суббота, 24 апреля 2010 г.

NO MORE PEDOFILES

пятница, 23 апреля 2010 г.

ATTENTION PEDOFILIA DAT NUBARASHEN


2010թվականի ապրիլի 26-ին ժամը 13:00 Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Մովսես Խորենացի 162a) նախագահությամբ դատավոր` Ա.Գաբրիելյանի, տեղի է ունենալու Նուբարաշենի թիվ 11 հատուկ /օժանդակ/ դպրոցի սաների նկատմամբ նույն դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանի կողմից անառակաբարո գործողութ...յուններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով:

Սույն քրեական գործի շրջանակում Մարիամ Սուխուդյանը /որի նկատմամբ ի դեպ նախկինում հարուցվել էր քրեական գործ և առաջադրվել էր մեղադրանք սկզբից սուտ մատնության, ապա ուսուցչի նկատմամբ զրպարտություն կատարելու համար/ հրավիրվել է դատարան հարցաքննության որպես վկա: Նիստում լինելու են նար այլ վկաներ:
Հարգելի մեդիա
Ձեր մասնակցությունը, լուսաբանումը խիստ կարևորում ենք...
Նիստը դռնբաց է...


Շատ հնարավոր է , որ արագացված դատավճիռ կայացվի ու մեր ամենաբարոյական իրավապահները այդ մանկապիղծին երեք տարվա ազատազրկման փոխարեն պայմանական տան ու ինքը մնա ազատության մեջ....պատկերացրեցիք? էդ որնա...ՀՀ օրենքը թույլա տալիս, բաաաաաաա~~օրենք ունենք աշխարհը չունի, իսկ բարոյականությունը սահմաններ չի ճանաչում, տեսե'ք ոնց են ...կանգնում հանցագործի մեջքին...)

երբ մեղադրյալը իր մեղավորությունը ընդունում է, այդ օրենքը կիրառելի է, իսկը հենց այս դեպքն է...
բայց դե պետք չի հուսահատվել, պետք է աղմկել, գրել, խոսել, գալ, ներկայանալ, ճնշումներ գործել, նամակներ ուղարկել, տուժողների կողքին լինել տեր կանգնել....

Շատ կուզենամ, ենթադրություններումս սխալվել, դե մեզ տեսնենք...

միասին, միահամուռ ուժերով, մեկ մարդու նման~

Դառնանք ցանկալի փոփոխությունը

Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Մարիամ Սուխոդյանն իր այս նամակով հայտնում է խմբի նախաձեռնությամբ ստեղծված www.kanach.am կայքի մասին, որի նպատակն է Հայաստանում նպաստել բնապահպանության խնդիրների լուծմանը, բնակչության մեջ բարձրացնելու էկոգիտակցությունը եւ նրանց ակտիվության ներուժն օգտագործելը:
«...Ստեղծել մի կայք, ուր ցանկացած մարդ sms-ով, հեռախոսազանգով կամ օգտվելով www.kanach.am կայքի հնարավորություններից, կարող է ահազանգել, տեղյակ պահել ծառերի, կանաչ տարածքների նկատմամբ տեղի ունեցող ապօրինությունների, ոտնձգությունների մասին: Սա կարող է դառնալ մի գործիք նախ տեղեկանալու մեր երկրում տիրող կանաչապատ տարածքների ավերման մասշտաբների մասին, այնուհետեւ նաեւ համատեղ ուժերով փորձել կասեցնել սպանդը:

Չնայած դեռ կայքը լիովին պատրաստ չէ (առաջիկայում այն պետք է թարգմանվի հայերեն), բայց չենք դադարում ստանալ ահազանգեր Երեւանի տարբեր վայրերից: Ստանալուն պես տեղեկացնում ենք ՀՀ բնապահպանության նախարարությանը, որպեսզի տեսուչներ ուղարկեն դեպքի վայր, սակայն շատ հաճախ պատասխանները գոհացուցիչ չեն լինում: Կարող եմ մասնավորեցնել. Երեւանի Կոմիտասի 26 հասցեում կանաչ տարածքների հաշվին կառուցապատում են սկսել Վահրամանյան եղբայրները: Նախարարությունը կրկին պատասխանում է, որ համապատասխան բոլոր փաստաթղթերն առկա են եւ կարող ենք դիմել, բողոքել քաղաքապետարանին, ով հողահատկացում է արել, կառուցապատման թույլտվություն տվել:

Նախարարության դերակատարումը եղավ միայն այն, որ կառուցապատողներին տուգանեցին 152.000 դրամ` խորը, անօրինական էտ անելու համար: Եղբայրները կարճացնելով, փոքրացնելով, տեսքից գցելով ծառերը` նպատակ ունեին հետագայում դրանք տարածքից չեզոքացնելու, անհետացնելու, չէ՞ որ հիմա ծառերը ավելորդ գլխացավանք են դարձել «կանաչ» շինողների համար: Իսկ նախարարությունը կարծես ոչնչում մեղավոր չէ, ՀՀ օրենքն է մեղավոր...

Հաջորդ ահազանգը Կիլիկիայի ծառերի վերաբերյալ էր... Ոմն մեկը կամ գուցե ավազակախումբը մահվան օղակներ էր դանակով հագցրել ծառի վրա` կրկին նույն նպատակով, որպեսզի այն չորացնեն, տեղ ազատեն, հանգիստ շնչեն ու բարգավաճեն: Նախարարության տեսուչները ուղարկվել են տարածք` բայց դեռ չեն կարողանում գտնել ծառը, ձգձգում են պատասխան չեն տալիս:

Եվ այսպես շարունակ... Կա՞ վերջ այս սպանդին, կործանմանը: Վերջը ծառերի վերջավոր թվո՞վ է միայն պայմանավորված: Նախարարություններում, քաղաքապետարաններում մարդիկ գումար ստանում են չաշխատելու, թույլտվություններ տալո՞ւ համար:

Պետք է վերջ տալ այս ամենին... Կա առաջարկ` կոլեկտիվ դատի տալ թե՛ կանաչապիղծներին եւ թե՛ իրենց աշխատանքը չկատարողներին, ճշմարտությունը քողարկողներին: Մարդի՛կ, արձագանքե՛ք... Հույսը մեզ վրա է...

Եկե՛ք դառնանք այն փոփոխությունը, որն ուզում ենք տեսնել մեր երկրում»:

ՀԺ - Ապրիլ 22, 2010
Tags for Դառնանք ցանկալի փոփոխությունը
Թեմաներ

четверг, 22 апреля 2010 г.

Այս քաղաքն անտեր չէ՛: Մե՛նք ենք այս քաղաքի տերը:

Ո՛չ ծառահատումներին: Ո՛չ այգիները վերացնելուն: Թույլ չտա՛նք, որ Երևանը վերածվի ծառազուրկ, բետոնապատ քաղաքի: Քաղաքում թթվածին չմնա՛ց, կանաչ տարածք չմնա՛ց: Ո՛չ կամայականություններին: Պայքարենք միասի՛ն: Այս քաղաքն անտեր չէ՛: Մե՛նք ենք այս քաղաքի տերը:

ՍՐԱՆՑ ԿՈԼԵԿՏԻՎ ԴԱՏ Է ՀԱՍՆՈՒՄ



http://www.facebook.com/group.php?gid=119537174725392&ref=mf

среда, 21 апреля 2010 г.

Mardik
xndrum em ardzaganqeq!!

Bnapaypanutyune ayd ayn mijavayrn e ur baxvum en mer bolor iravunqnere` ays depqum votnaharvum!!!

1. Kilikia-um tsarere oghakapatum en vor choranan !! - hima ays pahin karogh eq gnal u tesnel http://kanach.am/reports/view/13




2. Qaxaqapetarane krkin angam bnakeli kanachapat taratsqe tvel e karucapatman, vori terere orer araj aporini etumner en arel ayn npatakov vor poqracnelov tsarere hetagayum chezoqacnen taratsqin, qanzi irenc biznesin xangarum e. Nkare http://kanach.am/reports/view/14

xndrum em ays temanerin andradarnalu depqum kam www.kanach.am kayqum, tvyal nkari tak greq ayd masin, kam ugharkeq im maili vra` right227@gmail.com yes kteghadrem, karevor e te medianeric, bnakichneric vorqann e ardzaganqum bnapahpanakan harcerin...menq anpatchar mer kayqum knshenq dzer masin!!!!!!!!!

понедельник, 19 апреля 2010 г.




իսկ ես ուզում եմ պատմել մի շունիկի մասին, որն հմմմ մարդուց էլ մարդա....շնից էլ շուն.....ուրեմն գնացել էինք Գոշի լիճ , բանը նրանում է, որ ճամփան չգիտեինք...մեկ էլ վանքի շրջակայքից հայտնվեց ամենահասկացող, ամենագիտակցող աչքերով մի շուն, ինքր` սև սև~~~~
մեջքին սպիտակ տող կար, մոտեցավ մեզ, կարծես մեր խոսակցոթյունն էր լսել, ...զգացել էր, որ փոքր ինչ ընկճված էինք , ընկավ առաջ ու սկսեց անտառի միջով մեզ տանել դեպի լիճ, ճանապարհին հետքեր էր թողնում, ծառերին , թփերին.....այ քեզ հրաշք, ամբողջ օրն մեզ հետ անցկացրեց, պահպանում էր տարածքը, գիշերն պաշտպանում էր մեզ կենդանիներից, ոչ մեկին մենակ չէր թողնում, անուշադրության չէր մատնում, սեղանին մոտ չէր գալիս, խելոք նստում , սպասում էր, թե երբ իրեն կկերակրենք, ..., եկավ հաջորդ օրվա կեսօրը, ժամանակն էր հեռանալու.....հենց այդ պահին այդ անդորր պահին, լսվեցին ծանր քաղաքակրթության դաժան ձայներ` բեռնատարի դղրդոց, այծի վնգստոց, սղոցի փռթոց, արյան չռռոց....շունը, որն կարծես բնազդորեն պիտի մնար այնտեղ, ուր արդեն մահացած այծից մի կտոր միս էլ իրեն կհասներ ...նա հոտոտեց տարածքը, զգաց ագրեսիան ու միացավ մեզ` բուսակերներիս.....ու մենք միասին, փոքր ինչ հուզված, շարունակեցինք , անտառի միջով, դեպի ետ ճամփան....
Բաժանում չկար...ես չեմ բաժանվում նրանցին, ովքեր ինձ հարազատ են...շունիիիիիիիիիիկ~~~~~~դու իմ մեջ ես...ես քեզ սիրում եմ