Երեկ երեկոյան ինձ ահազանգեցին:
Ալինան էր` 168-ի:
Ասաց, որ դատախազությունից ուզում են ինձ տեսնել: Հմմ, եթե որպես վկա, ապա ինչու չեն ուղարկում ծանուցագիր, ինչպես կարգն է, իսկ եթե ուղղակի հենց էնպես զրուցելու, ծանոթանալու՞, հմմմ…
Մի քիչ կասկածելի թվաց, բայց դե՝ համաձայնեցի... Ալինան ասաց, որ վախենալու բան չկա, ինքը կգա ինձ հետ: Կարծես մեղադրյալի կարգավիճակ պիտակեց իր այդ խոսքերով... հմ...
Ալինայի հետ ծանոթացել էի երկու օր առաջ, հենց այս նյութի հետ կապված. հանդիպել էի նրան, որ փոխանցեմ նկարները, քանի որ ուզում էր մանրամասն հոդված գրել՝ Ճշտված և չճշտված հղումներով:
Գնացինք...
Առավոտյան հազիվ հասցրեցի մեկ-երկու պոպոք գցել պայուսակիս մեջ, իսկ այ անձը հաստատող փաստաթուղթը մոռացա...
Մարդ կա՞, որ ծեծում ես: Տանը մարդ չկա~:
Իմը այս դեպքը չէր: Սա հենց էնպես հիշեցի…
Հա, բնականաբար, մի բարեհամբույր երիտասարդի գլխի աննկատ շարժումով իմ անձը հաստատվեց և ես ներխուժեցի դեպի Օրենքով ապրող, Օրենք հորինող, Օրենքը հարգող պարոնների նստելավայրը:
Շուտով նա մեզ ուղեկցեց դեպի ուզենալ ցանկացողների գրասենյակը: Ծանոթացանք, ավելի շուտ՝ ես ներկայացա, իսկ իրենք էդպես էլ մնացին ստվերում: Ո՛չ ինձ էր հետաքրքիր նրանց անուն ազգանունը, ո՛չ էլ նրանք էին շահագրգռված իրենց կոորդինատները հայտնելու:
Փոքր ինչ տհաճություն էի զգում, ճիշտն ասեմ, որ այդ ամպագոռգոռ «~հանուն~» բառերի ետևում, միմիայն. «ախչի, էլ բան չկա՞ր՝ բերեիր մեր գլխին»:
Կամ էլ, ավելի բարյացակամ թվալու համար, գործը մակերեսորեն իր ավարտին հասցնելու և բարոյական օրինապահ պարոններ թվալու պատրանքն էր: Չէ՛ որ առջևում ընտրություններն են…
Բայց դե՝ տհաճ էր մի քիչ, ինչ թաքցնեմ, թե չէ նորություն չէր:
Ամեն կերպ փորձում էին ձգել պահը:
Թեև որպես վկա չէի գնացել, առավել ևս` որպես մեղադրյալ, բայց սկսվեց հարցաքննությունը…
Բայց դե, ով գիտի, քանի - քանի բանվորների, շինվորների, արհեստավոր – ունևորների և բազմաթիվ այլ «vorne~r» - ի ոտը կտրվեց կամ պարզապես թաքնվեց:
Ականջներիս մեջ մինչև հիմա զրնգում են… ինձ տրված հարցերը.
«Արդյոք նա չնշե՞ց պատվիրատուների անունները»,
«Չնկարեցի՞ք մոտիկից դեմքը»,
«Չխնդրեցի՞ք հանել գլխարկը»:
Նրանք ուզում էին ոչ թե տեղեկանալ, այլ ավելի շուտ տեղեկացվել , թե որքան գիտեմ ես և ով կա արդյոք իմ ետևում:
Բայց դե նրանք որտեղից կռահեն, որ …
Լավ, դա թողնենք վերջում…
Իսկ վերջը միայն հաղթանակն է~, ջիղն է հաղթանակի, որ սարերից ինձ բերեց այստեղ... Կանչն էր, որ չհերքվեց , այլ արձագանքվե~ց, լացն էր քարերի, որ լսվե~ց ու չկլանվե~ց, ու հավատքն էր մեր , որ պարգևատրվեց նորանոր հավատքներով…
Իսկ հետևում... միայն ՍԵՐՆ էր… Այն Գեր.Բնակա~ն Սե~րը, որը վերջն էր ու սկիզբը Ամենի~, որ նրանք այդպես էլ չհասկացան…

Комментариев нет:
Отправить комментарий