вторник, 4 ноября 2008 г.

ՍԻՐԵՆՔ ԵՎ ՊԱՀՊԱՆԵՆՔ

Արվեստը, գրականությունը, ազգային ֆոլկլորը դարերի ընթացքում և այսօր էլ զերծ չեն մնացել թռչունների օրինակով մեկնաբանելու մարդկային հոգեվիճակը, սիրո, նվիրվածության, ազնվության անխաթար ու կուռ միասնության:



Թռչունները մեր շրջապատում գեղագիտական, ճանաչողական և ուսուցողական գաղափարների կրողներն ու մատուցողներն են:



Նրանց թռիչքի աերոդինամիկ հատկությունների օրինակով են նախագծվել ու իրականացվել ժամանակակից ամենակատարյալ թռչող սարքերը` ինքնաթիռից մինչև տիեզերքը ակոսող ու այլ մոլորակներ սլացող տիեզերանավերն ու հրթիռները, զառիթափից դեպի ներքև սավառնող սպորտաձևի “թևավոր սիրահարները”:

Չնայած այս ամենին` մենք այսօր ականատես ենք լինում Սևանի ազգային պարկում անօրինական որսին, որը մեծ ու անդառնալի վնաս է հասցնում մեր թռչնաշխարհին


Վաճառվում են ճնճղուկանմաններից մինչև խոշոր տեսակները:



Բիզնեսի մոլուցքով տարված “թռչնասերները” անարգել քանդում են թռչունների բները, հափշտակում ձվերն ու ձագերը, անսերունդ թողնում այսպիսի տեսակների, որոնք ընդունակ են բազմանալու միայն կյանքի 5-7 տարում:


Ի±նչ է սա, - հրճվանք, բավականություն, թե± սադիզմ:


Նման պարագայում փետրավորների այս տեսակները արդյոք կկարողանա±ն դիմակայել, այն էլ յուրաքանչյուր տարի մեկ ձու դնելու միջոցով:

Արդի պայմաններում թռչնաշխարհի պաշտպանությանն ու նշանակությանը վերաբերվող բազմաթիվ խնդիրներ մնում են կառավարական մարմինների ու հասարակության ուշադրությունից դուրս:


Հաշվի առնելով այս հանգամանքը, “Թռչնասերների կենտրոն “ Հկ-ն կազմակերպում է կամավորական երիտասարդական խմբի ստեղծում (մասնագիտությունը կարևոր չէ), որը կոչված կլինի այդ վտանգված տարածքներում հասարակական հսկողություն սահմանել, պարբերաբար զրույցներ ունենալ տեղի բնակչության հետ:

Ավելի մանրամասն ծանոթանալու համար գործընթացին`դիմել Ս. Ադամյանին 094874070; 281502;247059(երեկոյան 19:00-ից) հետո:


ՄԻ ՎԵՐԱՑՐԵՔ ԱՅՆ, ԻՆՉ ՉԵՔ ԿԱՐՈՂ ՍՏԵՂԾԵԼ ԻՆՔՆԵՐԴ

2 комментария:

Анонимный комментирует...

Mardkanc dzerqer@ qor en galis! Naxararin handznararakan: Texaphoxeq nranc adrbejanakan taracqner, thox azeriner vorsan inchqan uzen, morthen u anush anen

Анонимный комментирует...

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!