понедельник, 6 октября 2008 г.

Հայաստանի արգելոցներ և ազգային պարկեր (պահպանվող տարածքներ)ԾՐԱԳԻՐ / ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ



ԲՀՀ Հայաստան – Մարիոթ համատեղ քարոզարշավ



հոկտեմբեր 2008թ.



Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը Արմենիա Մարիոթ հյուրանոցի հետ ավանդական գործընկերության շրջանակներում համատեղ իրականացնում են հերթական մի քարոզարշավ:




Քարոզարշավը, որն ուղղված է բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) մասին հանրային իրազեկության բարձրացմանը, կսկսվի հոկտեմբերին և կշարունակվի մեկ ամիս Մարիոթ հուրանոցում:




Կարևորելով ԲՀՊՏ-ների դերն ու նշանակությունը, ինչպես նաև հաշվի առնելով այն փաստը, որ այս տարի լրացել է Խոսրովի անտառ և Շիկահողի արգելոցների, ինչպես նաև Դիլիջան ազգային պարկի ստեղծման 50 տարին WWF հայաստանյան մասնաճյուղը նպատակ ունի մեկ ամսվա ընթացքում իրականացնել է տարբեր միջոցառումներ:
Քարոզարշավի նպատակն է` առավելագույնս իրազեկել հանրության լայն զանգվածներին ԲՀՊՏ-ների անհրաժեշտության, օգտավետության և կարևորության մասին: Հատուկ ուշադրության կենտրոնում է լինելու մասնավոր հատվածը:
ԲՀՀ-ն ձգտում է բարձրացնել բնապահպանական իրազեկությունը` աշխատելով բիզնեսի ոլորտում ստեղծել բնապահպանության առումով ավելի պատասխանատու մոտեցումներ` միաժամանակ ապահովելով տնտեսական արդյունավետության աճը:
Ղեկավարվելով §Այն ինչ լավ է մեր մոլորակի համար, լավ է նաև բիզնեսի համար¦ սկզբունքով` ԲՀՀ Հայաստանը պատրաստ է համագործակցել այն բիզնես ընկերությունների հետ որոնք ցանկանում են դառնալ ԲՀՀ-ի գործընկեր` աջակցելով ԲՀՊՏ-ների հզորացմանը:
ԲՀՀ Հայաստանը պատրաստ է գործարարներին առաջարկել համագործակցության անհատական ծրագրեր յուրաքանչյուր առանձին դեպքի համար:

Ինչպե±ս կարող է մասնավոր հատվածը մասնակցել §Հայաստանի արգելոցներ ու ազգային պարկեր¦ ծրագրում

Այս ծրագրի նպատակն է էլ ավելի արդյունավետ համակարգել և ուղղորդել բոլոր այն աշխատանքները, որոնք նպաստում են Հայաստանում ԲՀՊՏ-ների ցանցի բարելավմանը: ԲՀՀ Հայաստանը նպատակ ունի հանդես գալ կոչով ուղղված բիզնեսին և քաղաքացիական հասարակությանը, ինչպես նաև հայտարարել կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական կրթության և էկոտուրիզմի զարգացման ծրագրերի/դրամաշնորհների մրցույթ` նախապես նշելով գերակա ուղղությունները:
Սույն ծրագրերը կֆինանսավորվեն բացառապես բիզնեսի կողմից և կհամակարգվեն WWF հայաստանյան գրասենյակի կողմից: Տվյալ դեպքում WWF հայաստանյան գրասենյակը հանդես է գալիս միջնորդի դերում մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության միջև` միավորելու նրանց ջանքերը կենսաբանական բազմազանության պահպանության գործում:
Այս մրցույթում կարող են մասնակցել ԲՀՊՏ-ները, ՀԿ-ները, երիտասարդական և այլ բնապահպանական շարժումներն ու կազմակերպությունները: Բիզնեսի կողմից տրամադրված ֆինանսական միջոցները դրամաշնորհառուներին կբաշխվեն մրցույթային սկզբունքով: Հաղթողները հետագայում դոնորներին կներկայացնեն տեխնիկական ու ֆինանսական հաշվետվություններ:
Հոկտեմբեր ամսվա ընթացքում կայանալիք միջոցառումները Արմենիա Մարիոթ հյուրանոցում

1) ԲՀՀ-Մարիոթ համատեղ մամլո ասուլիս Հոկտեմբերի 3-ին, ժ. 11:00-ին (§Աշոտ Երկաթ¦ սրահ, 1-ին հարկ) կկայանա համատեղ ԲՀՀ-Մարիոթ մամլո ասուլիս, որի ժամանակ կազդարարվի քարոզարշավի մեկնարկը:

2) Դրամահավաք միջոցառումներ Մարիոթ հյուրանոցում Մեկ ամսվա ընթացքում հյուրանոցի հյուրերը, ինչպես նաև այլ ցանկացողները հնարավորություն կունենան հանգանակություն կատարել հյուրանոցի նախասրահում տեղադրված համապատասխան արկղում, ինչպես նաև հյուրանոցի նապասրահում կազմակերպվելու է ԲՀՀ ցուցահանդես-վաճառք: Ամսվա վերջում հավաքված ողջ հասույթը կօգտագործվի ԲՀՊՏ-ների մասին իրազեկության բարձրացմանն ուղղված շարունակական միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաև նրանց տեխնիկական վերազինմանը:

3) Պանդայի երեկոները Մարիոթ հյուրանոցի §Վիենա¦ սրճարանում Պահպանվող տարածքների ու կենսաբազմազանության մասին ֆիլմերի ցուցադրում: Մուտքը` անվճար:

- ֆիլմ առաջին /հոկտեմբերի 18, շաբաթ, ժ. 19:00-ին /- ֆիլմ երկրորդ /հոկտեմբերի 25, շաբաթ, ժ. 19:00-ին /

§Մեզ մի կերեք¦, §Կենդանիները մեր բարեկամներն են¦§Շունը մարդու լավագույն ընկերն է¦,- ,


շաբաթ օրը երեւանցիներին կոչ էին անում մոտ 2 տասնյակ կենդանիների դիմակներ կրող երիտասարդներ, որոնք երթ էին նախաձեռնել նվիրված կենդանիների պաշտպանության միջազգային օրվան:
Երթը մեկնարկեց Շառլ Ազնավուրի անվան հրապարակից. ոստիկանության աշխատակիցները փորձեցին արգելել այն` պատճառաբանելով, որ երիտասարդները չունեն քաղաքապետարանի թույլտվություն: §Հարյուր հոգուց պակաս մասնակից ունեցող միջոցառումը ոչ զանգվածային է եւ ըստ ՀՀ Սահմանադրության` մենք ոչ մի թույլտվության կարիք չունենք¦,- երիտասարդները ոստիկաններին հիշեցրեցին իրենց սահմանադրական իրավունքը, սակայն վերջիններս չընկրկեցին. §Դուք սխալ գիտեք, երթ անելու իրավունք չկա¦,- պնդում էին ոստիկանները: Բնապահպան երիտասարդները ստիպված եղան ոստիկաններին ցույց տալ ոչ զանգվածային միջոցառում անցկացնելու իրենց իրավունքը հաստատող ՀՀ սահմանադրության տպագիր տարբերակը, որից հետո §օրենքներին լավ ծանոթ¦ ոստիկաններն այլեւս չփորձեցին խոչընդոտել նրանց:
Կենդանիների դիմակներ կրող երիտասարդները քաղաքացիներին հյուրասիրում էին միրգ ու բանջարեղեն` քարոզելով ուտել բուսական սնունդ եւ չսպանել կենդանիներին:
Ի դեպ, բնապահպան երիտասարդները երեկ բուսակերների խնջույք էին կազմակերպել Բուսաբանական այգում. խնջույքին մատուցել են միմիայն բուսական սնունդ` ապացուցելով, որ առանց մսամթերքի էլ կարելի է բազմաթիվ համեղ կերակրատեսակներ պատրաստել:
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=64762

суббота, 4 октября 2008 г.

Kendanineri Pashtpanutyan Mijazgayin OR!!!

Spasvum en mi sharq akcianer~

***
 Hoktemberi 4-in

jame 17:30 tegh
i kunena erth`

 Bazmapisi kendanineri dimaknerov~
ev
Pastarnerov~~

Erthi zhamanak bajanvelu en Bukletner shneri SPANDI dadarecman veraberyal~

Linelu e Morthu Dem
~"Qo Mushtake Im Kyanqn e "~
Akcia


~Skizbe` kino Moskva Kinotatroni motic~

 Aynuhetev sharjvelu enq depi Hraparak , Marriott hyuranocum ditelu  Lusankarchakan Cucahandes nvirvats Hatuk Pahpanvogh Taratsqnerin ~~
manramasnere www.panda.org/armenia

Hoktmeber 5

17:00, Busabanakan Aygum
teghi kunena Banjarexenamrgayin Xnjuyq~
Mutqe Snndarat Busakan kerakurnerov`
patrastvats dzer isk dzerqerov......

Dzer nerdrumn uneceq Kendanineri Pahpanman Harcum~
Apreq aroxch~
Mnaceq Tarm~:)


Go Veg.~~

***

пятница, 3 октября 2008 г.



Սիրելի բուսակեր հասարակության լիիրավ անդամներ:

Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու Բանջարեղենամրգային խնջույքին, որն այս անգամ նվիրվում է կենդանիների պաշտպանությանը:

Մենք էլ այս կերպ ենք փորձում մեր ներդրումն ունենալ մեր սիրելի կենդանիների կյանքի պահպանման հարցում:




Խնջույքը տեղի կունենա կիրակի օրը /Հոկտեմբեր 5/ բուսաբանական այգում~ խոտերի վրա~Ժամը 17:00~կենդանիների դիմակներով~





Խնջուքի պարտադիր պայմաններից մեկը



1. Ձեր բոլորի մասնակցությունն է





2. Ձեր հետ ունեցեք խոտաբույսերից թուրմեր, ինչպես նաև, թարմությամբ հագեցած բուսական սնունդ, որպեսզի միմյանց հյուրասիրենք մեր իսկ ձեռքերով պատրաստած կերակուրները:

Խրախուսելի է նաև այս ապրելակերպով հետաքրքվող անձանց ներկայությունը~

Դե միասին փորձենք խթանել բուսակեր հասարակության աճը:
Մեզ անհրաժեշտ է ամուր , հզոր, բնասեր հասարակություն~
Անենք առաջին քայլերը միասին~



~Ապրենք առողջ~


Փրկենք Կենդանիների կյանքը~


կհանդիպենք
ph/** 093 640 340

четверг, 2 октября 2008 г.

Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության միջազգային օրն է:






Գաղտնիք չէ, որ կենդանիների իրավունքների պաշտպանության հարցը դեռևս շատ թույլ է զարգացած ՀՀ-ում: Չկա համապատասխան օրենսդրություն, որ պաշտպանի նրանց իրավունքները: Արդեն 20 տարի է, ինչ, մեր պետությունը փորձում է լուծել փողոցային կենդանիների քանակի նվազման հարցը սպանդի միջոցով: Սակայն միթե 20 տարին դեռ բավական ժամանակ չէ հասկանալու, որ այդ ձևով տվյալ հարցը երբևէ չի լուծվելու և առ այսօր ամեն ինչ շարունակվում է նույն տեմպով: Կրակում են թե' մեծ, թե' փոքր շների վրա, չեն խնայում անգամ ձագերին և արդեն ստերիլիզացված շներին: Անգամ գրանցվել են դեպքեր, երբ կրակելուց հետո կենդանուն թողնում են նույն տեղում:

Եկեք մենակ չթողնենք մեր կարիքն այնքան ունեցող մեր բարեկամներին, եկեք բարձրաձայնենք նրանց փոխարեն, եկեք նրանց փոխարեն խնդրենք ապրելու իրավունք…

Կենդանիների իրավունքները բարձրաձայնելու նպատակով Հոկտեմբերի 4-ին տեղի կունենա երթ կենդանիների դիմակներով:


Երթի սկիզբը ժամը 17:30,
Մոսկվա Կ/Թ-ի մոտից


Եկեք չափսոսանք այդ մի օրը` նվիրելու կենդանիներին: Նրանք արժանի են դրան:


Սևանա լիճը վտանգի տակ է՚

Հայաստանից SOS ահազանգին արդեն արձագանքել են ավելի քան 20 կազմակերպություններ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Մեկսիկայից, Վենեսուելայից, Ղրղզստանից, Բուլղարիայից, Ուգանդայից: Կոչը տարածվել էր հոկտեմբերի 1-ին WECF կանանց միջազգային ցանցի միջոցով հայկական ՙԷկոԼուր՚ եվ ՙԿանայք հանուն առողջության եվ առողջ շրջակա միջավայրի՚ (AWHHE) հասարակական կազմակերպությունների կողմից: WECF-ի ցանցին, որն իր մեջ ներառում է 30 երկրների ավելի քան 100 կազմակերպություններ, միացել է նաև IPEN Կայուն օրգանական աղտոտիչների լիկվիդացման միջազգային ցանցը, որի մեջ մտնում են ամբողջ աշխարհի մոտ 400 կազմակերպություններ: Ահազանգը պայմանավորված է Հայաստանում Արարատ քաղաքից դեպի Սևանի ավազանի տարածք՝ Սոդք, ոսկու արդյունահանման գործարանի տեղափոխումն սկսելու գործընթացով: Եթե նախագիծն իրականացվի, ապա չի բացառվում այն իրական վտանգը, որ ամբողջ Կովկասի տարածաշրջանի համար քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար եվ Հայաստանի անվտանգության գլխավոր ռազմավարական երաշխիք հանդիսացող Սևանը կարող է վերածվել 34 միլիարդ խորհանարդ մետր տարողությամբ թունավոր նյութերով ռեզերվուարի: Ռիսկերի ցուցակը կարող են համալրել միջազգային ահաբեկչությունը, Սևանի ավազանի տարածքի բարձր սեյսմիկությունը եվ այլն: GeoProMining միջազգային ընկերությունը՝ ի դեմս իր GPM Gold դուստր ձեռնարկության, տվյալ նախագծի վերաբերյալ բարձր մակարդակով բանակցություններ է վարում, ինչպես նաև փորձում է դրական հասարակական կարծիք ստեղծել, օգտագործելով այսպես կոչված ՙգրպանային՚ հասարակական կազմակերպությունները, հրաժարվում է մամուլի եվ լայն հասարակայնության հետ կոնտակտներից:
ՙSOS Սևան՚ տեղեկատվական կամպանիան երկրի ղեկավարությանն առաջարկում է, որպեսզի ոսկու արդյունահանման ֆաբրիկայի վերակառուցման գործընթացը բաց լինի հասարակաության համար, երաշխավորվի լայն հասարակայնության մասնակցությունը նախագծին, անցկացվի անկախ փորձագիտական գնահատական:


http://www.ecolur.org/hy/news/2008-10-02/76/

среда, 1 октября 2008 г.

Այսօր

լրագրողներին է հանդիպել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Հանդիպումը տարածքային կառավարման նախարարության նախաձեռնած շարքից հերթականն էր` ՏԻՄ ղեկավարներին լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հասանելի դարձնելու նպատակով: Հանդիպման առանցքը մարզային զարգացման եռամյա առաջին ծրագրի ավարտն ու երկրորդի մեկնարկն էր: Ի դեպ, դրա մի բաժինը նվիրված է բնապահպանական խնդիրներին: Իջեւանի բնության եզակի պահպանված տարածքներից է քաղաքի բուսաբանական այգին: Այսօր, սակայն, այն եւս խնամքի եւ հոգատարության կարիք ունի:Փոքր տարածքի վրա կատարված տնկարկները այգու վերակենդանացման հույս են ներշնչում, բայց ընդհանուր պատկերը վկայում է, որ լավագույն օրերն այնքան էլ մոտ չեն: Իջեւանի բուսաբանական այգին այսօր մարզի բնության վիճակի խոսուն համադրությունն է: Մարզային զարգացման ծրագրերում անտառվերականգնումն առաջնայիններից է, սակայն, դրան զուգահեռ, սոցիալապես անապահով բնակչության համար անտառը մնում է ապրուստի եւ հատկապես` ջերմության միակ միջոցը:-Ձմեռը գազ ենք վառում, բայց այդքան փող չենք կարող տալ, որ ապրենք: Ուզած-չուզած պետք է հետը փայտ վառենք: Ի±նչ պիտի անենք, պիտի գնանք անտառից փայտ բերենք, վառենք,-Իջեւանի բնակիչ:-Անտառը վերջացել է: Էլ կտրելու բան չկա:Մարզի 62 բնակավայրերից 20-ը դեռեւս գազաֆիկացված չեն, հետեւաբար` դրանց բնակիչների համար անտառից բերված վառելափայտն առայժմ այլընտրանք չունի:Արմեն Ղուլարյան, Տավուշի մարզպետ.-Գրանցված դեպքեր, իհարկե, կան ե’ւ բնապահպանական տեսչության, ե’ւ ոստիկանության, ե’ւ մեր համայնքային ու մարզային կառույցների այցերի շնորհիվ մենք կարողանում ենք բացահայտել: Բայց դրանք անհամեմատ քիչ են:Տավուշի զարգացման ուղղություններից է նաեւ զբոսաշրջությունը: Տարածքի բնակլիմայական պայմանները նպաստավոր են, ենթակառուցվածքները` ոչ: Աղբահանության մակարդակով մարզը չի տարբերվում հանրապետության այլ տարածքներից: Այստեղ եւս գետերը բնական աղբատարներ են համարվում:-Որտեղ ես ապրում եմ, 20 տարի կլինի, մի աղբի մեքենա չենք տեսել, բայց որ գնում ես քաղսովետ, մի թուղթ ես ուզում, ասում են` փողը տուր, աղբահանության փողը վերցնում են, -Իջեւանի բնակիչ:Ի դեպ, աղբահանությունը մարզային բյուջեում բավական հեղինակավոր տեղ է զբաղեցնում: Մեծ Բրիտանիայի կառավարության աջակցությամբ 2003 թ-ից մարզում անցկացվում է աղբահանության կառավարման 84.000 ֆունտ սթերլինգ արժողությամբ ծրագիրը: Մարզպետ Արմեն Ղուլարյանի համոզմամբ, այդ գումարները ծառայել են նպատակին հատկապես քաղաքային համայնքներում:Արմեն Ղուլարյան.-Անցած տարի ե’ւ Իջեւանը ե’ւ Դիլիջանը, ե’ւ Նոյեմբերյանը ձեռք են բերել մեկական աղբահավաք մեքենա` փողոցները մաքրող: Այս տարի եւս ձեռք են բերելու: Ծրագրերը իրականացվում են:Այդուհանդերձ, միայն մարզկենտրոն Իջեւանում, ոչ պաշտոնական հաշվարկներով, օրական շուրջ 40 խմ աղբ է կուտակվում, իսկ թե որքան է լցվում գետը` հաշվարկներ չկան: Փոխարենը, մարզի գետերում վերջին շրջանում կտրուկ ավելացել է ծանր մետաղների եւ քիմիական վտանգավոր նյութերի քանակը:
Նելլի Դանիելյան
§Երկիր մեդիա¦
TV, 30.09.08