bolor nranc ovqer irenc hamadzaynutyamb, lrutyaymb, aneffective gortsuneutyamb npastum en Tեghuti Antarneri vochnchacmane, Hayastani anhetacmane, amoth bolor nranc ovqer kmasnakcen ACP-i Tree Planting Tenderin~~
shat shutov Sevani LTCHI STEGHTSMAN TENDER EL KHAYTARAREN... de shtapeq !!!
isk Hayastan steghtesel voch voqh chi cankanum ????
PAHPANIR AYN INCH UNES!! amen gnov, kyanqi gnov...
ARJANACIR Hayastani qaxaqaci, molorakci, bnutyan masnik kochvelu iravunqin~~
MI YNGIR AYDQAN Ov Hay Zhoghovurd....
mi qcir mardu pative
Jreri , geteri axtotume berel e mer uxexneri andardz axtotmane. Shutov voch mi rekultivacia el chi ogni mer MARD TESAKI verakangmane!!
Havatacats em Hachuyq stanalu mardavayel ayl methodner kan, qan brnabarvele...
Isk menq`strkamitners yntrel enqq aysor ayd champan..
_____________________________________________
Հարգելի տիկին Ադամյան
Ինչպես հավանաբար տեղյակ եք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու և հողամասեր տրամադրելու մաuին» № 1278-Ն որոշման 15-րդ կետի 2-րդ ենթակետը նախատեսում է Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսության հասցվող վնասի հատուցման ծրագրի իրականացում: Նշված ծրագիրը հաստատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2008 թվականի օգոստոսի 14-ի № 151-Ա և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2008 թվականի օգոստոսի 22-ի № 295-Ա համատեղ հրամանով, որը նախատեսում է Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման ընթացքում հատման ենթակա անտառի կրկնակի ծավալով անտառապատման ծրագրի իրականացում:
Ծրագրի շրջանակներում անտառապատման աշխատանքներ իրականացնող կազմակերպության ընտրության նպատակով մրցութային հանձնաժողովի կողմից հայտարարվել է մրցույթ, որի վերաբերյալ նյութերին կարելի է ծանոթանալ «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության ինտերնետային կայքի համապատասխան բաժնում՝ www.acp.am/teghout.html: Մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է նաև «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ս.թ. մարտի 25-ի համարում:
Սույն գրությամբ ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել մրցույթի հայտարարման մասին, և խնդրել այդ տեղեկությունը տարածել շահագրգիռ բոլոր կազմակերպություններին՝ մրցույթին պատշաճ մասնակցություն և անտառապատման աշխատանքների առավելագույն արդյունավետություն ապահովելու նպատակով:
Հայտնում եմ նաև, որ համանման գրություն ուղարկվել է Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող՝ մեզ հայտնի այն բնապահպանական հասարակական կազմակերպություններին (ցանկը կցվում է), որոնց էլեկտրոնային փոստի հասցեն առկա է մեր տվյալների բազայում:
Կանխավ շնորհակալ եմ համագործակցության համար:
Հարգանքներով՝
Թագուհի Կարապետյան
«Վալլեքս» խմբի ընկերությունների լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
25-ը մարտի 2009թ.
Комментариев нет:
Отправить комментарий