Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապացկությամբ հոգատար և սրտացավ վերաբերմունքի կոչով դիմում ենք մեր համաքաղաքացիներին.
Բարձրաձայնենք մեր մայր բնության ցավոտ խնդիրները, hիշեցնենք, տեղեկացնենք մարդկանց` օրեցօր ավելի ու ավելի խոցելի դարձող բնության վերքերի մասին.
Թեղուտի ջարդը, ողբացող Սևանը, ուրանի ուրվականը, կռնատ Երևանը...
Էլ ու՞ր..
Բնությունը մղկտում է, իսկ կառավարությունը շարունակում է լուռ մասնակցել Բնության սպանդին...
Երթից կբացակայեն բարձրաստիճան պաշտոնյաները, երթին կմասնակցի բնությունը պաշտող, նրա մասնիկը կազմող մի հոծ բազմություն...
Երթը կմեկնարկի կոնսերվատորիայի դիմացի այգուց հունիսի 5-ին ժամը 18.30-ին և կանցնի Սայաթ Նովա-Տերյան-Թումանյան-Մաշտոց-Ամիրյան-Աբովյան-Հյուսիսային Պողոտա-Թումանյան-Մաշտոց-Կոնսերվատորիայի դիմացի այգի երթուղով:
Հ.Գ. Երթն իրենց մասնակցությամբ կզարդարեն հայոց բնաշխարհի կենդանիներն ու բույսերը: Ինչպես նաև գլոբալ տաքացման հետևանքով Սիբիրից փախած կրքոտ մի որմզդեղն (лось):
Թեղուտի պաշտպանության խումբ
Teghut.am teghut2009@gmail.com հեռ. 093 080485
Комментариев нет:
Отправить комментарий