суббота, 6 июня 2009 г.

Պարզվեց սիրտ չունեն


Ձեռքերի տեղն էլ սղոց ու կացին էր...

WATCH ON YOUTUBE `http://www.youtube.com/watch?v=KSrjBV8NoAk&eurl=http%3A%2F%2Fwww%2Ea1plus%2Eam%2Fam%2Fsociety%2F2009%2F06%2F5%2Fecology&feature=player_embedded

Այսօր Կոմիտասի այգում մի խումբ բնասերներների կազմակերպած ակցիային մասնակցեցին նաեւ ՀՀ նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագահը, սակայն միայն տիկնիկների տեսքով: Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրվա առիթով Թեղուտի պաշտպանության խումբը յուրօրինակ ներկայացում էր պատրաստել, որտեղ "ով է այս անապատի գլխավոր ճարտարապետը" հարցին` մասնակիցները պատասխանեցին նույն գրությամբ պաստառի կողքին կանգնեցնելով Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի կրկնօրինակ տիկնիկները:
"Այլեւս նոր հանքաարդյունաբերությունը աղետալի է լինելու մեր ժողովրդի համար, ժողովուրդը դառնալու է բնապահպանական գաղթական",-"Ա1+"-ին ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով պահել էր Սերժ սարգսյանի պատկերով տիկնիկը:
Ակցիայի մասնակիցները այնուհետեւ "Դադարեցնենք Թեղուտի անտառահատումները", "Բնությունը մենք ենք, եկեք ոչնչացնենք ինքներս մեզ" պաստառներով ու վանկարկումներով շարժվեցին Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ոստիկանության աշխատակիցների հետ միջադեպ տեղի ունեցավ: Նրանք պահանջում էին ակցիայի մասնակիցներից իրենց կոռեկտ պահել եւ այդ կոռեկտությունը, ըստ ոստիկանների, նման պաստառներ եւ տիկնիկներ չբռնելն է: Միջադեպը հարթվեց եւ երթի մասնակիցները Հյուսիսային պողոտայով քայլեցին դեպի Կոմիտասի այգի:
Այստեղ ակցիայի մասնակիցները որոշեցին հանել պաշտոնատար տիկնիկների վերնաշապիկները եւ տեսնել` սիրտ ունեն արդյոք նրանք: Իսկ տիկնիկների վերնաշապիկների տակ պարզվեց դատարկ է, եւ այս հանգամանքին ակցիայի մասնակիցները կրկին վանկարկումներով արձագանքեցին: Նրանք ասում էին, որ հատկանշականը երկրի առաջին դեմքերի մասնակցությունն ու համաձայնությունն է բնապահպանական աղետի բերող նախագծերին եւ հատկապես այդ հանգամանքն է իրենց վրդովեցնում:
Նշենք, որ ակցիայի մասնակիցներին Կենտրոնի բնակիչները ջերմությամբ էին արձագանքում եւ շատերը միանում էին հենց ճանապարհին:
A1plus

Комментариев нет: