пятница, 6 августа 2010 г.

SOS KHOSROV

Պարոն նախագահ`

Բնապահպանական խնդիրներով հետամուտ թվով 45 հասարական կազմակերպութոյւններից բաղկացած էկոլոգիական հասարակական դաշինքը (այսուհետ` Դաշինք) Ձեր ուշադրությունն է հրավիրում §Խոսրովի անտառ¦ պետական արգելոցի գոյությանը սպառնացող խնդրի վրա:

Անհրաժեշտ ենք համարում վերանայել “Խոսրովի անտառ” պետական արգելոցի տարածքում գտնվող “Գիլան” պետական արգելավայրի ստեղծելու մասին վերաբերյալ կառավարության որոշումը (24 մայիսի, 2007թ., N 673-Ն) և վերականգնել այդ տարածքի արգելոցային կարգավիճակը: Տվյալ որոշումը ընդունվել է Օրհուսի կոնվենցիայի դրույթների կոպիտ խախտումներով, հաշվի չեն առնվել համապատասխան մասնագետների և հասարակության կարծիքը:
Դաշինքը, ելնելով հանրապետության կայուն զարգացմանը վնասող այս խնդրի կարևորությունից, անհրաժեշտ է համարում վերանայել §Խոսրովի անտառ¦ պետական արգելոցի տարածքի մի հատվածի վրա §Գիլան¦ պետական արգելավայրը հիմնելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը (24 մայիսի, 2007թ., N 673-Ն) և վերականգնել արգելոցի տարածքի ամբողջականությունը:
Տվյալ որոշումը ընդունվել է Օրհուսի կոնվենցիայի դրույթների կոպիտ խախտումներով` հաշվի չեն առնվել հանրապետության առաջատար մասնագետների և հասարակության կարծիքը:

Նոր հիմնված §Գիլան¦ արգելավայրի տարածքը գտնվում է Խոսրովի արգելոցի կենտրոնում, և այդ հատվածի կարգավիճակի փոփոխությունը (հսկողության և պահպանման ռեժիմի իջեցումը) վտանգավոր նախադեպ է դառնում ամբողջ արգելոցի մասնատման համար ու սկիզբ է դնում §Խոսրովի անտառ¦ պետական արգելոցի վերացմանը:
Այս խնդրի վերաբերյալ հասարակությունից փակ որոշում կայացնելը կարող է իր մեջ պարունակել նաև կոռուպցիոն ռիսկ:

Դաշինքի աշխատանքային խումբը, քննարկելով վերոնշյալ որոշումը ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի, Կենդանաբանության, հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության գիտական կենտրոնների համապատասխան մասնագետների հետ, գտնում է, որ այն հակասում է ՀՀ բնապահպանական և միջազգային օրենսդրությանը, մասնավորապես. §Հատուկ պահպանվող տարածքների մասին¦, §Բուսական աշխարհի մասին¦, §Կենդանական աշխարհի մասին¦ ՀՀ օրենքներին, ՀՀ բույսերի §Կարմիր գրքի¦ և ՀՀ կենդանիների §Կարմիր գրքի¦ դրույթներին, Կենսաբազմազանության պահպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի, Վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Եվրոպայի կոնվենցիայի և այլ միջազգային փաստաթղթերի դրույթներին, որոնք վավերացրել/ստորագրել է ՀՀ-ն:
Այն նաև հակասում է GEF, UNDP, WWF և այլ բազմաթիվ միջազգային դոնոր կազմակերպությունների քաղաքականությանը և կարող է հարցականի տակ դնել նրանց ֆինանսական աջակցությունը ՀՀ հատուկ պահպանվող տարածքներին, հատկապես §Խոսրովի անտառ¦ պետական արգելոցին, և վնասել դրանց պահպանմանն ու զարգացմանը:

Բավարարված չլինելով Բնապահպանության նախարարության կատարած քայլերից` պահանջում ենք տալ շուտափույթ լուծում այս հարցին :
Հարգելի նախագահ, Դաշինքը.
- արծածվող խնդրի վերաբերյալ արտահայտելով հանրապետության բնակչության ճնշող մեծամասնության կարծիքը (հույսով ենք, որ Դուք չեք կասկածի դրանում),
- հիասթափված լինելով վերը նշված հույժ կարևոր խնդրի շուրջ Բնապահպանության նախարարության հետ համագործակցության արդյունքներից` նախարարության կողմից խնդիրը անիմաստ չարչրկելուց ու դրա լուծումը միտումնավոր ձգձգելուց,
ՀՀ կառավարությունից պահանջում է բարձրացված խնդրին տալ շուտափույթ դրական լուծում, և խնդրում է Ձեզ` միջամտել ու սատար կանգնել իր օրինական և հայրենանվեր պահանջին:


Հարգանքներով,

Էկոլոգիական հասարակական դաշինքի
“Սոս Խոսրով” աշխատանքային խումբ.

1. §Էկոլուր¦ ՀԿ` Ինգա Զարաֆյան
2. §Հայ կանայք հանուն …….. Ելենա Մանվելյան
3. §Հայկական բուսաբանական ընկերություն¦ ՀԿ` Գոհար Օգանեզովա
4. §Կայուն ջրային միջավայր¦ ՀԿ` Լիլիթ Բաղդասարյան
5. §Թռչունների պահպանման հայկական ՀԿ¦
''Birdlife in Armenia''` Մամիկոն Ղասաբյան
6. §Տապան¦ էկո-ակումբ ՀԿ` Հրանտ Սարգսյան
7. §Շողեր միություն¦ ՀԿ` Հասմիկ Ասլանյան
8. §Հանուն կայուն մարդկային զարգացման
ասոցիացիա¦ ՀԿ` Կարինե Դանիելյան
9. §Բուրգ¦ Բնապահպանական Երիտասարդական
Կենտրոն” ՀԿ` Արման Վերմիշյան
10. §Ս.Սանդուխտ տիկնանց միություն¦ ՀԿ` Արտեմիս Լեփեջյան
11. §Էկոտուրիզմի ասոցիացիա¦ ՀԿ` Ժաննա Գալյան
12. §Թռչնասերների կենտրոն¦ ՀԿ` Սիլվա Ադամյան
.........
.........
.........
.....

_____________________________________________________________________________

ք.Երևան-14, Պ.Սևակի7, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն Էկոլոգիական հասարակական դաշինք Հեռ: (374 10) 24-70-59; 28-15-02; (374 94) 87-40-70 e-mail ecodashinq_ecodashinq@yahoo.com

Комментариев нет: