Ուրանի հանքարդյունահանման և մշակման վտանգները
Անն Անահիտ Շիրինեան-Օրլանդո հունվար 2009թ.
Ի պատասխան Հայաստանում ուրանի պաշարների շուրջ Ռուսաստանի հետաքրքրության մասին վերջերս հնչած լուրերի` կցանկանայի ներկայացնել դրա հետևանքների ճշմարիտ և իրական պատկերը, որպիսին սպասվում է Հայաստանին, եթե ուրանի հանքարդյունահանումն ու մշակումն իրականություն դառնան: Չնայած հստակ չէ, թե որքան ուրան կա Հայաստանում (խորհրդային բնագետներն այս քանակը ցածր էին գնահատում), այնուամենայնիվ, թվում է` ակտիվ հետաքրքրություն կա Հայաստանում ուրանի արդյունահանում սկսելու շուրջ: Կարիք չկա ասելու, որ Հայաստանի Կանաչների Միությունը, ինչպես նաև հանրությունն ընդհանուր առմամբ, դեմ են Հայաստանում ուրանի հանքարդյունահանմանը: Հաշվի առնելով Հայաստանի շատ փոքր չափը և տարիք առնող ատոմային էլեկտրակայանը, որը գործում է առանց ճառագայթման արձակման կամ շրջակա միջավայր արտանետումների որևէ ընդունելի վերահսկողության չափանիշների, ակնհայտ է, որ բացարձակապես ցանկալի չէ ավելացնել երկրի միջուկային ճառագայթման աղտոտվածությանը: Մյուս կողմից, եկեք վստահանանք, որ հասկանում ենք, որ ուրանի արդյունահանումն ու մշակումը Հայաստանում այն ՉԵՆ դարձնելու §ատոմային էներգիայի խաղաղ շահագործման ամբողջական ցիկլի¦ տերը, ինչպես փորձում է մեզ համոզել Ատոմային էներգիայի Ռուսաստանի Դաշնային գործակալության (Ռոսատոմի) ղեկավար Սերգեյ Կիրիյենկոն: Ատոմային վառելիքը ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով օգտագործելու համար արդյունահանման և մշակման փուլերից հետո, կարիք կա հաջորդիվ ուրանը հարստացնելու: Այսպիսով, Հայաստանն ամեն դեպքում ստիպված է լինելու միջուկային վառելիք ներկրել իր ծերացող ատոմակայանն աշխատեցնելու համար:
Այժմ, քանի որ միջուկային ճառագայթման ուռուցքածին և մուտագեն հատկությունները լավ հայտնի են, կցանկանայի համառոտ ամփոփել հենց ուրանի հանքարդյունահանման և մշակման ճառագայթմանը հատուկ ձևերն ու վտանգները:

Комментариев нет:
Отправить комментарий