суббота, 25 октября 2008 г.

~ՀԱՅ ԲՈՒՍԱԿԵՐԱԿԱՆ ԿԱՅՔ~


Աֆորիզմներ

Կենդանիներն իմ ընկերներն են... Իսկ ընկերներիս ես չեմ ուտում։ Ջորջ Բեռնարդ Շոու

Քանի դեռ մենք քայլող գերեզմանոցներ ենք, ինչպե՞ս կարող ենք երկրի վրա կյանքի պայմանների լավացման որևէ հույս ունենալ։
Լև Տոլստոյ

Իմ կարծիքով, բուսակերական ապրելակերպը մարդու խառնվածքի վրա ունեցած իր զուտ ֆիզիկական ներգործությամբ ամենաբարերար ազդեցությունը կունենար մարդկության մեծ մասի վրա։
Ալբերտ Այնշտայն

Ճիշտ է, որ մարդը կենդանիների արքան է. իր դաժանությամբ նա գերազանցում է նրանց։ Մենք ապրում ենք ուրիշների մահվան հաշվին։ Մենք պարզապես քայլող գերեզմանոցներ ենք։ Վաղ մանկուց ես հրաժարվել եմ միս օգտագործելուց... Կգա ժամանակ, երբ մարդը կենդանիների սպանությանը կնայի այնպես, ինչպես նայում է մարդու սպանությանը։
Լեոնարդո դա Վինչի


Կենդանիների կարծեցյալ իրավազրկությունը, այն մոլորությունը, որ իբր մեր արարքները նրանց նկատմամբ բարոյական նշանակություն չունեն, կամ, բարոյականության լեզվով ասած, որ իբր կենդանիների առաջ պարտականություններ չունենք, ահա սրանում զայրացուցիչ կոպտություն ու բարբարոսություն է դրսևորվում։
Շոպենհաուեր


Ձեզ երբևէ հետաքրքրե՞լ է, թե ինչու էր Պյութագորասը հրաժարվել մսից։ Իսկ ինձ հետաքրքրում է, թե ինչպիսի հանգամանքներում և ինչպիսի հոգեվիճակում է մարդն առաջին անգամ դիպել մեռած կենդանիների արյանն ու մսին՝ սեղանները զարդարելով քայքայվող մեռած մարմիններով, և հանդգնել է ուտելիք անվանել այն, ինչը դեռ վերջերս բառաչում էր, մկկում, շարժվում ու ապրում։ Կարո՞ղ են արդյոք աչքերը հանգիստ նայել, թե ինչպես են կոկորդ կտրում, մաշկ քերթում և մարմնի մի մասն անջատում մյուսից... Ինչպե՞ս կարող են ռունգերը տանել այդ գարշահոտությունը։ Մի՞թե սրտխառնոց չի առաջացնում ուրիշի խեղված մսի անմաքուր համը։
Պլուտարքոս


Բուսակերությունը և Կրոնը

Բոլոր հիմնական համաշխարհային կրոնների սուրբ գրքերն արգելում են մարդուն առանց անհրաժեշտության սպանել այլ կենդանի արարածների:


հուդայականությունՔրիստոնեությունՄահմեդականությունԲուդդայականություն•Հնդուականություն (հինդուիզմ)ՋայնիզմԶրադաշտականությունԵզրակացությունԲուսակերությունը եվ աստվածաշունչը:





Բարոյագիտություն

Կրոն

~Քննարկումներ Բուսակերության մասին~


Դարձի'ր կայքի անդամ,
Նպաստի'ր Հայ Առաջին Բուսակերական Կայքի Ստեղծմամը, Հարստացրու կայքը հետաքրքիր,օգտակար նյութերով~
Կատարիր Թարգմանություններ
Տարածիր այն լայն շրջանակներում

Օգնենք իրար, որ շուտ ԶԱՐԳԱՆԱՆՔ~~:)

Комментариев нет: