«Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհուրդն» այսօր անցկացրել է հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը:Տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայության տեղեկացմամբ` քննարկվել են Սեւանա լճին հարակից ջրածածկ անտառների մաքրման ընթացքը, ապօրինի անտառահատումների մասով իրավապահ համակարգի աշխատանքների արդյունավետությունը եւ ընթացիկ տարում այդ մասով դատարաններ մուտքագրված քրեական գործերին վերաբերող հարցեր:
Աղբյուրի փոխանցմամբ` 2005 թ. մինչ օրս պետբյուջեից հատկացված 198 մլն դրամով մաքրվել է Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկ 1000 հա անտառտարածքի 405 հա-ն: Դեռեւս կա 600 հա-ի մաքրման անհրաժեշտություն: Այս տարվա 45 մլն դրամի դիմաց 2009 թ. մաքրման աշխատանքների համար նախատեսված է հատկացնել 260 մլն դրամ:
Ինչ վերաբերում է ապօրինի անտառահատումներին, ըստ խորհրդի քննարկումների, 2007-2008 թթ. դատախազություն է ներկայացվել 205 նյութ, պետությանը հասցված վնասը կազմել է 117 մլն դրամ: Հիմնական դեպքերը գրանցվել են Լոռու եւ Տավուշի մարզերում: Այս տարվա նոյեմբերի 12-ի դրությամբ դատարաններում քննվել է 6 քրեական գործ, որի հիմնական մասը գրանցվել է Տավուշի մարզում: Հարուցված դատական գործերի արդյունքում պետությանը հասցված վնասից վերականգնվել է 6 մլն 582 հազար դրամը:
Որպես ապօրինի անտառահատումների դեմ պայքարի արդյունավետ միջոց` խորհուրդը քննարկել է Քրեական օրենսգրքով նախատեսված պատժաչափերի խստացման տարբերակը:
Արմեն Գեւորգյանը հանձնարարել է Արդարադատության նախարարությանը` գլխավոր դատախազության հետ միասին, ուսումնասիրել եւ անհրաժեշտության դեպքում Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել: Մեկ այլ հանձնարարականով ոստիկանությունը եւ Պետական եկամուտների կոմիտեն առաջարկություն կներկայացնեն ապօրինի հատումների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումների մասին:
Մեկ այլ հանձնարարականով փոխվարչապետը գյուղատնտեսության, Էկոնոմիկայի նախարարություններից եւ Պետական եկամուտների կոմիտեից պահանջել է մեկամսյա ժամկետում ուսումնասիրել Հայաստանից անտառանյութի արտահանման արգելքի եւ դրա արդյունքում հայկական փայտամշակման ձեռնարկությունների հնարավոր զարգացման հարցը:
суббота, 22 ноября 2008 г.
Պատժաչափը խստացնելու հարցը կուսումնասիրվի
Автор: bnamard на 22:38
Ярлыки: Environment
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий