суббота, 31 октября 2009 г.

VERJAPES LSECI YETER@. U PITI ASEM VOR NMAN AHAVORUTYUNNER@ HERQELU HAMAR EN DASATUNERNEL PITI DATVEN. NENC KTSETSEI ET DPROCI ASHKHATAKAZMIN, MEKA MARD CHEN, VAYRENINEREN MARDKAYIN HAGUSTOV. DRANC NMANNER@ MARD KOCHVELU IRAVUNQ CHUNEN.


я в шоке полсе эфира, но Вардуи - племянница Венеры просто находка!! Кстати, жители Нубарашена не перестают звонить на радио и говорить, что согласны собрать голоса и представить в суде в качестве подтверждения издевательств над детьми!


http://blogs.radiovan.am/zapis-pyamogo-efira-nuzharashenskaya-shkola-11/


PRAY FOR NATURE

я в шоке полсе эфира, но Вардуи - племянница Венеры просто находка!! Кстати, жители Нубарашена не перестают звонить на радио и говорить, что согласны собрать голоса и представить в суде в качестве подтверждения издевательств над детьми!


http://blogs.radiovan.am/zapis-pyamogo-efira-nuzharashenskaya-shkola-11/

http://www.168.am/am/articles/20419-pr

«Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնը, որն այս օրերին անցկացվում է Հայաստանում, քննարկվող թեմաների ու իրադարձությունների բազմաթիվ ճյուղեր ունի, սակայն փառատոնի հիմնական «զենքն», իհարկե, կինոն է: Լինելով ամենամասսայական արվեստի տեսակը, կինոն կարողանում է ճամփորդել տարբեր երկրներով ու ցուցադրել Երկիր մոլորակի գեղեցկությունն ու աղետալի կորուստները: Գեղեցկությունը շատ փխրուն է, իսկ աղետները` անդառնալի: Այդ մասին են բոլոր ֆիլմերը: Եվ գրեթե բոլոր ֆիլմերի հեղինակները ցուցադրում են ամայությունը, որին հանգեցնում է բնության հանդեպ ստեղծված մարդկային գիշատիչային վերաբերմունքը: Դիտելով փառատոնային ֆիլմերն ու զրուցելով ֆիլմերի հեղինակների հետ, համոզվում ես, որ բնապահպանական թեմաներին անդրադարձող մարդիկ յուրատեսակ հերոսներ են: Սթափ հայացք ներկայացնելու համար այսօր պետք է խիզախ մարդ լինել: Փառատոնային ծրագրում ընդգրկված միակ հայկական ֆիլմը «Թեղուտ. Զավակների հացը» վավերագրական հետազոտումն, օրինակ, քաջ ձեռնարկ էր, որի հեղինակները ներկայացրել են ամենացավալի խնդիրներից մեկը` արդյունաբերության ու բնության շահերի բախումը: Ցավոք, բնությունը պարտվում է: «Թեղուտը» մեկ անգամ ցուցադրվելով փոքր դահլիճում` արտասահմանյան մասնագետների հիացմունքի է արժանացել: Հուսով ենք, որ ֆիլմը ազդեցություն կունենա նաեւ հայ հասարակության վրա: Երեւան ժամանած տարբեր մասնագետների հետ զրուցելով, հասկանալի է դառնում, որ հասարակական ու բնապահպանական շահերը մեկտեղելը ամենալուրջ խնդիրն է, որին ձգտում են էկոլոգները:

«ԳԼՈԲԱԼ ԿՈՆՑԵՊՑԻԱՆԵՐԸ ԱՆՀԱՍՑԵ ԵՆ»

Ռոնալդ Տոբիասը ամերիկյան Մոնտանա նահանգի համալսարանի դասախոս է, դասավանդում է ֆիլմարտադրության գիտությունն ու ֆիլմեր է նկարահանում «Animal Planet», «Discovery», «Travel» հեռուստաալիքների համար: Այժմ նա հատուկ երեխաների համար ինտերնետային ծրագիր է մշակում:

- Ֆիլմերի դիտումը կարո՞ղ է իրական փոփոխությունների հանգեցնել, թե՞, այնուամենայնիվ, ընկալվում է որպես աբստարկտ մի բան:

- Եթե ֆիլմը հուզիչ ու գրագետ է, այն անպայման որեւէ գործողության է դրդում մարդուն: Շատ հաճախ մարդկային փոքր խմբերին վերաբերող աղետների ցուցադրումը մեծ էֆեկտ է ունենում ու սեփական տունը կարգի բերելու ցանկություն է առաջացնում: Շատ կարեւոր է ճիշտ բաների մասին ու ճիշտ կերպով խոսել: Եթե այսօր ուզում եք բնապահպանական խնդիրների մասին կինոյի միջոցով խոսել ու լուրջ մեսիջ փոխանցել հասարակությանը, ապա միայն խնդիրների մասին բղավելը բավարար չէ, քանի որ մարդիկ դադարել են լսել այդ մեսիջները: Նրանք հոգնել են լսելուց: Հիմա փոքր իրադարձությունների, սեփական ուժերով արվող գործերի մասին պետք է ակնարկվի: Եթե ձեզ ասեն, որ պետք է գնաք ու փրկեք աշխարհը, դուք թքած կունենաք այդ աբստրակտ հորդորի վրա, բայց եթե ասվի, որ կարող եք ձեր ուժերի սահմանում պարզ մի գործողություն անել ու օգնել ողջ մոլորակին` կանեք: Գլոբալ կոնցեպցիաները միշտ էլ անհասցե են մնում, պետք է կոնկրետ պատմություն ներկայացնել ու հասցեագրել այն ոչ թե ողջ աշխարհին, այլ` քո հարեւաններին:

- Լինելով «Արեւորդի» փառատոնի ֆիլմերի ժյուրիի նախագահ, չե՞ք համարում, որ հայաստանյան բնապահպանական աղետների մասին միայն մեկ ֆիլմ ցուցադրելը բավարար չէ:

- Շատ երկրներ կան, որոնք մեկ ֆիլմ են ներկայացրել մրցույթին: Խնդիրը ֆիլմերի քանակը չէ, խնդիրը ֆիլմից ստացված արձագանքն է: Մեր մրցույթը դեռ չի ավարտվել, եւ ես չեմ կարող իմ դատողությունների մասին այժմ խոսել, բայց վստահ եմ, որ հայկական «Թեղուտ» ֆիլմը շատ լավն է եւ կարող է լուրջ ազդեցություն ունենալ հասարակության վրա: Ամեն դեպքում ֆիլմը ցուցադրում է, որ մարդիկ տարբեր կերպ են մտածում եւ միգուցե դրա շնորհիվ էլ կարող է նրանց գործելակերպը փոխվել:

- Իսկ կա՞ արդյոք հրատապության պահանջը: Չէ՞ որ անտառը պետք է փրկել, քանի դեռ ուշ չէ:

- Մեծ մեղք է մտածել, որ ուշացել ես: Ամեն դեպքում միշտ պետք է պատրաստ լինել գործել ու վանել պեսիմիստական մտքերը:

- Որքան պետությունն ավելի զարգացած եւ քաղաքակիրթ հասարակություն է ունենում, այնքան շրջակա միջավայրը մաքուր է դառնում: Այդպե՞ս է:

- Կարծում եմ, այդպես չէ: Ես մի քանի ֆիլմ եմ պատրաստել նախկին Սովետական Միության երկրներում առկա բնապահպանական վտանգների մասին ու կարող եմ ասել, որ հաճախ աղքատ ու ոչ զարգացած պետությունները նույնպես լրջորեն մտահոգվում են իրենց միջավայրի մասին: Շատ բան կախված է մարդկանց ներքին կուլտուրայից:

- Որպես կանոն` բոլոր հայաստանցիների տները մաքուր ու ապահով են, իսկ արդեն շենքերի մուտքերն ու բակերը աղբով են լցված:

- Հավատացեք ինձ, ձեր քաղաքը բնավ էլ կեղտոտ չէ: Աշխարհում այնքան շատ կեղտոտ քաղաքներ կան, որ նույնիսկ պատկերացնել չեք կարող` թե ինչպե՞ս են այնտեղ մարդիկ ապրում: Ցավոք սրտի, մենք սովորել ենք տան գաղափարն ավելի նեղ ընկալել: Տունը որպես պետություն, վերջիվերջո` մոլորակ ընկալելու համար բավականին մեծ հոգեւոր ռեսուրս է պետք: Կարծում եմ՝ շատ բան կարող է փոխել հպարտության զգացումը: Չէ՞ որ, երբ հյուր ես ընդունում քո տանը, ուզում ես այն մաքուր լինի ու հիացմունքի արժանանա: Եվ երբ օտարերկրացիները գալիս են քո երկիր, լավագույնը ցուցադրելու ցանկություն է լինում: Երեւի այդպես կարող է կոլեկտիվ հպարտության զգացումը ծնվել:

«ԷԿՈԼՈԳՆԵՐԸ ԿԻՆՈՅԻ ԿԱՐԻՔՆ ԵՆ ԶԳՈՒՄ»

Վրացուհի Սոֆիկո Ախոբաձեն Կովկասյան բնապահպանական կենտրոնի փոխտնօրենն է: Կարելի է ասել, որ նա «մաքուր» էկոլոգ է եւ բնավ էլ չի զբաղվում ֆիլմերի արտադրությամբ: Ուշագրավ է, որ լինելով Վրաստանի Բնության ու բնական ռեսուրսների փոխնախարար, նա հիացմունքով է խոսում հայկական էկոլոգիական ֆիլմերի մասին:

- Հայաստանում այնքան լավ ֆիլմեր են անում, որ ճիշտն ասած՝ ես մի քիչ նախանձում եմ: Բնապահպաններն իրականում շատ մեծ սպասելիքներ ունեն կինեմատոգրաֆիստներից: Եթե, օրինակ, Վրաստանում նկարահանվեր «Թեղուտի» նման մի ֆիլմ, ես երջանիկ կլինեի: Ֆիլմը ցույց տվեց, որ էկոլոգիական հարցերը միավորում են մարդկանց, հայ էկոլոգները, հասարակ գյուղացիները, նույնիսկ` խորհրդարանի անդամները միախմբված էին: Եվ դա ցնցող էր:

- Սակայն շատերը Հայաստանում հասկանում են, որ ֆիլմը չի կարող իրավիճակն ուղղել, որ անտառի ոչնչացումն արդեն կանխորոշված է:

- Չեմ կարծում, որ ոչինչ չի փոխվի: Բնապահպանական հարցադրումները միշտ ուղղված են լինում վաղվա օրվան, իսկ վաղվա տեսակետը հաստատ տարբերվելու է այսօրվա տեսակետից: Վրաստանում էլ կա ոսկու գործարան, որը տարիներ շարունակ շատ վտանգավոր գործունեություն էր ծավալում: Մենք անընդհատ նամակներ էինք գրում նախագահին, վարչապետին, տարբեր միջազգային կազմակերպություններին եւ հասանք նրան, որ գործարանի տերերը ստիպված եղան մաքրման համակարգ ներդնել: Հիմա գործարանը չի վնասում բնությանը, բայց ոչ ոք չի կարող փոխհատուցել այն վնասը, որը գործարանը հասցրել էր մինչ այդ:

- Մենք հարեւաններ ենք, մի պետության մեջ առկա աղետը միանգամից անդրադառնալու է մյուս պետության կյանքի որակի վրա: Ինչպե՞ս կարելի է ապահովագրել մեր երկրները հարեւանների գործած սխալներից:

- Իրականում պատասխանը միակն է. պետք է կրթել հասարակությունը: Վերջերս ես եղա Կորեայում ու շշմեցի, թե ինչպիսի լուրջ ծրագրեր են նրանք իրականացնում կրթական ոլորտում: Կորեացիները ահռելի գումարներ են ծախսում` երեխաների ու բնության ներդաշնակությունը ապահովելու համար: Ամեն կերպ խրախուսվում է բնության գրկում հանգստանալը, բնությունը ուսումնասիրելը: Հիմա տեսեք, թե ինչպիսի՞ մոտեցում ենք ցուցաբերում մենք: Մենք մեր երեխաներին, դեռահասներին ոչինչ չենք սովորեցնում, արդյունքում նրանք իրենց ժամանցը միայն քաղաքի հետ են կապում: Մենք ինքներս ենք զրկում մեր երեխաներին բնությունից եւ հետո զարմանում ենք, որ նրանք անտարբեր ու անտեղյակ մարդիկ են դառնում:

- Կարելի՞ է ասել, որ հարուստ երկրներն ավելի լուրջ են վերաբերվում էկոլոգիական խնդիրներին:

- Հարուստ երկրները միգուցե ավելի խնամքով են վերաբերվում սեփական հողին, ջրին ու օդին, բայց արդյո՞ք նրանք նույն վարքագիծն են ցուցաբերում այլ երկրների հանդեպ: Փառատոնի ժամանակ մենք դիտեցինք ֆիլմ, որը պատմում էր «Շելլ» անգլիական նավթային ըներության մասին: «Շելլը» Նիգերիայում այնպիսի վայրագ մոտեցմամբ է աշխատում, որ ուղղակի սարսափելի է: Պարզ է, որ Անգլիայում նրանք նույն մոտեցմամբ չեն գործում, իսկ ահա աֆրիկյան պետության բնության վրա թքած ունեն: Իհարկե, կարելի է ասել, որ գրեթե բոլոր բնապահպանական խնդիրների ակունքները պետության զարգացման աստիճանից են կախված: Որքան բարձր է այդ աստիճանը, այնքան ավելի լուրջ են բնապահպանական հարցադրումները հնչում, եւ ավելի բարձր է բնության որակը: Հասկանալի է, որ բիզնեսն ու բնապահպանությունը փոխկապակցված են, եւ ամենուրեք էլ կա կոռուպցիա, սակայն ընկերությունները չեն կարող սեփական հեղինակությունը կառուցել երկակի ստանդարտներով, ինչպես դա տեղի է ունենում «Շելլիի» դեպքում:

- Արդյոք ֆիլմերը կարո՞ղ են բողոք առաջացնել ու ինչ-որ բան փոխել:

- Գիտեք, ֆիլմերի դիտումից հետո ինձ մոտ անընդհատ հարց էր ծագում` իսկ ի՞նչ կարող եմ անձամբ ես անել: Կարծում եմ՝ ֆիլմերում ոչ միայն խնդիրը մատնանշելն է կարեւոր, այլեւ այդ խնդիրը լուծելու ուղիները ցուցադրելը: Եվ երբ խնդիրը ներկայացվում է կոնկրետ մարդկանց աչքերով ու տեսանկյունով, այն միանգամից հավաստի է հնչում: Որպես էկոլոգ ես շատ հարուստ նյութի հետ ծանոթացա Հայաստանում ու շատ եմ ուզում, որ «Ի՞նչ կարող եմ անել անձամբ ես» հարցը շատերի մոտ ծագի: Վերջիվերջո, էկոլոգիական խնդիրների լուծումը հենց այդ հարցից է սկսվում:

«ԵՐԵԽԱՆԵՐԸ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ ԵՆ ԾՆՈՂՆԵՐԻՆ»

Կինոռեժիսոր եւ մանկավարժ Մաիկկի Կանտոլան Ֆինլանդիայի «Վիդեոտիվոլի» մանկական փառատոնի տնօրենն է: Նա մանկական մեդիա մշակույթի մասնագետ է, նկարահանում է մանկական հեռուստասերիալներ ու մուլտֆիլմեր: Հայաստանյան «Արեւորդի» փառատոնում նա գլխավորում է մանկական ֆիլմերի ժյուրին եւ վստահ է, որ կինո նկարահանող երեխաները հսկայական գործ են անում հասարակության համար:

- Պտտվելով աշխարհի տարբեր փառատոներով` բնապահպանական ֆիլմերը ինֆորմացիա են հաղորդում ու տարածում են երեխաների տեսակետները: Այնպես որ, հայկական խնդիրները միայն Հայաստանինը չեն, այլ ողջ մոլորակին են պատկանում: Առավել կարեւոր է, որ խնդիրները բարձրացնում են հենց երեխաները, քանի որ նրանք նկարահանման պրոցեսի ընթացքում խորասուզվում են պրոբլեմի մեջ, ուսումնասիրում են ոչ միայն բնապահպանական, այլեւ` կինոստեղծման ճանապարհները: Ֆիլմ պատրաստելով` երեխան հասկանում է նաեւ` թե ինչպես է մեդիա տարածքն աշխատում: Օրինակ, նա նյութ է հավաքում իրեն հուզող խնդրի մասին, իսկ հետո հեռուստացույց դիտելով` հանկարծ նկատում է, որ էկրանը ոչ միշտ է ճիշտ պատկեր ներկայացնում: Երեխան համոզվում է, որ կա մեկ նյութ, եւ կան տարբեր տեսակետներ, եւ դա նրան հնարավորություն է տալիս ավելի մեծ ուշադրությամբ հետազոտություն անել: Այդպիսով երեխան մեդիա դաստիարակություն է ստանում ու ավելի «կոփված» մարդ է մեծանում: Մեր դարում մեդիան հսկայական դեր ունի, եւ կարեւոր է, որ երեխան մանկուց իրեն որպես այս ահռելի մեդիա տարածքի անբաժանելի մասնիկը ընկալի:

- Իսկ ինչպիսի՞ հարցեր են հիմնականում հուզում հայ երեխաներին:

- Մանկական ֆիլմերի մեծամասնությունը անդրադառնում է Հայաստանի գետերի աղտոտվածությանն ու կուտակվող աղբին: Եվ դրանք հենց այն խնդիրներն են, որոնք մեծահասակները նկատել չեն ուզում: Եվ երեխաները կարծես «բացում» են իրենց ծնողների աչքերը, ստիպում են տեսնել այն, ինչի հետ մեծահասակներն արդեն համակերպվել են: Ես տեսա, որ Հայաստանում իրոք շատ կեղտոտ վայրեր կան, որոնց առկայությունը շատ է հուզում երեխաներին: Եվ երեխաների հուզական տեսակետը իսկական շոկ է մեծահասակների համար: Համոզված եմ, որ երբ մեծահասակները դիտեն այդ ֆիլմերը, իրենց կթվա, որ կուտակված աղբակույտերը ուղղակի իրենց գլխի վրա են թափվում, փաթաթվում են պարանոցներին ու մաշկի մեջ են մտնում: Լուրջ եմ ասում, ես նման էֆեկտ զգացի: Եվ այդ պատճառով էլ վստահ եմ, որ երեխաները շատ մեծ գործ են անում հասարակության համար:

- Նրանք դաստիարակո՞ւմ են ծնողներին:

- Որոշ իմաստով` այո: Երեխաները մեծ առավելություն ունեն. նրանք մեծահասակների նման ծույլ չեն, եւ եթե նկատում են պրոբլեմը` ապա միանգամից ուզում են այն լուծել: Իսկ մեր գործը նրանց այդ ունակությունը չկոտրելն է: Եթե երեխային մեկ անգամ ցույց տաս, որ աղբը պետք է միայն աղբարկղը գցել, նա միանգամից կյուրացնի այդ միտքն ու երբեք աղբը գետնին չի թափի: Իսկ երբ ասես` արի մտածենք, ինչպե՞ս կարելի է աղբը կրկնակի օգտագործել, նա միանգամից կլարի իր երեւակայությունն ու խելամիտ բան կառաջարկի: Մենք Ֆինլանդիայում մեծ ուշադրություն ենք դարձնում մանկապարտեզներին, որտեղ երեխաները տարրական բնապահպանական դաստիարակություն են ստանում: 3-4 տարեկան երեխաները լավ հասկանում են, որ թուղթը, պլաստիկ նյութերը, ապակին պետք է նետել տարբեր աղբամանների մեջ, քանի որ աղբի հետագա օգտագործման ցիկլ գոյություն ունի, եւ աղբի տարբերակումը պետք է պահպանվի: Քայլ առ քայլ փորձում ենք երեխաների մեջ պատասխանատվության զգացումն ամրապնդել: Երբեք չի ստացվի մաքուր միջավայր ունենալ, եթե երեխաներին չես կրթում: Պարզ օրինակ բերեմ. բոլոր երեխաներն էլ սիրում են լողալ: Կարելի է այդ թեմայով հատուկ դասընթաց կազմակերպել ու ցուցադրել ջրի պաշարների կամ ջրավազանների աղտոտվածության վտանգները: Դա կարող է շատ հետաքրքիր դասավանդման մեխանիզմ հնարել ու ապահովագրել հասարակությունը հետագա խնդիրներից:

пятница, 30 октября 2009 г.

LEAVE YOUR COMMENTS HERE


http://blogs.radiovan.am/zapis-pyamogo-efira-nuzharashenskaya-shkola-11/
ALL VERSION YOU CAN DOWNLOAD FROM HERE http://azatxosq.blip.tv/file/2788161/

zubian 12:37 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

Вообще молодцы, полезное дело делаете!

Аrman 12:38 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

This is job nothing personal!!!!:-)

angel-xiligan 1:18 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

ребята, первое что я сделаю в Ереване, это настроюсь на вашу волну.
Но пожалуйста!
передайте звукооператору, чтобы фоновую музыку делал потише, ужасно раздражает.

Аrman 2:02 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

Спaсибо за добрие слова, стараемся. Фон мы поздно заметили что высоко звучит, по середине программы исправили.

angel-xiligan 2:44 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

А да, кстати я заметила потом, что музычку убрали. Гости потрясающие, такая непосредственность! Очень органично все получилось, а дадите ссылку на он лайн прослушивание ваших программ? а то я что то не нашла.

Аrman 2:52 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

Gospodi, naverxu v levom ugolochke est’ ssilka slushai radio on-line

angel-xiligan 2:57 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

я не Господи, я ангел хулиган, и хамства не выношу. Не умеете сдерживать эмоции, смените профессию. Без обид.

Аrman 3:02 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

ooooчень смешно. Я просто понял, что надо ее в другое вместо поставить, чтобы юзеры замечали:-) Господи, это восклицание а не обращение:-)

angel-xiligan 3:06 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

))))) все ок, а главное, я теперь могу вас слушать! ура!

Аrman 3:23 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

Na zdorovie!!!!

dana_marro 4:18 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

+1

angel-xiligan 1:38 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

Не могу молчать, ведущие прекрасно подготовлены, и отлично воспитаны, молодцы! кефс берец!

ani 3:29 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

Спасибо Мы старались…

Daa 2:32 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

молодцы что вмешались!!! Спасибо за шухур!!!
Если честно у меня было ощущение что маразм дойдет до такой степени что, Мариам посадят…. :-/

Аrman 2:52 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

Vse eshe mogut posadit’

ani 3:35 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

Откуда такой пессимизм, сажать Мариам «не выгодно»! Будет такой скандал – это вам не оппозиция и не политические страсти…

angel-xiligan 3:38 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

Ани вы с Лилит молодцы! Подробнее здесь:
http://angel-xiligan.livejournal.com/534093.html

ani 3:49 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

тронута, очень… кстати (по-секрету) это был мой первый прямой эфир!

angel-xiligan 3:59 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

вау! поздравляю, думаю это очень памятный прямой эфир! не всякий может похвастаться таким дебютом

Аrman 5:47 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

Не хочу показаться не скромным, но у нас такой архих есть закачаетесь. Скоро станем его ставить по тихонечьку. Скучно не будет, ОБЕЩАЮ!!!!!

Daa 3:52 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

вот сейчас будет….потому и спасибо )
а до передачи почти никто ничего не знал

kornelij 3:13 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

Aper- indz mot el qcec. apreq

Аrman 3:22 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

Spаsibo za podderjku

kornelij 3:28 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

stegh el gnac – http://forum.openarmenia.com/topic/25728-нубарашенская-школа-11/

ani 3:31 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

Мерси Сам джан!

rubywedge 3:15 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

Педофилов нужно принудительно подвергать химической кастрации.

Аrman 3:23 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

tut namnogo slojnee, eto nado dokazat’, a takie veshi trudno dokazat’

Тигран 3:56 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

Спасибо ребят!!!

dana_marro 4:22 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

Браво ребята! В полном восторге от вчерашнего эфира, хотела даже пост написать, потом увидела, что блогеры это уже сделали ! Вы молодцы ! Анулик, ты была на высоте, честно-честно!
Не останавливайтесь (хотя уверена, что у вас и в мыслях нет), я верю, что с вашей помощью все будет доведено до логического конца !
Еще раз молодцы!

Janna 4:31 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

Ya vas poslushila iz dalekoi Franzii i do six por murashki po telu. Xochu vas vsex poblagodarit chto organizovali vse eto, osobenno tex lyudei katorie organizovali eto rassledovanie, edinsvennoe chego xochitsya, chtob eti lyudi bili nakazani po polnoi. Spasibo eshe raz za programmu.

Daa 4:38 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

Idep post-i Title poxeq ….
«запись ПЯМОГО эфира»

dana_marro 4:38 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

все-таки не выдержала написала

ani 5:38 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

molodec! 10X

Naneh 4:47 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

wow! it’s unbelievable :O what the F is happening in that school ?!

Avik 4:59 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

А зачем у нас министерство, которое не ведает тем, что творится в его попечении? Или мы – Монголия, которая не вмешивается даже в свои внутренние дела?? Министра(ов), не знавших о таком в своем ведмостве либо нужно самим сдать для обработки педофилами, либо остается думать, что и они сами не без этого… Маразм дошел до того, что посадят жертву… Кстати, в таком деле все мы с вами – потенциальные жертвы, люди.

ani 5:28 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

Самое дермовое это то что нам с зам министра придется базарить о том, что надо доказать дети в кол-ве300 не все умственно отсталые и только из за этих проклятых 705000драм в год не стоит их там держать. Случаи с изнасилованием трудно доказать. Наши героини даже не сберегли документы, в которых суд отклоняет их показания. Так что с насилием труднее будет разобраться

ani 5:39 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

Avik jan, в таком случае все вы с нами вместе должны бороться против этого!!

Edgar 5:22 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

Ժողովուրդ շատ ներողություն… բայց ինչի «վրա» է հաղորդավարուհին խնդում ????? :[

Аrman 5:39 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

Ребята вчера в эфире хихикали девушки дет.дома,они перед эфиром подкалывали друг друга. Этот эфир для них был диковинкой, и мы не могли их контралировать. Ведущие не позволили бы себе такого!!!!!!

ani 5:35 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

У ведущей истерика, которую она трудно скрывает, Лусине не была готова к таким подробностям, простим ее на первый раз и меня за мою эмоциональность с связи со звонком Вардуи:)

Avik 5:55 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

Ani – Наконец-то добрался досюда
Если так взять, то да, все мы должны бороться. Бороться можно разными способами, даже можно и нужно бить, но все-таки лучше всего, когда такое поддается огласке. Никакое физическое наказание не сравниться с тем, что на человека прилюдно начнут плевать в переносном или (почему бы и нет:) ) прямом смыслах. Вопрос в том, что в такой нации, как наша, этого явления быть не должно.. у многих есть братья, или родные, или двоюродные, которые могут наказать подонков…

ani 6:25 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

welcome Avik, рада тебя наконец здесь видеть:) Ну первый шаг мы уже сделали, предали огласке и не будем останавливаться на достигнутом, будет и вторая передача, которая раскроет «истинные мотивы» существования Нубарашенской школы н.11

Anahit 6:04 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

Страшное дело…
Можно подбросить идею?(хотя, думаю, идея не новая и явно кто-то об этом уже подумал): участница говорят о том, что провели ННое время в больнице (Республиканской). Если нужно док-ва, то можно проверить сверив больничные записи. Там же можно найти и причины поступления.

Anush 6:25 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

Normal erkrum arden vaghuts lurd hetaqnnutiun sksvats kliner haskanalu te inch e katarvum et drpotsum pokhanak kotskelu. Kartsum em ays depqum erb vochinch chi dzernarkvum, petq e ughaki gnal dprots hasarakutian arodz nerkayatsutichnerov, ayl voch strkatsvatneri het u ‘pahandzel’ vor pataskhanatuner@ el drpots chmtnen!

ani 6:42 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

Ուխ ինչ զիլ ասեցիք, խնդրում եմ ձեր եմեյլը, մենք ձեզ կհրավիրենք մեզ հետ գնաք այդ դպրոց:
Նորմալ կամ աննորմալ երկիրը դա մենք ենք: Օրինակ դուք քանի մարդ կարաք բերեք այս դպրոց? դուք մոլորվեցիք?
Նորմալա. Մենք էլ ենք մի քիչ մոլորված, էս գործը հանգիստա պետք անել, տենց հույ բույ անելով, մակսիմում կհասնեք նրան,
որ ձեզ էլ սուտ մատնության մեղադրանք կառաջադրեն:

LY 6:41 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

Հաղորդավարուհուն ուղարկեք հայոց լեզվի դասընթացի: Խայտառակությու՜ն

ani 6:50 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

Գուցե դուք առաջարկեք ձեր կանդիդատուրան?

Diana 8:20 пп on Октябрь 30, 2009 Permalink Ответить

Вы молодцы! Давно надо было это сделать, чтоб неповадно было.
Будем следить за развитием событий.

RADIOVANI ETERE ARDEN INTERNETUM!

Вот они герои нашего времени. Это Лаура и Марта. Они взяли на себя смелость и рассказали вчера в прямом эфире, то что творилось в этой школе еще 20 лет назад. Для всех тех, кто не слышал откровения бывших учениц этой школы, выставляю запись. Они это сделали, чтобы спасти тех, кто еще там учиться.

Утром позвонил Манук Мкртчян, зам. министра министерства Образования. Готов встретиться в понедельник. Нам надо будет хорошо подготовиться.

«Если мы не признаем педофилию и побои собственных детей, какое мы имеем право говорить, что турки не признают наш геноцид. Мы скрываем собственное насилие, но обвиняем других в насилии». Это сказала Гаяне (участница вчерашнего эфира). Фраза, весьма актуальна для всех тех, кто озабочен армяно-турецкими

http://blogs.radiovan.am/zapis-pyamogo-efira-nuzharashenskaya-shkola-11/

NUBARASHEN BOARDING SCHOOL ALERT!


-Արդյոք Ձեզ օրեկան 4 անգամ էին կերակրում ?
-Եթե ծեծը ի նկատի ունեն, ավելի քան 4 անգամ.....


Շուտով կտեղադրենք ռադիովանի ուղիղ եթերի ձայնագրված տարբերակը ~


“Էկոլոգիան ու կոլեկտիվ հպարտությունը” հոդվածից

Դիտելով փառատոնային ֆիլմերն ու զրուցելով ֆիլմերի հեղինակների հետ, համոզվում ես, որ բնապահպանական թեմաներին անդրադարձող մարդիկ յուրատեսակ հերոսներ են: Սթափ հայացք ներկայացնելու համար այսօր պետք է խիզախ մարդ լինել: Փառատոնային ծրագրում ընդգրկված միակ հայկական ֆիլմը «Թեղուտ. Զավակների հացը» վավերագրական հետազոտումն, օրինակ, քաջ ձեռնարկ էր, որի հեղինակները ներկայացրել են ամենացավալի խնդիրներից մեկը` արդյունաբերության ու բնության շահերի բախումը: Ցավոք, բնությունը պարտվում է: «Թեղուտը» մեկ անգամ ցուցադրվելով փոքր դահլիճում` արտասահմանյան մասնագետների հիացմունքի է արժանացել: Հուսով ենք, որ ֆիլմը ազդեցություն կունենա նաեւ հայ հասարակության վրա: Երեւան ժամանած տարբեր մասնագետների հետ զրուցելով, հասկանալի է դառնում, որ հասարակական ու բնապահպանական շահերը մեկտեղելը ամենալուրջ խնդիրն է, որին ձգտում են էկոլոգները: 

Ռոնալդ Տոբիաս` ամերիկյան Մոնտանա նահանգի համալսարանի դասախոս, դասավանդում է ֆիլմարտադրության գիտությունն ու ֆիլմեր է նկարահանում «Animal Planet», «Discovery», «Travel» հեռուստաալիքների համար:

- Լինելով «Արեւորդի» փառատոնի ֆիլմերի ժյուրիի նախագահ, չե՞ք համարում, որ հայաստանյան բնապահպանական աղետների մասին միայն մեկ ֆիլմ ցուցադրելը բավարար չէ:  

- Շատ երկրներ կան, որոնք մեկ ֆիլմ են ներկայացրել մրցույթին: Խնդիրը ֆիլմերի քանակը չէ, խնդիրը ֆիլմից ստացված արձագանքն է: Մեր մրցույթը դեռ չի ավարտվել, եւ ես չեմ կարող իմ դատողությունների մասին այժմ խոսել, բայց վստահ եմ, որ հայկական «Թեղուտ» ֆիլմը շատ լավն է եւ կարող է լուրջ ազդեցություն ունենալ հասարակության վրա: Ամեն դեպքում ֆիլմը ցուցադրում է, որ մարդիկ տարբեր կերպ են մտածում եւ միգուցե դրա շնորհիվ էլ կարող է նրանց գործելակերպը փոխվել:  

- Իսկ կա՞ արդյոք հրատապության պահանջը: Չէ՞ որ անտառը պետք է փրկել, քանի դեռ ուշ չէ: 

- Մեծ մեղք է մտածել, որ ուշացել ես: Ամեն դեպքում միշտ պետք է պատրաստ լինել գործել ու վանել պեսիմիստական մտքերը: 

Սոֆիկո Ախոբաձե` Կովկասյան բնապահպանական կենտրոնի փոխտնօրեն

Եթե, օրինակ, Վրաստանում նկարահանվեր «Թեղուտի» նման մի ֆիլմ, ես երջանիկ կլինեի: Ֆիլմը ցույց տվեց, որ էկոլոգիական հարցերը միավորում են մարդկանց, հայ էկոլոգները, հասարակ գյուղացիները, նույնիսկ` խորհրդարանի անդամները միախմբված էին: Եվ դա ցնցող էր: 

- Սակայն շատերը Հայաստանում հասկանում են, որ ֆիլմը չի կարող իրավիճակն ուղղել, որ անտառի ոչնչացումն արդեն կանխորոշված է: 

- Չեմ կարծում, որ ոչինչ չի փոխվի: Բնապահպանական հարցադրումները միշտ ուղղված են լինում վաղվա օրվան, իսկ վաղվա տեսակետը հաստատ տարբերվելու է այսօրվա տեսակետից: Վրաստանում էլ կա ոսկու գործարան, որը տարիներ շարունակ շատ վտանգավոր գործունեություն էր ծավալում: Մենք անընդհատ նամակներ էինք գրում նախագահին, վարչապետին, տարբեր միջազգային կազմակերպություններին եւ հասանք նրան, որ գործարանի տերերը ստիպված եղան մաքրման համակարգ ներդնել: Հիմա գործարանը չի վնասում բնությանը, բայց ոչ ոք չի կարող փոխհատուցել այն վնասը, որը գործարանը հասցրել էր մինչ այդ:  

- Մենք հարեւաններ ենք, մի պետության մեջ առկա աղետը միանգամից անդրադառնալու է մյուս պետության կյանքի որակի վրա: Ինչպե՞ս կարելի է ապահովագրել մեր երկրները հարեւանների գործած սխալներից: 

- Իրականում պատասխանը միակն է. պետք է կրթել հասարակությունը: Վերջերս ես եղա Կորեայում ու շշմեցի, թե ինչպիսի լուրջ ծրագրեր են նրանք իրականացնում կրթական ոլորտում: Կորեացիները ահռելի գումարներ են ծախսում` երեխաների ու բնության ներդաշնակությունը ապահովելու համար: Ամեն կերպ խրախուսվում է բնության գրկում հանգստանալը, բնությունը ուսումնասիրելը: Հիմա տեսեք, թե ինչպիսի՞ մոտեցում ենք ցուցաբերում մենք: Մենք մեր երեխաներին, դեռահասներին ոչինչ չենք սովորեցնում, արդյունքում նրանք իրենց ժամանցը միայն քաղաքի հետ են կապում: Մենք ինքներս ենք զրկում մեր երեխաներին բնությունից եւ հետո զարմանում ենք, որ նրանք անտարբեր ու անտեղյակ մարդիկ են դառնում: 

- Կարելի՞ է ասել, որ հարուստ երկրներն ավելի լուրջ են վերաբերվում էկոլոգիական խնդիրներին: 

- Հարուստ երկրները միգուցե ավելի խնամքով են վերաբերվում սեփական հողին, ջրին ու օդին, բայց արդյո՞ք նրանք նույն վարքագիծն են ցուցաբերում այլ երկրների հանդեպ: Փառատոնի ժամանակ մենք դիտեցինք ֆիլմ, որը պատմում էր «Շելլ» անգլիական նավթային ըներության մասին: «Շելլը» Նիգերիայում այնպիսի վայրագ մոտեցմամբ է աշխատում, որ ուղղակի սարսափելի է: Պարզ է, որ Անգլիայում նրանք նույն մոտեցմամբ չեն գործում, իսկ ահա աֆրիկյան պետության բնության վրա թքած ունեն: Իհարկե, կարելի է ասել, որ գրեթե բոլոր բնապահպանական խնդիրների ակունքները պետության զարգացման աստիճանից են կախված: Որքան բարձր է այդ աստիճանը, այնքան ավելի լուրջ են բնապահպանական հարցադրումները հնչում, եւ ավելի բարձր է բնության որակը: Հասկանալի է, որ բիզնեսն ու բնապահպանությունը փոխկապակցված են, եւ ամենուրեք էլ կա կոռուպցիա, սակայն ընկերությունները չեն կարող սեփական հեղինակությունը կառուցել երկակի ստանդարտներով, ինչպես դա տեղի է ունենում «Շելլիի» դեպքում:  

- Արդյոք ֆիլմերը կարո՞ղ են բողոք առաջացնել ու ինչ-որ բան փոխել: 
Գիտեք, ֆիլմերի դիտումից հետո ինձ մոտ անընդհատ հարց էր ծագում` իսկ ի՞նչ կարող եմ անձամբ ես անել: Կարծում եմ՝ ֆիլմերում ոչ միայն խնդիրը մատնանշելն է կարեւոր, այլեւ այդ խնդիրը լուծելու ուղիները ցուցադրելը: Եվ երբ խնդիրը ներկայացվում է կոնկրետ մարդկանց աչքերով ու տեսանկյունով, այն միանգամից հավաստի է հնչում: Որպես էկոլոգ ես շատ հարուստ նյութի հետ ծանոթացա Հայաստանում ու շատ եմ ուզում, որ «Ի՞նչ կարող եմ անել անձամբ ես» հարցը շատերի մոտ ծագի: Վերջիվերջո, էկոլոգիական խնդիրների լուծումը հենց այդ հարցից է սկսվում:

четверг, 29 октября 2009 г.

 Next week, same time, radiovan will invite the director and teachers!

Bravo Radiovan!!!!


NO MORE LIGHTS FOR PEDOFILES

Այսօր լսեք & դիտեք ռադիո Վանի ուղիղ եթերում նուբարաշենի գիշերօթիկն ավարտած սաների խոստովանությունը շուրջ 30 տարի տիրող ապօրինությունների շուրջ:

Ծեծեր, անառակաբարո գործողություններ, բռնաբարություններ, ինչպես աշակերտ-աշակերտ, այնպես էլ ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում:

Դուք հնարավորություն ունեք Ձեր հարցերն ուղղելու, առաջարկությունները անելու, այս ծանրացած հարցն ինչ-որ կերպ թեթևացնելու, լուծումներ գտնելու, ինչպես զանգահարելով այնպես էլ օգտվելով օնլայն չաթից....

Անմասն մի մնացե'ք
Դռնից այն կողմ հայտնված լքված և ոտնահարված երեխաների իրավունքներն այսօր ԴՈՒՔ ԵՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ~
Ազատագրիր քո երկրի անպաշտպան երեխաներին բռնատիրական համակարգից...

Ժամանակն է ԶՆԳԱՆ ԶԱՆԳԵՐԸ, ԲԱՑՎԵՆ ԴՌՆԵՐԸ, ՊԱՏԺՎԵՆ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

http://blogs.radiovan.am/zavtra-v-17-00-pryamoj-efirtemanubarashenskaya-shkola-11/

среда, 28 октября 2009 г.

Лююююююди!!!



! Мы как никогда готовы к первому прямому эфиру на Радио Ван посвященному Нубарашенской школе #11. На завтрашнем эфире будут бывшие выпускницы данной школы, которые расскажут о всех ужасах и деяниях, которые происходили в этой школе.

Левон Авагян, который обвиняется в педофилии, официально отказался от присутствия на эфире, сказав что не хочет переживать все заново. Запись есть в наличии, с чем нас всех ПОЗДРАВЛЯЮ. Хотя он в последний момент уточнил время эфира. Хоть бы пришел, хоть бы пришел…..

В 17.00 завтра у вас уникальная возможность услышать и увидеть этих ребят(бывших выпускников) в прямом эфире. Все только начинается, у нас долгая дорога, ее надо пройти всем вместе.

Комменты типа»Ой какой ужас, неужели такое есть в Армении итд» НЕ ПРИНИМАЮТСЯ!!!!!! Отныне мы все ответственны за этих людей. Надеюсь на вашу помощь в распространении этого линка. ВСЕ НА ПРЯМОЙ ЭФИР!!!!!

Ваше безразличие к этим людям оскорбляет их.

Одна из героинь, Гаяне, захлебывалась от переживаний, когда я ее попросил стать героиней прямого эфира. Поверьте ей есть о чем вам поведать.

http://blogs.radiovan.am/zavtra-v-17-00-pryamoj-efirtemanubarashenskaya-shkola-11/#more-4486

вторник, 27 октября 2009 г.

STOP CHILD ABUSE -NUBARASHEN ALERT!


Леди и Джентльмены, у нас есть новости. Итак, прямой эфир посвященный проблеме педофилии в детской спец. школе #11 Нубарашена, состоиться в четверг 29 Октября. На данном этапе участники прямого эфира- это Мариам Сухудян(которая обвиняется в лжесвидетельстве по этому делу), Сюзанна Симонян ( бывший журналист общественного телеканала), которая сняла телерепортаж про Дианну и была уволена после этого.

Сейчас мы пытаемся пригласить Гаяне(бывшая выпускница данной школы), которая расскажет о г-не Авагяне(работник школы, который по словам Дианны повинен в сексуальных притязаниях к ней).

Психолог школы Арутюн Минасян на данном этапе просит у нас 1 час эфира, чтобы рассказать, что творилось в этой спец школе и почему его уволили.

С психологом мы проведем отдельный эфир, безусловно. Но это потом, а сейчас нам остается для первого эфира пригласить зам. министра образования Манука Мкртчяна, который в курсе деталей этого дела. Сегодня не удалось с ним переговорить. Надеемся завтра удастся пригласить его на эфир.

Директор школы Енгибарян Меружан отказался присутствовать на эфире по причине того, что в школе идет проверка министерства.(Запись есть в наличии).

Всем кто заинтересован в этом прямом эфире просьба, посылать комменты на этот пост с предложениями. Ожидаю вашу помощь в распространении этого линка, для того, чтобы как можно больше людей узнали эту проблему и возможно помогли бы сделать все, чтобы эта проблема не потерялась бы в дебрях новостей.


http://blogs.radiovan.am/pryamoj-efir-posvyashhennyj-probleme-pedofilii/

понедельник, 26 октября 2009 г.

Teghut Children’s Bread


Թեղուտի մասին պատմող Տիգրան Պասկևիչյանի “Թեղուտ. զավակների հացը / Teghut Children’s Bread” վերնագրով կնքված 35 րոպեանոց ֆիլմը վերջապես պատրաստ է !!!

Պրեմիերան վաղը` Sunchild-ի շրջանակներում ` ամսի 27-ին, ժամը 12:00ին Հայաստանի ազգային պատկերասրահում,
ինչպես նաև նույն օրը ժամը 18.00ին “Մոսկվա” կինոթատրոնի վիդեոսրահում,
նաև ամսի 28ին, ժամը 19.00ին դարձյալ նույն տեղում` “Մոսկվա” կինոթատրոնի վիդեոսրահում.
Բոլոր ցուցադրությունները անվճար են.

Ես այսօր հասցրեցի նայել ֆիլմը` կիսվեմ իմ առաջին տպավորություններով: ֆիլմը շատ դինամիկ է ստացվել, հետաքրքիր, ոչ բարդ, նայվում է մի շնչով և իհարկե մտածելու տեղիք է տալիս: Հուսանք ֆիլմն իր գործը կանի մարդկանց սրտերում:

Ֆիլմի մասին Sunchild-ի բուկլետից`
Ֆիլմը ներկայացնում է Հայաստանում հանքերի շահագործման վիճակը` կենտրոնանալով Թեղուտի նոր բացվող հանքավայրի վրա: Թեղուտը հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում, որովհետև Հայաստանի հանքարդյունաբերության մեջ առաջին անգամ հանքավայրի շահագործման համար կատարվելու են զանգվածային անտառահատումներ, հանքը շահագործվելու է բաց եղանակով, պոչամբարները տեղակայվելու են բնակավայրերի և գյուղատնտեսական հողերի անմիջական հարևանությամբ, ինչը կարող է լրջորեն վտանգել շրջակա միջավայրի կայուն պահպանությունը: Էկոլոգիական խնդիրներից բացի, ֆիլմն արծարծում է նաև տնտեսական, սոցիալական և իրավական հիմնախնդիրներ: Պատրաստվել է “Էկոդար” ՀԿ-ի պատվերով:

воскресенье, 25 октября 2009 г.


Այսօր "Խմբագիր" հաղորդումը կխոսի հատուկ դպրոցներում երեխաների պաշտպանվածության մասին, դիտե'ք ....ելույթ է ունենալու նաև մեր կամավորներից Արման Ղարիբյանը, որն ականատես է եղել Նուբարաշեն 11 գիշերօթիկ դպրոցում տիրող բռնություններին ...Երկիր Մեդիա 21:00

суббота, 24 октября 2009 г.

Please help him to find free accomodation:)

hello

how are u? i am keyvan from iran i play santoor i'd like to come to armenia 2 week later could any you help me there?


do armenia people like santoor?
can host me there?

my emails: keyvan.santoor@yahoo.com

keivan.santour@yahoo.com
keyvan.santoour@yahoo.com
plz send your email to me
thank you all

Էրեբունու վարչությունը երեք անգամ փոխեց երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի մեղադրանքի հոդվածը:

Երկու ամսվա ընթացքում ՀՀ ոստիկանության քրեական գործերի Էրեբունու վարչությունը երեք անգամ փոխեց երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի մեղադրանքի հոդվածը: 

Հիշեցնենք, որ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ թիվ 2105809 քրեական գործը հարուցվել է Հանրային հեռուտաընկերության 2008թ. նոյեմբերի 13-ի հեռուստահաղորդման հիման վրա, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սաներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից կատարված սեռական ոտնձգությունների մասին: 

Սկզբում Մարիամ Սուխուդյանը հրավիրվեց քննչական բաժին` որպես վկա: Հետո` 2009թ. օգոստոսի 11-ին, նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի 1-ին կետով` զրպարտություն, օգոստոսի 15-ին մեղադրանքը վերաորակավորվեց «սուտ մատնություն»` 333 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ: Հոկտեմբերի 21-ին մեղադրանքը կրկին վերաորակավորվեց նախկին հոդվածով` զրպարտություն: 

Ինչպես «ԷկոԼուր»-ի հետ զրույցում հայտնեց Մարիամ Սուխուդյանը, քննչական բաժնում նրան ասել են, որ մեղադրանքի այդ հոդվածը թույլ է տալիս օգտվել հայտարարված համաներումից եւ այդ կերպ կարճել գործը: 

Ինչպես եւ նախորդ բոլոր դեպքերում Մարիամ Սուխուդյանն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված ոչ մի հոդվածով եւ պատրաստվում է մեղադրանքը բողոքարկել դատական ատյաններում:


WWW.ecolur.org

пятница, 23 октября 2009 г.

Միշտ շատ շուտ է ուշ լինում 

MIACREQ ALM

TEGHUT ALERT

ARMENIA ALERT

HUMAN BEING ALERT


ay qez ban~~
nor "erkir mediayi" taghavaric....
rejisore pndec, vor Teghuti shapike hanem ...
patcharabanelov vor gisherothikum tirogh iravitchake kap chuni teghuti het....{indz kanchel ein studia ayd temayov zruceloo}
hedaqrqir mardik en....erexeqi votnahavats iravuqnneric en xosum, irenc hyurin hanvacnum en? partadrum en vor teghuti shakipov eluyt chunena~??????????
yes merjeci, iranc pahajnaxndranqe~
ev ayspes nuabrashenum tirogh iravitchake knerkayacni im poxaren Armane` mer kamvavorneric


nkary hishetsrets erd vor Genocidi zhamanak turk askyarnery hay anognakan kanants hoshutum ein. Mi ahavor nmanutiun tesa es nkari mech....

http://hetq.am/am/politics/protest/

ALM-ov AYSOR urbat ore, amsi 23-in, jame 21.30 cragir a linelu Teghuti masin.... vorosh masnagetner Teghuti harce motecnum en hay-turqakan harcin..

четверг, 22 октября 2009 г.

Հայի գենը գերծանրաբեռնված է


Կապանի տարածքը թունավորված է, էկոլոգիական վիճակը ծանր, եւ օդը աղտոտված է: Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց «Էկոլուր» տեղեկատվական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը:

Նրա խոսքերով' հողի, ջրի եւ սննդամթերքի մեջ հայտնաբերվել են թունավոր ծանր մետաղներ: Նույնիսկ մի քանի էլեմենտներ են հայտնաբերվել, որի կոնցենտրացիան ոչ թե տաս անգամ, այլ հարյուր անգամ գերազանցում է նորման: Այդ թունավոր նյութերը չեն քայքայվում, դրանք կուտակվում են ջրում, հողում եւ ամենակարեւորը մարդկային օրգանիզմի մեջ: «Սա ազդում է առողջության ամենակարեւոր համակարգերի' իմունային եւ գենոֆոնդի վրա»- ասում է նա:

Կապան համայնքի ներկայացուցիչները' ի դեմս «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն շատ անհանգստացած են Կապանի հետ կապված էկոլոգիական խնդիրներով: Այդ առթիվ էլ այսօր ՀԿ-ն նամակ է տարածել:

«Մենք անհանգստացած ենք, որ չունենք «Deno Gold Mining» ընկերության գործունեության վերաբերյալ ստուգումների արդյունքները, որոնք կատարվել են 2007-ից 2008 թվականներին Բնապահպանության նախարարության եւ Սյունիքի բնապահպանական տարածքային տեսչության կողմից:

Սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել: Ընկերությունը շարունակում է Կապանի տարածքները աղտոտել հարյուր հազարավոր խմ դատարկ ապարներով եւ թափոններով»,- նշված է նամակում:

Ինգա Զարաֆյանի խոսքերով' տեղի բնակիչները որեւէ փոխհատուցում չեն ստանում, թեեւ պոչամբարը բաց է, իսկ դրա կողքին շարված են տները:

Կապանցիները ոչ մի փոխհատուցում չեն ստացել, թեեւ օդի թունավորումից անասուններն են սատկել եւ երեխաների մաշկն է պլոկվել:

Ինգա Զարաֆյանն ասում է, որ արդյունքների տրամադրումից հետո նրանք կկարողանան Կապանի բնակչության իրավունքները պաշտպանել:

Իսկ թե ինչո՞ւ Բնապահպանության նախարարությունը չի ներկայացնում փաստաթղթերը, Ինգա Զարաֆյանը չգիտի: «Նրանք ուղղակի լղոզված ձեւով են ամեն ինչ ներկայացնում»:

Բնապահպանի խոսքերով' չնայած բազմաթիվ խնդիրներին, մենք կորցնում ենք մեր երեխաների ապագան, քանի որ գենոֆոնդը քայքայվում է:

WATCH ON YOUTUBE
http://www.youtube.com/watch?v=Jl5fs7U0vno&feature=player_embedded

Երեւի կարծում էին, որ փակ-փակ իրենց գործը կանեն

Էրեբունու քննչական բաժանմունքից Կանաչ շարժման երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը եւ նրա փաստաբան Նոնա Գալստյանը դուրս եկան մոտ 1,5 ժամ անց: Մարիամը չէր հարցաքննվել, քննիչ Մեսրոպյանը նրան պարզապես տեղեկացրել էր, որ գործով նյութերին ծանոթանալուց հետո նախկինում առաջադրված «Սուտ մատնություն» մեղադրանքը փոխել է «Զրպարտություն» մեղադրանքով:

Կանաչ շարժման երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը մեղադրվել էր սուտ մատնության համար այն բանից հետո, երբ ընկերների հետ բարձրաձայնել է Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկում կատարված մտահոգիչ երեւույթների մասին, (այդ թվում' սեռական ոտնձգություններ աշակերտների նկատմամբ):

Քր Օր 135 հոդվածի 1-ին մասը / Զրպարտություն / նախատեսում պատիժ մինչեւ երեք տարի կամ տուգանք: Մինչդեռ, նախկին Քր. Օր 333 հոդվածով նախատեսված մեղադրանքը/ Սուտ մատնություն/ կիրառում է ավելի խիստ պատիժ' ազատազրկում առավելագույնը 5 տարով: Մեղադրանքի նման մեղմացումը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարիամ Սուխուդյանն ու նրա փաստաբանը պայմանավորեցին նրանով, որ գործը հասարակական հնչեղություն է ստացել:

«Երեւի կարծում էին, որ փակ-փակ իրենց գործը կանեն, բայց քանի որ գործը հասարակական հնչեղություն ստացավ' զգացվում է, որ վախեցած են»,-ասաց Մարիամ Սուխուդյանը: Նա, ի դեպ, տեղեկացրեց որ խնդրի բարձրաձայնելուց հետո հայտնվել են այդ գիշերօթիկի նախկին աշակերտուհիները, որոնք եւս վկայել են, որ արդեն 10 տարուց ավելի թե դպրոցի տնօրենը, թե նույն ուսուցիչը իրենց նկատմամբ բռնություններ եւ սեռական ոտնձգություններ են կիրառել:

Փաստաբան Նոնա Գալստյանն էլ նշեց, որ նախաքննության ընթացքում իր պաշտպանյալին հարցաքննել են միայն որպես վկա, գործով լսել են միայն անչափահաս Դիանա Ամիրխանյանի ցուցմունքները: Իսկ երբ ինքը միջնորդել է որպեսզի Սուխուդյանի եւ Ամիրխանյանի միջեւ առերեսում լինի' քննիչը մերժել է ասելով'թե Ամիրխանյանը քաղաքում չէ:

«Մենք կշարունակենք ներկայացնել մեր միջնորդությունները, քանի որ գտնում ենք, որ առ այսօր վարույթն իրականացնող մարմնի կողմից որեւէ գործողություն չի կատարվել, որպեսզի դպրոցում տեղի ունեցած դեպքերը բացահայտվեն, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության»,-լրագրողներին ասաց փաստաբան Նոնա Գալստյանը:

Նշենք նաեւ, որ հանդիպման ժամանակ քննիչը Մարիամ Սուխուդյանին առաջարկել է ընդունել համաներում կիրառելու իր առաջարկը, ինչին աղջիկը բացասական է պատասխանել:

Քննիչը նաեւ տեղեկացրել է, որ գործով նախաքննությունը ավարտվել է, եւ հոկտեմբերի 23-ին Սուխուդյանն ու նրա փաստաբանը հրավիրվել են Էրեբունու քննչական բաժին' գործով նյութերին տեղեկանալու համար:


http://a1plus.am/am/politics/2009/10/21/mariam-sukhudyan

վերադարձանք սկզբնակետին: Այն ժամանակ գործը հարուցվել էր աշակերտուհու կողմից, հիմա պարզվեց, որ զրպարտողը Սուխուդյանն է եղել??»:

Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է. այժմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր. 135 հոդվածի 1-ին մասով`զրպարտություն:

Այսօր կանաչ շարժման ակտիվիստ Մ. Սուխուդյանը կանչվել էր Էրեբունու քննչական բաժանմունք հարցաքննության` որպես մեղադրյալ: Ինչպես հայտնեց Մ. Սուխուդյանի փաստաբան Նոնա Գալստյանը, մեղադրանքը փոխվելուց հետո Սուխուդյանին առաջրկվել է համաներում կիրառել, և քրեական գործով վարույթը կարճել, քրեական հետապնդումը դադարեցնել: Մ. Սուխուդյանը չի համաձայնել համաներմանը, որից անմիջապես հետո վարույթ իրականացնող մարմինը հայտարարել է, որ գործով նախաքննությունն ավարտվել է և հոկտեմբերի 23-ին հրավիրել է քննչական բաժին` ծանոթանալու գործի նյութերին:
«Սա մեզ համար էլ անականկալ էր: Ըստ էության, վարույթ իրականացնող մարմինը չսպասեց, թե նոր առաջադրված մեղադրանքի պայմաններում մենք ինչպիսի միջնորդություններ կներկայացնենք»,- ասաց Ն. Գալստյանը:

Փաստաբանի խոսքերով, փաստորեն, քննչական մարմինը գտավ, որ չի հիմնավորվել սուտ մատնությունը, փոխարենը` ապացույցներ է ձեռք բերել այն մասին, որ Մ. Սուխուդյանի կողմից կատարվել է զրպարտություն. «Կարելի է ասել, որ վերադարձանք սկզբնակետին: Այն ժամանակ գործը հարուցվել էր աշակերտուհու կողմից, հիմա պարզվեց, որ զրպարտողը Սուխուդյանն է եղել»:

Ն. Գալստյանը հայտնեց, որ չնայած մամուլի բազմաթիվ հրապարակումներին, հարակից ոչ մի քննություն չի տարվում: Այժմ գործի նյութերին ծանոթանալուց հետո 1-օրյա ժամկետում միջնորդություններ պետք է ներկայացվեն, որոնք, եթե քննիչի կողմից չբավարարվեն` կբողոքարկվեն Դատախազությունում: Դրանից հետո, եթե այլևս միջնորդություն չլինի, կկազմվի մեղադրական եզրակացություն և գործը կուղարկվի դատարան:

Նշենք, որ զրպարության համար նախատեսված պատժամիջոցը տուգանքն է` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 500-ապատիկի չափով:

Հիշեցնենք, որ Մ. Սուխուդյանի դեմ ՀՀ քր.օր. 333 հոդվածի 2 մասի 3 կետով` շահադիտական դրդումներով սուտ մատնություն, մեղադրանքն առաջադրվել էր օգոստոսի 15-ին: Այն պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

http://aysor.am/am/news/2009/10/21/mariam-sukhudyan/

«Շալվարն իջացրեց ու ամեն ինչ արեց…»


2008 թվականի մայիս ամիսն էր, Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաներին Էջմիածին էքսկուրսիայի էինք տանում: Փոքրիկ Դիանան տխուր նստած էր ավտոբուսի հետնամասում եւ ոչ ոքի հետ չէր խոսում: Մոտեցա նրան, հարցրի` ոնց ես: Դիանան չպատասխանեց, թեթեւակի ժպտաց, հետո նորից գլուխը կախեց:

Նրա կողքին նստած փոքրիկ Անուշը մոտեցավ ինձ ու ցածր ձայնով ասաց. «Դիանան տխուր ա, որովհետեւ ընկեր Ավագյանն իրան պատժում ա»: «Քանոնով մատներիս ա խփում, որ չեմ կարում սիրուն գրեմ»,- անմիջապես ավելացրեց Դիանան: Հարցնում եմ` բոլորին է խփում, թե միայն քեզ:

- Մյուսներն էլ են վատ գրում, բայց ինքը ինձ ա խփում, որովհետեւ ես չեմ թողում, որ վատ բաներ անի:

- Ի՞նչ անի:

- Դու չգիտե՞ս, ինքը ինձ կանչում էր իրա սենյակ ու վատ բաներ էր անում:

- Ի՞նչ վատ բաներ:

- Մի անգամ ընկեր Ավագյանը կանչեց իրա սենյակ ու սկսեց ինձ ձեռ տալ,- Դիանան կարմրեց,- մեջքիս էր ձեռ տալիս, կրծքերիս, փորիս…

Երեխայի աչքերում արցունքներ հայտնվեցին. զգացվում էր, թե որքան ցավալի է նրա համար պատմել կատարվածը, այսինքն` վերապրել այդ ամենը եւս մեկ անգամ: Ես չգիտեի` ինչպես նրան հանգստացնել, մխիթարել: Դիանան շարունակեց խոսել:

- Բայց ես մեղավոր չեմ, ինքը զոռով էր անում, ես չէի ուզում,- նորից լաց եղավ:

«Ես մեղավոր չեմ»,- անընդհատ կրկնում էր փոքրիկ աղջիկը, նա երեւի կարծում էր, թե ես նրան կմեղադրեմ: Ասացի, թե հավատում եմ նրան:

- Մի անգամ էլ ընկեր Ավագյանն ինձ ասեց` գնա յուբկա հագի, արի: Ես գնացի հանդերձարան, որ յուբկա հագնեի, ընկեր Լուսինեն (հանդերձապահը) տեսավ, հարցրեց` Դիանա, ինչի՞ ես շորդ փոխում: Ասեցի` ընկեր Ավագյանն ա ասել: Ընկեր Լուսինեն ջղայնացավ, ու ասեց` էլ ընկեր Ավագյանի սենյակ չգնաս: Ես էլ չեմ գնում, դրա համար էլ դասի ժամանակ փետով իմ մատներին ա խփում:

13-14-ամյա Դիանան չէր կարողանում բացատրել, արդյո՞ք հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Լեւոն Ավագյանը բռնաբարել է իրեն, թե ոչ, նա չգիտեր` ինչ է նշանակում բռնաբարել: «Ինքը շալվարն իջացրեց ու ամեն ինչ արեց»,- այսքանից ավելին աղջիկը չէր կարողանում արտաբերել: Երբ հարցրի, թե ինչ է նշանակում «ամեն ինչ արեց», Դիանան պատասխանեց:

- Իի, չգիտե՞ս, ինչ են անում,- եւ կրկին արցունքների միջից ասաց,- ես մեղավոր չեմ…


http://sard.hetq.am/

«Ես գրեցի, որ համաձայն չեմ, ինձ մեղավոր չեմ ճանաչում եւ պահանջում եմ գտնել իրական հանցագործներին»


«S.O.S. Թեղուտ» եւ «S.O.S. Սեւան» երիտասարդական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ առաջադրված «սուտ մատնություն» մեղադրանքը մեղմացվել է: Հոկտեմբերի 21-ին նրան առաջադրվեց մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի առաջին մասով` զրպարտություն, որը պատժվում է տուգանքով: Այս մասին Էրեբունու քննչական բաժանմունքի առջեւ հարցաքննությունից հետո հայտարարեց Սուխուդյանի շահերի պաշտպան Նոնա Գալստյանը:
Քննիչը հարց է ուղղել Մարիամ Սուխուդյանին, թե արդյոք նա համաձայն է, որ իր նկատմամբ կիրառվի համաներում: Մարիամ Սուխուդյանը հրաժարվել է:

«Ես գրեցի, որ համաձայն չեմ, ինձ մեղավոր չեմ ճանաչում եւ պահանջում եմ գտնել իրական հանցագործներին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մարիամ Սուխուդյանը:

Քննիչը տեղեկացրել է, որ գործով նախաքննությունն ավարտվել է եւ երկու օրից նրանք հրավիրվել են բաժին` ծանոթանալու գործի նյութերին: Դրանց ծանոթանալուց հետո Մարիամ Սուխուդյանն ու նրա շահերի պաշտպանը շարունակելու են միջնորդություններ ներկայացնել:

«Առաջադրված մեղադրանքը նախորդի պես անհիմն է, չի բխում գործի իրական հանգամանքներից, եւ վարույթն իրականացնող մարմինը շարունակում է չիրականացնել գործով բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն», - պնդում է փաստաբան Նոնա Գալստյանը:

Երիտասարդ ակտիվիստը դժվարանում է ասել, թե ինչ կլինի, երբ գործը մտնի դատարան, սակայն հավատում է «որոշ առողջ ուժերի գոյությանն այդ համակարգում եւ պատրաստվում է իր անմեղության համար պայքարել մինչեւ վերջ»:


http://www.azatutyun.am/content/article/1857393.html

Kentron TV about Mariam Sukhudyan's case 21.10.2009

http://www.youtube.com/watch?v=Mi4GhfvzgW8

Activist Who Exposed School Abuse Scandal Refuses Police Amnesty

YEREVAN (RFE/RL)–A young civic activist who triggered a scandal about alleged sexual and other abuse at a Yerevan boarding school said Wednesday that she has turned down a police offer to ask for a pardon and thus avoid trial on controversial libel charges.

Mariam Sukhudian, a leader of the environment protection group SOS Teghut, was among about a dozen young people who worked in April-June 2008 as volunteers at Boarding School No. 11 for children with special needs located in the Nubarashen suburb. In their subsequent public statements, they accused the school administration of failing to ensure the minimal standards of teaching and hygiene and routinely ill-treating and students.

They also cited some schoolgirls as alleging sexual harassment by one of their teachers. Sukhudian videotaped one of those girls, subsequently identified a Diana Amirkhanian, and alerted Armenian media about her claims. The school administration strongly denied the allegations.

An ensuing police investigation cleared the school administration and the teacher in question, Levon Avagian, of any wrongdoing, saying that Amirkhanian withdrew her allegations. The police then accused Sukhudian of persuading the girl, who graduated from the school in June 2008, to falsely incriminate her teacher for “personal gain.” The activist was formally charged in August 2009 with “false denunciation,” a crime punishable by up to five years in prison.

The police informed Sukhudian and her lawyer, Nona Galstian, on Wednesday that the charge has been replaced by a less grave accusation of “slander” that carries heavy fines and prison sentence of up to three years.

According to Sukhudian, a police investigator also said that the case against her will be dropped altogether if she agrees to qualify for a general amnesty declared by the Armenian authorities earlier this year. “I told him that I don’t consider myself guilty and demand the prosecution of the real criminals,” she said, speaking to journalists outside the police headquarters of the Nubarashen and Erebuni districts. She said she is not afraid of facing trial and the possibility of imprisonment.

“The new accusation is as baseless as the previous,” Galstian said, for her part. “We believe that the police are still not doing anything to solve the crimes committed in the school and punish the real culprits.”

The lawyer added that the police have refused her demands for a joint face-to-face interrogation of her client and Amirkhanian on the grounds that the latter is not in Armenia at the moment. She and Sukhudian claim that the young woman was bullied into withdrawing her allegations against the teacher.

The case against Sukhudian has been condemned by Armenia’s leading human rights organizations. They say Armenian boarding schools, which are primarily supposed to educate for orphans and disabled children, have long been notorious for their lack of transparency, poor sanitary conditions and ill-treatment of students.

Related posts:
Activist Faces Jail After Alleging Child Abuse
Fugitive Oppositionist Surrenders to Armenian Police
Armenian Police to Allow March 1 Rally
Police Officers Arrested on Extortion Charges
Opposition Parliamentarian Says Police Car Didn’t Run Over Demonstrators


http://www.asbarez.com/2009/10/21/activist-who-exposed-school-abuse-scandal-refuses-police-amnesty/

вторник, 20 октября 2009 г.

Police is calling

վաղը ժամը 12- ին հրավիրված եմ հարցաքննություն Էրեբունու քննչական կրկին որպես մեղադրյալ

խիղճը կանչում է


 ՀԿ-ների համագործակցությունը լավագույն արդյունքների հասնելու համար 


2009թ. սեպտեմբերի 25-ին Կանանց ռեսուրսային կենտրոնին կից գործող Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը Կառավարության և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև բոլոր հետաքրքրված անձանց ու կամավորներին հրավիրել էր մասնակցելու ՙԵրեխաների նկատմամաբ սեռական բռնությունը Հայաստանում՚ թեմայով կլոր սեղան - քննարկմանը:

Կլոր սեղանի նպատակն էր գնահատել ստեղծված իրավիճակը Երևանի դպրոցներից մեկում' Նուբարաշենի թիվ 11 դպրոցում կատարված իրադարձություններից հետո, որտեղ մի խումբ կամավորներ արձանագրել էին մտավոր խնդիրներ ունեցող երեխաների նկատմամբ բարձիթողի վերաբերմունք, նաև բռնության և սեռական ոտնձգության դրսևորումներ դպրոցի աշխատակազմի կողմից: Հետևելով այս բոլոր դեպքերին կամավորներից մեկը' Մարիամ Սուխուդյանը, արձանագրել էր երեխաների պատմությունները' ռիսկի դիմելով 5 տարի ազատազրկվել և մեղադրվել սուտ մատնության համար, մինչդեռ տվյալ հաստատության ղեկավարությանն ու աշխատակազմին ուղղված ոչ մի իրավական գործողություն չի իրականացվել: 

Քննարկումն ուղղված էր պարզաբանելու երկու կարևոր հարցեր'

1. Գնահատել իրավիճակը ՀՀ - ում' հիմնվելով տարբեր ՀԿ-ների' ընտանեկան ցածր սոցիալ - տնտեսական պայմաններում ապրող հատուկ կարիքներով երեխաների հետ ունեցած աշխատանքային փորձի հիման վրա:

2. Գտնել լավագույն մեթոդներ հասարակության և կառավարության մարմինների շրջանում երեխաների նկատմամբ սեռական բռնության հիմնախնդրի վերաբերյալ իրազեկության աստիճանը բարձրացնելու համար:

Տարբեր ՀԿ-ներից հրավիրված ներկայացուցիչները այս խնդրի վերաբերյալ ներկայացրեցին իրենց ունեցած տեսակետները: Կլոր սեղանին մասնակցում էին ներկայացուցիչներ ՙWorld Vision՚ կազմակերպությունից, ՙՀայ օգնության ֆոնդից՚, ՙՀայ օգնության միությունից՚, ՙՀասարակություն առանց բռնության՚ ՀԿ-ից, ՙԺողովրդավարությունն այսօր՚ ՀԿ-ից և ՙՓԻՆՔ՚ տեղեկատվության կենտրոնից:

ՙWorld Vision՚ կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը նշեց, որ սա խնդիր է, որին նրանք հանդիպել են, երբ դեռ նոր էին սկսում իրենց գործունեությունը ՀՀ-ում, նաև նշեց, որ հիմնականում երեխաների նկատմամբ բռնությունը սկսվում է իրենց ընտանիքներից, իսկ սեռական ոտնձգության տարածվածությունը ՀՀ-ում դառնում է լուրջ խնդիր: Նաև նա ավելացրեց, որ հաճախ մայրերը հասկանում են, թե ինչ է կատարվում շուրջը, բայց նախընտրում են թաքցնել դա կամ ժխտել, որպեսզի չվտանգվի իրենց և երեխայի վարկանիշը, քանի որ երեխան ոչ տոլերանտ հասարակության մեջ զոհ կդառնա և անընդհատ կտառապի:

ՙՀայ օգնության ֆոնդի՚-ի ներկայացուցիչը, ով աշխատել է ավելի քան տասնյակ թափառաշրջիկ և քայքայված ընտանիքների երեխաների հետ, ինչպես նաև ունեցել է հատուկ դպրոցներից իրենց կազմակերպություն եկած բռնությունից և սեռական ոտնձգությունից տուժած երեխաների հետ աշխատանքային փորձ, զգուշացրեց կլոր սեղանի մասնակիցներին, որ այս խնդրիի հետ աշխատելիս պետք է լինել զգույշ, քանի որ, իր կարծիքով, տվյալ համակարգն է մեղավոր, և այն զարգացող երկրում փոխելը ծայրահեղ երկար, բարդ և խոչընդոտներով լի գործընթաց է: Նա հավաստեց, որ օգնությունը առաջնահերթ պետք է տրամադրվի անհատներին, որ հատուկ հաստատությունների վերափոխումը երկարատև գործընթաց է, որ օգնություն է պետք տրամադրել ընտանիքներին իրենց երեխաներին խնամելու համար, քանի որ այս երեխաներից շատերը եկել են հաստատություն աղքատ ընտանիքներից, նաև որ կարևոր է, որպեսզի ծնողը վստահ լինի, որ հաստատությունը կկարողանա խնամել իր երեխային:  

Նաև նշվեց, որ հանրային հատուկ հաստատություններում յուրաքանչյուր երեխայի հատկացվում է 5000 ԱՄՆ դոլլար, մինչդեռ նրանց ընտանիքներին որպես օգնություն հատկացվում է տարեկան 200-300 ԱՄՆ դոլլար: Սրանով կարելի է բացատրել նման հաստատությունների դիմադրությունը. պաշտպանել սեփական դիրքերն ու համակարգը: Բոլոր Հկ-ները համաձայնեցին, որ համակարգը փոխելը և ընտանիքների հետ աշխատելը կարող են տալ լավագույն արդյունքը: Նաև պետք է երեխաներին հնարավորինս երկար պահել իրենց հարազատ միջավայրում և տեղական դպրոցներում և չկտրել նրանց իրենց համայնքից:

Մարիամ Սուխուդյանի դեպքը ևս բարձրացվեց քննարկումների ժամանակ իր ընկերների կողմից, որոնք ևս կամավորներ էին Նուբարաշենի հատուկ դպրոցում: Մասնակցիների մեծամասնությունը համաձայնեց, որ Մարիամն իրոք կարևոր հարց է բարձրացրել, որից մարդիկ գերադասում էին խուսափել կամ չխոսել այդ մասին, նաև որ նրա դեմ բարձրացված մեղադրանքները անարդար են: Բոլոր մասնակից ՀԿ-ները հայտարարեցին, որ կարևոր է աջակցել նրան և ամեն ինչ անել, որ նա համակարգի զոհը չի դառնա:

Քննարկման վերջում մասնակիցները համաձայնության եկան հետևյալ կարևոր հաջորդական քայլերում'

1. Շարունակել բարցրաձայնել Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին' ընդգրկելով հանրությանը հնարավորինս շատ քննարկումների /հանրային երկխոսություններ, hեռուստաքննարկումներ մասնագետների հետ և այլն/

 

2. Միանալ Հայաստանում ստեղծված երեխաների իրավունքներով զբաղվող ՀԿ-ների Ցանցին և գրել նամակներ պատասխանատու անձանց' հրահրելով նրանց անդրադառնալ երեխաների նկատմամբ բռնության խնդրին' համագործակցելով ՀԿ-ների հետ:

 

3. Իրականացնել հետազոտություններ և հարցումներ, արպեսզի ուսումնասիրնեն այդ երեխաների կարիքները, այն թե ինչպես կարելի է բարելավել համակարգը, որպեսզի կանխվեն երեխաների նկատմամբ բռնարարքներն այդ հաստատություններում:

Խումբը կհանդիպի կրկին առավել մանրամասն քննարկելու հետագա գործողությունները:

ՙԿանանց ռեսուրսային կենտրոն՚ ՀԿ

www.Drugs.am

http://drugs.am/am/news/4/1528/

Հայկական մուֆլոնն արժե 6800, իսկ բեզոարյան այծը` 5600 դոլար

This is a photo taken from the website www.huntineurope.com showing a certain Mr. J. Jones and the huge Bezoar Ibex he shot while on a hunting trip to Armenia this spring.



The site urges hunters to travel to Armenia the year round to pursue their passion, especially during the months of March-November. It claims there are two locations in Armenia to hunt for Armenian Bezoar Ibex and Armenian mouflon – the Yeghegis Canyon and the slopes of Mt. Ourts.



The fee paid by hunters for these trophy animals is $6,800 for Armenian mouflon sheep and $5,600 for Bezoar Ibex.



Sunchildi festivalin kuzenayi mardik es aryunoth kendanineri dimaknern hagneyin ...iranc vrayic aryun tsorar...u mi tegh tapalveyin...` i nshan veracogh bnutyan~~~~~~~

ay es formatum hamagortsakcutyune patkeracnum em..

te che ` urakh titer, zvarth gort ....heracnum e irakanutyunic mardkanc

понедельник, 19 октября 2009 г.


փաստորեն բուսաբանական այգում օրը ցերեկով կարելի է հանդիպել զինված երիտասարդների, որոնց առաքելությունն է սպառել որսորդական կիրքը` բնաջնջելով Երևանի միակ պետական այգու բնաշխարհը:

Երբ նրան բերման ենթարկեց փոխտնօրենը, նա խոստովանեց, որ զենքը իրենը չէ, ուստի ապօրինի է ձեռք բերվել, որ նա չունի զենք կրելու թույլտվություն, որ երբևիցէ այդ հրացանով ծիտ սպանած չկա ու լռեց, երբ իրեն հասկացրեցին, որ օրինակ իր ընկերոջը կարող էր դիպչել փամփուշտը

Իսկ նա փոխարենը գոռում էր իր փախչող ընկերների հետևից~
Հոպարիս կանչեք, արաա~հոպարիս

Խնդրանք:
Հարգելի լրագրողներ խնդրում եմ հետամուտ եղեք այս պատմությանը` գրելով, բարձրաձայնելով, գուցե այլ "որսորդները վայր դնեն զենքերը"

Թե չէ ամենազոր հոպարները իրենց ձևով կլուծեն այս հարցը մեր փոխարեն ::~~

Սուրբ է մեր երկիրը և հին…


Ժիրայր Սեֆիլյանը, Ալեք Յենիգոմշյանը և Տիգրան Խզմալյանը հոկտեմբերի 24-ին հայ երիտասարդությանը հրավիրում են 24 ժամյա արշավի հայրենի բնությունում:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և կազմակերպիչներին իրազեկելու նպատակով ցանկացողները կարող են ուղարկել հաղորդագրություն kamavorakanner@gmail.com հասցեին կամ զանգահարել 10:00-ից մինչև 19:00-ն 277783 հեռախոսահամարով:

воскресенье, 18 октября 2009 г.

www.mariamsukhudyan.info

Երկուշաբթի օրրը

ժամը 21:15

Երկիր մեդիայի եթերում դիտեք "Հրապարակ" հաղորդումը...


Թեման` Հատուկ դպրոցներից մինչև կոռուպցիա

Հաղորդմանը ներկա էին
լրագրող Սյուզան Սիմոնյանը, Անահիտ Բախշյանը, կրթ,նախ.ից Նուրիջան Մանուկյանը և մի իրավաբան հելսինկյան ասոցիացիայից:


Զրույցը ծավալվում է Նուբարաշենի թիվ 11 դպրոցում տիրող բարքերի շուրջ:


«Երիտասարդական Շունչ» հասարակական կազմակերպությունը, մի շարք ուսանողական խորհուրդների, հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, մեկնարկում է հակածխախոտային քարոզարշավ:
Հարգելի ուսանողներ և երիտասարդներ, միացե'ք մեր նախաձեռնությանը, միավորվենք՝ ձերբազատվելու համար ծխախոտ կոչվող հրեշավոր չարիքից, որն այնքան տարածված է հատկապես մեր՝ ուսանողության և երիտասարդության շրջանում:
Հակածխախոտային քարոզարշավի շրջանակներում, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ «Ուսանողությունն առանց ծխախոտի» խորագրով էլեկտրոնային պաստառների մրցույթ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ և A3 ֆորմատի էլեկտրոնային պաստառներ /բարձր կետերի խտությամբ/: Առաջին տեղի համար նախատեսված է 100 000 դրամ, երկրորդ տեղի համար՝ 60000 և երրորդ տեղի համար 30000 դրամական պարգև:
Մրցույթը կանցկացվի էլեկտրոնային քվեարկության միջոցով: Արդյունքները ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը նախատեսվում է ս/թ նոյեմբերի 16-ին:
Էլեկտրոնային պաստառների ներկայացման վերջնաժամկետն է ս/թ նոյեմբերի 7-ը:
Մրցույթի ղեկավարության կողմից լավագույն ճանաչված պաստառները մեծ քանակությամբ կտպագրվեն և կտարածվեն ՀՀ Բուհերում, հիմնարկություններում և մարդաշատ վայրերում:

Հայտերն ու պաստառները կարող եք ուղարկել nosmoking.students@gmail.com փոստի հասցեով կամ զանգահարել 091 213674, 077 529005 հեռախոսահամարներով:

http://www.facebook.com/event.php?eid=161773886119


Kiraki, Hoktemberi 18-in, jam@ 4in, Land Art Ecologiakan tsragri shrjanaknerum havaqvum enq Aram Xachatryani ardsani mot!!!

Kazmakerpum enq ert poxocnerov, cuyc enq talu mer patrastakamutyun@ payqarel hanun maqur Hayastani, chaxtotvats poxocneri......!!!!!!!!!!!!

Ert@ kavartenq Abovyani Purakum, vortex ktoxnenq mer Land Art nmushner@!!!!!

Texum kkazmakerpven ekologiakan tatronner!

Ev ayspes, vax@, Hoktemberi 18-in, jam@ 4-in, Aram Xachatryani ardsani mot!!!!
!


http://www.facebook.com/group.php?gid=153069521935&ref=mf

суббота, 17 октября 2009 г.

Extremal hetsanvarshav





Depi Khosrovi antar-argeloc , mek angam evs , guce ays tari verjin , vayelelu vayri , kusakan bnutyun@ u zgalu bnutyun@ nersum !!

  • Porcelu ujer@ djvarancaneli teghanqnerum !!!
  • Nkarahanvelu Hay Extreme haghordman koghmic !!!! ,
  • Barcracnelu adrenalini tokos@ aryan mej !!!!!
Skizb@ aravotyan 8-in HVZ-um 

Taratsutyun@ - 85 km

hamenayndeps vercreq taq hagust u lapterner

Меня зовут Шура Буртин, я журналист из Москвы.
Я прилетаю в Ереван днем в воскресенье 18-го, а
рано утром в понедельник уезжаю в Тбилиси.
Я ищу компанию, чтобы погулять по Еревану в
воскресенье вечером - и место, где
переночевать (можно что-то одно).
В Ереване я никогда не был - буду рад, если
кто-то мне его покажет.

Спасибо,
Шура 

Anything else about myself: 

Actually we are a couple of people - Shura Burtin and Julia Wishnewetz. We are fucking journalists dreaming to become easy hippies. We have three small kids and usually live in a something like coop or WG with our friends and other animals.

Look http://wishnewetz.livejournal.com/

пятница, 16 октября 2009 г.

Սիրո ակցիան շարունակվում է...


Շաբաթ օրը ժամը 17:00, գնում ենք վերգտնելու մեր կորցրած մաքրությունը .....
շաբաթօրյակ բուսաբանական այգում

ո~վ իր զիբիլի հեծանվով,~
ո~վ իր բոյ բուսաթով,

ձեր ցանկացած ֆորմատն ընդունելի է, միայն թե ունեցե'ք Ձեր հետ ձեռնոցներ և պինդ տոպրակներ....

Իսկ վերջում, դե վերջում, կդիրքավորվենք մաքրամաքուր, գունազարդ գետնին և կվայելենք Մեր ձեռքերով պատրաստած բուսական լեռնային թեյաթուրմերը

Եվ այսպես

Երբ? էս շաբաթ
Քանիսին? Ժամը 17:00
Ինչ? մաքրության ` աշնանային թեյախմության
Ձեր հետ ունեցեք` ձեռնոցներ, տոպրակներ և թերմոսով թեյաթուրմեր

Վերացնում են անտառներն ու լճերը, փոխարենը`

Ստեղծվում են ազգային պարկ եւ պետական արգելավայր

Իր երկու որոշումներով ՀՀ կառավարությունը Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջերի, ինչպես նաեւ Մեղրի, Շվանիձոր եւ Նյուվադի գետերի ջրահավաք ավազանների տարածքներում բնական էկոհամակարգերի, դրանց կենսաբանական եւ լանդշաֆտային բազմազանության, բնական պաշարների, բնության եզակի հուշարձանների, էնդեմիկ եւ հազվագյուտ կենդանիների միջսահմանային բնակմիջավայրերի պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով Սյունիքի մարզում ստեղծել է 34401,8 հա ընդհանուր մակերեսով «Արեւիկ» ազգային պարկը, իսկ նույն մարզի Բարգուշատի լեռնաշղթայի հարավային եւ Զանգեզուրի լեռնաշղթայի արեւելյան լանջերի մերձալպյան մարգագետնային եւ մարգագետնատափաստանային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, վերարտադրությունը, ինչպես նաեւ բնական եւ ռեկրեցիոն ռեսուրսների կայուն օգտագործումը ապահովելու նպատակով Կապանի տարածաշրջանի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 17368,77 հա տարածքում` «Զանգեզուր» պետական արգելավայրը` ընդգրկելով Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի գետի ավազանի վերին հատվածը եւ դրա ձախափնյա Գեղի վտակի մերձափնյա` Բարգուշատ լեռնաշղթայի ձորակների տարածքները։ Հաստատվել են ազգային պարկի եւ պետական արգելավայրի կանոնադրությունները։ Ակնկալվում է, որ որոշման կենսագործման արդյունքում կբարելավվեն բնապահպանական աշխատանքները, ինչպես նաեւ աստիճանաբար լուծում կստանան տարածաշրջանի սոցիալ-տնտեսական խնդիրները։
Գործադիրը լրացում է կատարել իր ավելի վաղ հաստատած «Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կարգում», որով կարգավորվում են աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների ու մթնոլորտային օդի պահպանության բնագավառում հատկապես լիազորված մարմնի հարաբերությունները։

Կանաչ Հաղթանակ

Անտառը միասնական է , երբ միասնական ենք մենք...Ուռաա

...Ura!

Հին հայկական անեծքը "Ծառ կտրողի քոքը կտրվի"  չի կորցրել իր երբեմնի զորեղությունը....



Արդարությունը վերականգնված է


*2009-10-15*

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ,
որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան
Սարգսյանը։ Կառավարությունը փոփոխություններ
է կատարել իր 2009թ. հունիսի 18-ի
N 684-Ն որոշման մեջ, որը վերաբերում է «Ջրվեժ»
անտառպուրակի սահմաններին։ Այս
առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է.
*«Հիշում եք` այս հարցին
անդրադարձանք կառավարության նախորդ նիստում,
հաշվի առնելով այն հանգամանքը, որ
հասարակական 13 կազմակերպություններ ահազանգ
էին հնչեցնում, որ Ջրվեժի
անտառպուրակից ինչ-ինչ հանգամանքներից ելնելով
առանձնացվում էր շուրջ 24 հա եւ
հանձնվում էր համայնքային իշխանությանը։
Հասարակական կազմակերպությունները
մտավախություն ունեին, որ հետագայում մենք
կկորցնենք այդ 24 հա-ն։ Իմ
հանձնարարությամբ կատարվել է
ուսումնասիրություն, վարչապետի խորհրդականը
հանդիպել է բոլոր 13 կազմակերպությունների հետ։
Մենք եկել ենք այն եզրահանգման,
որ մեր պետությունը ոչ մի խնդիր չունի 24 հա-ով
ավելացնել այդ պուրակը, մի
կողմից ապահովելով, որպեսզի մենք բավարարենք
մեր բնապահպան հասարակական
կազմակերպությունների արդարացի պահանջը, մյուս
կողմից իսկապես տրամաբանական չէր
այդ 24 հա-ի առանձնացումը այն 400 հա-ից, որ մնում
էր տնտեսության մեջ։ Այդ
տեսակետից այս որոշումը կարծում եմ արդարացված
է։ Ուզում եմ նաեւ նշել, որ մենք
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
նախագահից ստացել ենք նամակ, որտեղ
նույնպես վերլուծվել է իրավիճակը, եւ
ակադեմիայի նախագահը նույնպես պաշտոնապես
մեզ տեղյակ է պահում, որ խիստ անհրաժեշտ է, որ
այդ 24 հա-ն վերադարձվի
ընդհանուր համալիրին։ Կարծում եմ, որ սրանով
մենք կապահովենք նաեւ հասարակական
արդարացի դժգոհության խնդրի իսպառ լուծումը։
Պետք է նաեւ շնորհակալություն
հայտնենք Հ1-ին, որն այս հարցը բարձրացրել էր եւ
մեզ տեղյակ պահել խնդրո
առարկային, ինչպես նաեւ «Առավոտ» օրաթերթին,
հասարակական կազմակերպություններին
եւ ԳԱԱ-ի նախագահին։ Այս որոշմամբ մենք ըստ
էության վերականգնում ենք
արդարությունը»։
*
www.gov.am

четверг, 15 октября 2009 г.


hatuk drpconneric minchev korupcia

diteq erkushabti ore "hraparak" haghordumov 21:15

Haghordmane nerka ein Suzan Simonyane, Anahit Baxshyane, Helsinkyanic mek Iravaban ev krtutyan naxararutyunic Nurijan Manukyane:)

lav dzeva bnutyune pahpaneloo


Житель деревушки индийского штата Джаркханд 30-летний Нанди Мунда (Nandi Munda) женился на горе.
Дело в том, что деревня Мунды много лет страдает от террора со стороны боевиков запрещённой Компартии Индии (маоистов). По убеждению Нанди Мунда, этот шаг принесёт желанные мир и спокойствие в их селение.
В назначенный день жених в сопровождении пары сотен "друзей жениха" и облачённый в традиционный свадебный наряд явился к "невесте". Местный жрец засвидетельствовал святые узы и всё селение радостно принялось за баранину с рисом.

Односельчане жениха были уверены, что богиня горы очень могущественна и вся округа получит её благословение после этой женитьбы. И точно! Сразу же после церемонии, они вдруг обрели веру в свои силы и даже сформировали боевой отряд для защиты от маоистов. Как говорится, гора им в помощь!

Кстати, в этом штате пару лет назад нечто похожее уже наблюдалось. Тогда некий молодой человек женился на холме с надеждой на помощь этого элемента рельефа местности в исцелении его тяжело больной матери. Выздоровела ли старушка – неизвестно, а вот любящему сыну исполнять супружеские обязанности сомнительного свойства всю его жизнь…


Էս մեր "հարևանների" հետ հարաբերությունները նմանեցնում եմ duil-up -ով freenet կպնելուն... ՈՐ հենց ռեգիստրացիայինա հասնում, checking protocolsic հետո իսկույն disconnect a լինում, դե խոմ զոռով չի է'..լավը չի կապը

среда, 14 октября 2009 г.

ECO NEWS


Armenian green bikers just came back from "GREEN ALTERNATIVES FOR CAUCASUS" trip...

During this journey our armenian green team has presented the problems of Teghut forest by showing film, slide shows, discussing the importance of border impacts to the participants of "Green Alternatives"...

Soon will be the presentation of their activism,/will let you know correct date and place/, but NOW i would like to introduce them to you!!


We are a group of young cyclists and nature protectors. Our group’s mission is to activate the social life and fight for better environmental conditions. We propagandize a healthy lifestyle, spread biking movement in Armenia and promote the bicycle as an eco-transport.In this way we are trying to protect nature and promote a healthy style of life. Every weekend we organizing different cycling tours in and out of Yerevan.During cycling tours to different destinations the participants are getting acquainted with our countries culture and history as our tours include interesting touristic trips and visiting of museums and exhibitions. We are making presentations and trainings on a regular basis for the newcomers. Day by day the number of our team members is growing. In the groups located in social networks odnoklassniki.ru and facebook.com we can also see increasing number of people interested in what we are doing.

One of our great tours organized by the “Bicycle+” team was a Sevan lake rountrip (270 km in 2 days with bad weather and 16 participants ), the other one was Yerevan - Lori- Yerevan (240km, in 2 days , mountainous places). Also we organized tours as a protest against the Teghut forests cutting for the copper mine factory, and against the construction of the gold mining factory near lake Sevan. Other tours were to celebrate the International Women’s Day, Day of Europe , with the European movement and the Independence day.

We have received a lot of guests from different countries who took part in our trips. We have lot of ideas and plans for the future.We are planning to organize different events related to ecology, healthy lifestyle. We want to involve participants from different countries.


http://greenalternativeforcaucasus.blogspot.com/search/label/Armenia

Happy Diwali...


"festival of lights", the most significant spiritual meaning is "the awareness of the inner light".

Let be the light~

Lori - great tourist attraction



Հոկտեմբերի 1-ին Վանաձորում կայացած Կառավարության արտագնա նիստում հաստատվեց Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում տուրիզմի զարգացման «Հյուսիսային դարպասներ» ծրագիրը: Եթե հիշում եք մի ժամանակ գրել էի ծրագրի և Վազգեն Խաչիկյանի մտքի թռիչքի մասին: Շատ եմ ուզում հասկանամ, թե Լոռին ոնց ա դառնալու տուրիստական գոտի բայց խելքս ճիշտն ասած չի կտրում... Էկո տուրիզմ են ուզում զարգացնեն... Հետաքրքիրա թե ինչ էկո-տուրիզմի մասին կարողա խոսք գնա այն դեպքում երբ Լոռվա անտառները կտրվում են մի այլ կարգի արագությամբ: Ու հանկարծ չխաբնվեք, թե միայն Թեղուտի խնդիրն է:

Օգոստոսին մի քանի օրով գնացել էիք Լոռի: Որ անտառը չմտանք կացնի ձեն էր գալիս: Ամեն սարի գլխին ակնհայտ մեծ բացատներ կային` մարդ արարածի վայրենության հետևանք: Սելաֆի հետևանքով ընգած ծառերի մասին էլ չեմ խոսում... անտառը կտրելու հետևանքով ծառերի/անտառր դիմադրողականությունը քչացել է ու սելաֆներից հսկա ծառերը ընգնում էին...ու տենց ցիկլի մեջ:

Պատմաճարտարապետական հուշարձանների մասին էլ չասեմ: Երբ որ մի շիզի կողմից մշակութային վանդալիզմ է տեղի ունենում բոլորը դրա մասին խոսում/գրում են.. իսկ երբ հենց մենք/մեր կառավարությունը մոռացության է մատնում Հայաստանում գտնվող հուշարձանները դա ոնց ա կոչվում?

Ու ինչքան էլ ուզենան տուրիզմ զարգացնեն Լոռիում դրսից եկող մարդը մի թեթև ինտերնետում search տալով ինչ ա գտնելու? Էս չէ?

http://mna990.livejournal.com/