пятница, 31 июля 2009 г.

Haghtakan Kanach Xnjuyq


Սիրելի ներկա և ապագա բուսակերներ :)

Սիրով հրավիրում ենք Ձեզ բանջարեղենամրգային հերթական խնջույքին, որն այս անգամ նվիրվում է Սևանում կայացած Տրիատլոնում`Սամվելի գլխավորած` Թեղուտի պաշտպանության թիմի հաղթանակին!!!!!!!

Խնջույքը տեղի կունենա շաբաթ օրը/օգոստոսի 1/ Համալիրի այգու~մ ժամը 19:30-ին:

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են սովորել հեծանիվ կարող են մասնակցել հեծանվավարժանքին, որը տեղի կունենա ժամը 18:00-ին և վարժանքից անմիջապես հետո միանալ մեր կանաչ խնջույքին!

Ձեզ հետ կարող եք բերել զանազան, բազմագույն և թարմությամբ լի մրգեր և բուսական սնունդ, խոտաբույսերից թեյեր ու հյութեր, ընդեղեն և համեմունքներ, բոլոր այն ինչ լի է կյանքով, ուրախությամբ:

Չիչխանի հյութով կենացներ, ունիկալ բուսական ուտեստներ, ցնծող տրամադրություն…

Համեցեք, Զարմացրեք, կիսվեք Ձեր խոհարարական հմտություններով..

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ!!!

четверг, 30 июля 2009 г.

Հարգելի «Հեծանիվ+»-ի անդամներ,
Այս կիրակի`օգոստոսի 2-ին, լինելու է հեծանվարշավ քաղաքում։ Նախատեսվում է այցելություն Սերգեյ Փարաջանովի (աշխարահռչակ կինոռեժիսոր) թանգարան, ապա Թումանյանի այգում միասին ուրախ ժամանց՝ հետաքրքիր խաղերով, հավեսին էներջայզերներով ։
Մեզ հետ է լինելու նաև ԱՄՆ-ից ժամանած դերասան, գրող և պրոդյուսեր Ռոբերտ Դավիդյանը։
Երթուղին՝
ՀՎԶ-Լենինգրադյան - Կիևյան-Օրբելի-Բաղրամյան-Պռոշյան- Պարոնյան-Փառաջանովի թանգարան- Գրիգոր Լուսավորիչ- Արգիշտի փողոց- Իտալիայի փողոց- Հրապարակ- Տիգրան Մեծ- Խանջյան- Նորակառույց փողոցներով ու թունելներով մինչև Երվանդ Քոչար- Վաղարշյան – Դավիթաշենի կամուրջ – Եղվարդի փողոց- Հալաբյան- Թումանյանի այգում ուրախ ժամանց- ՀՎԶ

Հավաքվում ենք 10.30 ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31), շարժվում ենք ժամը 11.00-ին։

Հեծանիվ չունեցողներին՝
Հեծանիվ վարձակալելու համար դիմել մեր վարպետ Սամվելին՝ 093 42-66-54։
Վարձը՝ 3000 դրամ։
Հեծանվարշավին առաջին անգամ մասնակցողները պետք է շաբաթ օրը ժամը 6-ին ներկայանան հեծանվավարժանքին՝ համալիրի դիմաց, որպեսզի համոզվենք տիրապետում եք հեծանիվին, թե՝ ոչ։

Լրացուցիչ տեղեկություններ՝
«Սերգեյ Փարաջանով»-ի թանգարանի մուտքը 700 դրամ է։

Dear members of “Bicycle +”,
We have a bike city tour this Sunday։ August 2.
We are planning to visit the “Sergey Parajanov” (worldwide famous director)museum. Then we’re gonna have fun at Tumanyan Park: interesting games, energizers are waiting for us.
Also we have a guest: Writer, produser and an actor Robert Davidyan who has arrived from USA.

Gathering at HVZ (Leningradyan 31), at 10.30 am, moving at 11.00am.
Way: HVZ – Leningradyan- Kievyan- Orbeli – Baghramyan – Proshyan – Paronyan – “Parajanov” museum – Grigor Lusavorich – Argishti st. – st. of Italy – Public Squere – Tigran Mets – Khanjyan – To Ervand Qochar by new streets and tunnels – Vagharshyan – Bridge of Davitashen – Eghvard st. – Halabyan – Having fun at Tumanyan Park – HVZ

Those you don’t have a bike
For bike renting ring our master Samvel 093 42-66-54. Renting costs 3000 AMD
Those who are coming first time to our bike tour must come to training on Saturday at 6pm in front of Hamalir. We need to be sure that you are a good rider.

Additional Information
Tickets of “Parajanov” museum costs 700 AMD

Հարգելի "Հեծանիվ+"-ցիներ այս շաբաթ օրը, ժամը 6-ին, ինչպես ամեն շաբաթ օր, հավաքվում ենք համալիրի մոտ հեծանվավարժանքի։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են սովորել հեծանիվ քշել ու հեծանիվ չունեն, իսկ եթե ունեն ավելի լավ, կարող են մասնակցել։ Վարժանքն ու հեծանիվները անվճար են տրամադրվում մեր վարպետի Սամվելի կողմից։
Սպասում ենք ձեզ ժամը 18.00-ին Համալիրի դիմաց։
Բոլոր նրանք, ովքեր մասնակցելու են կիրակի օրվա քաղաքի հեծանվարշավին, պետք է ներկայանան վարժանքին, որ համոզվենք տիրապետում եք հեծանիվին, թե՝ ոչ։
Մեր վարպետին՝ Սամվելին կապվելու համար ՝ 093 42-66-54
Հարգանքներով,
"Հեծանիվ +"

Հ.Գ. 15 րոպե սպասում ենք ու հետո բարձրանում ենք վերև՝ Ծիծեռնակաբերթի մոտ։ Եթե համալիրի մոտ չլինենք, բարձրացեք վերև։

Dear members of “Bicycle +” at this Saturday like each we have a training.
We are waiting for you exactly at 6 pm in front of Hamalir. Training is free like always.
If you don't have a bicycle, it's not a problem. Our master Samvel is always coming with bikes. (also free)
Samvel’s mobile if you need : 093 42-66-54
Those who are gonna take part on Saturday’s bike city tour must come to training. We need to be sure that you’re a good rider.

With respect,
"Bicycle +"

среда, 29 июля 2009 г.

Հուսով եմ բոլորդ լավ ժամանակ անց կացրիք կիրակի օրը Սևանալ լճի 2-րդ ամենամյա Տրիաթլոնի ժամանակ: Կարծում եմ բոլորս էլ կհամաձայնվենք, որ եղանակը հիանալի էր Սևանն էլ չքնաղ:

Բոլոր մոտ 80 մասնակիցների ովքեր լողացին, վարեցին հեծանիվ և վազեցին- ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ!! Անկախ նրանից հաղթահարեցիք ամբողջ տրիաթլոնը, թե միային մեկ հատվածը, դուք մեծ ջանքեր գործադրեցիք և պետք է հպարտ զգաք Ձեզ: Պարզապես հետաքրքիր է, Ձեզանից քանիսն են արդեն մտատծում հաջորդ տարվա տրիաթլոնի մասին և որ սպորտաձևերին են ուզում մասնակցել...?

Բոլոր ավելի քան 20 կամավորներին, ովքեր իրենց ջանքերով երաշխավորեցին միջոցառման հաջողությունը-ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ !! Ներառյալ ծովային հետևակներին և նրանց ընտանիքի անդամներին, ովքեր պատրաստեցին բարբիքյուն, ջուր բաժանող և անվտանգությունը ապահովող անձանց, տարածքը կառուցող և մաքրող անձանց, առանց Ձեր օգնության Տրիաթլոնը անհնարին կլիներ:

Ես մասնավորապես ցանկանում եմ նշել միջոցառման մյուս կազմակերպիչների անունները իրենց կատարած մեծ աշխատանքի համար - Լիլիկ Պետրոսյան, Սոնյա Արմաղանյան և Սթիվն Էյլո: Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մի շարք կամավորների առանձին, իրենց ներդրած ջանքերի համար տրիաթլոնի կազմակերպման ընթացում և իրականացման օրը – Բոբ Էվանս, Մարիսոլ Ուրբինա, Ջեֆրի Բըրնս, Գորդըն Գեթզ, Ավո Ավետյան, Ջիմ Քեմբըլ, Մերիդիթ Էյլո, Քերըն Էյլո, Մարիցա Հովհաննիսյան, Էմմա Դյուհըրսթ, Լիաննա, Արևիկ, Նարինե, Անժելա, Դիաննա, Յուլիա, Վիկի Ալեքսանդըր, Իշխան Բադալյան, Արմեն Տեր-Հովհաննիսյան, Նիք Բրունո, Ալբերտ, Շոն Մորիո, Քրիս Եմըրթ, Ջոշ Փերելլա և Ջեն ՄըքՔալա:

Մեր 2 բարեգործական ֆոնդերը շարունակվում են ստանալ նվիրատվությունները, և ես ուրախ եմ նշել, որ մենք այս պահին հավաքել ենք ավելի քան 10 000 դոլլար և 15 000 դոլլար նպատակային գումարի ճանապարհին ենք:

Բոլոր նրանց, ովքեր նվիրատվություն են կատարել, շնորհակալություն Ձեր առատաձեռնության համար! Semper Fi վիրավորված ամերիկյան ծովային հետևակների ֆոնդի և Ծախկաձորի Դիրիամայր ամառային մանկական ճամբարի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք http://www.facebook.com/l/;www.lakesevantri.com/arm/Charities.html

Պետք է նշեմ նաև, որ մեր դրամահավաքը անհնարին կլիներ առանց մեր հովանավորների ներառյալ - Գոլդս Ջիմը, Մարիոթը, Բյուրեղը, Կիլիկիան, Րեդ Բուլը, ՓենԱրմենիըն Մեդիան և Աքուաթիքս Արմենիան:

Մեկ վերջին խնդիր: Ցավոք մենք ի-վիճակի չենք եղել բոլոր մասնակիցների ժամանակները ճիշտ գրանցել: Ես հասկանում եմ, որ սա կարևոր հանգամանք է որոշների համար, այդ իսկ պատճառով ներողություն եմ խնդրում, քանի որ մենք չենք կարող մասնակիցներին ժամանակի գրանցման ցուցակը տրամադրել:

Անստույգ տվյալլների հիման վրա մենք սխալ ենք շնորհել Կարճ ուղու թիմային 1-ին և 2-րդ տեղի մրցանակները: Տրիաթլոնի ժամանակի գրանցման ցուցակների և որոշ լուսանկարների հիման վրա մենք ցանկանում ենք հայտարարել, որ Գոլդս Ջիմի թիմը – Լուսինեն, Արթուրը և Մարիամը առաջինն են ավարտել Կարճ ուղին իսկ Աքութիքս Արմենիայի թիմը երկրորդը: Շնորհավորում ենք երկու թիմերին էլ րիենց սպորտային ոգու համար և խոստանում ենք, որ մրցանակները համապատասխան ձեռքերում կհայտնվեն մոտակա օրերին:

Շներհակալություն, հուսով եմ հաջորդ տարի կվերադառնամ Հայաստան մասնակցելու Սևանալ լճի 3-րդ ամենամյա Տրիաթլոնին:

Լավագույն մաղթանքներով,


Dear friend,
You're invited to a presentation of HENQ's new short-length cartoons :). The cartoons are "Minibus Nightmare", "You have the right of way", and "Keep your trash to yourself!".
This Friday, July 31,at 6:00pm,at Espaces Center (Nalbandyan 29, between Sayat-Nova and Moskovyan intersections).

Check out the picture-announcement here.
Make sure to come - we're really interested in what *you* think!
HENQ Youth InitiativeBe the change.Be henq…

ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ԴԵԲԵԴ 
http://ecolur.org/hy/news/2009-07-29/379/

ԹԵՂՈՒՏԻ ՀԱՅՑԸ ԲՈՂՈՔԱՐԿՎԵՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
http://ecolur.org/hy/news/2009-07-24/376/

ՁԵՌԸ ՁԵՌ Է ԼՎԱՆՈՒՄ
http://ecolur.org/hy/news/2009-07-29/378/


ՍՏՐՈՒԿՆԵՐ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿՐՈ՞ՒՄ
http://ecolur.org/hy/news/2009-07-23/371/

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՆՈՖՈՆԴԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է
http://ecolur.org/hy/news/2009-07-23/373/

понедельник, 27 июля 2009 г.

Anyone whants? to host him?!

I am planing my trip to Armenia and Georgia and I plan to arrive on Aug 12th and stay around 3 nights in Yerevan so I was wondering if u could maybe host me in that period or even if not if u could show me around a bit? both ways i would be very gratefull! hope to hear from u soon!All the best,Luka:)Croatia
Right227@gmail.com
093640340