понедельник, 26 октября 2009 г.

Teghut Children’s Bread


Թեղուտի մասին պատմող Տիգրան Պասկևիչյանի “Թեղուտ. զավակների հացը / Teghut Children’s Bread” վերնագրով կնքված 35 րոպեանոց ֆիլմը վերջապես պատրաստ է !!!

Պրեմիերան վաղը` Sunchild-ի շրջանակներում ` ամսի 27-ին, ժամը 12:00ին Հայաստանի ազգային պատկերասրահում,
ինչպես նաև նույն օրը ժամը 18.00ին “Մոսկվա” կինոթատրոնի վիդեոսրահում,
նաև ամսի 28ին, ժամը 19.00ին դարձյալ նույն տեղում` “Մոսկվա” կինոթատրոնի վիդեոսրահում.
Բոլոր ցուցադրությունները անվճար են.

Ես այսօր հասցրեցի նայել ֆիլմը` կիսվեմ իմ առաջին տպավորություններով: ֆիլմը շատ դինամիկ է ստացվել, հետաքրքիր, ոչ բարդ, նայվում է մի շնչով և իհարկե մտածելու տեղիք է տալիս: Հուսանք ֆիլմն իր գործը կանի մարդկանց սրտերում:

Ֆիլմի մասին Sunchild-ի բուկլետից`
Ֆիլմը ներկայացնում է Հայաստանում հանքերի շահագործման վիճակը` կենտրոնանալով Թեղուտի նոր բացվող հանքավայրի վրա: Թեղուտը հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում, որովհետև Հայաստանի հանքարդյունաբերության մեջ առաջին անգամ հանքավայրի շահագործման համար կատարվելու են զանգվածային անտառահատումներ, հանքը շահագործվելու է բաց եղանակով, պոչամբարները տեղակայվելու են բնակավայրերի և գյուղատնտեսական հողերի անմիջական հարևանությամբ, ինչը կարող է լրջորեն վտանգել շրջակա միջավայրի կայուն պահպանությունը: Էկոլոգիական խնդիրներից բացի, ֆիլմն արծարծում է նաև տնտեսական, սոցիալական և իրավական հիմնախնդիրներ: Պատրաստվել է “Էկոդար” ՀԿ-ի պատվերով:

Комментариев нет: