четверг, 9 апреля 2009 г.

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ


ՈՍԿՈՒ ԿՈՐԶՄԱՆ ՖԱԲՐԻԿԱՅԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
15 ապրիլի, 2009թ.
Թեքեյան մշակութային կենտրոն
ՕՐԱԿԱՐԳ


14:30 – 15:00 Մասնակիցների գրանցում

15:00 – 15:10 Բացման խոսք Էկոլոգիական հասարակական դաշինքի ներկայացուցիչ

15:10 – 15:30 Սոդքի հանքավայրի տարածքում ոսկու կորզման ֆաբրիկայի տեղադրման հայեցակարգի ներկայացում GeoProMining ներկայացուցիչ

15:30 – 16:00 ՀՀ ԳԱԱ կազմակերպությունների եզրակացությունները ՀՀ ԳԱԱ նախագահ կամ նախագահության անդամ
Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ներկայացուցիչ
Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ
Հիդրոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ներկայացուցիչ


Այլ գիտական կառույցների կարծիքներ 16:00 – 16:30 ՀՀ պետական կառույցների տեսակետներ ՀՀ ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության մշտական
հանձնաժողովի ներկայացուցիչ
ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ
ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ
Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչ
Այլ կառույցների ներկայացուցիչներ 16:30 – 16:50 Ընդմիջում 16:50 – 17:50 Քննարկման շարունակություն 17:50 – 18:00 Ամփոփում

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ

ՈՍԿՈՒ ԿՈՐԶՄԱՆ ՖԱԲՐԻԿԱՅԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ

ՔՆՆԱՐԿՈՒՄ


Հայաստանում հանքարդյունահանություն իրականացնող §GEOPROMINING¦ ընկերությունը նախատեսում է Սևանա լճի ավազանում կառուցել ոսկու վերամշակման ձեռնարկություն, որը ներառելու է ոսկու արդյունահանման ֆաբրիկան, ցիանիդների և թունաքիմիկատների ամբարը և թափոնների պոչամբարը:
Փորձագետների և հասարակական կազմակերպությունների կարծիքով տվյալ նախագծի իրականացումը կարող է վտանգի տակ դնել Հայաստանի և ողջ Կովկասի ամենամեծ քաղցրահամ ջրի շտեմարանը և սպառնալ երկրի ինչպես էկոլոգիական, այնպես էլ սոցիալական ու տնտեսական անվտանգությանը:
Սևանա լճի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկության կառուցումը հակասում է ՀՀ ջրային օրենսգրքի, §Սևանի մասին¦ ՀՀ օրենքի և ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաների մի շարք դրույթներին, ինչը սակայն չի խանգարում §GEOPROMINING¦ ընկերությանը և նախագծի համախոհներին համառորեն առաջ մղել տվյալ նախագիծը: Ընկերության պատվերով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի և Հիդրոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կողմից իրականացվել է Սոդքի ոսկու հանքավայրի շահագործմանն առնչվող բնական և տեխնածին ռիսկերի ուսումնասիրություն: Վերջինս §GEOPROMINING¦ կողմից ամփոփվել է §Սոդքի հանքավայրի տարածքում ոսկու կորզման ֆաբրիկայի տեղադրման հայեցակարգային լուծումները` հաշվի առնելով էկոլոգիական ռիսկերը¦ փաստաթղթում, շրջանառության մեջ դրվել շահագրգիռ կողմերի որոշ շրջանակներում և քննարկվել ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում:
Մոտ 40 հասարակական կազմակերպությունների էկոլոգիական հասարակական դաշինքի S.O.S. Սևան նախաձեռնող խումբը կազմակերպում է §GEOPROMINING¦ ընկերության կողմից Սևանա լճի ավազանում նախատեսվող ոսկու վերամշակման ձեռնարկության կառուցման հայեցակարգի քննարկում շահագրգիռ հաստատությունների և հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանրային քննարկումը կկայանա ս.թ. ապրիլի 15-ին ժամը 15:00-18:00 Թեքեյան մշակութային կենտրոնում: Կից ներկայացվում է միջոցառման օրակարգի նախագիծը և հրավիրվածների ցուցակը:

Լրացուցիչ տվյալների համար կարող եք դիմել Ինգա Զարաֆյանին, §Էկոլուր¦ ՀԿ, հեռ.` (091) 921264, էլ. փոստ` info@ecolur.org:


Էկոլոգիական հասարակական դաշինքի
S.O.S. Սևան նախաձեռնող խումբ
9 ապրիլի, 2009թ.

вторник, 7 апреля 2009 г.

Aprili hingin texi unecav hetsanvavazq + aygu maqrutyun...miaceq hetaga akcianerin grancveq "Save Teghut Forest" groupum Facebooki


Մեր մաքուր սիրուն փափուկ այգին, ապրեն սիրողները...

Աղբահանություն

աղբի պարը~~


Իջիր իջիր սա քո տեղը չի...


շշերով փորձություններ, պատրաստվում ենք Sevan Lake Triathlon-ին..

Շունը որպես ...միջնորդ

Առաջին երկրորդ երրորդ տեղերը...

суббота, 4 апреля 2009 г.

Քշենք հեծանիվներ ,մաքրենք Բուսաբանական Այգին

Եթե հոգնել եք միօրինակ կյանքից, ցանկանում եք կտրվել առօրյա հոգսերից, հետաքրքիր և օգտակար ժամանակ անցկացնել, մարզվել և առողջանալ` եկեք մեզ հետ միասին հեծանիվ քշելու :-)

Շարժվելու ենք կիրակի օրը, ժամը 10 ին Մարզահամերգային համալիրի մոտից դեպի բուսաբանական այգի և այնտեղ անցկացնելու ենք ակտիվ հանգստի 3 ժամ :-D Ով ունի ցանկություն բայց չունի հեծանիվ, հիշեցնենք, որ ՀՎԶ արհեստանոցը վարձով տալիս է հեծանիվներ:

Ցանկացողներին խնդրում ենք նախապես գրանցվել այս հասցեով 093 426 654 Սամվել` "Repair Workshop" <hvz84@yahoo.com>, http://hvzbike.blogspot.com. http://bnamard.blogspot.comԵթե ունեք վախեր կամ վստահ չեք Ձեր ուժերին, հանրահայտ հեծանվային գուրու Սամվելը կօգնի Ձեզ հաղթահարել դրանք, եթե շաբաթ օրը ժամը 5ին լինեք համալիրի մոտ, ընդ որում անվճար (fr)

среда, 1 апреля 2009 г.

1st of April is Bird Day / Թռչունների պաշտպանության Օրն է Այսօր...

Hayastani tarapyal bnutyan tevavor bnakichnere dzer siro kariqn unen...inch karogh enq anel, vorpeszi chvotnaharven trchunneri liarjeq kyanqi iravunqnere...

1.Darnanq Busaker` azatelov nranc vaxajam aryunot mahic, inchpes nayev chgoghananq nranc thxsats dzviknere

2. Kisenq mer hace nranc het` manracnelov haci pshranqnere hyurasirenq agravnerin, chnchxuknerin, kachaxaknerin axavninerin

3. kam ete cankacel en mer patjgambum dzagukner unenal aravel ushadir linenq nranc nkatmamb,...,

4. isk te yndunak enq anel avelin, xndrum em kardaceq chvogh trchunneri anbaxt chakatagri masin ev xorheq vor mexqi hamar en trchunnere yntrel Hayastane!
http://bnamard.blogspot.com/2009/04/blog-post_01.html

“Ձայն բարբարո անապատի”:

Արդեն մեկ տարուց ավելի “Էկոլոգիական Հասարակական դաշինքը”, “Թռչնասերների կենտրոն” ԲՀԿ-ն նամակներ են ուղղում բնապահպանության նախարարին Արմաշի արհեստական լճերում, Սևանա լճի արգելոցային տարածքներում անօրինական որսի մասին: Սակայն նախարարությունը ամեն անգամ խուսափում է հստակ և սպառիչ պատասխաններից:

Նման վերաբերմունքը մեր բնական ռեսուրսների հանդեպ, զայրույթի և բողոքի տեղիք է տալիս: Նախարարությունը իր վրա դրված պարտավորություններից և պարտականություններից խուսափում է և փորձում է դրանք ամբողջությամբ բարդել ՀԿ-սեկտորի վրա:

Անվանելով անփաստացի և անհիմն մեր նամակները, բազում օրենքներ, հոդվածներ( որոնք իրենց իսկ կողմից չեն կատարվում) առաջ բերելով, նախարարությունը փորձում է աչք փակել անօրինականությունների, վանդալիզմի և սադիզմի փաստերի վրա: “Էկոլոգիական Հասարակական դաշինքը”,“Թռչնասերների կենտրոն” ԲՀԿ-ն, անբավարար և անհիմն են համարում նախարարության ոչինչ չասող պատասխանները:
“Ձայն բարբարո անապատի”:
Հարգանքով,Հասարակական էկոլոգիական դաշինքի համակարգող խորհրդի անդամ “Թռչնասերների կենտրոն” ՀԿ-ի նախագահ, Հ.Հ.Գ.Ա.Ա Կենդանաբանության և Հիդրո էկոլոգիայի գիտական կենտրոնի Կենդանաբանական թանգարանի գիտաշխատող` Սիլվա Ադամյան:Մեր կոնտակտները.ք.Երևան Պ.Սևակի 7 ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտ,”Էկոլոգիական հասարակական դաշինք”, “Թռչնասերների կենտրոն” ՀԿՀեռ. .28.15.02, 24.70.59, (094) 874 070 e-mail birdlovers@rambler.ru,ecodashinq_ecodashinq@yahoo.com


"EcoLabirint" Filmi premieran Hayastanum


Aprili 2-in jame 15.00 Moskvayi Tane


Teman Teghuti hamashxarhayin xndirn e!


Masnkaceq Filmi ditmane,


teghekacvats egheq local - Global xndrineri masin!


Dardzeq "An"lutseli harceri LUTSUME!!~