մետաղական հանքավայր: ՀՀ կառավարությունն այս առումով իր խնդիրն համարում է բոլոր սուբյեկտների համար տնտեսավարման առավելագույն նպաստավոր պայմանների ստեղծումը, ինչն ինքնին երաշխիք կհանդիսանա երկրի համար մրցունակ ճյուղերի կայացման ու զարգացման: Համարում ենք, որ դրան ուղղված ջանքերի արդյունք է նաեւ այն, որ հանքարդյունաբերության արտադրանքն ՀՀ-ից արտահանվում է հիմնականում վերամշակված տեսքով, սակայն եւ համաձայն ենք, որ վերամշակման հետագա խորացումից երկիրը կարող է միայն շահել»:Այժմ Հայաստանի Հանրապետությունից հանքարդյունաբերության արտադրանքն արտահանվում է հիմնականում խտանյութերի տեսքով եւ բնապահպանության նախարարությունը պետք է որ իր ջանքերը ուղղեր այդ վտանգավոր ու աղետաբեր երեւույթի կանխման համար: ՀՀ բնապահպանության նախարարության արտահայտությունը, որ դրան ուղղված ջանքերի արդյունք է նաեւ այն, որ հանքարդյունաբերության արտադրանքն ՀՀ-ից արտահանվում է հիմնականում վերամշակված տեսքով, կարելի է միայն հեգնանք համարել: Արտահանել, օրինակ, մետաղների խտանյութեր կամ «սեւ» պղենձ, տեղում թողնելով թափոնները, որոնք հիմնականում կայուն թունավոր նյութեր են, դա նշանակում է երկրի ապագայի կործանում: Պատասխաններից հիմնականում այն տպավորությունն է ստեղծվում, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը գործում է պետական շահերի դեմ:

Հարցադրում 9 - Բացի վերոնշյալը, մտահոգություն են առաջացնում մի շարք հարցեր. ա. Ի՞նչ հիմնավորմամբ է ՀՀ բնապահպանության նախարարությունը 2001թ.-ին Թեղուտի անտառածածկ տարածքը տրամադրել երկրաբանական հետախուզման համար` հետագա հանքարդյունաբերություն իրականացնելու նպատակով: Եթե կար նման ծրագիր, ապա դրա հայեցակարգը պետք է ժամանակին ներկայացվեր բնապահպանական պետական փորձաքննության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն:բ. Ի՞նչով է հիմնավորված եւս մեկ պայմանագրի կնքումը ACP ընկերության հետ, երբ վերջինս արդեն մեկ անգամ տապալել է ՀՀ կառավարության հետ կնքած իր պայմանագիրը, որով պարտավորվել էր մինչեւ 2009թ. իրականացնել գործողությունների շարք` որսալու եւ օգտահանելու իր կողմից գործարկվող` Ալավերդու պղնձաձուլարանից մթնոլորտ արտանետվող թունավոր նյութերը:գ. Որքանո՞վ է ընդունելի, որ Հայաստանում ընդերքօգտագործման ոլորտում շահագրգիռ անձ հանդիսացող ձեռներեցը ներգրավված լինի ՀՀ ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի կազմում: ACP ընկերության նախագահ Վ.Մեջլումյանը ՀՀ նախագահի հրամանագրով ընդգրկված է այդ հանձնաժողովի կազմում:Պատասխան - ա. Քանի որ Թեղուտի հանքավայրի հաշվարկային պաշարները հաստատվել են դեռեւս 19.06.91թ ԽՍՀՄ ՊՊՀ-ի կողմից թիվ 11074 արձանագրությամբ, ապա համաձայն «Ընդերքի մասին» օրենսգրքի 28-րդ հոդվածի ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության կողմից /ներկայումս ՀՀ էկոնոմիկայի նախարարություն/ տրամադրվել է ոչ թե ուսումնասիրության, այլ շահագործման լիցենզիա /08.02.01թ թիվ ՀՎ-ՄՇ-13/33/: 17.11.05թ թիվ ԳԱ-205 գրությամբ «ACP» ՓԲԸ-ը դիմել է Բնապահպանության նախարարություն՝ Թեղուտի հանքային դաշտում ուսումնասիրության հատուկ լիցենզիա ստանալու համար: Համաձայն «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի 10 եւ 13-րդ հոդվածների եւ Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի 14.12.05թ թիվ 4 փորձագիտական դրական եզրակացության, ընկերությանը տրամադրվել է ուսումնասիրության թիվ 21 հատուկ լիցենզիա:Ըստ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի երկրաբանական ուսումնասիրությունները որպես նախատեսվող գործունեություն ենթակա չեն փորձաքննության:բ. ՀՀ կառավարությունը «ACP» ՓԲԸ-ի հետ չունի Ալավերդու պղնձաձուլարանի գործունեությանն առնչվող որեւէ պայմանագիր (այդ թվում՝ ավելի քան 10 տարի առաջ կնքված): Գործարանի համար ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հաստատված՝ անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու ժամանակավոր չափաքանակների եւ դրանց սահմանման համար հիմք հանդիսացած բնապահպանական ծրագրի համաձայն, ընկերությունը պարտավորություն է ստանձնել մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 31-ը ծծմբային գազերի արտանետումները նվազեցնել 10 տոկոսով, իսկ մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը՝ 70 տոկոսով: ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կատարված օրենսդրական փոփոխություններով, վերոնշյալ ժամանակավոր չափաքանակների սահմանմամբ, 2005 թվականի երկրորդ կիսամյակից արդեն իսկ մթնոլորտային արտանետումների համար ընկերության կողմից վճարվող բնապահպանական վճարի դրույքաչափերն ավելացել են շուրջ երեք անգամ: Ընկերության ստանձնած պարտավորությունների չկատարման դեպքում 2009 թվականի հունվարի 1-ից Ալավերդու պղնձաձուլարանի կողմից մթնոլորտային արտանետումների համար վճարվող բնապահպանական վճարի չափերը կավելանան եւս շուրջ երեք անգամ: Թեեւ այս ֆինանսական լծակները բավարար կարող են լինել՝ ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու առումով, սակայն կառավարությունն այս հարցում չի բավարարվում պասիվ դերակատարմամբ, եւ ընկերության հետ քննարկումներում մշտապես բարձրացնում է ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտության հարցը: ՀՀ կառավարությունը հետամուտ կլինի ընկերության ստանձնած պարտավորությունների կատարմանը՝ ապահովելով 2009 թվականի հունվարի 1-ից Ալավերդու պղնձաձուլարանի մթնոլորտային արտանետումների էական կրճատում:գ. Վ. Մեջլումյանը ՀՀ Նախագահի հրամանագրով /14.12.2003թ թիվ ՆՀ-162-Ա/ ընգրկված է ՀՀ ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի կազմում համաձայն 05.11.2002թ. «ՀՀ ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի՝ «2. Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովը բաղկացած է 9 անդամից: Հանձնաժողովի 3 անդամներ նշանակվում են պետական մարմիններից, իսկ վեցը՝ տվյալ ոլորտի հեղինակավոր գիտնականներից եւ մասնագետներից, Հանձնաժողովը գործում է հասարակական հիմունքներով:»ա. հարցի պատասխանը բացակայում է:բ. Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարության առջեւ պարտավորություն է ստանձնել, դա արդեն նշանակում է, որ ընկերությունը կառավարության հետ պայմանագիր ունի, քանի որ նախարարությունը կառավարության մաս է կազմում: Կամ, եթե որեւէ պայմանագիր չկա, ապա ինչ հիմնավորվածությամբ` ՀՀ կառավարությունը հետամուտ կլինի ընկերության ստանձնած պարտավորությունների կատարմանը: Հիշեցնենք, որ «Շրջակա միջավայրի վրա Ալավերդու պղնձաձուլական գործարանի ազդեցության նվազեցման նպատակով իրականացվող բնապահպանական միջոցառումների ժամանակացույց»-ով նախատեսված ծրագիրն ամբողջովին չի իրականացվել: Եթե ընկերությունը ՀՀ կառավարության հետ որեւէ պայմանագիր չունի, ապա ի՞նչ հիմնավորմամբ է ազատվել բնապահպանական վճարները ամբողջությամբ մուծելուց: 2006թ. ընկերությանը պատկանող պղնձաձուլարանից Ալավերդու մթնոլորտ է արտանետվել 26,9 հազար տոննա ծծմբային անհիդրիդ, այն դեպքում, երբ դրա տարեկան հիգիենիկ նորման 1,18 հազար տոննա է, սակայն Բնապահպանության նախարարությունն` իմա` ՀՀ կառավարությունը ընկերությանը թույլատրել է նշված 1,18-ի փոխարեն արտանետել 15,6 հազար տոննա ծծմբային անհիդրիդ: Ալավերդի քաղաքում տիրող էկոլոգիական աղետալի վիճակին տեղյակների համար ՀՀ բնապահպանության նախարարության Պատասխանի ստորեւ հատված, որ Ընկերության ստանձնած պարտավորությունների չկատարման դեպքում 2009 թվականի հունվարի 1-ից Ալավերդու պղնձաձուլարանի կողմից մթնոլորտային արտանետումների համար վճարվող բնապահպանական վճարի չափերը կավելանան եւս շուրջ երեք անգամ, ուղղակի սադիստական դրսեւորում է Ալավերդի քաղաքի եւ մոտակա բնակավայրերի բնակիչների նկատմամբ:գ. հարցի պատասխանը բացակայում է: Փոխարենը ներկայացվում է ՀՀ նախագահի հրամանագրի բովանդակությունը:Ամփոփելով կարելի է ասել, որ հարցերի պատասխաններում ակնհայտ է ոչ լուրջ մոտեցում: Տտրվել են շրջանցող, շփոթ առաջացնող, կեղծիք պարունակող պատասխաններ:Միայն Թեղուտի հանքավայրի ծրագրի առումով կարելի է ասել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը չհիմնավորված ու կեղծ տեղեկություններ է տալիս նաեւ իր վերադասին` ՀՀ կառավարությանը եւ պետական ունեցվածքի նկատմամբ անփույթ եւ անտարբեր վերաբերմունք դրսեւորում: Մեր կարծիքով, այս հարցը պետք է դառնա օրենսդրորեն հատուկ լիազորված մարմինների ուսումնասիրության առարկա: Թեղուտի հանքավայրի ծրագրի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության տված փորձաքննական եզրակացությունների որակը նաեւ կասկածի տակ է դնում այդ գերատեսչության կողմից դրական եզրակացություն ստացած պետականորեն կարեւորագույն նշանակություն ունեցող այլ ծրագրերի հիմնավորվածությունները:09.08.2008թ.հեռ. 281411, armgreen@ipia.sci.am


inchu e ? -el Debete

Խորհրդային տարիներին Նոյեմբերյանի շրջանի դեղձի այգիները մինչեւ 30 հազար տոննա բերք էին տալիս:





Բերքահավաքի եռուն շրջանում Դեբեդի հովտի բնակավայրերի այգեգործներին օգնության էին հասնում շրջանի այլ գյուղերի բնակիչներ, դպրոցականների խմբեր, սակայն, այնուամենայնիվ, առատ



Նոյեմբերյանի արեւահամ պտուղը գնացքներով եւ ինքնաթիռներով առաքվում էր խորհրդային երկրի տարբեր ծայրեր: Պտղի մի մասն էլ վերամշակվում էր Այրումի պահածոների գործարանում: 1990-ական թվականներին, երբ հանրապետությունում վառելիքա-էներգետիկ ճգնաժամ էր, Այրումի ոռոգման քառաստիճան պոմպակայանն անգործության մատնվեց, անջրդի մնացած դեղձի այգիները գրեթե ամբողջությամբ չորացան:

Սկսած 2000 թվականից՝ ԻՖԱԴ կազմակերպության աջակցությամբ Դեբեդի հովտում սկսվեց դեղձի այգիների վերականգնումը: 2005-ին գործարկվեց Այրում ՀԷԿ-ից սկիզբ առնող ոռոգման ջրատարը, որն ինքնահոս եղանակով շուրջ 1000 հա տարածք է ջրարբիացնում: Այժմ Նոյեմբերյանի տարածաշրջանում մոտ 400 հա դեղձի այգիներ բերքատու են: Այս տարի էլ լավ բերք է եղել:

Այրումի պահածոների գործարանը, որը խորհրդային տարիներին վերամշակում էր դեղձի բերքը, տարիների թմբիրից հետո վերսկսեց ակտիվ գործունեությունը: Գործարանը նոր սեփականատեր ունի` Արտաշատի պահածոների գործարանի տնօրեն Սերգեյ Կարապետյանը, ով այստեղ արդեն 2 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել: Ձեռնարկությունում վերագործարկվել է արտադրական երկու հոսքագիծ, գործարանը հնարավորություն ունի օրական ընդունել 200 տոննա բերք: Պրն Կարապետյանի վկայությամբ՝ այս տարի իրենք կարող են պտղաբույծներից ընդունել 1500-2000 տոննա դեղձ: Նրա խոսքերով՝ հետագայում վարկավորման միջոցով աջակցություն կցուցաբերեն գյուղացիներին: Սերգեյ Կարապետյանը վստահեցնում է, որ երկուսուկես տարի անց Այրումի պահածոների գործարանն Արտաշատի պահածոների գործարանի նման նորոգ եւ բարեկարգ տեսք կունենա: Պահածոների գործարանն արդեն սկսել է դեղձի ընդունումը եւ վերամշակումը: Թվում է` նոյեմբերյանցի այգեգործների դժվարությունները հետեւում են մնացել, եւ Դեբեդի հովիտը վերագտել է զարգացման հեռանկարը:

Սակայն հողագործները մտահոգված են:

Պտղավանցի Գեղամ Ջիլավյանը դժգոհում է, որ առավոտները Դեբեդը սպիտակավուն է դառնում: Գետի սպիտակ հոսքը սկսվում է գիշերով եւ սովորաբար շարունակվում մինչ առավոտյան ժամը 11-ը:

Պտղագործները բողոքում են, որ գետի աղտոտված ջրով դեղձենիները ոռոգելուց հետո դրանք չորանում են: «Նոյեմբերյանի այգեգործների միություն» հ/կ-ի նախագահ Սպարտակ Զաքարյանն ասում է, որ գետի սպիտակելու հետեւանքով չորացել են ձմերուկի ցանքերը:

Այգեգործները վկայում են, որ անցած տարի էլ նման դեպքեր են եղել, սակայն այժմ գետի աղտոտման դեպքերն անհամեմատ շատ են:

Պտղաբույծները կասկածում են, որ Դեբեդը ծանր մետաղներով հագենում է Ալավերդու պղնձաձուլական գործարանի կամ Ախթալայի լեռնահարստացման ձեռնարկության կողմից: Պտղավանցիներն այս կապակցությամբ իրենց մտահոգությունները հայտնեցին հուլիսի 29-ին այգիներ այցելած գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանին:

Օգոստոսի 22-ին Պտղավանի այգիներ էր եկել ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Փոխվարչապետն այցելել էր ժամը 15-ի սահմաններում, սակայն այդ օրը Դեբեդի սպիտակ հոսքը սովորականից երկարատեւ էր, եւ փոխվարչապետը տեսավ մոխրագույն ջուրը: Գետի աղտոտվածության մասին մեր հարցին փոխվարչապետ Ա. Գեւորգյանը պատասխանեց. «Երկու օր առաջ հանձնարարական է տրված գյուղատնտեսության նախարարությանը: Նախարարությունը Դեբեդի ջրից նմուշներ է վերցել, Երեւանում փորձաքննություն է կատարվում: Պայմանավորվածություն եմ ձեռք բերել նաեւ բնապահպանության նախարարի հետ, եւ այս նախարարությունը երկարաժամկետ մոնիտորինգ է իրականացնելու Դեբեդ գետի երկայնքով տեղակայված գործարանների կողմից Դեբեդ արտանետումների նկատմամբ: Հարկ է գնահատել գետի աղտոտվածության աստիճանը: Եթե պարզվի, որ ջուրը թույլատրելի սահմանից ավելի աղտոտված է, ուրեմն պետք է միջոցներ ձեռնարկել դրա պատճառները վերացնելու համար: Ես կարծում եմ, որ շատ սեղմ ժամկետում մենք կգտնենք այդ հարցի լուծումը»: Նոյեմբերյանցի այգեգործները կարծում են, որ Դեբեդի սպիտակ գույնը Լոռու մարզի գործարանների կողմից Դեբեդ արտանետվող անագից է առաջանում:

Ամեն անգամ այգիները ջրելուց հետո ծառերի բները մի տեսակ կարծրանում, «բետոնե» են դառնում:

Այգեգործները լոկ մխիթարվում են, որ Դեբեդի ձկները զանգվածաբար չեն ոչնչացել, ուրեմն գետի աղտոտվածությունը դեռ ծայրահեղ կետին չի հասել:

Սակայն շուտով կգործարկվի Թեղուտի բազմամետաղ հանքավայրը` իր հսկա պոչամբարով: Դա նոր սպառնալիք կլինի Դեբեդի էկոհամակարգի համար: Մինչդեռ Դեբեդի ջուրը միայն ոռոգման նպատակով չի օգտագործվում:

Գետի երկայնքով Լոռու եւ Տավուշի մարզի բազմաթիվ բնակավայրեր են: Ամռան տապին այստեղ երեխաներ են լողում, գյուղացները ջրում են անասուններին: Այրում, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերում խմելու նպատակով վերցնում են գետի ափին փորված հորերի ջուրը: Ավազի շերտի միջով անցնելով` որքանո՞վ է մաքրվում ծանր մետաղներով հարստացած ջուրը:


Ախ~թալան, թալան~




Այս լուսանկարները տեսնելուց հետո Հայաստանի կառավարությունը պետք է անհապաղ որոշում կայացնի դադարեցնելու «Մեթըլ Փրինս» ընկերության գործունեությունը Հայաստանում:

Լոռու մարզի Ախթալա քաղաքի հրապարակի հարեւանությամբ գտնվող Մշակույթի պալատի լայն ճակատին փակցված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ախթալայի «Մեթըլ Փրինս» ՓԲԸ-ի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի` հանքափորի գլխարկը գլխներին մեծադիր պաստառը:



Մշակույթի պալատի շենքը Սերոբ Տեր-Պողոսյանի սեփականությունն է: Տեսնելով դեպի Դեբեդ հոսող թափոնների այս առվակը` հասկանալի է դառնում, թե ինչ նկատառումներով է պարոն Տեր-Պողոսյանը այդ մեծադիր պաստառը ի տես դրել ախթալացիներին:

Թունավոր թափոններով Դեբեդ գետը աղտոտող, տարածաշրջանի գյուղատնտեսությանն ու մարդկանց առողջությանը մեծ վնասներ հասցնող Ախթալայի «Մեթըլ Փրինս» ՓԲԸ-ի սեփականատեր պարոն Սերոբը, չգիտակցելով պաստառում երկրի նախագահի կողքին հայտնվելու «պարտավորվածությունը», էկոլոգիական հիմնախնդիրների լուծման գործում ներդրումային բացառիկ, ինչպես լոռեցիներն են ասում, «քծիպություն» է դրսեւորում:


Հարցն այն է, որ խորհրդային տարիներին Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի «Սվինեց» թաղամասի պոչամբարը, որն այսօր լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի պոչանքների հիմնական հավաքատեղին է, իր տարողությամբ փոքր է:

Այն չի բավարարել նաեւ խորհրդային տարիների լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի արտադրական թունավոր պոչանքների քանակին:
Այդ պատճառով Այրում- Ճոճկան գյուղերի արանքում կառուցվել է հիմնական պոչամբարը, որտեղ ֆաբրիկայից պոմպերով, ուղիղ խողովակաշարով մղվել է հիմնական պոչանքները:

Անցյալ դարի 90-ական թվականների սկզբին Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի լուծարումից հետո ապամոնտաժվել է նաեւ Այրում- Ճոճկան գյուղերի արանքում տեղավորված հիմնական պոչամբար գնացող խողովակաշարը: Ներկայիս փոքր պոչամբարը այլեւս չի բավարարում լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի պահանջները:


Մեծ պոչամբարի ապամոնտաժված մի քանի կմ խողովակաշարը վերականգնելու եւ պոչամբարը օգտագործելու փոխարեն պարոն Սերոբը, խուսափելով ծախսերից, պոչանքները ֆաբրիկայից ուղիղ խողովակաշարով լցնում է Դեբեդ գետ, որի փոքր արձագանքը Պտղավան գյուղի գյուղացիների դժգոհությունն է: Այս կապակցությամբ «Մեթըլ Փրինս» ընկերությունից մեզ որեւէ բացատրություն օգոստոսի

26-ին չհաջողվեց ստանալ, քանի որ կեսօրին ընկերության գլխավոր մուտքի պահակային ծառայության հերթապահը իր շեֆերի հետ հեռախոսով խոսելուց հետո մեզ պատասխանեց. «Պարոն Սերոբը ստեղ չի, Երեւան ա գնացել, ընկերությունում էլ ղեկավարներից մարդ չկա, որ ձեզ ընդունի»:

Մինչդեռ մի քանի րոպե հետո լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի պոչամբարի տարածքում, երբ լուսանկարներ էինք անում, մեզ զանգահարեց ընկերության անվտանգության ծառայության պետը եւ խնդրեց ազատել պոչամբարի տարածքը, իսկ մի քանի րոպե հետո պոչամբարում «Pajero» մակնիշի ավտոմեքենայով հայտնվեց ֆաբրիկայի` իր ներկայացմամբ արտադրության պետը, եւ գոռալով ցրեց պոչամբարի երեք երիտասարդ աշխատողներին:

Մեր հարցերին արտադրության պետը հրաժարվեց պատասխանել` ասելով, թե միայն պարոն Սերոբի թույլտվությամբ կխոսի: Ի դեպ, Ախթալայում մեզ հայտնեցին, որ Սերոբ Տեր-Պողոսյանը, 2001 թ. դառնալով Ախթալայի «Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատեր, հարյուրավոր նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով ախթալացիներին 2002-2003 թթ. խոստացել է 10 մլն դոլարի, իսկ 2004-2007 թթ.` 100 մլն դոլարի ներդրումներ, բայց որեւէ նշանակալից ներդրում չի կատարել, այն դեպքում, երբ 2001 թ.-ից Լոնդոնի միջազգային շուկայում պղնձի գինը բարձրացել է` 1500 դոլարից հասնելով շուրջ 7 հազար դոլարի:

Բնապահպանության նախարարությունը պարբերաբար ստուգումներ է անցկացնում այստեղ եւ ակտեր է գրում, որոնց գումարը չի գերազանցում մի քանի հարյուր կգ պղնձի գինը: Եւ Սերոբ Տեր-Պողոսյանը մեծ հաճույքով վճարում է այդ գումարները, քանի որ դրա փոխարեն նա ստանում է միլիոնավոր դոլարների շահույթ: Այս խողովակով Դեբեդ թափվող զանգվածն ամբողջությամբ թույն է:

http://www.hetq.am/arm/ecology/8318/

понедельник, 1 сентября 2008 г.

Ուրախ են? Երևանի ծառերը?~ինչ եք կարծում?

տխուր ծառը

Ժամանակներ առաջ, մոտավորապես կես տարի, աշխատում էի մի փայտի քանդակի վրա, որի հետ ունեցած զգացմունքներս առ այսօր դեռ գաղափարախոսությանս հիմքն են հանդիսանում։Գեղեցիկ էր, երբ նկատվեց։ Կտրվեց, հեռացվեց անտառից։ Բաժանվեց մասերի՝ մանրացվեց։ Վաճառվեց մարդկանց, եւ տրվեց ինձ, որպեսզի ես նրան զարդարեմ։ Զարդարանքի պահին խոսքերս դարձան զենքեր՝ դուր–դանակներ, ուժով լցված մուրճեր… Հնազանդ էր, երբեք չմերժեց։ Ինձ տվեց այն, ինչ–որ ուզում էի ես։ Հիմա, երբ էլ ինձ մոտ չէ, հեռու անտառից ու կտրված ամենքից, անհայտ վիճակում ապրում է մի տեղ՝ անհայտ իր քոքից։ Անհայտ է վիճակը նաեւ իմ՝ քանդակողիս. ո՞վ էր տերն այս ամենի. անտառը՞, ծառը՞, կացինը՞, փողը՞ թե՞ ես։ Անհայտի տերեր ենք մենք, խեղկատակ վիճակից փախստականի պես…