Մարդու կողմից ջրի հանդեպ անխնա վերաբերմունքը, գետերի ու լճերի` հաճախ որպես կոյուղի, թափոնատեղի,աղբատար օգտագործումը բերում է անդառնալի հետևանքների:
Հանուն կյանքի, հանուն Կենաց Ջրի...Զարթնենք, ապրենք, քշենք, սիրենք, պահպանենք....
Մարտի 22-ին` կիրակի օրը, տեղի կունենա հեծանվաերթ նվիրված Ջրի համաշխարհային օրվան: Մեզ վրա կկրենք Հայաստանի ամենամեծ, բայց արդեն վտանգված քաղցրահամ ջրի պաշարի` Սևանա լճի պահպանմանն ուղղված պաստառներ:
Երթը կմեկնարկի Կոմիտասի արձանի մոտից ժամը 13:00-ին, այնուհետև կշարժվենք դեպի "ջուր վաճառող տղայի" արձանի մոտ /Կոմայգի/ ջուր խմելու,որից հետո բոլոր մասնակիցներն կարող են բնության պետական թանգարանում դիտել Գալուստ Նանյանի անհատական ֆոտոցուցահանդեսը "Կովկասի ջրերը" խորագրով:
Հեծանվաերթի ավարտին`ժամը 16:३० կկազմակերպվի Ինգա Զարաֆյանի Սևանի մասին ֆիլմի դիտումը ՄԻԺԻ Կենտրոնում (Այգեձոր 4/1), որին կարող են մասնակցել ոչ միայն հեծանվորդները, այլ նաև բոլոր հետաքրքրվողները:
Հիշեցնենք, որ ՀՎԶ հեծանիվների արհեստանոցը վարձով տալիս է հեծանիվներ:
Ցանկացողներին խնդրում ենք նախապես գրանցվել այս հասցեյով 093 426 654Սամվել` hvzbike.blogspot.com:
четверг, 19 марта 2009 г.
Ջրային Հեծանվաերթ
Автор: bnamard на 23:10
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий