
Lara Aharonian May 13 at 8:08pm Reply
(english version below)
Հարգելի գործընկերներ և ընկերներ,
Ինչպես տեղյակ եք Նուբարաշեն թիվ 11 դպրոցի սաների նկատմամբ սեռական բռնության գործով դատական դեպքերի մասին լսումները տեղի են ունենում Էրեբունի դատարանում վերջին 3 շաբաթվա ընթացքում: Դատական լսումը հետաձգվեց 2 անգամ, ինչը բավականին հիասթափություն առաջացրեց երիտասարդ զոհերի մոտ: Բայց վերջին չորեքշաբթի մանկապիղծ ուսուցչին առաջարկվեց 1,5 տարի ազատազրկում, որը կարող է հետագայում վերափոխվի պայմանական ազատազրկման /մանրամասների համար այցելեք հետևյալ կայքերը/
http://hetq.am/am/society/avagyan/
http://lragir.am/armsrc/society34839.html
http://www.azatutyun.am/video/7524.html
Վերջին դատական լսումը պլանավորվում է իրականացնել Մայիսի 19-ին/չորեքշաբթի/, ժամը 14:00-ին: Այն բաց է հանրության համար: Հասարակական կազմակերպությունների խմբեր և ակտիվիստներ պլանավորում են իրականացնել անհամաձայնության ակցիա դատարանի առջև` պահանջելու ամենախիստ պատիժ տվյալ հանցանքի համար: Մենք փնտրում ենք նաև ուրիշ ուղիներ, որոնցով կարող ենք բարձրացնել մեր անհանգստությունը տվյալ հիմնախնդրի վերաբերյալ:
Մենք գրում ենք Ձեզ այս նամակը, որովհետև համարում ենք, որ տվյալ պատիժը բավարար չէ հանցագործություններին, որոնք իրականացրել է տվյալ մարդը և բոլորս` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և անհատներ, մարդու իրավունքի պաշտպաններ և հատկապես նրանք, ովքեր աշխատում են երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում, անհրաժեշտ է և կարևոր է արձագանքելու և դրանով ցույց տալու մեր վերաբերմունքը միասնական տարբեր հնարավոր ուղիներով:
Որոշելու համար, թե ինչ հնարավոր է անել` մենք հրավիրում ենք Ձեզ հանդիպման Կանանց ռեսուրսային կենտրոն շաբաթ /Մայիսի 15/, ժամը` 14:30: Մեր հասցեն է` Զառուբյան 34 /Չեխովի անվան դպրոցի ետնամասում/, հեռախոս` 010 51-91-68 
Եկեք և միացեք մեզ: Եկեք միասին մտածենք ինչ կարող ենք անել` կանգնեցնելու այս խելագարությունը: Մենք չենք կարող լռել կամ անտարբեր լինել և դառնալ մի մաս երեխաների հանդեպ այս անարդարության :
Հարգանքներով,
Լարա Ահարոնյան
суббота, 15 мая 2010 г.
Автор:
bnamard
на
12:07
0
коммент.
воскресенье, 9 мая 2010 г.
MIACIR EV DU!

10.000 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ 5 ՕՐՈՒՄ
Երևանի քաղաքապետը 2 օր առաջ, ընդունելով մեր պահանջի օրինականությունը,փորձեց 3 ժամվա ընթացքում համոզել մեզ որ. «Սա էլ ու վերջ», և ստացավ մեզնից պատասխան.«Երևանցիներն իրենց զգում են այս քաղաքի տերը, և հանրային զբոսայգին պետք է ազատագրվի ապօրինի շինություններից»:
Մենք ձևավորվել ենք ընդամենը 3 շ...աբաթ առաջ,Մենք ուզում ենք ազատ շնչել մեր քաղաքում,Մենք չենք ուզում բետոնապատ զբոսայգիներ,Մենք ուզում ենք ԲԱՐՁՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՔԱՂԱՔ ունենալ:
Մենք սկսեցինք 0-ից և այսօր 2.800 հոգի ենքԴանդաղ բայց հաստատուն շարունակում ենք աճել100-ավոր կամավորներ 5 օրում մեծ ոգևորությամբ արեցին ամեն ինչ,որպեսզի մոտ 10.000 երևանցիներ կարողանան փրկել Ուսանողական այգին:
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ կտևի մինչև մայիսի 14-ըֆեյսբուքյան խմբից շատ ակտիվ են եղել մոտ 500 անդամներ,եթե բոլոր մյուսներն էլ հավաքեն ևս 20 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ,մենք արագորեն կհասնենք մեր 30.000-ի նպատակին:
Ուրեմն գործի անցնենք.Թերթիկն այստեղ է. http://www.armenius.com/yerevan_studentpark_petition/studentpark_petition.pdf
Կապի միջոցը. kanachaygi@gmail.com ՄԵՆՔ ԵՆՔ ԱՅՍ ՔԱՂԱՔԻ ՏԵՐԸ ԵՎ ՄԵԶ ՀԵՏ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՀԱՇՎԻ ՆՍՏԵԼ !!!ՓՐԿԵՆՔ ԲՆՈՒԹՈՒՆԸ ՄԵՐ ՇՈՒՐՋԸ ԵՎ ԱՅՆ ԿՀՈԳԱ ՄԵՐ ՄԱՍԻՆ !!!
Автор:
bnamard
на
12:54
0
коммент.
суббота, 8 мая 2010 г.
Hargeli aktivistner,
Inchpes giteq, menq aysorvanic arden mtnum enq storagrahavaqi erkrord pul, vor@ sharunakvelu e minchev mayisi 14@. Arajin pulum havaqvec mot 10 000 storagrutyun, erkrord pulum aknkalvum e ayn hascnel minchev 30 000-i.
Ays nor pulum arajarkvec avelacnel storagrahavaqi vayrer@, ayn e 1-2 hoganoc xmberov storagrutyunner havaqel naev ayl vayrerum. Lracvac tertikneri havaqagrman vayr@ mnum e anpopox, Tamanyani ardzani mot.
4 ban unenq anelu:
1. bolors mtacenq, te vor vayrerum kareli e shat ardyunavet storagrutyunner havaqel ev inch mijocarumner kan qaxaqum minchev mayisi 14@, voronc kareli e tertiknerov "masnakcel".
2. Aysor jam@ 6-in havaqvenq Tamanyani ardzani mot, vercnenq tpvac tertikner ev bajanvenq xmberi tarber uxutyunnerov gnalu hamar. Sakayn jam@ 20:00 bolorin xndrum em veradarnal Tamanyan ardzani mot, qani vor henc ayntexic jam@ 20:30 sksvelu e eritasardneri ert (mez het kap chunecox, bayc vori masnakicnern u ghekavarnern irenc dzaynov uzum en mianal mer naxadzernutyan@). Aysinqn minchev erti sksel@ shatern en havaqvelu Tamanyani ardzani mot.
3. Vagh@ haxtanaki zbosaygum petq e shaters linenq.
4. Ashxatenq nergravel ayl aktivistner storagrahavaqi cavalner@ mecacnelu hamar.
Boloris anspar energia em maghtum!!!
Shat jerm,
Hayk Vardanyan
"Menq enq ays qaxaqi ter@" qaxaqaciakan naxadzernutyun
http://www.armenius.com/yerevan_studentpark_petition/studentpark_petition.pdf
Автор:
bnamard
на
16:49
1 коммент.
четверг, 6 мая 2010 г.
ԲԱ ԻՄԱՑԵՔ Էէէէէէէէէէ,



մեր հին եկեղեցիները սկսել են խանգարել երկրի զարգացմանը, Vallex-ի բարգավաճմանը, շուտով երկրից էլ դուրս կհանենք, չզարմանաք......
Հանքի շահագործման տարածքում 15 պատմամշակութային հուշարձան կա, որոնց
մի մասը պետք է տեղափոխվի այլ վայր: Դրանց թվում է և 10-12-րդ դարերի
հիմքի վրա 17-18-րդ դարերում կառուցվա...ծ Բովեր եկեղեցին: «Հայաստանում
պատմամշակութային հուշարձանները շատ են, և եթե դրանք անհրաժեշտության
դեպքում չտեղափոխենք, այս երկրում տնտեսական գործունեություն անհնար կլինի
իրականացնել»,- հարցն ամփոփեց «Վալլեքս գրուպի» նախագահի ռեֆերենտ Վահրամ
Ավագյանը:
http://ankakh.com/2010/05/34112/
Автор:
bnamard
на
11:35
0
коммент.
вторник, 4 мая 2010 г.
STORAGRAHAVAQE SHARUNAKVUM E
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ - ՕՐ 1-ին
Այսօրվա արդյունքները գոհացնող են. ստորագրությունների թիվն անցնում է 2000-ը, ... կոնկրետ թիվն անհայտ է..
- հաջողվեց հրավիրել լրատվամիջոցների այդ թվում հեռուստաընկերությունների, ինչպես նաև այլ կարևոր մարդկանց ուշադրությունը
ՓՐԿԵՆՔ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՅԳԻՆ` 20 ստորագրություն հավաքելով:
Թերթիկը ստացեք և տպեք այստեղ. http://www.armenius.com/yerevan_studentpark_petition/studentpark_petition.pdf
Լրացված թերթիկները` մայիսի 3-ից 7-ը 18:00 - 20:00 Թամանյանի արձանի մոտ, ինչպես նաև
անհրաժեշտ են կամավորներ մայիսի 3-7-ը ժամը 18:00-20:00... See More Թամանյանի արձանի մոտ քաղաքացիների ստորագրությունները հավաքագրելու համար:
Կամավորներին խնդրում եմ հնարավորինս շուտ արձագանքել:
Մեզ հետ կապ կարող եք հաստատել հետևյալ հասցեով՝ kanachaygi@gmail.com կամ գտնել մեզ Թամանյանի արձանի մոտ նշված ժամանակահատվածում
Ակտի՛վ եղեք, միայն աննախադեպ շատ ստորագրություններ հավաքելով կկարողանանք ազդել գործընթացի վրա:
Մի՛ լռեք
Автор:
bnamard
на
09:47
0
коммент.
суббота, 1 мая 2010 г.
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ ՍԿՍՎԱԾ Է
Անհրաժեշտ են կամավորներ մայիսի 3-7-ը ժամը 18:00-20:00 Թամանյանի արձանի մոտ քաղաքացիների ստորագրությունները հավաքագրելու համար:
Կամավորներին խնդրում եմ հնարավորինս շուտ արձագանքել:
Մեզ հետ կապ կարող եք հաստատել հետևյալ հասցեով՝ kanachaygi@gmail.com
Կարող եք նաև վերբեռնել տեքստը հետևյալ հասցեով`
http://www.armenius.com/yerevan_studentpark_petition/studentpark_petition.pdf
լրացնել այն Ձեր շրջապատում և փոխանցել մեզ...
Ակտի՛վ եղեք, միայն աննախադեպ շատ ստորագրություններ հավաքելով կկարողանանք ազդել գործընթացի վրա:
Մի՛ լռեք
Մե՛նք ենք այս քաղաքի տերը
Автор:
bnamard
на
12:23
0
коммент.

