«Էկոլոգիական տեղեկատվության ազատությունը եւ ազգային անվտանգությունը» կլոր սեղան
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու «Էկոլոգիական տեղեկատվության ազատությունը եւ ազգային անվտանգությունը» թեմայով կլոր սեղանին, որը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ին, Երեւանի Օրհուս կենտրոնում (Չարենց 46, 1-ին հարկ): Քննարկմանը հրավիրված են պետական կառույցներ, միջազգային եւ հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ:
«Գոլոս Արմենիի» թերթում (2008թ. նոյեմբերի 1-ին) հայտնվեց ոմն Ա. Վարդանյանի «ЗЕЛЕНАЯ ЛАВОЧКА ПО ТОРГОВЛЕ РОДИНОЙ» («Հայրենիքի վաճառման կանաչ կրպակ») հոդվածը՝ ուղղված էկոլոգիական հասարակական կազմակերպությունների դեմ:
Առաջին անգամ չէ, որ փորձ է արվում մեղադրել էկոլոգներին նրանում, որ նրանք կործանում են պետությունը՝ իրականացնելով միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորված ծրագրեր՝ տե՛ս մեջբերումը. «…խոսքն առաջին հերթին էկոլոգիական հասարակական կազմակերպությունների մասին պետք է լինի, որոնք հիմնականում զբաղված են տնտեսական եւ քաղաքական լրտեսությամբ եվ իրականացնում են տեղեկատվական-հոգեբանական դիվերսիա՝ ուղղված երկրի ղեկավարության դեմ եւ Հայաստանի զարգացման հիմնական տնտեսական ծրագրերի սաբոտաժին»:
Հոդվածում օգտագործված տերմինաբանությունը՝ «կանաչ տեռոր», «դիվերսանտներ», «հայրենիքի դավաճանություն» եւ այլն, հիշեցնում է ստալինյան ժամանակները, այն էլ, որ հեղինակը դիմում է հատուկ ծառայություններին եւ կոչ է անում նրանց ապահովել երկրի ազգային անվտանգությունը:
Մեր կարծիքով, այդ հրապարակումը էկոլոգիական ՀԿ-ների մասին բացասական կարծիք ստեղծելու հերթական փորձն է: Ներկայումս Հայաստանն ապրում է դժվարին ժամանակներ՝ կապված ներքաղաքական եւ արտաքին քաղաքականության իրադարձությունների, տնտեսական եվ ֆինանսական ճգնաժամի հետ: Ըստ բոլորին անծանոթ հեղինակի՝ ճգնաժամը կարելի է կանխել հին փորձված մեթոդով՝ կախարդների դեմ որսով:
Էկոլոգիական կազմակերպությունների դերը մեր երկրում պետք է դրական գնահատվի առաջին հերթին նրա համար, որ, անցկացնելով հասարակական մոնիտորինգ, նրանք նպաստում են օրենսդրության, հողի, ջրի, ընդերքի, Սեւանի եւ մեր երկրի ապագայի համար կենսական նշանակություն ունեցող առաջնահերթությունների եւ ռեսուրսների պահպանմանը:
Հիշեցնենք էկոլոգիական ՀԿ-ների կողմից հայտարարված «S.O.S. Շիկահող» կամպանիան, որի շնորհիվ կանխվեց արգելոցի եվ անտառային հսկա զանգվածի ոչնչացումը, իսկ Հայաստանը պահպանեց իր դրական միջազգային իմիջը:
Մենք ուզում ենք, որ յուրաքնչյուր պաշտոնյա հարգի ՀՀ օրենսդրության եւ միջազգային պարտավորությունների տակ դրված իր ստորագրությունը եւ վերահսկի բիզնեսը՝ ի օգուտ երկրի, այլ ոչ թե սեփական գրպանի:
Ուշադրության է արժանանի նաեւ այն հանգամանքը, որ էկոլոգիական հասարակական կազմակերպությունների վրա ճնշման փորձերը նույնիսկ տնտեսապես ուժեղ երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Բելոռուսը, անարդյունավետ են, առաջին հերթին այն պատճառով, որովհետեւ էկոլոգիական շարժումը ԻՆՔՆԱՊԱՀՊԱՆՄԱՆ ՇԱՐԺՈՒՄ Է:
Ինգա Զարաֆյան`
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ
10.11.2008թ.
вторник, 11 ноября 2008 г.
էկոլոգիական շարժումը ԻՆՔՆԱՊԱՀՊԱՆՄԱՆ ՇԱՐԺՈՒՄ Է
Автор: bnamard на 13:12
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий