среда, 5 августа 2009 г.

«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿ՝ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՍԽԱԼ, ԹԵ՞ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԳՈՐԾԱՐՔ

Օրերս «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ահազանգ ստացավ, որ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառապարկից նոր քարտեզագրման արդյունքում 23 հեկտարանոց անտառապատ տարածք է օտարվում:

«Ջրվեժ» անտառապարկը հիմնվել է 1977թ. եւ ունեցել է 400,43 hա տարածք: Անտառապարկում աճում են «Կարմիր գրքում» գրանցված հազվագյուտ եւ անհետացող 21 տեսակի բույսեր` սոսի արեւելյան, գիհի բազմապտուղ, գիհի կազակական, նշենի սովորական, 100-ից ավելի ծառաթփատեսակներ եւ պարտեզային ձեւեր` եղեւնի կովկասյան, սոճի ղրիմյան, խեժափիճի սիբիրական, թույա արեւմտյան, 300 տեսակի անոթավոր բույսեր, եւ այլն:

2007թ. սկսվեցին տարածքի քարտեզագրման աշխատանքները: Արդյունքում հայտնվեց մի քարտեզ, որտեղ պարկի տարածքը սահմանվում էր 423հա, այսինքն` մոտ 23 հա ավելի: Որոշ ժամանակ անց կադաստր մտցնելու համար ներկայացվեց եւս մեկ քարտեզ` սկզբնական տարածքի չափով, սակայն այդ նոր քարտեզում այս անգամ, ըստ մեր տեղեկությունների, փոփոխված էին «Ջրվեժ» անտառապարկի սահմանները. դուրս էր հանված անտառածածկ 23 հեկտարանոց տարածքը, փոխարենն ընդգրկվել էր լերկ լանջերով հողակտոր: Քարտեզագրումն իրականացրել է «Ուայթ գեյթ» կազմակերպությունը:

Անտառապարկից դուրս մնացած տարածքը, որը կազմում է ամբողջ պարկի անտառածածկ տարածքի մոտ 1/10-րդ մասը, (ընդհանուր անտառածածկ տարածքը 260 հա է), գտնվում է Գառնի-Երեւան խճուղու վրա: Այստեղ են աճում Հայաստանի ամենագեղեցիկ սոճիները, եւ որ ամենակարեւորն է, այստեղով են անցնում Անտառապարկը ոռոգող հիմնական ջրագծերը: «Եթե, իսկապես, այդ տարածքը դուրս գա անտառապարկի սահմանից, ապա դա կործանարար է պարկի համար` ջրագծերով հիմնական տարածքը դուրս հանել պարկից: Ի՞նչ կլինի, եթե պարկը չոռոգվի, գոյություն չի ունենա, մի տարի, երկու տարի հետո կչորանա»,- ասաց «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Անահիտ Հարությունյանը:

ՀՀ կառավարությունն այս տարվա հունիսի 18-ին արդեն իսկ նոր որոշում է ընդունել «Ջրվեժ» անտառապարկի տարածքի ու նկարագրի վերաբերյալ: Սակայն «Արգելոցապարկային համալիր»-ի տնօրեն Գեւորգ Սարգսյանը խոստովանեց, որ կառավարության որոշումից տեղյակ չէ եւ իրեն ոչ մի գրություն չի ուղարկվել այդ մասին: «Դեռ հայտնի չէ, թե քարտեզագրման արդյունքում որ տարածքներն են ներառվել եւ որոնք դուրս հանվել «Ջրվեժ» անտառապարկի տարածքից»,- ասաց նա: (Դիտարկում, «ԷկոԼուր»-ը կատարեց իր խոստումը եւ պարոն Սարգսյանի էլեկտրոնային հասցեին ուղարկեց ՀՀ կառավարության՝ «Ջրվեժ» անտառապարկի վերաբերյալ որոշումն իր հավելվածով, որտեղ նկարագրվում են պարկի սահմանները): «Ջրվեժ» անտառապարկի տնօրենն էլ իր հերթին զարմացավ՝ տեղեկանալով խնդրի մասին. «Սա մեր տարածքն է, եւ մենք հոգ ենք տանում նրա մասին, խնամում ենք, մաքրում ենք այն: Եթե մեր տարածքը չէ, ապա ինչու՞ ենք այդքան ուժ ծախսում: Մեր ջանքերը կներդնենք մեր մյուս խնդիրների լուծման համար»: Իդեպ, մեր տեղեկությունների համաձայն, կառավարությանն այս տարածքը ներկայացվել է որպես աղբանոց: Այս մասին անուղղակիորեն հաստատեց բնապահպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը. «Զիբիլանոց տեղ է, բայց ես անձամբ էնտեղ չեմ եղել: Դե մեկ չի` ում է պատկանում, միեւնույնն է Հայաստանի մեջ է»,- մեզ հետ ընկերական զրույցում նշեց պաշտոնյան:

Ըստ տեղեկությունների՝ անտառապարկից դուրս բերված անտառապատ տարածքն անցնելու է Ողջաբերդ համայնքին: Ողջաբերդը հայտնի է որպես սողանքային գոտի, այդ պատճառով համայնքի հողերը էժան են գնահատվում: Մեծ է հավանականությունը, որ այն անձինք, ովքեր շահագրգռված են կանաչապատ հողակտորի օտարման գործում, Ողջաբերդից էժան գնով ձեռք կբերեն այն:

Նոր սահմանների խնդիրը միակը չէ, որ պատուհասել անտառապարկին: Անտառապարկի տարածքում «Հրանտ Վարդանյան բարեգործական հիմնադրամ» կազմակերպությունը 25 տարով վարձակալել է պարկի 32 հա հողատարածք: Բացառված չէ, որ «Ջրվեժ» անտառապարկից տարածքների օտարման գործընթացն իր մեջ կներգրավի ոչ միայն վերոնշյալ տարածքը, այլ նաեւ «Հրանտ Վարդանյան բարեգործական հիմնադրամ» կազմակերպության վարձակալած տարածքը եւ չափսերով ավելի փոքր այլ վարձակալած տարածքներ: «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿԻ նախկին տնօրեն, ներկայիս գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր Վոլոդյա Ոսկանյանը նշեց, որ անտառապարկը ամբողջական օրգանիզմ է, որը պետք է պահպանել ամբողջությամբ: «Կան բույսեր, որոնք չջրելով են դուրս գալիս շարքից, բույսեր էլ կան, որ շատ ջրելուց են շարքից դուրս գալիս: Պետք է ամեն ինչ հաշվի առնել: Էնպես որ մեր խնդիրն ամբողջ պարկին է վերաբերվում»,- ասաց Ոսկանյանը:

Խնդրի մասին մեկնաբանություններ ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանին: Նա ասաց, որ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրության կարիք ունի եւ առաջարկեց նախարարությանը գրավոր դիմել:

Հետեւելով այդ խորհրդին՝ «ԷկոԼուրի» հաջորդ թեժ էկոլոգիական նորությունների թողարկման մեջ կհրատարակվի ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ուղղված հարցումը: Հետաքննութունը շարունակվում է:
(Տե՛ս լուսանկարները):

Hetsanvarshav Sevani Shurj

ԵՐԲ` Օգոստոսի 8-9, Շաբաթ կիրակի

ՈՐՏԵՂԻՑ` Ամսի 8ին ժամը 8.20 Քանաքեռ գնացքի կայարանից , ովքեր ունեն հեծանիվ , կամ 6.30 ՀՎԶ արհեստանոցից, ովքեր ցանկանում են վարձակալել այն։

ԵՐԹՈՒՂԻ` Երևանից գնում ենք գնացքով, իջնում ենք Ծովագյուղ կայարանում , քշում ենք մինչև Մարտունի, ընթացքում լողում , լուսանկարում , հանգստանում հետաքրքիր վայրերում , գիշերում ենք Մարտունիում , մյուս օրը առավոտյան վերադառնում ենք հեծանիվով Երևան։

ՈՎ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ` Ով ուզում է փախչել քաղաքի շոգից, լավ ժամանակ անցկացնել, առողջանալ և համոզված է, որ կարող է 2 օրում հաղթահարել մոտ 250 կմ համեմատաբար հարթ տեղանքում 

ԻՆՉ ԲԵՐԵԼ` Քնապարկ անպայման, լավ տրամադրություն անպայման

ԽՆԴՐՎՈՒՄ Է ՆԱԽԱՊԵՍ ՏԵՂՅԱԿ ՊԱՀԵԼ ՁԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՍԱՄՎԵԼԻՆ 093 426654

Mek hatvats Haycic!!


Արմենիան Քափըր Փրոգրամ՚ ՓԲԸ կողմից անտառին հասցվող վնասի հաշվարկման համար անհրաժեշտ տվայլների հավաքագրման համար հետազոտություններ չեն իրականացվել և այդ պատճառով այն զգալի չափով թերի է: Հաշվարկը չի ընդգրկում կողմնակի արդյունքների (դեղաբույսեր, սնկեր, հատապտուղներ, ուտելու բույսեր և այլն) բաց թողնված օգուտը, հողապաշտպան և ջրակարգավորիչ ֆունկցիայի էֆեկտը, CO2 կապակցման էֆեկտը, բնակչության առողջության վրա անտառհատման բացասական հետևանքները դրամական արտահայտմամբ, բուսատեսակների կամ կենդանատեսակների (այդ թվում հազվագյուտ կամ Կարմիր Գրքում ընդգրկված) արժեքը, ռեկրեացիոն, գեղագիտական, պատմամշակութային և ապագա սերունդների համար պահպանության բարոյական պարտքի արժեքը դրամական արտահայտմամբ:


 Among the participants was also the team representing Save Teghut movement. The movement is a coalition of individuals, NGOs and youth activists who stand for protection of Teghut forest in Armenia’s Lori region. The forest is at a threat of being cut down in favor or copper-molybdenum mining. The team competed in olympic distance course with two participants - Samvel (bike, run) and Arshak (swim).

http://chk.blogs.tol.org/2009/07/28/2nd-annual-lake-sevan-triathlon/#comments

вторник, 4 августа 2009 г.

По итогам января – марта ВТБ получил чистый убыток в 20,5 млрд рублей. Группа вынуждена была увеличить расходы на резервы из-за роста «плохих» кредитов. По итогам года прибыли тоже ждать не приходится....ВТБ был вынужден увеличить отчисления в резервы из-за роста «плохих» кредитов: доля просроченных и реструктурированных ссуд в общем объеме кредитного портфеля выросла до 4,3% с 2,4%....

понедельник, 3 августа 2009 г.


ՈՒՐԱՆԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԿԱՊԱՆՈՒՄ

Սույն թվականի օգոստոսի 4-ին՝ ժամը 14:00-ին, Կապանում, Սյունիքի մարզպետարանում, տեղի կունենա հասարակական լսումներ՝ նվիրված Սյունիքի մարզում ուրանի հանածոների հետազոտությունների ծրագրին: Լսումներին կմասնակցեն ծրագիրն իրականացնող Հայ-ռուսական լեռնահանքային ընկերության, ՀՀ էներգետիկայի եւ բնական ռեսուրսների, ՀՀ բնապահպանության նախարարության, Սյունիքի մարզպետարանի, տեղական համայնքների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:





Հարգանքներով՝
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի
նախագահ Ինգա Զարա‎ֆ‎յան
03.08.2009թ.

воскресенье, 2 августа 2009 г.

SOS JRVEJ

Անահիտ Փիլոսյան, «Հայք» 

«Ջրվեժ» անտառպարկի տարածքի 23հա-ն վտանգված է: Առաջին հայացքից անմեղ թվացող որոշմամբ կառավարությունն իրականում անտառպարկի հաշվին «յուղալի» կտորներ է ցանկանում ձեռք բերել: Չնայած կառավարության որոշումն արդեն ընդունված է, սակայն պաշտոնական որեւէ աղբյուր մեկնաբանություն եւ բացատրություն չի ցանկանում տալ: 

Կառավարության 2009թ. հունիսի 18-ի 684-Ն որոշման համաձայն, հաստատվել են «Ջրվեժ» անտառպարկի նկարագիրն ու տարածքի չափը: Իրավաբանորեն կառավարությունը որեւէ խախտում չի թույլատրում, քանի որ, ինչպես նախկին քարտեզագրման ընթացքում, այպես էլ հիմա անտառպարկին տրվում է 400հա տարածք: Ամբողջ խնդիրն այն է, որ 2007թ., երբ նոր քարտեզագրում է սկսվել, չգիտես ինչու, անտառպարկի տարածքը դարձրել են 423 հա, հետագայում «ուղղել» են իրենց սխալը` թողնելով 400 հա, բայց այս անգամ 23հա անտառապատ տարածք օտարել են եւ դրա փոխարեն ներառել խոպան, վատորակ հողեր: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություներով, քարտեզագրումը կատարել է «Ուայթ գեյթ» կազմակերպությունը, որին նաեւ բնապահպանության նախարարությունը վստահում էր Սեւանի ափամերձ տարածքների մաքրումը: Չափազանց վստահությունը միեւնույն կազմակերպության նկատմամբ բոլորովին տարբեր խնդիրների դեպքում, շատ կասկածելի է: Ինչ վերաբերում է անտառպատ 23 հա տարածքին, ապա այն տրվում է Ողջաբերդ համայնքին: Կառավարության` համայնքի նկատմամբ բարեգթության տակ, սակայն, զուտ տնտեսական հաշվարկ է թաքնված:

Ակհայտ է, որ նման տարածքը իշխանությունները չեն թողնի գյուղապետարանի իրավասության ներքո, եւ կարճ ժամանակ անց իբր թե աճուրդ անց կկացվի, ինչ-որ մի կազմակերպություն, որն իրականում իշխանություն վերին օղակներից գտնվող մեկն ու մեկինը կլինի, կգնի հողատարածքը շատ ցածր գներով, քանի որ, ինչպես հայտնի է, Ողջաբերդ գյուղի տարածքում եղած սողանքների պատճառով այստեղի հողերը էժան են գնահատվում: Բնապահպանության նախարարությունը, ի դեմս իր աշխատակիցների, փորձում է տպավորություն թողնել, թե ոչնչից տեղյակ չէ: Մենք փորձեցինք խնդիրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ «Արգելոցապարկային համալիրի» տնօրինությունից, որի ղեկավարած կառույցի կազմում է «Ջրվեժ» անտառպարկը, բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալությունից, որին ենթարկվում է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը, սակայն երկու դեպքում էլ ոչ մի պարզաբանում չստացանք: 

Երբ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ այցելեցինք ՊՈԱԿ-ի վարչական շենք, տնօրեն Գեւորգ Սարգսյանը դեռ աշխատավայրում չէր, եւ մինչ նա կգար, զրուցեցինք ավագ մասնագետ Անահիտ Հարությունյանի եւ կենսաբանական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող Վոլոդյա Ոսկանյանի հետ: Երկու աշխատակիցներն էլ անչափ վշտացած էին կառավարության նոր որոշումից եւ ասում էին, որ այդպիսի տարածքի օտարումը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ ողջ տարածքի համար: Միայն այն հանգամանքը, որ օտարված տարածքում են գտնվում ողջ տարածքի ոռոգման ջրի խողովակները, արդեն իսկ խոսուն փաստարկ է, չէ՞ որ նոր սեփականատիրոջ յուրաքանչյուր քմահաճույք կարող է բացասաբար անդրադառնալ անտառպարկի համար: 

Նշենք, որ «Ջրվեժ» անտառապարկը հիմնադրվել է 1977թ: Այստեղ աճում է մոտ 120տեսակ ծառատեսակ եւ թուփ, այդ թվում եւ Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ եւ անհետացող 21 տեսակ` սոսի արեւելյան, գիհի բազմապտուղ, նշենի սովորական եւ այլն: Անտառպարկը բացառիկ նշանակություն ունի նաեւ Երեւանի համար, քանի որ, ըստ էության, քաղաքը եզրագծող միակ պահպանված կանաչ տարածքն է:«Անտառը ամբողջական օրգանիզմ է, եթե մի մասնիկ էլ չպահպանվեց, մյուսներն էլ շարքից դուրս կգան: Այնպես որ մեր ամբողջ խնդիրը պարկի խնդիրն է»,-ասաց Վոլոդյա Ոսկանյանը: Անահիտ Հարությունյանը եւ Վոլոդյա Ոսկանյանն օտարվող տարածքի համար ցավում են հատկապես այն պատճառով, որ էներգետիկ ճգնաժամի պայմաններում այն կարողացել էին պահպանել, իսկ հիմա անհիմն կերպով դուրս է մղվում անտառպարկի տարածքից: «Ես գիշերը հերթապահել եմ, որ ծառեր չկտրվեն: Հիմա պատնեշի ես դեմ առնում, շատ վիրավորական է դա»,-նշեց Անահիտ Հարությունյանը:

Տնօրեն Գեւորգ Սարգսյանի միակ պատասխանն այն էր, որ քարտեզագրումը սկսվել է 2007թ., երբ տնօրեն էր Աշոտ Ավալյանը եւ բացի այդ, կառավարությունն իրեն որեւէ որոշում չի ուղարկել, հետեւաբար տարածքի օտարման մասին կարծիք կարտահայտի միայն ժամանակ, երբ ձեռքում ունենա պաշտոնական փաստաթուղթ: Տեղեկատվություն ստանալու համար նա խորհուրդ տվեց դիմել բնապահպանության նախարարություն: Ցավոք, մեզ այստեղ դարձյալ հիասթափություն էր սպասվում: Բնապահպանության նախարարության աշխատակից, կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը եւս մեր հուզող հարցերին պատասխանը չտվեց, բայց փոխարենը մի խորհուրդ էլ նրա կողմից ստացանք`գրավոր գրեք, կուսումնասիրենք, կպատասխանենք: Ստացվում է, որ նախարարության աշխատակիցները ոչնչից տեղյակ չեն, կառավարությունը որոշումներ է ընդունում` առանց շահագրգիռ կողմերին տեղյակ պահելու, կամ էլ բոլորն էլ շատ վաղուց ամեն ինչ գիտեն, բայց վերեւից իջեցված հրահանգը կա` լռել:


http://ecolur.org/hy/news/2009-07-31/383/