Ընդամենը մեկ շաբաթ առաջ “Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի” ընկերության (Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ) տնօրինությունը պաշտոնապես տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 13-ից կրճատվելու է 148 մարդ, իսկ 200 հոգու հետ էլ չեն երկարաձգվելու պայմանագրերը: Բայց “Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի” ընկերության տնօրեն Ռոբերտ Ֆալետան նոյեմբերի 7-ին` ուրբաթ կեսօրին մոտ հանդիպելով ձեռնարկության Շահումյանի հանքավայրի աշխատակիցների հետ` հայտարարեց, որ միջազգային ճգնաժամի հետ կապված` պատրաստվում է կրճատել ձեռնարկության աշխատողների 60 տոկոսին, իսկ մյուսների աշխատավարձերը իջեցնել 40 տոկոսով: Սա բորբոքեց ձեռնարկության աշխատակիցների զայրույթը, ու նրանք փորձեցին իրենց աղաղակներով, գոռում-գոչյուններով պահանջել տնօրինության հրաժարականը: Իսկ երբ Ռ. Ֆալետան նկատեց լրագրողներին, դադարեցրեց հանդիպումն ու փորձում էր ճողոպրել, ձեռնարկության աշխատակիցները, փակելով նրա ճանապարհը, պահանջում էին, որ կրճատումներ չանի: Ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցների միջամտությամբ պրն Ֆալետան նստեց ավտոմեքենա ու շարժվեց դեպի ձեռնարկության վարչական շենքը:
Ի դեպ, ձեռնարկության համայնքի ու լրատվամիջոցների հետ պատասախանատու Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը հավելեց, որ լրատվամիջոցներին տնօրենի որոշման մասին կտեղեկացվի հանդիպումից հետո, քանի որ տնօրինության կողմից արգելվել էր լրագրողների մուտքը ձեռնարկություն: Կոմբինատի աշխատակիցները, բարձրացնելով արգելաձողը, թույլատրեցին լրագրողներին մուտք գործել կոմբինատի տարածք:
Այս պահին բանվորները սկսել են նախազգուշական երկժամյա գործադուլ, իսկ շաբաթ` նոյեմբերի 8-ից, հայտարարում են անժամկետ գործադուլ:
суббота, 8 ноября 2008 г.
Նախազգուշական գործադուլ Կապանում. իրավիճակը սրվում է
Автор: bnamard на 20:34
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий