понедельник, 3 ноября 2008 г.

Հայաստանի թռչնաշխարհը վտանգված է~SOS:::NEED YOUR HELP


Հայաստանի թռչնաշխարհը նույնքան ինքնատիպ է, որքան բնաշխարհի այլ բաղադրիչները` բուսածածքը, ջրային մակերեսները, կլիման, լեռնազանգվածները և այլն:

Թռչնաշխարհի 350 տեսակներից 67 գրանցված են հանրապետության Կարմիր gրքում (մեծ ու փոքր ձկնկուլներ, վարդագույն և գանգրափետուր հավալուսններ, քարարծիվ, մոխրագույն կռունկ, սպիտակափող սոխակ ) և այլն:
Վերջին 10 տարիների ուսումնասիրությունների արդյունքում սպասվում է կարմիր գրքում գրանցել ևս հինգ տասնայկ տեսակներ:

Այս հանգամանքը վկայում է թռչունների թվաքանակի և տարածման շրջանների խիստ կրճատման մասին, որը հետևանք է անհարկի անտառահատումների, ջրային մակերեսների կրճատման թունաքիմիկատների արտանետումների, պարատանյութերի, անհաշվենկատ օգտագործման, անօրինական որսի:

Հայաստանի թռչնաշխարհը տեսակային կազմի բազմազանությամբ մնում է լեռնային երկրին բնորոշ հարավային Կովկասի, թռչնաշխարհի կազմում և հադիսանում է այն միջանկյալ օղակը, որն իրականացնում է Կասպից, Սև և Միջերկրական ծովերի ավազանների թռչնաշխարհի գենետիկական ու ֆիզիկական շփումների կապը:
Այս առումով Հայկական բարձրավանդակը (Հայաստանի հանրապետության տարածքը) թռչունների բազմաթիվ տեսակների ու ենթատեսակների տարածման հյուսիսային և հարավային սահմանների խաչմերուկն է, որտեղ էլ ավանդաբար շատ ենթատեսակներ ձևավորվել են որպես տեսակ:

Հայաստանում թռչունների պաշտպանության խնդիրներն իրականացվում են վերջերս ընդունված կենդանիների պաշտպանության օրենքով և օրենսդրական ակտերով: ??????????????????????????????????????


Հանրապետության արգելոցների հիմնադրումն է որոշակի տարածքի սահմաններում անձեռնմխելի պահել կենդանի ու անկենդան բնական համակարգերի ամբողջականությունը: Այս պարագայում յուրաքանչյուր արգելոց, ելնելով տեղանքի բնույթից, հետազոտությունների ու պաշտպանության իր առաջնային խնդիրներն ունի:


Սևանի ազգային պարկը հատուկ պահպանվող տարածքների շարքում իր յուրովի խնդիրներն ունի, տարածքի մեջ են ներառված մի քանի արգելոցներ, ուղղված իշխանի ու ջրաճահճային թռչունների պահպանությանը:
Չնայած այս ամենին մենք այսոր ականատես ենք լինում Սևանի ազգային պարկում անօրինական որսին, որը մեծ ու անդառնալի վնաս է հասցնում մեր թռչնաշխարհին:

XNDRUM EM KARDACEQ HETQ.AM -i HODVATSE
http://www.hetq.am/arm/ecology/8493/

Վաճառվում են ճնճղուկանմաններից մինչև խոշոր տեսակները: Բիզնեսի մոլուցքով տարված “թռչնասերները” անարգել քանդում են թռչունների բները, հափշտակում ձվերն ու ձագերը, անսերունդ թողնում այսպիսի տեսակների, որոնք ընդունակ են բազմանալու միայն կյանքի 5-7 տարում: Նման պարագայում փետրավորների այս տեսակները արդյոք կկարողանա±ն դիմակայել, այն էլ յուրաքանչյուր տարի մեկ ձու դնելու միջոցով: Ի±նչ է սա, - հրճվանք, բավականություն, թե± սադիզմ:


Թռչունները մեր շրջապատում գեղագիտական, ճանաչողական և ուսուցողական գաղափարների այն կրողներն ու մատուցողներն են, որոնց անփոխարինելի ծառայություններից երգի ձայնագրությունները հաջողությամբ օգտագործվում են բժշկագիտության և երաժշտության ասպարեզներում, նրանց թռիչքի աերոդինամիկ հատկությունների օրինակով են նախագծվել ու իրականացվել ժամանակակից ամենակատարյալ թռչող սարքերը` ինքնաթիռից մինչև տիեզերքը ակոսող ու այլ մոլորակներ սլացող տիեզերանավերն ու հրթիռները, զառիթափից դեպի ներքև սավառնող սպորտաձևի “թևավոր սիրահարները”: Ավելի նշանակալից է թռչունների որպես վնասատու միջատների դեմ կենսաբանական պայքարի միջոց


Արվեստը, գրականությունը, ազգային ֆոլկլորը դարերի ընթացքում և այսօր էլ զերծ չեն մնացել թռչունների օրինակով մեկնաբանելու մարդկային հոգեվիճակը, սիրո, նվիրվածության, ազնվության անխաթար ու կուռ միասնության:Արդի պայմաններում թռչնաշխարհի պաշտպանությանն ու նշանակությանը վերաբերվող բազմաթիվ խնդիրներ մնում են կառավարական մարմինների ու հասարակության ուշադրությունից դուրս:

ԳՈՆԵ ՄԻ ՎԵՐԱՑՐԵՔ ԱՅՆ, ԻՆՉ ՉԵՔ ԿԱՐՈՂ ՍՏԵՂԾԵԼ ԻՆՔՆԵՐԴ

Չնայած ստեղծված ծանր իրավիճակին Հայաստանի թռչնաշխահը իր ամբողչության մեջ մնում է բազմազան, յուրովի հետաքրքիր ու հայցում է ողջամիտ մարդկանց աջակցությանը: “Թռչնասերների Կենտրոն” ԲՀԿ 3.11.08


Հաշվի առնելով այս հանգամանքը, “Թռչնասերների կենտրոն “ Հկ-ն կազմակերպում է կամավորական երիտասարդական խմբի ստեղծում (մասնագիտությունը կարևոր չէ), որը կոչված կլինի այդ վտանգված տարածքներում հասարակական հսկողություն սահմանել, պարբերաբար զրույցներ ունենալ տեղի բնակչության հետ :
Ավելի մանրամասն ծանոթանալու համար գործընթացին`
դիմել Ս. Ադամյանին 094874070; 281502;247059(երեկոյան 19:00-ից) հետո

Комментариев нет: