Սիրելի բնասերներ, առողջ ապրելակերպի կողմնակիցներ, հեծանվորդներ և հեծանվասերներ, մեծեր և փոքրեր, ծանոթներ և անծանոթներ
Սիրով հրավիրում ենք մասնակցելու հունվարի 17-ին կայանալիք ՀԵԾԱՆՎԱԵՐԹԻՆ: Այն նվիրվում է հայրենի չքնաղ և տառապյալ բնության պաշտպանությանը
Մեր մասնակցությամբ հաստատենք, որ սիրում ենք բնությունը և պատրաստ ենք պաշտպանել նրան, դատապարտենք բոլոր նրանց, ովքեր հատում են անտառը, աղտոտում գետերը, պղծում լեռները...
Հեծանվաերթը կմեկնարկի ժամը 13.00-ին,մատենադարանի մոտից. Երթը կգլխավորի և կվարի իր եռանիվ հեծանվակառք ռիկշայով պրոֆեսիոնալ հեծանվորդ Սամվել Հովհաննիսյանը. Ռիկշայի միջից հնչող ռիթմիկ և ջերմացնող երաժշտությունը կուղեկցի մեզ ամբողջ երթի ընթացքում:
Մասնակիցներին կբաժանվեն կանաչ գլխակապեր, կկրենք բնապահպանական կոչերով պաստառներ, ընթացքում կըմպենք հայկական լեռնաթուրմային թեյեր և անտառային հյութեր. Երեկոյան բոլոր մասնակիցներին սպասվում է հաճելի, էկզոտիկ tea-party.
Երթուղու նկարը
p.s. Ովքեր չունեն հեծանիվներ կարող են ձեռք բերել ՀՎԶ հեծանիվների արհեստանոցից 093 426 654.
Իսկ նրանք, ովքեր վստահ չեն հեծանիվ վարելու իրենց կարողությունների վրա կարող են նախապես այցելել Սամվելի արհեստանոց և փորձել իրենց ընդունակությունները:
2008 թվականի սեպտեմբեր ամսից ՉԻ-ն հետաքննություն է սկսել: Նյութը Հայաստանում §օրինական¦ անտառահատումները, փայտանյութի արդյունահանումը եւ արտահանումն են:
Հետաքննությունը արդեն իսկ վեր է հանել տասնյակ փաստեր, որ վկայում են, անուն առ անուն փաստում են իրենց երկրին ու ժողովրդին, իրենց զավակների միջավայրն ու ապագան անվերականգնելիորեն, հիմքերի°ց կործանող §հայորդիների¦ հանցագործությունը:
Շատ շուտով կարդացեք մեր էջերում` Հայաստանում ձեւավորված է եւ մեքենայի ճշգրտությամբ գործում է անտառների պլանավորված ոչնչացման համակարգ: Այդ համակարգը ներառում է ողջ կոալիցիա կոչվածը, պետական մի շարք մարմիններ, պաշտոնատար անձանց` ամենաբարձր, միջին ու ստորադաս բոլոր օղակներում, ներառում է նաեւ գործարար շրջանակներ Հայաստանում եւ նրանից դուրս:
Հենց միայն հանրապետության հյուսիսում, հյուսիս-արեւելքում եւ Ղարաբաղում մեր կատարած ուսումնասիրությունները, նկարահանումները, հենց միայն դրանց համադրումը զուտ պաշտոնական տվյալների ու վիճակագրության հետ փաստում են` սա մտածված, ծրագրված ու փայլուն կերպով իրականացվող դիվերսիա է, որ նախ հանգելու է Հայաստանի անտառածածկույթի վերացմանը, դրան զուգահեռ` անտառաբնակ կենդանական աշխարհի իսպառ ոչնչացմանը, ապա եւ էռոզիայի ու բնակլիմայական ողջ համակարգի ու պայմանների բացարձակ փոփոխությունների, ի վերջո` այդ նույն շրջաններից մարդկային ռեսուրսների գերակա մասի հեռանալուն:
ՉԻ-ն շնորհակալ է այն քաղաքացիներին ու պաշտոնատար անձանց, որ օգնել են եւ օգնելու են հետաքննության անցկացմանը: ՉԻ-ն նոր տեղեկություններ ու փաստեր է սպասում ձեզանից:
Երևանի «Շտապ օգնություն» ծառայության գրանցած կանչերի վիճակագրությամբ ու հանրապետության սրտաբան-մասնագետների հավաստմամբ` վերջին մի քանի տարիներին հանրապետությունում սրտի ինֆարկտ հիվանդությունը «երիտասարդացել է»: Այժմ այդ հիվանդությունից գանգատվում են նաև 20-22 տարեկան երիտասարդները: Այս մասին Panorama.am-ին ասաց «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Արտյոմ Պետրոսյանը: «Եթե առաջ կարելի էր նման դեպքերի հազվադեպ հանդիպել, ապա այսօր այդպես չէ: Այն բանում, որ այս հիվանդությունը, ու ընդհանրապես` սիրտանոթային հիվանդությունները սկսել են հաճախակի հանդիպել հենց երիտասարդների շրջանում, մենք ենք մեղավոր: Քանի որ բոլորս էլ սովոր ենք նստակյաց կյանք վարել ու չենք հրաժարվում ծխախոտից և առողջությանը վնասակար այլ բաներից: Դրա համար էլ այսպիսի արդյունք կարելի էր սպասել»,-նկատեց մասնագետը: Panorama.am-` մի շարք մարզահամալիրների աշխատակիցների հետ զրույցից պարզվեց, որ նման կենտրոններ հաճախում են տարբեր տարիքի մարդիկ, սակայն 20-25 տարեկանները գերակշռում են: Հիմնականում այս տարիքի երիտասարդները գանգատվում են ողնաշարի ու շնչառության հետ կապված խնդիրներից, ինչը աշխատակցուհին կապեց առողջ ապրելակերպ չվարելու ու ծխելու հետ: Ըստ ներկայացվածի, 20-22 տարեկան երիտասարդներն ամենից շատ հաճախում են մարզասրահներ` կոփելու մկանները, լողավազաններ հաճախում են երիտասարդ ու միջին տարիքի թե´ աղջիկներ, թե´ տղաներ, իսկ մարմնամարզության կենտրոնում կարելի է տեսնել միայն երիտասարդ աղջիկների ու կանանց: «Շտապ օգնություն» ծառայության տնօրենի հավաստմամբ, ծխախոտից հրաժարվելը, ակտիվ կյանք վարելն ու առողջ ապրելակերպը կնպաստի այդ հիվանդությունների նվազմանը, կամ` կնվազեցնի դրանց առաջացումը: Իրենց առողջության նկատմամբ հատկապես 35-40 տարեկանները պետք է ուշադիր լինեն,-հայտնեց Ա. Պետրոսյանը և խորհուրդ տվեց տարվա մեջ առնվազն 1 կամ 2 անգամ պրոֆիլակտիկ ստուգումներ անցնել: Ցավոք սրտի, սա Հայաստանում ընդունված չէ: Աղբյուր` Panorama.am
ինչ մակարդակի է ժողովրդի մոտ առողջապահության կուլտուրան? ինչքանով է այն պահպանելու փորձ անում պետությունը?
և ինչ անենք, որ լավ լինի ?
ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅՈՒՆԸ 100 000 ԲՆԱԿՉԻ ՀԱՇՎՈՎ
0-14 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՍԱԿԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ
Ողջույն Բնասեր-Հեծանվասեր հայեր...
Ցանկանում ենք տեղեկացնել,որ հունվարից սկսելու ենք Թեղուտի անտառների պահպանմանն ուղղված մեր ակտիվ գործունեությունը:
Հունվարի 17-ին նախատեսում ենք անցկացնել խաղաղ Հեծանվաերթ, որն կընդգրկի Երևանի կենտրոնական փողոցները, ինչպես նաև ՎՏԲ բանկը, Բնապահպանության Նախարարությունը և մի շարք այլ հաստատություններ:
Երթին ներկա է լինելու Հեծանվակառք Ռիկշան զարդարված բնապահպանական կոչերով և ռիթմիկ երաժշտությամբ, որն և կուղեկցի մեզ ամբողջ ճանապարհի ընթացքում:
Հեծանիվներին փակցված են լինելու կանաչ դրոշներ ի նշան մեր սակավաթիվ անտաների պահպանման:
Երթի նպատակն է `
նշել Հանուն Թեղուտի մեր պայքարի մեկ տարին. իրազեկել հասարակությանը այսօրվա վիճակի մասին. շարունակել ՀԱՆՈՒՆ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ Պայքարը ՆՈՐ ԵՌԱՆԴՈՎ. ինչպես նաև պրոպագանդել Հեծանվային Շարժումը, առողջ ապրելակերպը`որպես հիմք Առողջ ԱՊԱԳԱՅԻ:
Ուշադրություն: Երթից հետո է տեղի է ունենալու ԼԵՌՆԱԹՈՒՐՄԱՅԻՆ ԹԵՅԱԽՄՈՒԹյՈՒՆ: Միացե'ք Ձեր առաջարկներով, խորհուրդներով, մասնակցությամբ, աջակցություն ցուցաբերելով:Նախնական հանդիպում ենք հունվարի 10-ին շաբաթ օրը, պոստերներ սարքելու, նախապատրաստվելու:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է հիմնադրել «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամ եւ հաստատել է դրա կանոնադրությունը։ Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը: Նորաստեղծ հիմնադրամի նպատակը` Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացման միջոցով աղքատության նվազեցումն է։ Հիմնադրամի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի լիազորությունները վերապահվել են Գյուղատնտեսության նախարարությանը։ Գործադրի նիստում ֆինանսների եւ գյուղատնտեսության նախարարներին հանձնարարվել է` հիմնադրամի պետական գրանցումից հետո, կառավարության անունից, որպես հիմնադրման կամավոր գույքային վճար, հիմնադրամին հատկացնել «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» օրենքով Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի միջոցները (243 մլն 874.4 հազար դրամ), ինչպես նաեւ հիմնադրամի հետ կնքել ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված սուբսիդավորման համաձայնագիր։ Գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է նաեւ` 10-օրյա ժամկետում վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը։
Կապանի Լեռնագործների փողոցի 3-րդ նրբանցքի 24-րդ տան բնակիչները հունվարի 6-ին` Սուրբ Ծննդյան օրը, եկեղեցուց վերադառնալուց հետո, մոտավորապես ժամը 14.00-ին, տոնական սեղանի շուրջ էին հավաքվել, երբ հավերը սկսեցին անսովոր աղեկտուր ձայնով կչկչալ: Տանտերը` Անուշավան Անդրեասյանը, անմիջապես իջնում է հավաբույն ու հենց դռան մոտ նկատում է, որ հավերից մեկը թփրտում է, մեկն էլ սատկած է: Առաջ գնալով` նկատում է, որ մի կենդանի կա ներսում: Նախ մտածում է` շուն է, հետ է դառնում, բահ վերցնում ու նորից մտնում հավաբույնը: «Ասի շուն ա էլի, կծեծեմ, էլ մեր կողմերը ոտք չի դնի: Բայց հենց մտա` տեսա անսովոր մի կենդանի, որը փորձեց թռչել ինձ վրա: Առանց մտածելու միանգամից բահով խփեցի, իներցիայի տակ ընկավ գետնին, մեկ անգամ էլ բահով խփեցի ու սպանեցի»,-պատմում է Անուշավան Անդրեասյանը: Վերջինս չի թաքցնում, որ տեսնելով կենդանուն` սկզբում վախեցավ, որովհետեւ նմանեցրեց լուսանի: «38 տարի այս թաղամասում ենք ապրում, նման բան չի եղել, այսինքն՝ շուն-մուն մտել են հավանոց, բայց ոչ լուսան»,- շարունակում է տանտերը: Նրա պատմելով՝ կենդանին ներս է մտել հավանոցի տանիքից` կոտրելով այն: Անդրեասյանի հարևանները նույնպես համոզված են, որ անծանոթ կենդանին լուսան է: «Ես Հորադիզում, Զանգելանում կռվել եմ, էս տիպի կենդանիները ծառերի վրա էին լինում, վտանգավոր են մարդու համար, մենք կրակում էինք»,-ասում է նախկին զինծառայող Ղևոնդ Հովսեփյանը, ով նույնպես դեպքի օրը օգնության հասավ հարևանին: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական տեսչության Սյունիքի տարածքային կառույցի բնապահպան Վահրամ Մարտիրոսյանը, փարատելով բնակիչների մտահոգությունը, ասաց, որ կենդանին լուսան չէ: Ըստ մասնագետի` անտառային վայրի կատու է, որը նույնպես գիշատիչ ու վտանգավոր է: Նաեւ զարմանալի չէ, որ կենդանին օրը ցերեկով հասել է բնակավայր: «Տունը սեփական տուն է, դիմացը անտառներ են, ու տեղացած առատ ձյունը հնարավորություն չի տալիս վայրի գազաններին սնվելու: Այդ իսկ պատճառով նրանք սովից կարող են հասնել բնակավայր, մտնել բները: Եթե, օրինակ, վայրի այս կատուն բաց տարածությունում լիներ, անշուշտ կփախչեր: Սակայն փակ տարածքներում հարձակվում է մարդու վրա, ինչը եւս բնական է ու հարիր նրանց վարքագծին»,- ասաց Վ. Մարտիրոսյանը: Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ կենդանուն, ըստ գործող կարգի, տեղափոխելու են տեսչության լաբորատորիա` հետազոտելու, ինչպես նաեւ կազմվելու է համապատասխան արձանագրություն: Այնուամենայնիվ, Լեռնագործների թաղամասի 3-րդ նրբանցքի բնակիչները այլեւս աչալուրջ են: «Էն չի, հարձակվում ա խոխերանց վրան, հի՞նչ պիտի անիք, սենց բան կյանքումս տեսած չըմ»,- թոռնիկների անվտանգության համար անհանգստանում է 65-ամյա Ամալյա տատը: Իսկ նրա թոռնիկներն ու թաղամասի փոքրիկները իրենց բջջային հեռախոսներով լուսանկարում էին կենդանուն ու կատակում՝ գուցե Անուշավան ձյաձայենց կատուներից ա մի օր փախել, վայրենացել ու եկել քենը հանելու: Փոխարենը՝ գայլերից լրջացել են Կապանի տարածաշրջանի Շիկահող գյուղի փոքրիկները: Շիկահողցիների պատմելով՝ գայլերը, երևի էլի սովից, վխտում են գյուղի շրջակայքում: Գյուղացիները նույնիսկ իրենց գոմերի առաջ թակարդներն են լարել, ու արդեն 2 գայլ ընկել է թակարդը: Նշենք, որ այստեղ է գտնվում Շիկահողի պետարգելոցը: Արմեն Դավթյան